Բացահայտվել է որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները երկարացնելու հանցավոր սխեմա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+28.09 oC

Բացահայտվել է որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները երկարացնելու հանցավոր սխեմա

15:02 17.03.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական մի գործով պարզվել է որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները երկարացնելու հանցավոր սխեմա, որում ներգրավված են ոչ միայն ոստիկանության, այլ նաև բժշկական հաստատությունների աշխատակիցներ:

Մասնավորապես, նշված քրեական գործով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչը իր պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս, տեղեկացել է, որ լրացել է Երևան քաղաքի 5 բնակիչների որսորդական զենքերը պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները: Խախտելով «Զենքի մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ նա կազմակերպել և իրականացրել է այդ ժամկետները օրենքի խախտմամբ երկարացնելու գործընթաց։

Նշված անձինք թույլտվության ժամկետները երկարացնելու գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ վճարումները կատարելու նպատակով 2019թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ոստիկանության տվյալ աշխատակցին տվել են տարբեր չափի գումարներ: Վերջինս նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, առանց վճարումներ կատարելու, ստանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, 2019թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի անունից հարցումներ է ուղարկել հոգեկան առողջության երկու կենտրոններ, ստացել նշված բուժհաստատություններում այդ անձանց հաշվառված չլինելու վերաբերյալ պատասխանները, ապա պատճենները տրամադրել «Արմենիա» ՀԲԿ պոլիկլինիկայի ղեկավարին: Բուժհաստատության ղեկավարի հանձնարարությամբ նույն պոլիկլինիկայի ավագ բուժքույր, բժշկական հանձնաժողովի քարտուղարը, առանց նշված անձանց բժշկական հետազոտության կազմակերպման և սահմանված պարտադիր վճարի գանձման, կազմել է զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդություններ և ֆիզիկական թերություններ չունենալու մասին ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություններ, որոնք ստորագրվել և կնքվել են պոլիկլինիկայի ղեկավարի և թերապևտի կողմից ու փոխանցվել ոստիկանության աշխատակցին:

Վերջինս այդ անձանց անվամբ կազմել և ստորագրել է օդաճնշիչ, ակոսափող և ողորկափող որսորդական հրազեններ պահելու և կրելու թույլտվության ժամկետները երկարացնելու մասին ակնհայտ կեղծ դիմումներ: Այդ կեղծ փաստաթղթերի միջոցով անձնական գործերի կազմման ընթացքում հիշյալ անձանց անունից որպես պետական տուրք վճարել է ընդամենը 19.200 ՀՀ դրամ, իսկ 95.300 ՀՀ դրամը օգտագործել անձնական կարիքների համար: Ապա, իբր, քննարկելով նրանց դիմումները՝ նա հնարավոր է համարել հիշյալ անձանց թույլտվություն տալը և կազմել է վերջիններիս անվամբ հաշվառված որսորդական հրացանները պահելու և կրելու թույլտվություններ, որոնք բաժնի պետի հաստատումից հետո անձամբ կամ միջնորդի միջոցով հանձնել է նրանց:

Հատկանշական է, որ ոստիկանության ծառայողը ակնհայտ կեղծ փաստաթղթերի հիման վրա ակոսափող որսորդական հրազեն պահելու և կրելու ժամկետը երկարացնելու թույլտվություններից մեկը կազմել և ստորագրել է ՀՀ-ում չգտնվող անձի անվամբ:

Նկարագրված արարքները կատարելու համար 2020թ. մարտի 10-ին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել ոստիկանության նշված աշխատակցին ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով «հինգ դրվագ» որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Նման հանցավոր սխեմայի առկայությունը, ինչպես նաև  հանգամանքը, որ նաև անձանց Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պայմաններում են թույլտվության ժամկետները կեղծիքների միջոցով երկարացվել, հիմք է տալիս ողջամտորեն կարծելու, որ նկարագրված ապօրինի մեխանիզմները կարող են կիրառվել կամ կիրառված լինել հանրապետության այլ տարածքներում  ևս:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանին՝  որսորդական զենք պահելու և կրելու իրավասություն ունեցող անձանց՝ հանրապետությունից բացակայելու ընթացքում կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ չներկայանալու պայմաններում որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետների երկարացման հնարավոր այլ դեպքերի, հանգամանքների, նմանատիպ հանցավոր սխեմաների առկայությունն ստուգելու և արդյունքների մասին ՀՀ գլխավոր դատախազությանը տեղեկացնելու նպատակով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

23:50 14.07.2025

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

23:38 14.07.2025

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

Հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

23:25 14.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

23:06 14.07.2025

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP