14:42 14.07.2020
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
14:20 14.07.2020
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը: ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, թե ստեղծված իրավիճակը չի նպաստում երկու հարևան երկրների սահմանին իրավիճակի կարգավորմանը, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ պետություն է: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ընդգծել են այն, որ […]
13:29 14.07.2020
Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերեմ Վելիևը լրագրողների հետ զրույցում հաստատել է Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի (Polad Həşimov) սպանության մասին լուրը: Նա հայտնել է, որ Հաշիմովը սպանվել է այսօր կեսօրին: Այս մասին հաղորդում է Razm.info-ն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական սոցկայքերում տեղեկություններ էին տարածվել գեներալ-մայորի և մեկ այլ գնդապետ Իլգար Միրզեևի սպանության մասին: […]
11:28 14.07.2020
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/arcrun/posts/3159264594109127
11:18 14.07.2020
Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Տուժածներ չկան։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3050023701700436
11:00 14.07.2020
Հուլիսի 14-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32490 դեպք, որոնցից 20729-ն` առողջացած, 581-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10996 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 136802 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1115 թեստավորում, որից 776-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և […]
09:39 14.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2005թ. նոյեմբերի 29-ից սկսած օտարերկրյա պետությունում հավատարմագրված և օտարերկրյա որդեգրումներով զբաղվող ընկերություններից, […]
08:49 14.07.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է։ Հ․Գ․ Առաջիկայում կհրապարակենք հետաքրքիր տեսանյութ»։
08:37 14.07.2020
Վաշինգտոնը խստագույնս դատապարտում է բռնությունը հայ-ադրբեջանական միջազգային սահմանին։ Այս մասին հայտարարել է Պետդեպի մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսը: «Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել ուղիղ հաղորդակցության առկա միջոցները՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար»,- հայտնել է Օրթագուսը։ Պետդեպը հորդորել է խստորեն պահպանել հրադադարը։ «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը հանձնառու է մնում ԼՂ հակամարտության տևական, […]
20:07 13.07.2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ: «Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև այլ աղբյուրների հաղորդագրությունների համաձայն, հուլիսի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի լուրջ խախտում, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել: Հաղորդվում է, որ երկու կողմերն էլ օգտագործել […]
16:48 13.07.2020
Ստորև ներկայացնենք ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ. «Հուլիսի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ոչ միայն իր երկրի անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը, այլև տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն: Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում […]
16:43 13.07.2020
ՀՀ ՊՆ խոսնակը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։ «Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան»,- Շուշան […]
15:35 13.07.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է. «Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»։
14:48 13.07.2020
Հուլիսի 13-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները քննարկեցին հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները: Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի համարեց Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ զինված […]
11:47 13.07.2020
Պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ս.թ. հուլիսի 13-ին անցկացնել ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ և մանրամասն տեղեկություններ տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ […]
11:26 13.07.2020
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Նման որոշում ընդունվեց այսօր՝ հուլիսի 13-ին՝ Կառավարության արտահերթ նիստում: Արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև 2020 թ. օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն:
11:08 13.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստի մեկնարկին խոսեց հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպի մասին: Վարչապետն ընդգծեց՝ Ադրբեջանի զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, այսօր առավոտյան դրանք վերսկսվել են: «Դրանով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը»,- ասաց նա: Վարչապետը մտահոգիչ համարեց նաև տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս […]
11:04 13.07.2020
Հուլիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32151 դեպք, որոնցից 19865-ն` առողջացած, 573-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11530 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 135687 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 698 թեստավորում, որից 516-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների […]
10:39 13.07.2020
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել»։
10:09 13.07.2020
Ադրբեջանը հայտնում է նոր կորստի մասին՝ սպա է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/3196618370403659 Ադրբեջանական կողմի չորորդ կորստի մասին հայտնում է նաև ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/3156329577735962
10:03 13.07.2020
Սան Դիեգոյում տեղակայված ամերիկյան ռազմածովային ուժերի բազայում Bonhomme Richard դեսանտային նավի վրա տեղի է ունեցել պայթյուն, որից հետո հրդեհ է բռնկվել։ Տուժել է 21 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ 17 նավաստիներն ու քաղաքացիական 4 անձինք բուժում են ստանում։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նավը, որը նախատեսված է ավելի քան 1000 մարդու համար, բազայում […]
09:44 13.07.2020
Վերջին 1 օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 230 370 նոր դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Նախորդ ռեկորդի մասին (228 102) կազմակերպությունը հայտնել էր հուլիսի 10-ին։ Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել են ԱՄՆ-ում (66 528), Բրազիլիայում (45 048), Հնդկաստանում (28 637) և Հարավային Աֆրիկայում (13 497)։ Մահվան դեպքերի օրական […]
08:26 13.07.2020
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։
01:41 13.07.2020
Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ։ Հայկական կողմի համարժեք գործողությունների շնորհիվ՝ արդյունավետորեն զսպվում է այս սադրիչ գործողությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «ՀՀ արտաքին գործերի […]
15:23 11.07.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
11:01 11.07.2020
Հուլիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31392 դեպք, որոնցից 19419-ն` առողջացած, 559-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 13-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11234 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 133104 թեստավորում: Նախորդ օրը կատարված 1888 թեստից 1399-ը եղել է բացասական։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 489 նոր դեպք […]
10:03 11.07.2020
ԱՄՆ-ը բարձրացնում է մաքսատուրքերը Ֆրանսիայից ներկրվող 1․3 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ մի շարք ապրանքների նկատմամբ՝ ի պատասխան Փարիզի կողմից թվային հարկի սահմանման պլանների։ Հաղորվում է պայուսակների և կոսմետիկայի համար մաքսատուրքերի դրույքաչափերի հավելյալ 25 տոկոսի մասին։ Մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը հետաձգվել է 180 օրով, ասվում է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ։ Այս մասին փոխանցում է […]
08:24 11.07.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջին 1 օրում գրանցել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ։ Նոր դեպքերի թիվը կազմում է 228 102։ Առավել մեծ թվով վարակակիրներ են հայտնաբերվել ԱՄՆ-ում, այնտեղ թեստավորման դրական պատասխան է եղել 64 630 բնակչի մոտ։ Երկրորդ տեղում Բրազիլիան է (44 571), երրորդում՝ Հնդկաստանը (26 506)։ Ընդհանուր առմամբ մինչ օրս աշխարհում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 12․1 […]
19:27 10.07.2020
Այսօր՝ հուլիսի 10-ին, Շիրակի մարզի Բենիամին գյուղում հանդից տուն վերադառնալիս կայծակնահարվել է նույն գյուղի 74-ամյա բնակիչը՝ հովիվը: Նա մինչև անձրևն սկսվելը շտապել է անասունները սարից իջեցնել, սակայն ուժեղ կայծակից պատսպարվել չի հասցրել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Բենիամին համայնքի ղեկավար Արտակ Անտոնյանը: «Ներսես Անտոնյանը մեր գյուղում շատ հարգված ու պարկեշտ մարդ է եղել: […]
18:36 10.07.2020
Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը (Danıştay-Պետխորհուրդ) չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ տալու մասին Թուրքիայի կառավարության՝ 1934թ․ նոյեմբերի 24-ի որոշումը։ Սա նշանակում է, որ այլևս ոչ մի իրավական արգելք չկա բյուզանդական շրջանի քրիստոնեական հնագույն տաճարը կրկին մզկիթի վերածելու համար, հայտնում է Ermenihaber-ը: Նշենք, որ Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) հռչակավոր տաճարի կարգավիճակը […]