TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+34.09 oC

Արխիվ

Որոշ ավիաընկերություններ որոշել են ժամանակավորապես չեղարկել դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը. Քաղավիացիայի կոմիտե

16:22 17.03.2020

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածմամբ պայմանավորված՝ որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես ՉԵՂԱՐԿԵԼ իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը: Մասնավորապես չեղարկվելու են • «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները մինչև ս․թ․ […]

̰
Որոշել եմ արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը ՀՀ. Տիգրան Ավինյան

16:02 17.03.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշել է արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն: «Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի: Երկրների ցանկն է. 1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 2. Իրանի Իսլամական Հանրապետություն […]

̰
Բացահայտվել է որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները երկարացնելու հանցավոր սխեմա

15:02 17.03.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական մի գործով պարզվել է որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները երկարացնելու հանցավոր սխեմա, որում ներգրավված են ոչ միայն ոստիկանության, այլ նաև բժշկական հաստատությունների աշխատակիցներ: Մասնավորապես, նշված քրեական գործով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչը իր պաշտոնեական լիազորություններն […]

̰
Այս պահին ունենք կորոնավիրուսի հաստատված 64 դեպք. ԱՆ

13:26 17.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում: «Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջիններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է: Առողջապահության նախարարությունը կրկին […]

̰
Ի՞նչ սպասել արտակարգ դրության ընթացքում

11:58 17.03.2020

Մուտքը և ելքը ՀՀ սահմանով ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը. բացառություն կկազմեն բեռնափոխադրումներ իրականացնողները, օրինակ` վարորդները: ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները (եթե նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն), Հայաստանում հաշվառված և բնակվող անձինք կարող են մուտք գործել ՀՀ տարածք: Այլ օտարերկրացիների մուտքը արգելվելու է, եթե, օրինակ, նրանք այնպիսի երկրների քաղաքացիներ են կամ վերջին […]

̰
Արշալույս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

11:14 17.03.2020

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Զարզանդ Գրիգորյանը, հանդիսանալով Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար, հակառակ ծառայության շահերի օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պաշտոնի անձնագրին չբավարարող անձանց արվեստի դպրոցի և մանկապարտեզի տնօրենի պաշտոններին նշանակելու մասին ստորագրել է կարգադրություններ: Քրեական […]

̰
Գործարկվում է հեռավար կրթության հարթակ

10:34 17.03.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am: Հարթակը մշակվել է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և արդեն հասանելի է: Հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մոտ հրավիրվել […]

̰
Լոռիում «Գլորիա» ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. կա 19 վիրավոր

10:03 17.03.2020

Այսօր՝մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Նոր Խաչակապ գյուղի վարչական տարածքում, բախվել են «ՊԱԶ 672» մակնիշի 35 ՏF 147 համարանիշի և Opel մակնիշի 36 AO 038 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Պազ»-ը կողաշրջվել է։ 19 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […]

̰
Հայաստանում վարակվածների թիվը հասել է 52-ի

00:25 17.03.2020

Մարտի 17-ի, ժամը 00:00-ի դրությամբ ունենք հաստատված 52 դեպք, որից 12-ը (միջանկյալ հետազոտություն) հաստատվել է կարանտինում գտնվող անձնաց շրջանում և չեն ունեցել ախտանշաններ։ Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։  

̰
Ունենք ևս 15 հաստատված դեպք․ Արսեն Թորոսյան

23:03 16.03.2020

Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։ Պաշտոնական հաղորդագրությունը` քիչ անց:  

̰

17:29 16.03.2020

ՀՀ կառավարության արտահերթ նիստը շարունակվեց: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագծում որոշ խմբագրումներ են արվել: Նախ՝ փոխվել է արտակարգ դրություն հայտարարելու ժամը. համաձայն խմբագրված տարբերակի՝ արտակարգ դրություն է հայտարարվելու այսօր՝ ժամը 18:30-ից՝ նախկին 17:00-ի փոխարեն: Նաև հստակեցվեց այն անձանց շրջանակը, որոնց Հայաստան մուտքի ու ելքի իրավունք կտրվի: ՀՀ […]

̰
Հրապարակվել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման նախագիծը

16:02 16.03.2020

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման նախագիծը: «Հաշվի առնելով աշխարհում և ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերը և այն ԱՀԿ ղեկավարի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը, հիմք ընդունելով այն, որ ՀՀ-ում՝  առավելապես Էջմիածին քաղաքում վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը սպառնում է բնակչության կյանքին և առողջությանը, ելնելով […]

̰
Մարտի 18-ից 14 օրով դադարեցվելու են դեպի Կատար իրականացվող բոլոր չվերթները

15:35 16.03.2020

Կատարի Պետությունում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել․ «Կարևոր ծանուցում․ Կատարի Պետությունում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ից սկսած՝ 14 օր ժամկետով դադարեցվելու են դեպի Կատար իրականացվող բոլոր չվերթները՝ բացառությամբ օդային բեռնափոխադրումների և տարանցիկ չվերթների։ Ներկայումս չեղարկվել են Դոհա-Երևան և Երևան-Դոհա ուղղությամբ իրականացվող բոլոր չվերթները՝ բացառությամբ Երևան-Դոհա մարտի 17-ի չվերթից»։

̰
Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթի բացումը հետաձգվում է. Wizz Air-ը չեղարկել է արտերկիր բոլոր չվերթները

12:59 16.03.2020

Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ Wizz Air-ը չեղարկել է դեպի Լիտվայից և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները: «Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Wizz Air ավիաընկերությունը, պայմանավորված Լիտվայի կառավարության՝ երկրում կարանտին հայտարարելու որոշմամբ, չեղարկել է դեպի Լիտվա և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները։ Ըստ այդմ, ս․թ․ մարտի 20-ից նախատեսված Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթի բացումը […]

