18:02 10.07.2020
Կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում։ Խնամքի կենտրոնի աշխատակիցների ու գիշերող երեխաների մոտ է գրանցվել վիրուսը։ Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Նրա խոսքերով՝ բոլոր վարակվածների մոտ հիվանդությունն ընթանում է անախտանիշ: «Արդեն ստացել ենք թեստերի պատասխանները։ Խնամքի կենտրոնի […]
11:18 10.07.2020
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկական օջախ՝ յուրաքանչյուրում մեկ դեպքի հաստատմամբ: Եվս 2 նոր դեպք գրանցվել է Ստեփանակերտի նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ: Միևնույն ժամանակ, կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը: Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է: Այս պահին մեկուսացված է 77, […]
11:04 10.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչն իր աշխատասենյակում նույն բաժանմունքում բուժվող հիվանդի ծնողներին՝ իրենց որդու առողջական […]
10:49 10.07.2020
Հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709-ն` առողջացած, 546-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 11-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 131216 թեստավորում: Նախորդ օրը կատարված 2050 թեստից 1493-ը եղել է բացասական։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 557 նոր […]
10:24 10.07.2020
Մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ «Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։ Պրն․ Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիտեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու […]
18:56 09.07.2020
ԱՀԿ-ն փորձագիտական անկախ հանձնաժողով է ստեղծում՝ ուսումնասիրելու կազմակերպության և առանձին երկրների իրականացրած գործողությունները կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի հարցում: Այդ մասին այսօր հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը աշխարհի 194 երկրների ներկայացուցիչների հետ հեռավար հանդիպման ժամանակ: Խումբը գլխավորելու համաձայնություն են տվել Նոր Զելանդիայի նախկին վարչապետն ու Լիբերիայի նախկին նախագահը: Հանձնաժողովի մանդատի հարցը պետք է համաձայնեցվի […]
18:53 09.07.2020
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը տեղեկացրել է, որ քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր տիկին Ն. Հովակիմյանի) բեկանել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: «Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր տիկին Ն. Հովակիմյանի) բավարարեց իմ և իմ գործընկեր Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը, […]
15:52 09.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն։ Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին և զինվորներին, բարի վերադարձ ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։ Ի գիտություն – Զորամասի ներսում ժամկետային զինծառայողները դիմակ չեն կրում, որովհետև ապրում են մեկ ընտանիքի կանոնով»:
15:05 09.07.2020
Հուլիսի 9-ին՝ ժամը 01:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի թիվ 7 փողոցի տներից մեկի բնակիչ Նարեկ Ս․-ն (ծնված 1990 թ․) գնացել է Գորայք գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ […]
11:45 09.07.2020
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցի մաքսանենգության փոխկապակցված դեպքեր: Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքում բնակվող 2 երիտասարդ մի խումբ քաղաքացիների անվամբ փոստային առաքանիներով արտերկրից ստանում են թմրամիջոցներ: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից պարզվել են թմրամիջոցի պարունակությամբ […]
11:26 09.07.2020
2020 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից բացահայտվել է կեղծ կամ այլ անձանց պատկանող փաստաթղթերի օգտագործմամբ պետական սահմանի ռեժիմի խախտման 26 դեպք: Անցման կետերից դուրս բացահայտվել է պետական սահմանի խախտման 5 դեպք, որի արդյունքում ձերբակալվել է 7 սահմանախախտ, ինչպես նաև բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 25 դեպք […]
10:44 09.07.2020
Հուլիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30346 դեպք, որոնցից 18000-ն` առողջացած, 535-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 14-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11641 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 129166 թեստավորում: Նախորդ օրը կատարված 1995 թեստից 1469-ը եղել է բացասական։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 526 նոր […]
17:23 08.07.2020
Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ քննարկված բոլոր 11 նախագծերը ընդունվեցին նիստերի վերջում անցկացված քվեարկությունների ժամանակ, որոնք հարթ ընթացան՝ առանց ընդմիջումների։ 2 դեպքից բացի, մյուս օրենքները ընդունվեցին գրեթե կոնսենսուսով։ Բոլոր քվեարկություններից բացակայում էին ԲՀԿ պատգամավորները։ Երկու դեպքից բացի, բոլոր օրենքներին կողմ քվեարկեին և՛ ԼՀԿ, և՛ «Իմ քայլը» խմբակցությունները։ Երկու բացառություններն էլ կապված էի ԼՀԿ դիրքորոշման հետ․ […]
17:13 08.07.2020
Րոպեներ առաջ «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվեց Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքը: Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց – Սևանի […]
16:35 08.07.2020
ԿԸՀ-ն 7 կողմ, 0 դեմ ձայներով մերժեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը, որով նա պահանջում էր վերականգնել խմբակցության մանդատների թիվը: ԿԸՀ-ի մերժման հիմքում այն հիմնավորումն է, որ մանդատի տրամադրումը խմբակցությանը տեղի է ունենում այն դեպքում, երբ կա թափուր մանդատ: Այս պարագայում Արման Բաբաջանյանը չի հրաժարվել մանդատից, հետևաբար ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի դիմումը […]
13:24 08.07.2020
Երեկ՝ հուլիսի 7-ին, Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացվել է Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից: Նիստը նախագահել է Հունաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Աթանասիոս Բուրասը՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից: Համաձայնագիրը խորհրդարան էր մտել ս.թ. հունիսի 24-ին: Հուլիսի 1-ին […]
