17:18 06.12.2019
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է` դեկտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով լրացում է կատարվել կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1359-Ն որոշման մեջ: Արդյունքում, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, հնարավորություն է ստեղծվում «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանակներում ՀՀ ներմուծել նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ` դրանք վերամշակելու, ղեկային տեղաբաշխումը փոխելու և հետագայում` […]
12:14 06.12.2019
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը՝ իր պաշտպանյալի գործառութային անձեռնմխելիության վերաբերյալ: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտնել էր, որ ՀՀ երրորդ նախագահի անձեռնմխելիությունը խախտվում է, վերջինս չի կարող հետապնդվել կամ պատասխանատվության ենթարկվել՝ իր կարգավիճակից բխող գործողությունների համար։
12:03 06.12.2019
Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ ընդունեց 2020 թվականի բյուջեն։ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ քվեարկեց, ընդդիմադիր ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները՝ դեմ։ Բայց իմքայլականների կողմ ձայները բավարար էին այդ ընդդիմությունը հաղթահարելու համար։ Ձայները բաշխվեցին այսպես․ Կողմ 69+8 (8-ը գործուղման մեջ գտնվողների ձայներն են), Դեմ – 37, Ձեռնպահ – 0։ Նիստը նախագահող Արարատ Միրզոյանը կառավարությանը շնորհավորեց այս կապակցությամբ, ու […]
11:09 06.12.2019
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վատնման եղանակով հափշտակություն, պաշտոնեական կեղծիք կատարելու, յուրացում կատարելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը, 1998 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, կատարել է պաշտոնեական կեղծիք: Քննության տվյալներով՝ տնօրենը, […]
10:45 06.12.2019
Իմքայլական Վարազդատ Կարապետյանի նախագիծը, որը բարդացնում է Սևանից ջրառի իրականացումը, Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց գրեթե միաձայն՝ հետևյալ ձայներով․ 101 կողմ, 2 ձեռնպահ («Իմ քայլի» պատգամավորներ)։ Այս օրենքի համաձայն՝ կառավարությունը կկարողանա Սևանա լճից ջրառի հնարավորության համար դիմել Ազգային ժողովին միայն երաշտի կամ սակավաջրության որոշակի պայմանների դեպքում։
10:11 06.12.2019
ԱՄՆ Սենատը երրորդ անգամ հրաժարվեց քննարկել սենատորներ Մենենդեսի ու Քրուզի առաջադրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 150 բանաձևը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Իր ելույթի ընթացքում սենատոր Մենենդեսը հիշեցրեց, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջերս ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձև և կոչ արեց Սենատի իր գործընկերներին հետևել ստորին պալատի օրինակին՝ կողմ քվեարկելով Սենատի համար 150 […]
23:17 05.12.2019
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշմամբ` Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը արտաքսվել են ՀՅԴ շարքերից։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
20:41 05.12.2019
Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հանձնառու են միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Համանախագահները դրական են գնահատել շփման գծում և միջազգային սահմանին հարաբերական անդորրը: Վերջիններս ողջունել են լարվածությունը նվազեցնելուն և երկու երկրների բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են […]
19:01 05.12.2019
«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել: Ի պատասխան հարցմանը՝ ՀՔԾ-ից տեղեկացրին, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար):
18:31 05.12.2019
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգում: Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման համաձայն` 2020 թվականի հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով կարող […]
17:04 05.12.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական համաժողովին: Նա, մասնավորապես, ասել է. «Երեկ իմ ադրբեջանցի գործընկերոջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անցկացրինք հերթական խորհրդակցությունները, թվով հինգերորդն այս տարվա ընթացքում: Այս առնչությամբ ցանկանում եմ ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: Առաջին. Հակամարտությունը, որը հասցեագրվում է միջազգային մանդատ […]
17:01 05.12.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, նրանք 2010 թվականին կազմակերպել են ՀՀ կառավարությանը առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված Գեղարքունիքի մարզում գտնվող «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցումը՝ այդ […]
16:42 05.12.2019
ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որոնց նախօրեին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել, ձերբակալված են: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր […]
15:31 05.12.2019
Դեկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տանը (մոտ 70 քմ) գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Կոտրվել են խոհանոցի, […]
12:06 05.12.2019
Մինչ այժմ սահմանված էր, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Անկանխիկ եղանակով ստացող թոշակառուն պետք է ներկայանա բանկ ամեն տարի և ստորագրի ՀՀ-ում գտնվելու մասին հայտարարություն: Հիմա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոխել կարգը` փուլային եղանակով անցում կատարել անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալուն: Հարցը հավանություն է ստացել […]