̰
Կառավարության կողմից արտակարգ դրություն մտցնելու որոշումից անմիջապես հետո անհապաղ հրավիրվելու է ԱԺ հատուկ նիստ

12:00 16.03.2020

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Կառավարության կողմից արտակարգ դրություն մտցնելու որոշումից անմիջապես հետո օրենքի ուժով անհապաղ հրավիրվելու է Ազգային Ժողովի հատուկ նիստ։ Արտակարգ դրություն հայտարարելու մասին անհապաղ տեղեկացվելու են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները, Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի […]

̰
Ղազախստանը սահմանափակում է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր

10:04 16.03.2020

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․ «Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով մարտի 16-ին՝ ժամը 08։00-ից սկսած Ղազախստանի Հանրապետության տարածքում հայտարարվում է արտակարգ դրություն ՂՀ բնակչության անվտանգության ապահովման և նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։ Արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 07։00-ը։ Մարտի 16-ից ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից […]

̰
Այս պահին ունենք կորոնավիրուսի հաստատված 30 դեպք․ Արսեն Թորոսյան

08:57 16.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ այս պահին ունենք կորոնավիրուսի հաստատված 30 դեպք․ «Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեկ երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ […]

̰
Մեկ օրում Իտալիայում կորոնավիրուսից մահվան 368 դեպք է գրանցվել

08:50 16.03.2020

Իտալիայի իշխանությունները հայտարարել է կորոնավիրուսից մահվան դեպքերի թվի կտրուկ աճի մասին։ Մեկ օրում մահացել է 368 մարդ։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է 1806-ի։ Վերջին 1 օրում երկրում վարակման 3590 նոր դեպք է գրանցվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասցնել է 24 747-ի։ Մահվան դեպքերի աճ է գրանցվել ևս 2 եվրոպական երկրում։ Իսպանիայում 1 օրում գրանցվել է մահվան 96, […]

̰
Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում

08:18 16.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով տեղեկացրեց, որ արդեն վերադարձել է Սևանից, աշխատանքի վայրում է և կարևոր որոշումներ պետք է քննարկեն։ Մասնավորապես քննարկվելու է ՀՀ-ում կամ առանձին հատվածներում արտակարգ դրություն սահմանելու հարցը։ Նա նշեց, որ վարակվածների թիվը 28-ն է, երեկվանից, թերևս, միակ նորությունն այն է, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։ […]

̰
Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 28-ի

22:21 15.03.2020

Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնք իրար հետ փոխկապակցված են: Նրանց սերտ շփման շրջանակը պարզվում է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 28 դեպք: ✅ Նաև ունենք լավ լուր: Մեր առաջին պացիենտի երկրորդ թեստը բացասական է, այսինքն նա առողջացել է:

̰
Կառավարությունը վաղը կքննարկի որոշ բնակավայրերում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը

22:16 15.03.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես է գալիս հայտարարությամբ։ Նա նշեց, որ կառավարությունը վաղը կքննարկի որոշ բնակավայրերում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված Մեղրիի քաղաքացու հետ։ Վարչապետը թեստ է հանձնել, որի պատասխանը պատրաստ կլինի ժամեր անց։  

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 26-ի

20:10 15.03.2020

Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: […]

̰
Վահագն Հարությունյանը ձերբակալվել է

14:58 15.03.2020

Մոսկվայում ձերբակալվել է «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված,  գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: Ըստ ТАСС-ի՝ որոշվելու է Հարությունյանին Հայաստան արտահանձնելու հարցը: Հիշեցնենք, որ Հայաստանի իրավապահները Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում էին հայտարարել, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանավորումը: ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝  Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, […]

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 23-ի

14:23 15.03.2020

Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական […]

̰
Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ

12:30 15.03.2020

Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

̰
Lexus-ով վթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

10:10 15.03.2020

Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները, ովքեր գրեթե մեկ ժամ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են վարորդին ավտոմեքենայից դուրս բերել: Օպերատիվ են գործել նաև […]

̰
Եվս 14 թեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը՝ դրական․ Արսեն Թորոսյան

21:55 14.03.2020

Եվս 14 տեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենք վերջնական բուժված 1 պացիենտ»,- գրել է նա:

̰
Թուրքիան և Ադրբեջանը մարտի 15-ից դադարեցնում են տրանսպորտային հաղորդակցությունը

19:47 14.03.2020

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևն այսօր հեռախոսային խոսակցություն են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են դադարեցնել տրանսպորտային հաղորդակցությունը երկու երկրների միջև` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Այս մասին լրագրողներին հայտնել են Էրդողանի վարչակազմից: «Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային այլ հարցեր, ինչպես նաև որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել ավիահաղորդակցությունն ու ցամաքային […]

̰
Հայաստանում այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի 18 դրական ախտորոշում. Նիկոլ Փաշինյան

17:31 14.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ իր և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կորոնավիրուսի թեստի պատասխանները բացասական են: Նա կորոնավիրուսի տարածման հետ կապված դրական և բացասական լուրեր հայտնեց: Փաշինյանը հայտնեց, որ ցավոք, իր երեկվա եթերից հետո Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք կա: «Այս պահի դրությամբ ունենք 18 դրական ախտորոշում»,- ասաց նա: […]

̰
Իմ ու Աննայի թեստի պատասխանը բացասական է. Նիկոլ Փաշինյան

17:27 14.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարել է, որ արդեն իսկ ստացել են իր և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի թեստերի պատասխանները: «Իմ ու Աննայի թեստի պատասխանը՝ բացասական: Մենք կարողացել ենք խուսափել կորոնավիրուսից»,- ասել է նա:  

̰
BACK_TO_TOP