TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+26.94 oC

Արխիվ

Գեղարքունիքում կորոնավիրուսից 87 տարեկան կին է մահացել

18:23 23.04.2020

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։ «87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ […]

̰
Աշոցքում վթարային շենքում փլուզում է գրանցվել

13:40 23.04.2020

Այսօր Աշոցքում փլուզում է տեղի ունեցել: Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 10:06-ին, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը՝ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալի գլխավորությամբ: «Ահազանգը ստացվել է համայնքի ղեկավարից: Դեպքի վայր հասնելուն պես պարզվեց, որ փլուզումը տեղի է ունեցել հրապարակում գտնվող երկհարկանի շենքի առաջին հարկում: Փլուզվել է դիմային պատի հատվածից 10 քմ հատված, […]

̰
Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

12:23 23.04.2020

ՀՀ կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնությունն էր: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2020 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի […]

̰
Մանկատներում աշխատավարձը կբարձրանա

12:20 23.04.2020

Գործադիրը որոշեց ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման N 5 հավելվածի N 7 աղյուսակում կատարել փոփոխություններ` «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 մլն 358 հազար դրամից 36 մլն 685 հազար դրամը վերաբաշխելով մնացած ՊՈԱԿ-ներին՝ աշխատավարձի բարձրացման նպատակով: Ըստ նախագծի՝ ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը կդառնա 130.9 հազար դրամ կամ 23.9 հազար դրամով […]

̰
Այս պահին ունենք ծայրահեղ ծանր վիճակում 10 հոգի․ Արսեն Թորոսյան

11:38 23.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Նախարարը նշեց, որ կա հաստատված նոր 50 դեպք, բուժված 26 քաղաքացի, գումարային՝ 1523 դեպք, այս պահին ակտիվ բուժման մեջ գտնվողների թիվը 840 է, բուժվածների ընդհանուր թիվը՝ 659, մահերի թիվը՝ 24: «Ինչ վերաբերում է պացիենտների վիճակին, այս պահին ունենք ծայրահեղ ծանր վիճակում […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք, ունենք 26 առողջացած

10:59 23.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 23-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1523-ի։ Ապաքինվել է 659 պացիենտ (ապրիլի 22-ի դրությամբ՝ 633)։ Ներկայում բուժում է ստանում 840 մարդ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 24 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 15860 […]

̰
Միջմարզային տեղաշարժի, ինչպես նաև տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները հանվել են

08:35 23.04.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Պարետի նոր որոշմամբ՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը […]

̰
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը․ դեսպանատուն

22:10 22.04.2020

Ռուսաստանում ՀՀ դեպանությունից հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Уральские авиалинии» ընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ս/թ․ ապրիլի 23-ին (ժամը՝ 12․00-ին) տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը։ «Մոսկվայից նշյալ չվերթով Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները։ Խնդրում ենք նշյալ քաղաքացիներին «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 08։30-ից (հաշվառման սեղաններ՝ […]

̰
Մելքումյանի հակակորոնավիրուսային նախագիծն ընդունվեց միաձայն

18:33 22.04.2020

Մեկ օրվա մեջ երկու անգամ գումարված արտահերթ նիստերի ընթացքում Ազգային ժողովն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենքի նախագիծը։ Երկրորդ անգամ նույնպես քվեարկությունը միաձայն էր՝ 107 կողմ։ Մելքումյանի նախագիծը միտված է կորոնավիրուսի պայմաններում տնտեսվարողների բեռը թեթևացնելուն։ Արդեն ընդունված օրենքը առաջարկում է ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի […]

̰
Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի

17:50 22.04.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են՝ S7 ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից ուղղություն է վերցրել դեպի Երևան։ «Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու մեր հայրենակիցների կողմից հումանիտար օգնության […]

̰
Կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած

13:19 22.04.2020

Կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Հաշվի առնելով, որ՝ ՀՀ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են, ներկայումս հանրապետությունում, անգամ բնակչության տեղաշարժի սահմանափակումների պայմաններում, անձանց համար հիմնականում ապահովված է համապատասխան վճարումներ կատարելու հնարավորությունը՝ մասնավորապես, առկա են […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ունենք 24 առողջացած

10:58 22.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1473-ի։ Ապաքինվել է 633 պացիենտ (ապրիլի 21-ի դրությամբ՝ 609)։ Ներկայում բուժում է ստանում 816 մարդ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 24 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 14966 […]

̰
Արցախի ժողովրդի անունից բանակցելու առաջնային մանդատը ստացել են Արցախի իշխանությունները. Արայիկ Հարությունյան

