16:37 14.04.2020
Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ծառայություն կատարելու ժամանակ Գյումրիի Հայուհու հրապարակում երկու երիտասարդի և ոստիկանների միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Վեճն ավարտվել է ոստիկանների դանակահարությամբ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Դեպքի վայրում ծառայություն իրականացնող մյուս ոստիկաններին հաջողվել է վնասազերծել դանակով զինված երիտասարդներին: Երիտասարդները Հայուհու հրապարակում երթևեկել են Mitsubishi 10 AR 510 մակնիշի ավտոմեքենայով, երբ […]
16:04 14.04.2020
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներկուերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։ 2. Առաջարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մինչև 2020 թվականի ապրիլի 17-ը կազմակերպել միջոցառման իրականացումը»,- ասված է որոշման մեջ: […]
11:30 14.04.2020
Ապրիլի 14-ին`ժամը 09:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 102 ռազմաբազայում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 102 ռազմաբազայից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջումն իրականացվել է համատեղ ուժերով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:00-ին, մարվել՝ […]
11:05 14.04.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։ Ունենք կորոնավիրուսային […]
08:45 14.04.2020
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,925,190-ի, մահացել է 119,701, ապաքինվել՝ 447,833 մարդ։ Այս մասին են վկայում Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Ներկայում բուժում ստացող 1,357,656 մարդուց 51,157-ի (4%) վիճակը գնահատվում է ծանր։ Իրավիճակը շարունակում է առավել բարդ մնալ ԱՄՆ-ում, որտեղ կա 587,155 վարակակիր, գրանցվել է մահվան 23,644 դեպք։ Մահվան դեպքեր են գրանցվել արդեն բոլոր նահանգներում։ […]
15:16 13.04.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում թուրքական կողմից հայտարարություններին․ -Թուրքական կողմը հայտարարում է, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայից և վերջինս պատրաստ է տրամադրել այդ օգնությունը: Միաժամանակ, Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել Թուրքիայում Չինաստանի դեսպանը՝ Հայաստանին տրամադրված օգնության արկղերի վրա գրառման առնչությամբ պարզաբանում տալու համար: […]
12:39 13.04.2020
Կառավարությունը որոշեց երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր խորհրդարանում հատուկ նիստ կլինի, որտեղ հիմնական զեկուցողը կլինի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:08 13.04.2020
ԱԺ-ն ավարտեց արտահերթ նիստի օրակարգում ներառված երկու հարցերի քննարկումն առաջին ընթերցմամբ, նախագծերն ընդունվեցին, իսկ ԱԺ նախագահը հայտարարեց, որ ըստ ընթացակարգի՝ 3 ժամ է նախատեսված առաջարկների ընդունման համար, որից հետո տեղի կունենան երկրորդ ընթերցումները: Իսկ այս ընթացքում կառավարությունը նիստ է անցկացնում, և գուցե ԱԺ-ում հատուկ նիստի կարիք լինի, ըստ այդմ, չի բացառցվում, որ ժ. 13.00-13.30-ի ընթացքում […]
11:05 13.04.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։ Ապրիլի 12-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք և 14 առողջացածներ»։
10:59 13.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 1039 դեպք (ապրիլի 12-ի դրությամբ՝ 1013)։ Գրանցվել է մահվան 14 դեպք։ Ունենք 211 առողջացած (ապրիլի 12-ին՝ 197)։ Ներկայում փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ։ Մինչ օրս կատարվել է ընդհանուր՝ 7631 թեստ։
22:56 12.04.2020
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։ Ինչպես հաղորդում է Minval.az-ը, հրաժարականի որոշումը նա ընդունել է Թուրքիայում 48-ժամյա պարետային ժամ սահմանելուց հետո։ «Հանգստյան օրերին պարետային ժամի կատարման պատասխանատվությունը ամբողջովին ես եմ կրում։ Լուսանկարները (փողոցներում մարդկանց բազմությունը պատկերող), որոնք հայտնվել էին (ուրբաթ երեկոյան՝ պարետային ժամ սահմանելուց […]
18:18 11.04.2020
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին, ժամը 15։40-ին։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից: «Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքի վերաբերյալ Հայտնում ենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին (ժամը՝ 15։40-ին)։ Նշենք, որ իրականացվելիք […]
13:52 11.04.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը: «Հ.Գ. Ցավոք մենք այլևս միակը չենք»,- գրել է մարզպետը:
13:47 11.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ մտադիր են երկարաձգել արտակարգ դրությունը: Դա, ըստ վարչապետի, անհրաժեշտ է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար: «Կարևոր է արձանագրել, թե ինչ նկատի ունենք՝ «հետագա տարածումը կանխարգելել» ասելով: Համաճարակը այսպես թե այնպես շարունակում է տարածվել,. մեր խնդիրն է՝ ունենալ միավոր ժամանակաշրջանում հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր: Կարևոր է, որ հնարավորինս […]
13:36 11.04.2020
Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ այդ որոշումն ունի հստակ պատճառներ. փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի: Մյուս կողմից՝ այն ոլորտներում, որտեղ աշխատում են, տրանսպորտային ծախսերը պետք է հոգան գործատուները: Աշխատող անձանց տեղաշարժը կրկին թերթիկներով […]
12:57 11.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփ ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրությանն ու վարակված անձանց առողջական վիճակին վերաբերող տեղեկատվություն: Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի մարտավարությանը: Մասնավորապես, առաջարկվել է ևս 30 […]
