17:04 05.12.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական համաժողովին: Նա, մասնավորապես, ասել է.
«Երեկ իմ ադրբեջանցի գործընկերոջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անցկացրինք հերթական խորհրդակցությունները, թվով հինգերորդն այս տարվա ընթացքում: Այս առնչությամբ ցանկանում եմ ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:
Առաջին. Հակամարտությունը, որը հասցեագրվում է միջազգային մանդատ և աջակցություն վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չունի։
Երկրորդ. Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը։ Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: «Առանց սահմանափակման» տերմինն պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչ արտահայտվեց նաև 2016-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիան. այս ամենն ընդգծում են Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը։
Ադրբեջանը պետք է ստանձնի Արցախում բնակվող ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով առանց որևէ սահմանափակման իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչման անմիջական պարտավորություն:
Երրորդ․ Արցախի ժողովրդի անվտանգությունն ենթակա չէ զիջման։ Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Չի կարող լինել որևէ իրավիճակ, որը ձևավորի Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994 թվականներին և 2016-ին: Այս միտքն առավել ընդգծելու նպատակով՝ ցանկանում եմ վկայակոչել Արցախի՝ ներկայումս Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներում ստեղծված իրավիճակը, որտեղ հայերը ենթարկվել են էթնիկ զտումների և որոնք այժմ լիովին վերաբնակեցված են ադրբեջանցիներով։ Այս իրականությունը վերջերս ներկայացվել է Ադրբեջանի ղեկավարության կողմից որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման լավ օրինակ։
Չորրորդ. խաղաղ կարգավորումը պետք է լինի ներառական՝ հակամարտության բոլոր կողմերի անմիջական ներգրավմամբ: Ուստի, Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի: Այս առնչությամբ մենք ընդգծում ենք խաղաղ գործընթացում, մասնավորապես բովանդակային հարցերում Արցախի ընտրված ներկայացուցիչների լիակատար ներգրավման անհրաժեշտությունը: Հայաստանի կառավարությունը երբեք չի դիմի այնպիսի գործողությունների, որոնք կարող են խախտել Արցախի ժողովրդի` իր սեփական քաղաքական կարգավիճակը ազատորեն վճռելու իրավունքը և զրկել նրանց այս գործընթացի նկատմամբ սեփականության զգացումից:
Հինգերորդ․ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ լարվածության և ռիսկերի էսկալացիայի միջավայրում։ Հետևապես, Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994 և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը պետք է խստագույնս պահպանվեն և ամրապնդվեն։ Ռիսկերի նվազեցման մեխանիզմները պետք է ներդրվեն, այդ թվում՝ հրադադարի խախտումները հետաքննող և հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ մեխանիզմները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով։
Վեցերորդ. պետք է անվերապահորեն հավատարիմ մնալ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման հիմնարար սկզբունքին: Ադրբեջանի ղեկավարության կողմից հրահրվող և ուղղորդվող ատելության, անհանդուրժողականության, այլատյացության, հայատյացության քաղաքականությունը պետք է դատապարտվի: Պետք է ջանքեր ներդրվեն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և խաղաղությանը նպաստող միջավայր ձևավորելու ուղղությամբ:
Յոթերորդ Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումները, որոնք հաշվի չեն առնում Արցախի ժողովրդի կամքն ու մտահոգությունները, խաղաղ կարգավորման գործընթացի բովանդակային առաջընթացի հիմնարար խոչընդոտներն են։ Դրա վկայությունն է Ադրբեջանի իշխանությունների անկարողությունը փոխադարձել Հայաստանի փոխզիջման կոչը։ Հիշեցնեմ, որ Հայաստանի վարչապետը ցուցաբերեց քաղաքական ուժեղ կամք՝ հայտարարելով, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, ինչը նշանակում է, որ կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով։
Պարո՛ն նախագահող,
Հայաստանը հավատարիմ է բանակցային գործընթացին և շարունակելու է հետևողականորեն աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, անընդունելի է, երբ Ադրբեջանում ներկայիս ներքաղաքական զարգացումների լույսի ներքո վերջինս խաղաղության գործընթացի համար ներկայացնում է նախապայմաններ, որոնք հրապարակվել են նախարարական խորհրդի նախօրեին շրջանառված փաստաթղթում: Հայաստանը մերժում է նման ոչ կառուցողական մոտեցումը:
Անցյալ ամիս մենք ցույց տվեցինք հակամարտության բոլոր կողմերի միջև վստահության ձևավորման համեստ, բայց կարևոր օրինակ։ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակումը վստահության ձևավորման և կողմերի միջև հանրային մակարդակում ներառական երկխոսության խոստումնալից օրինակ է։ Մենք պատրաստ ենք հետագայում կառուցել այս փորձառության հիման վրա։ Նաև շփման գծի երկայնքով և միջպետական սահմաններում խախտումների հարաբերականորեն ցածր մակարդակը, ինչպես նաև ուղիղ կապի կիրառումը պետք է պահպանվի և ընդլայնվի։ Այնուհանդերձ, մեզ շարունակում է լրջորեն մտահոգել այն փաստը, որ չնայած այս միջոցների շարունակվել են արձանագրվել զոհեր և վիրավորներ, որոնցից հնարավոր էր խուսափել։
Արդեն իսկ ստանձնած հանձնառությունների իրականացումը առանցքային նշանակություն ունի հիմնախնդրի վերջնական կարգավորման հեռանկարի ուղղությամբ վստահության ձևավորման համար։
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ողջունել հաջորդ նախագահող երկրին՝ Ալբանիային, և մաղթել նրան ամենայն հաջողություն»:
08:00 30.07.2025
Հրդեհ Պարույր Սևակի փողոցում23:59 29.07.2025
Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետԸնտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...
23:57 29.07.2025
Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսըՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...
23:55 29.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներՇարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 29.07.2025
Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ ԱվինյանԵրևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...
23:43 29.07.2025
Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի ԼալասԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...
23:36 29.07.2025
Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...