09:16 12.03.2020
Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով գրեթե ողջ կոմերցիոն գործունեությունը դադարեցվում է, բացառությամբ մթերային խանութների ու դեղատների աշխատանքի։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։ «Ես բարձր եմ գնահատում Ձեր ջանքերը, սակայն եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը։ Մենք դադարեցնում ենք ողջ կոմերցիոն գործունեությունը, փակում վաճառքի կետերը, բացառությամբ մթերային խանութների ու դեղատների»,-հայտարարել է Կոնտեն։ Երկրով մեկ […]
08:51 12.03.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 30 օրով արգելել է եվրոպական երկրներից մուտքն ԱՄՆ։ Բացառություն է Մեծ Բրիտանիան։ Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն մարտի 13-ից։ Դրանք կվերաբերեն օտարերկրացիներին և չեն տարածվի առևտրի վրա։ Նախագահը նաև հայտարարել է հարկային մեղմացումների մասին։ Դրանք կվերաբերեն այն քաղաքացիներին ու ձեռնարկություններին, որոնք տուժել են COVID-19-ից։ Նախագահն այդ մասին հայտնել է տեսաուղերձով։ Նա նաև […]
21:32 11.03.2020
2020 թվականի մարտի 10-ին՝ ժամը 1600-ին, Գավառի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, ճակատային հատվածի սալջարդ» մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Լճափ գյուղի բնակիչ: Նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, նույն բժշկական կենտրոնից ևս մեկ ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Լճափ գյուղի մեկ […]
20:51 11.03.2020
Հաստատվել է Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում […]
20:45 11.03.2020
Այսօր, ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 և 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան) ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն, ըստ նախնական տվյալների, մեծ չէ։ Իտալիայի […]
20:43 11.03.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակ է (պանդեմիա) հայտարարել։ Ինչպես փոխանցում է RIA Novosti-ն, այդ մասին հայտնել է գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Մարտի 11-ի դրությամբ՝ նոր կորոնավիրուսով աշխարհի 114 երկրներում վարակվել է 118 000 մարդ։ Պանդեմիա համարվում են այն համաճարակները, որոնց բնորոշ է վարակիչ հիվանդությունների խիստ տարածումը ողջ երկրում, սահմանակից պետությունների տարածքում, երբեմն՝ […]
20:23 11.03.2020
«Ռոման» չի մեկնի Սևիլյա. կորոնավիրուսի կարանտինի պատճառով Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում վաղը նախատեսված հանդիպումը չեղարկվել է: ՈՒԵՖԱ-ն արդեն պաշտոնապես հաստատել է տեղեկությունը: Հիշեցնենք, որ հռոմեական ակումբի պատվիրակությունը չեղարկել էր դեպի Իսպանիա թռիչքը: Մինչ այդ «Ռոման» հորդորել էր ՈւԵՖԱ-ին հետաձգել մրցաշարի խաղերը: Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի Ռոմա-Սևիլյա հանդիպման հեռարձակումը նախատեսված էր վաղը «Շանթի» երեկոյան եթերում:
14:38 11.03.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված գրության առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պետության պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով լայնածավալ ուսումնասիրության է ենթարկվել 2016թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման ծախսերի հիմնավորվածությունն ու օրինականությունը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով փաստաթղթեր, տեղեկատվություն է պահանջվել և ստացվել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ կառավարության աշխատակազմից, […]
13:56 11.03.2020
Մարտի 10-ին` ժամը 11:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 72/2 շենքի մոտակայքում գտնվող շինհրապարակում տղամարդ է ընկել շենքի հիմքային փոսը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: […]
11:50 11.03.2020
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցում կարանտինի մեջ գտնվող քաղաքացիների առողջական վիճակը լավ է, գանգատներ չունեն: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: «Ջերմություն չունեն և այս ընթացքում էլ չեն ունեցել: Իրենց լավ են զգում: Կորոնավիրուսով վարակված քաղաքացին նույնպես իրեն լավ է զգում, ջերմություն ունեցել է միայն սկզբում, […]
11:27 11.03.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ: Տվյալ դեպքում ուսումնասիրվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Գազօիլ» ՍՊ ընկերությունից դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացը, որի ընթացքում արձանագրվել են գնման գործընթացին վերաբերող խախտումներ, մասնավորապես գնման առարկայի պլանավորման, գնման ձևի ընտրության, մատակարարման, մատակարարված դիզելային […]
10:02 11.03.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացիների հիմնարար սահմանադրական իրավունքներին, մասնավորապես կյանքի իրավունքը տարբեր սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, հետեւողական պայքար մղելով անձնական և հասարակության հարաբերություններում բռնության կիրառումն ի սպառ բացառելու ուղղությամբ, հանցավորության դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, […]
08:10 11.03.2020
Ryanair-ը հայտարարել է դեպի Իտալիա, Իտալիայի ներսում և Իտալիայից չվերթների ողջ ժամանակացույցի կասեցման մասին։ Պատճառը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով մարտի 10-ին երկրի ողջ տարածքում հայտարարած կարանտինն է։ Ներքին չվերթները կկասեցվեն մարտի 11-ից, իսկ միջազգային չվերթները՝ մարտի 13-ից։ Ժամանակացույցի կասեցումն ուժի մեջ կլինի մինչև ապրիլի 8-ը։
22:59 10.03.2020
ԱՄՆ Կոլորադո նահանգում գործող «Multicultural Mosaic Foundation» ոչ կառավարական կազմակերպությունը, որը ստեղծվել է ԱՄՆ-ում թուրքական համայնքի կողմից, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն։ Mirror spectator-ի հաղորդմամբ՝ 3 տարի առաջ կազմակերպությունը ստեղծել է հանձնաժողով՝ 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելու համար։ Հիմնադրամի գործունեությունը կապում են նաև ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ, […]
22:18 10.03.2020
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ. «Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.): Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի […]
21:28 10.03.2020
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը կորոնավիրուսի տարածման առնչությամբ հայտարարություն է տարածել. Ելնելով Ֆրանսիայում նոր տիպի կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի և գտնվելու վայրի վերաբերյալ (անուն, ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար)։ Վերոնշյալ տեղեկատվությունը կարող եք տրամադրել [email protected] էլեկտրոնային […]
19:02 10.03.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2020թ. մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով պարանոցի ստորին հատվածի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի […]
18:31 10.03.2020
Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ., Արարատի զ/կ): Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Զոհրաբ Սիանոսյանի ընտանիքի […]
18:10 10.03.2020
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հետևյալ տեղեկությունն է հրապարակել. «Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ RYANAIR ավիաընկերությունը հայտարարել է մարտի 13-ին՝ ժամը 24։00-ից մինչև ապրիլի 8-ը դեպի Իտալիա և Իտալիայից արտերկիր բոլոր միջազգային չվերթները չեղարկելու որոշման մասին»։
13:09 10.03.2020
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը: Կենսագրությունը Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ […]
11:30 10.03.2020
Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Nissan մակնիշի 35 QT 678 համարանիշի ավտոմեքենայի վարորդն Արշակունյաց պողոտայում՝ Քրեակատարողական ծառայության վարչական շենքի հարևանությամբ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai մակնիշի 36 NA 052 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Nissan-ում հրդեհ է բռնկվել, և ժամանած հրշեջ-փրկարարները […]
10:29 10.03.2020
ՀՀ ԱԳՆ-ը կոչ է անում Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և […]
10:23 10.03.2020
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»։
08:40 10.03.2020
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է կորոնավիրուսի պատճառով կարանտինային միջոցառումները ողջ երկրով մեկ ընդլայնելու մասին։ Դրանք ուժի մեջ կմտնեն այսօր առավոտյան, հայտնում է ANSA գործակալությունը։ Արգելվում են բոլոր զանգվածային միջոցառումները, սահմանափակվում է տեղաշարժը։ Իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տալիս տանը մնալ։ «Այլև չի լինի կարմիր գոտի, գոտիներ թիվ 1 և 2։ Ողջ Իտալիան է դառնում պաշտպանական […]
21:07 09.03.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «թիվ 12 պոլիկլինիկայի» նորանշանակ տնօրենը աշխատակիցներից մեկից պահանջել է, որ նա այցելուներից, այսպես ասած՝ որպես «թեյավճար» գումար հավաքագրի և ամեն ամիս որպես կաշառք 50 հազար դրամ տա իրեն՝ սպառնալով և ակնարկելով, որ հակառակ դեպքում կազատի աշխատանքից։ Պարզվել է, որ հիշյալ […]
19:19 09.03.2020
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ժամանակավորապես կասեցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» հուշագիրը: ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ս.թ. մարտի 7-ից ՀՀ այցելության նպատակով ԻԻՀ քաղաքացիներին անհրաժեշտ է նախապես ունենալ մուտքի արտոնագիր, որի համար անհրաժեշտ է դիմել օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանություններ/հյուպատոսական […]
18:14 09.03.2020
ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ: «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա և ԵՄ երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Իսպանիա) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու […]
17:44 09.03.2020
Գյումրիում 43-ամյա կնոջ սպանության և նրա դստերը ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար մեղադրվող 28-ամյա երիտասարդը կալանավորվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Կենցաղային վեճի և խանդի հողի վրա 28-ամյա երիտասարդը Գյումրիում ծեծի էր ենթարկել 43-ամյա ընկերուհուն և նրա 13 տարեկան դստերը։ Տղամարդը բերման էր […]
15:22 09.03.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քիչ առաջ գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Վերադառնալով խորհրդակցական սենյակից` դատավորը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը, հայտնում է Armtimes.com-ը: Հիշեցնենք՝ մարտի 3-ին Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, և միջնորդություն էր ներկայացվել դատարան` նրան կալանավորելու համար։ Պատճառը, ըստ ՀՔԾ-ի, այն է, որ Մայրապետյանին բուժման նպատակով թույլատրվել էր […]
10:24 09.03.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում պատշաճ իրավական ընթացք տալով պետական տարբեր մարմիններից ստացված կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների վերաբերյալ ազդակներին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տևական ժամանակ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ և կեղծիքներ կատարելու կոռուպցիոն բնույթի հանցավոր դեպք: Ստացված փաստական տվյալների համաձայն՝ 2015-2019 թթ. ««Ձորակ» հոգեկան […]