09:29 11.04.2020
ԱՄՆ-ում 1 օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն առաջին անգամ գերազանցել է 2000-ը։ Ջոն Հոփկինսի համալսարանի կայքում ներկայացված տվյալներով՝ երեկ ցուցանիշը 16 129 էր, այժմ՝ 18 637։ Այսինքն՝ 1 օրում մահացել է 2508 մարդ, փոխանցում է «Իզվեստիան»։ Վարակակիրների թվով երկիրը մնում է առաջատար։ Նահանգներում կորոնավիրուսով է վարակված 501 հազար մարդ։
23:36 10.04.2020
«Ucom»-ի հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները հաղորդագրություն են տարածել ընկերությունից իրենց հեռանալու վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հայկ Եսայանը հաստատում է երեկ շրջանառված լուրը, որով նա դիմում էր ներկայացրել իր աշխատանքային պարտականությունների դադարեցման մասին, որից հետո հարյուրավոր աշխատակիցներ սկսել էին աշխատանքից ազատման դիմումներ գրել։ Այժմ 576 հոգի փաստացի դիմում է գրել, այդ թվում գրեթե ողջ […]
20:24 10.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, պատասխանատվություն կրելով ընկերության գործառույթների պատշաճ կատարման համար, ծառայության նկատմամբ առերևույթ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ: Մասնավորապես՝ պարզվել է, որ նա, ՀՀ կառավարության 216-Ն որոշման […]
19:28 10.04.2020
Արցախի տեղեկատվական շտաբը վերջին տվյալներն է հայտնել հանրապետությունում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ: Այսպես, Արցախում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսային վարակի 5 հաստատված դեպք: 9 անձ մեկուսացած է: Թեստավորված անձանց թիվը 49 է:
17:35 10.04.2020
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ օրվա ընթացքում թեստավորված անձանցից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբ ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ առաջին վարակակիրը Միրիկ համայնքի հաստատված դեպքով բնակչի ընտանիքի անդամ է (առողջական վիճակը գնահատվում է բավարար), երկրորդը՝ երկկողմանի թոքաբորբով, էպիդեմիոլոգիական անամնեզով, Հանրապետական բժշկական կենտրոն ընդունված Շահումյանի […]
14:20 10.04.2020
Հայաստանում կորոնավիրուսից ևս մեկ պացիենտ է մահացել, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այս պահի դրությամբ ունենք 12 մահ, որը դեռ պաշտոնապես չենք հայտնել. վաղվա թվերի մեջ կերևա»,- նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ խոսքն 81 տարեկան քաղաքացու մասին է, որն ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ: «Մեր […]
13:29 10.04.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ դատախազություն է ստացվել հասարակական կազմակերպությանը ՀՀ պետական բյուջեից 2017-2018թթ․ հատկացված միջոցների մշտադիտարկման արդյունքները և դրանց կից փաստաթղթերի պատճենները, որոնք ուսումնասիրության առարկա են դարձել պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու դատախազության գործառույթի շրջանակներում: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Արդյունքում պարզվել է, որ […]
13:26 10.04.2020
Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է Հայաստանին ուղղվող ֆինանսական օժանդակությունն ավելացնել 128.8 միլիոն ՀՓԻ-ով կամ շուրջ 175․2 միլիոն ԱՄՆ դոլարով։ ԱՄՀ Խորհրդի նիստի հաստատումից հետո Հայաստանի համար ֆինանսական օժանդակության չափը կհասնի 206 միլիոն ՀՓԻ-ի կամ շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլարի: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակազմը ապրիլի 9-ին տարածած հաղորդագրությունում։ ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող […]
11:23 10.04.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը։ Մասնավորապես՝ վարչության աշխատակիցները «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում զննության են ենթարկել ԱՄՆ- ից ներմուծված առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է 2.7 կգ ընդհանուր քաշով մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող, սուր հոտով դեղնականաչավուն զանգված՝ փաթեթավորված պոլիմերային փաթեթներով: Փաստի առթիվ […]
11:00 10.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 937 դեպք (ապրիլի 9-ի դրությամբ՝ 921)։ Գրանցվել է մահվան 11 դեպք։ Ունենք 149 առողջացած (ապրիլի 9-ին՝ 138)։ Ներկայում փաստացի բուժում է ստանում 777 պացիենտ։ Անցկացված 5160 թեստի պատասխան եղել է բացասական։
10:26 10.04.2020
Ապրիլի 9-ին՝ ժամը 14:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է նռնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը: Հայտնաբերվել է «РГ-42» տեսակի կոռոզիայի ենթարկված ձեռքի հարձակողական, բեկորային, դիստանցիոն նռնակ. ինժեներական ջոկատի կողմից տեղափոխվել է Նուբարաշենի […]
18:06 09.04.2020
«Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կատարվել են մի շարք փոփոխություններ։ Նախատեսվել է տեսական քննությունների […]
17:45 09.04.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի թեստավորման արդյունքը եղել է դրական: Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, որը ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից: Այդ քաղաքացին ևս, մինչ […]
15:41 09.04.2020
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից դեռևս 2017թ. մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել է ՀՀ N զորամասում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Արդյունքում բացահայտվել է զորամասի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում շահադիտական նպատակով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով զորամասին հատկացված խոշոր չափերով վառելիքի յուրացման դեպք: […]