11:31 05.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Դիլիջան համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նախնական քննության տվյալներով՝ Դիլիջան համայնքի ղեկավարը, 2005 թվականի զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, այլ անձանց օժանդակությամբ իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ կազմելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, Դիլիջան […]
11:00 05.12.2019
Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց շրջիկ մեքենա-սրճարանների գործունեությունը կանոնակարգելու մասին նախագիծը, որով չափանիշներ են սահմանվում նման առևտուրը կազմակերպելու համար։ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կողմ քվեարկեցին, ԲՀԿ խմբակցության անդամները՝ դեմ։ Շրջիկ սրճարանների գործունեության կանոնակարգման համար առաջարկվում է, որ այդ մեքենաների աշխատանքի թույլտվությունները տա Երևանի քաղաքապետը։ Առևտրի այս կետերը, ըստ նախագծի, պարտավոր կլինեն […]
10:42 05.12.2019
Ազգային ժողովում այսօր ստեղծվեց սեպտեմբերից Երևանի քաղաքապետարանի ստացած նվիրատվությունները քննող հանձնաժողով, ինչը ԼՀԿ խմբակցության նախաձեռնությունն է։ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այն ստեղծվում է ԱԺ պատգամավորների 1/4-ի ստորագրություններով։ Խնդիրը վերաբերում է նրան, որ ըստ Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության ու Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ներկայացուցիչների՝ այդ նվիրատվությունների ընդունման մեջ կոռուպցիոն ռիսկեր կան։ ԼՀԿ անդամները տարակուսելի են համարում […]
09:20 05.12.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա սկզբին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը: Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Բրատիսլավայում նախարարներն ավելի քան 3 ժամ տևած հանդիպման ընթացքում «լայն քննարկումներ» […]
09:10 05.12.2019
ԱՄՆ Հավայի նահանգում գտնվող ռազմածովային ուժերի Փերլ-Հարբոր բազայի նավաշինարանի տարածքում հրաձգություն է իրականացվել։ Նավաստին կրակ է բացել՝ վնասվածք հասցնելով 3 մարդու։ Նրանցից 2-ը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել են։ Նշվում է, որ զոհերն ու վիրավորը քաղաքացիական անձինք են։ Չարագործն ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է Hawaii News Now-ն։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։ Մոտ 100 […]
22:18 04.12.2019
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայցուցչի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
20:20 04.12.2019
Իռլանդիան վավերացրել է ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովենին նշել է, որ համաձայնագիրը նպաստելու է Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև հարաբերությունների խորացմանը։ «ԵՄ գծով գործընկերների հետ միասին Իռլանդիան «ոգևորված էր 2018 թվականի գարնան խաղաղ դեմոկրատական նվաճումներով Հայաստանում և կշարունակի խրախուսել և աջակցել Հայաստանի տպավորիչ ջանքերը […]
19:12 04.12.2019
Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: On the margins of 26th #OSCE Ministerial in #Bratislava meeting of #Armenia FM @ZMnatsakanyan w/ @OSCE Minsk […]
18:30 04.12.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է նաև […]
18:00 04.12.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, […]
17:38 04.12.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ դատարանը դեռ նոյեմբերի 30-ին էր սկսել քննել այդ միջնորդությունը։ Օրեր առաջ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավեց 2008-ին նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Կոստանյանին, որը գտնվում է Մոսկվայում։ Կոստանյանին 48 ժամ էր հատկացվել Հայաստան […]
15:29 04.12.2019
ԱԺ նիստի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը արտահերթ ելույթով հանդես եկավ և հայտարարեց, որ բոյկոտում են նիստը, քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է արել ներդրումների մասով ու դրա վրա երկու օր է՝ դիվիդենտներ են հավաքում։ «Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել, որովհետև ԱԺ-ն դարձել է մի նախադասություն փոշիացնելու վայր: Մենք […]
11:30 04.12.2019
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը արձագանքել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրապարակած փաստաթղթին, որ ներկայացվել է իբրև շինթույլտվություն: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Կարապետյանն ասել է, որ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է շինության նախագծման փաստաթուղթը, բայց ոչ թե շինթույլտվության: Թեմային ավելի մանրամասն նա խոստացել է անդրադառնալ այսօր հրավիրվելիք մամուլի ասուլիսում:
10:59 04.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վաղը մեր երկիրը գտնվելու է Սկանդինավիայից եկող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։ Այս պրոցեսը սկզբում բավականին ուժեղ էր, ու հանրապետության տարածքում պետք է առաջացներ ձյան առատ տեղումներ, սակայն ճանապարհին աստիճանաբար քայքայվեց։ Այսպիսով` առաջիկա գիշերվանից սկսած և վաղը ցերեկվա ընթացքում շրջանների մեծ մասում սպասվում են […]