15:08 06.07.2020
«Դալմա Գարդեն Մոլ»-ում ռումբի տեղադրման մասին ահազանգ են ստացել: Տարածքում գտնվող անձանց տարհանում են: SHANTNEWS-ի նկարահանող խումբն աշխատում է դեպքի վայրում:
15:03 06.07.2020
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում են: Նրանք իրականացնում են տարհանում․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացնում են ռումբերի որոնման աշխատանքներ։ Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 6-ին՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է […]
14:13 06.07.2020
Հուլիսի 6-ին՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական […]
10:30 06.07.2020
Հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք, որոնցից 16302-ն` առողջացած, 491-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 123815 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 330 նոր դեպք և 162 առողջացած։ Մահվան 7 դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները […]
09:46 06.07.2020
Հուլիսի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 06։17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:31-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.03⁰ և արևելյան երկայնության 44.53⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել […]
08:36 06.07.2020
Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 11,562,559 մարդ։ Ապաքինվել է 6,537,723 պացիենտ, մահացել ՝ 536,837-ը։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։ Ներկայում աշխարհում կա 4,487,999 ակտիվ դեպք, որից 1 տոկոսի մոտ հիվանդությունը ծանր ընթացք ունի։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 2,982,928 մարդ, մահացել՝ 132,569-ը։ Վարակակիրների […]
00:01 06.07.2020
32 երկրի շուրջ 240 գիտնականներ կոչ են անում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը վերանայել իր ցուցումները և ընդունել, որ կորոնավիրուսի փոխանցումը մանրագույն մասնիկների միջոցով, որոնք կարող են երկարատև օդում մնալ, վարակի տարածման զգալի գործոն է։ Այդ մասին հաղորդում է New York Times-ը։ ԱՀԿ-ում պնդում են, որ կորոնավիրուսը առավելապես տարածվում է խոշոր կաթիլների միջոցով, որոնք արտազատվում են հիվանդի […]
10:53 04.07.2020
Հուլիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27900 դեպք, որոնցից 15935-ն` առողջացած, 477-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 120245 թեստավորում: Երեկ կատարված 2143 թեստից 1563-ը եղել է բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
08:46 04.07.2020
ԱՄՆ-ում 1 օրում ի հայտ է բերվել կորոնավիրուսային վարակի 57 497 նոր դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է պանդեմիայի սկսվելուց ի վեր։ Ինչպես գրում է The Washington Post-ը, վերջին 9 օրում 7 անգամ պիկային ցուցանիշներ են գրանցվել։ Նախօրեին կորոնավիրուս էր հայտնաբերվել 55 274 բնակչի մոտ։ Արիզոնայի նահանգապետ Դագ Դյուսին հայտարարել է սահմանափակող միջոցառումների վերադարձի մասին՝ կապված վարակման դեպքերի […]
18:08 03.07.2020
Հայկական բանակի շարքերը տարեվերջին համալրած «Սու-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռները գրոհային վարժանքներ են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ։ Այս մասին տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր «Սու30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/284629709321116/
16:50 03.07.2020
Միացյալ Նահանգները 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանի Հանրապետությանը՝ պայքարելու կոռուպցիայի դեմ: Հունիսի 23-ին առցանց ձևաչափով տեղի ունեցած միջոցառմամբ մեկնարկել է «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հաշվեքննիչ պալատին» եռամյա ծրագիրը։ Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, միջգերատեսչական պայմանագիր է ստորագրել ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակի (GAO) Աուդիտի գերազանցության կենտրոնի հետ՝ Հայաստանի Հանրապետության աուդիտի բարձրագույն մարմնին՝ Հաշվեքննիչ […]
12:00 03.07.2020
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը երկրի նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարականի դիմում է ներկայացրել: Պետության ղեկավարն այն հաստատել է: Այդ մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ: «Էդուար Ֆիլիպն այսօր հրաժարական է տվել կառավարության ղեկավարի պաշտոնից, նախագահն ընդունել է»,- նշված է հայտարարության մեջ: 49-ամյա Ֆիլիպը շարունակելու է կառավարության անդամների հետ իրականացնել ընթացիկ աշխատանքները մինչև նոր կառավարության […]
11:59 03.07.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար»։
11:42 03.07.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս. թ․ հուլիսի 3-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 18:00, ժամանում դեպի Երևան 23:55): Երևանից իրականացվող չվերթերի մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ: Ս․ թ․ հուլիսի 4-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության […]
10:51 03.07.2020
Հուլիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27320 դեպք, որոնցից 15484-ն` առողջացած, 469-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11211 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 118102 թեստավորում: Երեկ կատարված 2337 թեստից 1675-ը եղել է բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
16:46 02.07.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել՝ տեղեկացնելով, որ գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի կորած դին գտնվել է: «Գյումրեցի տատիկի դին գտնվեց: Նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում, ու հիմա արտաշիրիմում կարվի: Քիչ առաջ դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց։ Ինչպես և ենթադրելի էր, անփութության արդյունքում տատիկին հանձնել էին այլ […]
