10:32 27.07.2020
Հուլիսի 27-ին՝ ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
10:14 27.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ վերջին մեղադրյալի մասով նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ Էրեբունի վարչական շրջանի մի շարք բնակիչներ, խարդախությամբ ուրիշի գույքի տարբեր չափերի հափշտակություններ կատարելու դիտավորությամբ, դեռևս 2016 թվականին՝ տարբեր ժամանակահատվածներում, գրավատանը գրավադրել են ոչ պաշտոնական արտադրողների կողմից թողարկված, […]
09:22 27.07.2020
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնող Չենդու քաղաքում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը պաշտոնապես փակ է։ Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti-ն։ «Հուլիսի 27-ին՝ ժամը 10։00-ին, Չենդուում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը փակվել է՝ չինական կողմի պահանջի համաձայն»,-ասված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ դիվանագիտական հաստատությունը բացվել էր 1985 թվականին։ Չինական կողմը նման քայլի է դիմել՝ […]
17:13 26.07.2020
Երևանում այսօր, հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 օրական նորածին աղջիկ։ Երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, այսօր երեխայի վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Կայքի տեղեկություններով՝ երեխայի […]
16:00 26.07.2020
Հուլիսի 26-ին՝ ժամը 14։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […]
11:51 26.07.2020
Երեկ` հուլիսի 25-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդայկի վնասվածք, կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ «Էրեբունու» հիվանդանոցի բժշիկները պայքարում էին վիրավորների […]
11:00 26.07.2020
Հուլիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37317 դեպք, որոնցից 26478-ն` առողջացած, 705-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9914 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 157152 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 321 նոր դեպք և 235 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ […]
13:09 25.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել РБК-ին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է վարչապետը: «Այսօր РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները մեկնաբանելով ասացի, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ: Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն […]
12:49 25.07.2020
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։ «Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ։ Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքերում համարժեք […]
12:36 25.07.2020
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքից է, նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ ու ընտանիքի անդամներ: 1 դեպք էլ հայտնաբերվել է սահմանային հսկիչ անցագրային կետում: Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի: «Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 203 մարդու մոտ, որից 148-ը հաղթահարել է […]
12:32 25.07.2020
Օրերս Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Հսկողության արդյունքում բեռնատարի վարորդի անձնական իրերի պահպանման համար նախատեսված խցիկում գտնվող պայուսակներից հայտնաբերվել է 57 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված տարբեր տեսակի դեղորայք: Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
10:48 25.07.2020
Հուլիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36996 դեպք, որոնցից 26243-ն` առողջացած, 700-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9833 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 155664 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1850 թեստ, որից 1467-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների […]
10:33 25.07.2020
Վերջին 1 օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 284 196 դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Մահվան դեպքերի թիվը կազմել է 9 753։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր հուլիսի 18-ին։ Այդ ժամանակ վարակման օրական դեպքերի թիվը կազմել էր 259․8 հազար։ Վարակակիրների թվով առաջին տեղում Հյուսիսային և Հարավային Ամերիկաներն են։ Այդ […]
16:33 24.07.2020
COVID-19-ով ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզի մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Քարտեզն ավելի ինտերակտիվ է և հագեցած լրացուցիչ տեղեկություններով: Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ, ±0-100մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ ֆեյսբուքյան էջից: «Մասնավորապես, սեղմելով դեպքի վրա, կարող եք տեսնել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը: Քարտեզը` https://covid19-map.armed.am/9a5c35f722e6c698.html Կարող […]