13:11 08.07.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ` 1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման 6-րդ կետում «իրականացնելիս» բառից հետո լրացնել նոր […]
11:31 08.07.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012թ․ հուլիսի 26-ին Երևանի քաղաքապետի ներկայացրած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին։ Համաձայն դրա՝ N ՍՊԸ-ն առաջարկել է հայ գրատպության 500-ամյակի և […]
11:16 08.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների հանգամանքները: Պարզվել է, որ Վաղաշեն համայնքի ղեկավարն իր պաշտոնավարման տարիներին՝ 2014-2017թթ. ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել է մի շարք յուրացումներ՝ համայնքապետարանին պատճառելով խոշոր չափի՝ 2.102.445 […]
11:15 08.07.2020
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօրվա նիստի մեկնարկին տեղեկացրեց, որ պետք է ներկա լիներ նաև պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, սակայն վերջինս կորոնավիրուսով է վարակվել: Առողջություն մաղթելով Բալայանին՝ Քոչարյանը նշեց. «Այս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է, բայց ոնց որ թե նաև հաջող ընթացք ունենք: Առողջացածները գնալով շատանում են, և դա ազգային […]
11:02 08.07.2020
Հուլիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29820 դեպք, որոնցից 17427-ն` առողջացած, 521-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 18-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11708 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 127171 թեստավորում: Նախորդ օրը կատարված 2083 թեստից 1548-ը եղել է բացասական։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 535 նոր […]
09:55 08.07.2020
Այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ստանձնեց Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարումը: Մինչ այս բարեկամական խմբի ղեկավարն էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: «Հայաստան-Իրան եղբայրական հարաբերությունները մեծ պատմական կշիռ ունեն: Այսօր մեր պետությունների […]
18:37 07.07.2020
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել են ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ասատրյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով, որով նաև մեղադրվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Վանիկ Ասատրյանը 2017 թվականին ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ […]
10:45 07.07.2020
Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առողջացած, 503-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 12-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11711 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 125088 թեստավորում: Նախորդ օրը կատարված 1273 թեստից 924-ը եղել է բացասական։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 349 նոր […]
09:48 07.07.2020
«Արցախի հուշարձաններ» ֆեյսբուքյան էջը հայտնում է Հունոտի կիրճում սոսկալի աղտոտումների մասին․ «Այսօր Հունոտում. Տեսարանները հեռու էին քաղաքակրթությունից, աշխատակիցների ցասումն՝ անբացատրելի, թևաթափ վիճակն՝ անհաղորդ։ Նստարանները, պահարանը ջարդված և օգտագործված որպես վառելափայտ, ծառը՝ կոտրված, ծաղկամանը՝ անհետացած, ձորը՝ աղբի մեջ, ցուցանակները՝ պոկված։ Ու այս ամենն աշխատանքային օրվա ավարտից հետո։ Դավիթը հուզված նշում է, հազար փառք օտարներին, նրանք նույնիսկ […]
19:10 06.07.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետախուզական քայքայիչ գործունեության դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենքով իրեն վերապահված գործողությունների ու լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանցավոր նկրտումներն, ինչպես նաև հակազդել համացանցի տարբեր հարթակներում ադրբեջանցի օգտատերերի կողմից շարունակական բնույթ կրող հակահայկական և ՀՀ զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված ակցիաներին: […]
18:20 06.07.2020
Կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության մեջ կա կարմիր գիծ, և այն հատելու դեպքում իշխանությունները կրկին սահմանափակումներ կկիրառեն Հայաստանում։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու բացատրեց, թե երբ դա կարող է լինել։ Ըստ Փաշինյանի՝ սահմանափակումներին վերադարձը կլինի այն ժամանակ կամ այն դեպքում, երբ առողջապահական համակարգը չկարողանա սպասարկել քաղաքացիներին։ Ընդ որում, ըստ Փաշինյանի, թեև […]
18:14 06.07.2020
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակը բարդ է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում ու մասնավորապես այն երկրներում, որտեղ թվում է, թե համաճարակը հաղթահարվել էր։ Այս մասին այսօրվա պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Փաշինյանի՝ հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ չեն հավատում իրենց անհատական ջանքի կարևորությանը համաճարակի դեմ պայքարում։ Բայց վիճակը բարդացնում […]
16:52 06.07.2020
Այսօր միաժամանակ երկու ահազանգ էր ստացվել Երևանի երկու խոշոր առևտրի կենտրոններում ռումբերի տեղադրման մասին: «Մեգամոլ Արմենիայում» փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերը վարժեցված շների միջոցով կատարել են ռումբի հայտնաբերման աշխատանքներ. պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել: Նմանատիպ ահազանգ ստացվել էր նաև «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի վերաբերյալ, որտեղ ևս աշխատակիցներին տարհանելուց հետո փրկարարները մանրակրկիտ […]
16:11 06.07.2020
«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ավարտվել են ռումբի հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքները. պարզվել է, որ ահազանգը կեղծ էր, այս մասին աշխատանքների ավարտից հետո հայտարարել է Արտակարգ իրավիճակների քաղաքային վարչության հրդեհաշիջման աշխատանքների ղեկավար Գևորգ Մնացականյանը: «Ժամը 13։30-ին ստացվել է ահազանգը, աշխատել է երեք կինոլոգիական խումբ՝ մեկը արտակարգ իրավիճակներից, երկուսը՝ ոստիկանությունից: Աշխատանքի արդյունքում ոչ մի վտանգավոր բան չի […]