11:14 02.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Պառավաքար համայնքի ղեկավարը, 2002թ.-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային […]
11:12 02.07.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել: Հիշեցնենք, որ մինչև 2019թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում կիրառվում էին ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող, հիմնականում առավել ցածր դրույքաչափեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 113 որոշմամբ սահմանված ապրանքների համար։ ԵԱՏՄ շրջանակում կայացած […]
10:54 02.07.2020
Հուլիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպք, որոնցից 15036-ն` առողջացած, 459-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 6-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11010 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 115765 թեստավորում: Երեկ կատարված 2100 թեստից 1507-ը եղել է բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
09:20 02.07.2020
Հուլիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 06:11-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:11-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.05⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը […]
09:08 02.07.2020
Առնվազն 24 մարդ է զոհվել, ևս 7-ը՝ վնասվածքներ ստացել Մեքսիկայի Իրապուատո քաղաքում թմրակախվածություն ունեցողների համար ապօրինի գործող վերականգնողական կենտրոնի վրա կատարված զինված հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Գուանահուատո նահանգի ոստիկանապետին։ Լրագրողների հետ զրույցում նա չի կարողացել հաստատել առևանգվածների մասին տեղեկությունները։ Նշվում է, որ զինված անձինք հիվանդանոցին մոտեցել են 3 բեռնատարներով։ […]
08:59 02.07.2020
Հուլիսի 1-ին՝ ժամը 18:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից դեպի Զեդեյա գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Ford» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի մոտ 133-րդ կմ-ին […]
08:09 02.07.2020
ՌԴ ԿԸՀ-ի կողմից քվեաթերթիկների 99․9 տոկոսի հաշվարկից հետո հայտարարված տվյալների համաձայն՝ սահմանադրական փոփոխություններին աջակցել է ՌԴ քաղաքացիների 77․93 տոկոսը, դեմ է արտահայտվել 21․26 տոկոսը։ Ավելի վաղ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հայտնել էր, որ մասնակցությունն ընտրություններին կազմել է 65 տոկոս։ Հուլիսի 1-ը Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների քվեարկության հիմնական օրն էր: Քվեարկությունը սկսվել էր հունիսի 25-ից՝ մարդկանց կուտակումներից […]
19:11 01.07.2020
Դեռ քվեարկությունը չավարտած՝ ՌԴ որոշ շրջաններում քվեներն արդեն իսկ սկսել են մշակել: Արդեն հաշվարկվել է քվեների 5,39 տոկոսը, ըստ որի՝ սահմանադրական փոփոխություններին կողմ է արտահայտվել նրանց 69,76 տոկոսը, դեմ՝ մոտ 29,23 տոկոսը: Այսօր Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների քվեարկության հիմնական օրն է: Քվեարկությունն առաջին անգամ անցկացվում է մի քանի օր: Հիշեցնենք, որ եթե ընդունվեն սահմանադրական փոփոխությունները, ապա […]
19:08 01.07.2020
Երևան են հասել ԱՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված ախտորոշման 10000 թեստերը՝ աջակցելու Հայաստանի արձագանքմանը համավարակին: Ախտորոշման թեստերը ձեռք են բերվել ՀՀ առողջապահության նախարարությանն աջակցելու նպատակով, ինչը թույլ կտա ընդլայնել քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման անվճար թեստավորումը երկրի ամբողջ տարածքում։ Այս մոտեցումը համահունչ է ԱՀԿ-ի առաջարկություններին. թեստավորել բոլոր կասկածելի COVID-19 դեպքերը՝ հիվանդությունը ժամանակին […]
15:58 01.07.2020
«Երևան մոլ»-ի տարածքում ռումբ չի հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է SHANTNEWS-ի թղթակիցը դեպքի վայրից, «Երևան մոլ»-ի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը լրագրողներին հայտնել է, որ իրենք մեյլով ծանուցվել են՝ տարածքում 3 ռումբ կա, այդ մասին տեղեկացրել են ԱԻՆ-ին և մինչև վերջինիս ժամանումը բոլոր աշխատակիցներին տարհանել են շենքից: Տեղում աշխատանքներ են իրականացրել ԱԻՆ-ն ու ոստիկանությունը: Տարածքում ոչինչ չի […]
15:10 01.07.2020
Հուլիսի 1-ին՝ ժամը 14։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական […]
11:32 01.07.2020
«ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Հերթական հաջողված բուժման դեպքը‼️ ✅ Պացիենտը` 68 տարեկան տղամարդ, ով ունի ուղեկցող քրոնիկ հիվանդություն։ Մեկ շաբաթ առաջ ախտորոշվել է երկկողմ ինֆիլտրատիվ թոքաբորբ և սկսվել համապատասխան բուժում։ ✅Պացիենտի ընդհանուր վիճակին մաքսիմալ համապատասխան ընտրված բուժական գործելակարգի շնորհիվ, գրանցվել է հիվանդության պրոգրեսիվ դրական դինամիկա։ ?⚕️Այս դեպքը «Նորք» ԻԿՀ մասնագետների պրոֆեսիոնալ և […]
11:12 01.07.2020
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Արտակ Ջումայանը հայտնում է. որ մայիսի 21-ից մինչ 29.06.2020 նոր կորոնավիրուսով վարակված տնային պայմաններում բուժում ստացողների թիվը 1017 է, որից 78-ը` երեխա։ Ինչպես հայտնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ֆեյսբուքյան էջը, առողջացել է 417 մարդ, որից 43-ը` երեխա։ Այս պահին բուժվում են 565 մեծահասակ և 35 երեխա։ Կատարվել […]
10:58 01.07.2020
Հուլիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն` առողջացած, 453-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10900 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 113665 թեստավորում: Երեկ կատարված 1 821 թեստից 1298-ը եղել է բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և […]