10:52 22.04.2020

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի՛ հայրենակիցներ Խորապես հասկանալով մեր հասարակության անհանգստությունները՝ պայմանավորված ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ պարբերաբար տեղի ունեցող քննարկումներով, մեկ անգամ ևս ցանկանում եմ վերահաստատել այդ հարցում մեր սկզբունքային դիրքորոշումը, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ու լիիրավ ընդգրկվածության […]

̰
ԱՄՆ-ը 60 օրով դադարեցնում է ներգաղթյալների ընդունումը

08:33 22.04.2020

Ամերիկյան իշխանությունները 60 օրով դադարեցնում են ներգաղթյալների ընդունումը Միացյալ Նահանգներ՝ պանդեմիայի բացասական տնտեսական հետևանքների պատճառով։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը՝ փոխանցում է CNN-ը։ Նրա խոսքով՝ միլիոնավոր ամերիկացիներ զոհաբերել են իրենց աշխատանքը՝ հանուն կորոնավիրուսի դեմ պայքարի։ Նա ընդգծել է, որ իշխանությունների պարտքն է այդ մարդկանց աշխատանքի վերադարձնելը։ «Մեր աշխատողների պաշտպանության համար ես կսահմանեմ […]

̰
Ընդունվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն

23:08 21.04.2020

Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Մասնակիցներն քննարկեցին տարածաշրջանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ այս […]

̰
ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով ապրիլի 22-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը

23:00 21.04.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով ս/թ․ ապրիլի 22-ին (ժամը՝ 15։00-ին) տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։ Դեսպանությունում ցուցակագրված՝ 1-ից 200 համարի ներքո նշված քաղաքացիներին հաշվառում անցնելու նպատակով խնդրում ենք «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 11։00-ից: Չվերթի կազմակերպման և քաղաքացիների հաշվառման ընթացքին հետևելու նպատակով օդանավակայանում գտնվելու են […]

̰
Արցախում հակառակորդի հետախուզական անօդաչու է խոցվել

19:50 21.04.2020

Վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ: Հատկանշական է, որ նշված գործողություններում, բացի տարբեր տեսակի մարտական ինքնաթիռներից և ուղղաթիռներից, ներգրավվում են նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք ի տարբերություն առաջինների, հաճախ փորձում են հետախուզական նպատակներով ներթափանցել […]

̰
Վարդենիսում սահմանվում է մուտքի և ելքի հատուկ ռեժիմ. կիրառվելու են սահմանափակումներ

17:31 21.04.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 21 ապրիլի, 2020 N 48 որոշման համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում և կիրառվելու են սահմանափակումներ։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները. […]

̰
Շիրակում կորոնավիրուսից բուժվել է 86-ամյա քաղաքացի

17:00 21.04.2020

Շիրակի մարզում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 68 է: Առողջացածների թիվը մարզում 10-ն է: Նրանցից մեկը, ի դեպ, 86 տարեկան է: Հիվանդներից 47-ը բուժում է ստանում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները՝ Երևանում: Շիրակի մարզում արձանագրվել է մահվան 3 դեպք: Այդ մասին SHANTNEWS.am-ին  հայտնեցին Շիրակի մարզպետարանից:

̰
Վարդենիսի ԲԿ-ի մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. հիվանդանոցն այսօրվանից չի աշխատում

14:40 21.04.2020

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուրս են գրել ու աշխատակիցներին տեղեկացրել, որ չեն աշխատելու: Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոցի արդեն 12 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Աշխատակիցների մեծ մասն ինքնամեկուսացված են: Աղբյուրի հաղորդմամբ՝ չհաջողվեց կապ հաստատել մարզպետի, հիվանդանոցի տնօրենի կամ Վարդենիսի քաղաքապետի հետ, նրանք հեռախոսազանգերին չեն պատասխանում: Աղբյուրի  փոխանցմամբ՝ առողջապահության […]

̰
Երկրաշարժ Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

11:44 21.04.2020

Ապրիլի 21-ին, տեղական ժամանակով ժամը 10:08-ին (Գրինվիչի ժամանակով 06:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ցանցի կողմից գրանցվել է 4.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում` Թելավի քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.830 և արևելյան երկայնության 45.810: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք, ունենք 29 առողջացած, 2 մահ

10:58 21.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 21-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1401-ի։ Ապաքինվել է 609 պացիենտ (ապրիլի 20-ի դրությամբ՝ 580)։ Ներկայում բուժում է ստանում 768 մարդ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 24 դեպք։ Ընդհանուր անցկացվել է […]