15:56 24.07.2020
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված վերջին շրջանում արտերկրում հայերի դեմ բռնությունների հրահրման վերաբերյալ: Հայտարարությունը՝ ստորև. «Վերջին շրջանում արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր և փորձեր: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման […]
15:45 24.07.2020
ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը և այլ կառույցներ նախօրեին Մոսկվայում հայերի վրա հարձակված ադրբեջանցիների գործողությունների վերաբերյալ տեղեկացրել են ՌԴ պատկան մարմիններին: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ դեսպանությունում կարծում են, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ հետագա զարգացումներից խուսափելու համար։ «Վերջին օրերին մենք շարունակում ենք արձանագրել, որ ադրբեջանական կողմը փորձ է անում հայ-ադրբեջանական սահմանին […]
15:00 24.07.2020
Ռուսաստանի մայրաքաղաքում գիշերը տեղացի հայերի և ադրբեջանցիների բախումներից հետո հիմա իրավիճակն ավելի հանգիստ է։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է Մոսկվայի Մարինո շրջանի բնակիչ Գարիկ Պողոսյանը։ Նա նշել է, որ հայկական համարանիշով BMW մակնիշի մեքենայի վրա ադրբեջանցիների հարձակումից հետո հայերի և ադրբեջանցիների միջև բախում է եղել նաև «1000 ու մի գիշեր» համալիրում։ Դրանից […]
12:00 24.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում։ Նա խնդրել է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները և մաքսիմալ զգոն լինել։ «Շատ կարևոր եմ համարում մի արձանագրում անել․ հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը 10 հազարից քիչ են։ Հիմքեր կան, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև […]
11:26 24.07.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոց. հարցումներ` ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար: Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել […]
10:52 24.07.2020
Հուլիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36613 դեպք, որոնցից 25734-ն` առողջացած, 692-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 4-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9969 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 153814 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1935 թեստ, որից 1484-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների […]
10:06 24.07.2020
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանրապետությունում պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի դեմ։ Այս մասին հայտնում է Grozny.TV-ն։ Ավելի վաղ Կադիրովը Պոմպեոյին հրավիրել էր Չեչնիա։ «Վերջ, չեղարկում եմ հրավերը և հայտարարում նրան մեզ մոտ՝ հանրապետությունում առկա բոլոր պատժամիջոցներում ներառելու մասին՝ ընդհուպ մինչև նրա բոլոր հաշիվների արգելափակում»,-ասել է Կադիրովը կառավարության անդամների հետ հանդիպմանը։ Չեչնիայի ղեկավարը հայտարարել է, […]
09:56 24.07.2020
Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 2230 երեխայի մոտ: Ամենափոքր պացիենտը նորածնային տարիքի է՝ 0-28 օրական: Ինչպես «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեխաներից 1134-ի վիճակը գնահատվել է թեթև կամ միջին ծանրության, 12-ը՝ ծանր, 1-ը` ծայրահեղ ծանր: Թոքաբորբ ախտորոշվել է 158 երեխայի մոտ, անախտանիշ դեպքերը 925-ն են: Երեխաներից […]
08:39 24.07.2020
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հակառակորդը Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 28 կրակոց:
08:10 24.07.2020
Մոսկվայում ադրբեջանցիների կատաղած ամբոխը հարձակվել է հայկական համարանիշով մեքենայի վրա, պատուհանից հարվածներ հասցրել վարորդին, վնասել մեքենան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ Նա մեջբերում է արել Инфотека24.ru-ից, որի աղբյուրների հաղորդմամբ՝ Մոսկվայում ադրբեջանցիները բանդաներ են կազմակերպում՝ հայերի վրա հարձակման համար։ Սա հարձակման միակ օրինակը չէ։ Ավելի ուշ Երևանի […]
18:23 23.07.2020
Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Եվրադատարանը 22.07.2020թ. բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ «Եվրոպական դատարանը 22.07.2020թ բավարարել է Ադրբեջանի հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ Ներքին Խնձորեսկ […]
18:03 23.07.2020
ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի դիմումը՝ Առինջ համայնքի ավագանին […]
16:05 23.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, իրացնելու և պահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է հանցավոր շղթա, թմրամիջոցների իրացման մեխանիզմը: Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի և մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է […]
15:03 23.07.2020
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ […]