TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+37.09 oC

Արխիվ

«Ազգային երգիչ» նախագծի համերգը հետաձգվում է

16:52 14.03.2020

«Շանթ» հեռուստաընկերությունը հայտարարությամբ դիմել է «Ազգային երգիչ» նախագծի համերգի տոմսեր գնած հանդիսատեսին: «Սիրելի´ հանդիսատես, ելնելով անվտանգության նկատառումներից, աջակցելով կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին և հետևելով փակ տարածքներում զանգվածային միջոցառումները ժամանակավորապես դադարեցնելու կոչին՝ «Շանթ» հեռուստաընկերությունը որոշում է կայացրել հետաձգել մարտի 20-ին կայանալիք «Ազգային երգիչ» նախագծի համերգը: Այն տեղի կունենա հուլիսի 11-ին` ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյան մարզահամալիրում: Նախապես գնված […]

̰
Մինչև մարտի 23-ը թատրոնները, համերգասրահները, թանգարանները և գրադարանները փակ կլինեն

13:40 14.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում մշակութային հաստատությունների աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ: «Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։ Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել […]

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել

12:36 14.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»:

̰
Բավրայի անցակետում օտարերկրացի 2 վարորդի մոտ ջերմաստիճանի շեղում է գրանցվել

11:35 14.03.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հայ-վրացական սահմանը՝ հսկողության տակ։ Այսօր բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրացվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն, ընթացակարգերի համաձայն, նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։ Բժիշկների նախնական գնահատմամբ՝ նրանք շատ շուտով տան ճանապարհը կբռնեն»։

̰
1 օրում 250 զոհ․ Իտալիայում կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

08:20 14.03.2020

Իտալիայում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ։ Մեկ օրում վարակը խլել է 250 մարդու կյանք։ Այսպիսով, զոհերի թիվը երկրում հասել է 1266-ի։ Այս մասին հայտարարել է Քաղպաշպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին։ Իտալիայում կորոնավիրուսի բռնկման պահից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17660-ի, նրանցից ներկայում բուժում է ստանում 14 955-ը, 1439 մարդ բուժվել է։ […]

̰
Թրամփը կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է սահմանել երկրում

00:10 14.03.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրություն է սահմանել երկրում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Թրամփը բացատրել է, որ արտակարգ դրության ռեժիմ սահմանելը հնարավորություն կտա կորոնավիրուսի դեմ պայքարին հատկացնել 50 մլրդ դոլար։ Բացի այդ, իշխանությունները վիրուսի դեմ պայքարում միջոցները օպերատիվ կբաշխեն բոլոր նահանգներով։

̰
Վանաձորից թեստավորում անցնող բոլոր քաղաքացիների մոտ հերքվեցին վարակի կասկածները

23:34 13.03.2020

Վանաձորից թեստավորում անցնող բոլոր քաղաքացիների մոտ հերքվեցին վարակի կասկածները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը։

̰
Կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն․ Արսեն Թորոսյան

22:50 13.03.2020

Կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն, քանի որ նրանց թեստի արդյունքները բացասական են: Նրանցից երկուսը հոսպիտալացվում են, քանի որ թեստի արդյունքները եղել են դրական, իսկ մեկը կշարունակի մնալ կարանտինում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Բացի այդ, այսօր՝ ժամը 22:00-ի դրությամբ, հաստատվել է ևս 3 դեպք, որից […]

̰
Մարտի 14-ից 10 օրով կկասեցվի Հայաստանի ու Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը

21:04 13.03.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: «Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր: Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա: Սահմանափակումները […]

̰
ԱՀԿ-ն Եվրոպան կորոնավիրուսի համավարակի կենտրոն է ճանաչել

20:55 13.03.2020

Եվրոպան դարձել է կորոնավիրուսի համավարակի կենտրոն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությսան գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեիսուսը: Վերջինս նշել է, որ մեկ օրվա ընթացքում այդ տարածաշրջանից վարակման ու մահվան ավելի շատ դեպքերի մասին են հայտարարություն ստացել, քան Չինաստանից էին ստանում հիվանդացության պիկի ժամանակ:

̰
«Նորք» ինֆեկցիոնն այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին

17:28 13.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին: «Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ: Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի […]

̰
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, նրանք թեստավորում կանցնեն. ԱՆ

17:16 13.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ: «Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում»,- հայտնում են նախարարությունից:

̰
Ապօրինություններ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում․ ոստիկանության բացահայտումը

15:13 13.03.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ բժշկական կենտրոնի տնօրենը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առանց սահմանված կարգի մրցույթ հայտարարելու 2014 և 2016 թվականներին իր հետ փոխկապակցված անձանց պատկանող ընկերության հետ կնքել […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի ութ հաստատված դեպք կա. Արսեն Թորոսյան

15:11 13.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ քիչ առաջ կորոնավիրուսի երկու դեպք է հաստատվել, այդպիսով Հայաստանում այսօր ութ հաստատված դեպք կա: Նախարարն անդրադարձել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցներին: Նա կոչ է արել իրարից հեռավորություն պահպանել, գոնե՝ նվազագույն չափով, քանի որ վիրուսը երկար չի կարող ճամփորդել օդում: Թորոսյանը խորհուրդ է տվել զանգվածային միջոցառումների […]

̰
ՈւԵՖԱ-ն դադարեցրեց  Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի խաղարկությունը

14:53 13.03.2020

Կորոնավիրուսի տարածման պատճառով ՈւԵՖԱ-ն դադարեցրեց Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի հաջորդ շաբաթվա խաղերի անցկացումը: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։ Խոսքը վերաբերում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` մարտի 17-ին և 18-ին կայանալիք խաղերին, ու Եվրոպա լիգայի`մարտի 19-ին կայանալիք խաղերին: Ավելի վաղ, կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված` դադարեցվել էին Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների առաջնությունները:

̰
Մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքները կդադարեցվեն. Նիկոլ Փաշինյան

12:24 13.03.2020

«Մենք կայացրեցինք որոշում, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքները կդադադրեցվեն, դասեր չեն լինի: Մարտի 18, 19-ին ևս կանդրադառնանք այս թեմային, և եթե անհրաժեշտություն լինի, կերկարաձգենք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև կոչ արեց հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց և կազմակերպելուց, առավել ևս նրանց, ովքեր ունեն ախտանշաններ: «Ուզում եմ կրկին […]

̰
Առանձնապես խոշոր չափի թմրանյութի ներկրում և սուտ մատնություն՝ ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ

11:50 13.03.2020

ՀՀ քաղաքացին, իր ընկերոջ հետ համաձայնության գալով, մեկնել է ԻԻՀ, որտեղ ընկերոջ ծանոթ ԻԻՀ քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի 98.37 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց և այն, ՀՀ տեղափոխելու նպատակով, թաքցրել իր մարմնում: ՀՀ պետական սահմանը հատելու ժամանակ ԱԱԾ աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելիս, վերջինիս ենթարկել են մաքսային կրկնակի զննման՝ ռենտգեն ճառագայթների միջոցով, […]

̰
Հրդեհ Երևանի սուպերմարկետներից մեկում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

10:03 13.03.2020

Մարտի 13-ին` ժամը 00։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում գտնվող «Սայաթ-Նովա» սուպերմարկետից ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 40 հասցեում […]

̰
Չինաստանի ԱԳՆ ենթադրությամբ՝ կորոնավիրուսն Ուհան են բերել ամերիկացի զինվորականները

09:29 13.03.2020

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հանդես է եկել ենթադրությամբ, որ նոր տեսակի կորոնավիրուսը չինական Ուհան քաղաքում է հայտնվել ամերիկացի զինվորականների մեղքով։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։ «ԱՄՆ-ում ե՞րբ է հայտնվել«զրոյական» պացիենտը։ Քանի՞ մարդ է վարակված։ Ո՞ր հիվանդանոցներ են նրանց հոսպիտալացվել։ Հավանաբար, ԱՄՆ բանակն է համաճարակը բերել Ուհան։ Թափանցի՛կ եղեք։ Հրապարակե՛ք տվյալները։ […]

̰
Վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի․ Փաշինյան

20:34 12.03.2020

Փաշինյանն ընդհատում է արձակուրդը։ Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Վաղը կառավարությունում հրավիրվելու է խորհրդակցություն կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ամբողջությամբ գնահատելու համար: Վաղը չեն աշխատի նաև կրթական հաստատությունները՝ դպրոցներ, նախակրթարաններ, բուհեր, հետագայի մասին լրացուցիչ որոշում կկայացվի։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք. Արսեն Թորոսյան

20:30 12.03.2020

Հաստատվել է Նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին: Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ […]

̰
Ֆիոլետովոյից դեպի Դիլիջան ճանապարհին խոշոր հրդեհ է բռնկվել

20:19 12.03.2020

Ֆիոլետովոյից դեպի Դիլիջան ճանապարհին՝ խոտածածկ տարածքում, խոշոր հրդեհ է բռնկվել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վարչապետը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է պաշտոնյաների մի շարք արտասահմանյան այցեր

19:28 12.03.2020

ՀՀ վարչապետի երեկվա և այսօրվա որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել մի շարք պատվիրակությունների արտասահմանյան գործուղումներ: Ըստ այդմ` ուժը կորցրած  է ճանաչվել Հայաստանի Հանրապետության վարչապետի N 281-Ա որոշումը: «Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 2-ի «Ռուստամ Բադասյանին և Քրիստիննե Գրիգորյանին […]

̰
Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի

18:14 12.03.2020

Մարտի 12-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Փոխվարչապետն ասել է. «Հերթական անգամ հավաքվել ենք կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի մեր նիստին ու բոլորդ գիտեք, որ ունենք ևս մի քանի դեպք արձանագրված երեկ: Նաև վիրուսի կրողների հետ ուղիղ շփում ունեցած […]

̰
Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

18:11 12.03.2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով՝ Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Շուշան Շահենի Ստեփանյանի կենսագրությունը Զինվորական կոչումը՝ մայոր Ծնվել է 08.08.1988թ., ԱՀ ք. Հադրութում 1995-2005թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ք. Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը 2005-2009 թթ. սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որն ավարտել […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի 25-րդ դեպքն է հաստատվել

17:40 12.03.2020

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասել է 25-ի: Այս մասին  հայտնում է «Ալիք Մեդիան»` վկայակոչելով կառավարության ստեղծած կայքէջին: Վրաստանում այս պահի դրությամբ կարանտինային գոտում է մնում 295 հոգի, հատուկ ուշադրության տակ է 49 մարդ:

̰
Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է. Արսեն Թորոսյան

14:07 12.03.2020

Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացված է թվով 57 անձ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

̰
Ինչպես է S դասի «Մերսեդես»-ը կողաշրջվել Թբիլիսյան խճուղում. SHANTNEWS-ի տեսախցիկն արձանագրել է վթարը

13:54 12.03.2020

SHANTNEWS.am-ի տեսախցիկն արձանագրել է Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած ավտովթարը: S դասի «Մերսեդես»-ի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, նախ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև` ճամփեզրի քարերին և կողաշրջվել: «Մերսեդեսի» սրահում գտնվող երկու անձինք չեն տուժել, «Օպելին» պատճառվել է թեթև վնաս, տուժածներ չկան: Մանրամասները` տեսանյութում:

̰
Շտապօգնության մեքենաները Էջմիածնից տեղափոխում են կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած մարդկանց. պարզաբանում

13:20 12.03.2020

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում պարզաբանել է, որ շտապօգնության մեքենաները քաղաքից տեղափոխում են ոչ թե վարակակիրների կամ վատ ինքնազգացողություն ունեցող անձանց, այլ այն մարդկանց, ովքեր սերտ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ: «Հարգելի՛ համաքաղաքացիներ Կրկին հարկ եմ համարում նշել, որ շտապօգնության մեքենաները քաղաքից տեղափոխում են ոչ թե վարակակիրների […]

̰
Իրաքում ԱՄՆ բազայի հրթիռակոծության հետևանքով կա 3 զոհ

10:58 12.03.2020

Իրաքում հրթիռակոծվել է ԱՄՆ գլխավորած ռազմական կոալիցիայի ռազմաբազան։ Դրա հետևանքով զոհվածներն են ԱՄՆ 2 զինծառայողները և ևս մեկ զինծառայող կոալիցիայի այլ պետության զինված ուժերից։ Այս մասին հայտնել է ամերիկյան հրամանատարությունը։ Հրթիռակոծության հետևանքով նաև 12 վիրավոր կա։ Թե ինչ ուժ է կանգնած հրթիռակոծության հետևում, ամերիկյան կողմը դեռ չի հստակեցրել։ Սակայն CNN-ը Պենտագոնի անանուն աղբյուրներին հղումով նշում […]

̰
BACK_TO_TOP