̰
«Շանթ»-ի բացառիկ առաջարկը կգործի մինչև մայիսի 14-ը

19:59 20.04.2020

Արտակարգ դրության ժամանակ արտակարգ ժամանց բոլորի համար. Այս կարգախոսով Շանթ դիջիթլ թիվին անակնկալ էր պատրաստել, որից արդեն շուրջ մեկ ամիս օգտվում էին մեր հեռուստադիտողները: Անկախ նրանից՝ Հայկական HD ալիքների հավելվածի բաժանորդ եք, թե ոչ, հնարավորություն էր ընձեռվել մինչև ապրիլի 16-ը, այսինքն՝ արտակարգ դրության, այսպես ասած, առաջին փուլի ավարտը, առանց բաժանորդագրվելու անվճար ունենալ «Շանթ» պրեմիում փաթեթը, […]

̰
Դոնի Ռոստովից Երևան չվերթով Հայաստան է վերադարձել ՀՀ 100 քաղաքացի

18:51 20.04.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «Ազիմուտ» ավիաընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ս/թ․ ապրիլի 20-ին տեղի է ունեցել Դոնի Ռոստովից դեպի Երևան չարտերային թռիչքը։ «Նշյալ չվերթով Հայաստան է վերադարձել ՌԴ-ի հարավում գտնվող ևս 100 ՀՀ քաղաքացի։ Դոնի Ռոստովի հայկական համայնքի, համայնքի վարչության նախագահ Հարություն Սուրմալյանի և գլխավոր հյուպատոսության ջանքերով […]

̰
Անի խոշորացված համայնքում կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքն է գրանցվել

14:49 20.04.2020

Անի խոշորացված համայնքում կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքն է գրանցվել։ Անցած գիշեր մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում մահացել է Անի համայնքի Ձորակապ գյուղի 63 տարեկան բնակիչը, որն ունեցել է ուղեկցող հիվանդություն: Տեղեկությունը SHANTNEWS-ի հետ զրույցում հաստատել է Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարալիկում գրանցվել էր կորոնավիրուսից մահվան երկու դեպք։ Իսկ կորոնավիրուսը հաստատվել է Մարալիկի […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք, ունենք 35 առողջացած, 2 մահ

10:54 20.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1339-ի։ Ապաքինվել է 580 պացիենտ (ապրիլի 19-ի դրությամբ՝ 545)։ Ներկայում բուժում է ստանում 737 մարդ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 22 դեպք։ Ընդհանուր անցկացվել է […]

̰
Հրաձգություն Կանադայում․ կա 17 զոհ

08:29 20.04.2020

Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել։ Կա 17 զոհ, ներառյալ հրաձիգը։ Այս մասին հայտնում է CBC-ն՝ հղում անելով ազգային ոստիկանության կոմիսար Բրենդ Լակիին։ Զոհերի թիվը կարող է ավելանալ։ Հրաձիգը 51-ամյա բնակիչ Գաբրիել Ուորթմանն է, ով ապրիլի 18-ի երեկոյան կրակ է բացել պարետային մեքենայից։ Տղամարդու հագին եղել է ոստիկանական համազգեստ, սակայն նա չի հանդիսանում […]

̰
Պարետը 24 ժամով արգելել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը Երևանում և մարզերում

21:10 19.04.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր որոշում է ստորագրել մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակման վերաբերյալ: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի […]

̰
Մարալիկում գրանցվել է կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքը

19:31 19.04.2020

Այսօր Մարալիկում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք: 90-ամյա տարեց տղամարդը, որի նմուշառումը գիշերը դրական արդյունք էր տվել, ախտորոշման հաստատումից 1 ժամ անց մահացել է: «Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողների մեկը, որի մոտ հաստատվել էր կորոնավիրուս, պարզվեց, որ տանը խնամում է իր 90-ամյա հայրիկին: Օրեր շարունակ մենք քննարկում էինք պապիկի հոսպիտալացման հարցը, բայց քանի որ […]

̰
Գյումրու ԲԿ մեկուսացման մեջ գտնվող 28 անձանց թեստի արդյունքները բացասական են

12:17 19.04.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ հայտնել է, որ Գյումրու բժշկական կենտրոնի մեկուսացման մեջ գտնվող անձնակազմի բոլոր 28 ներկայացուցիչների մոտ թեստի արդյունքները բացասական են։

̰
BACK_TO_TOP