TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Արխիվ

Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

13:27 10.12.2019

83 տարեկան հասակում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: РЕН ТВ-ի փոխանցմամբ` Յուրի Լուժկովը մահացել է Մյունխենի կլինիկաներից մեկում: Լուժկովը զբաղեցրել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը 1992-2010 թվականներին:

̰
Խոշոր հրդեհ Բաքվի առևտրի կենտրոններից մեկում

12:56 10.12.2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Բաքվում: Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել «Euro home» շինանյութերի շուկայում:  Տուժել է 2 մարդ: Այս մասին հայտնել է այդ երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է Բինագադիի շրջանում: RIA Novosti-ին ականատեսները հայտնել են,  որ հրդեհը բռնկվել է շինանյութերի խանութներից մեկում, ինչից հետո կրակը տարածվել է շուկայի […]

̰
Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին

12:16 10.12.2019

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Ղրիմի, Սևաստոպոլի և Ազովի ծովի ջրային ավազանի «Ռազմականացման խնդրի մասին» բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Կիևի կողմից ներկայացված այս բանաձևին կողմ է քվեարկել 63 երկիր: Հայաստանը հայտնվել է այն երկրների շարքում, որոնք դեմ են քվեարկել այս բանաձևի ընդունմանը: Հակառուսական բանաձևի ընդունման դեմ հանդես է եկել ևս 18 երկիր, որոնց […]

̰
«Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել

11:35 10.12.2019

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել: Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված չարաշահումների մի շարք […]

̰
Հակադոպինգային պատիժը քաղաքական դրդապատճառ ունի. Պուտին

11:27 10.12.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում տեղի ունեցած «նորմանդյան ձևաչափով» բանակցություններից հետո մամուլի ասուլիսում անդրադարձել է համաշխարհային հակադոպինգային գործակալության որոշմանը: Համաձայն դրա՝ գործակալությունը ռուս մարզիկներին 4 տարով զրկել  է խոշոր մարզական միջոցառումների մասնակցելու իրավունքից:  Պուտինը այս որոշումը անվանել է օլիմպիական կանոնադրությանը հակասող, քանի որ համաշխարհային հակադոպինգային գործակալության գործադիր կոմիտեի կողմից կիրառված պատիժն ունի կոլեկտիվ բնույթ, ինչը […]

̰
Պատրաստվում եմ դիմում ներկայացնել Հրաչյա Հակոբյանի կողմից արված «Պետք է բոլոր ծխողները դառնան վտարանդի» արտահայտությունը քննելու հիմքով. Ռ.Հայրապետյան

08:19 10.12.2019

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստվում է դիմում ներկայացնել ԱԺ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Վաչիկի Հակոբյանի (097) կողմից 2019 թվականի դեկտեմբերի 9-ին արված «Պետք է բոլոր ծխողները դառնան վտարանդի» արտահայտությունը քննելու հիմքով էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Պատրաստվում եմ դիմում ներկայացնել Հայաստանի […]

̰
ԱԺ պատգամավորի ընկերոջը խփած ու սպառնալիքներ հնչեցրած անձը բերման է ենթարկվել ու ձերբակալվել

08:04 10.12.2019

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել, ըստ որի՝ ժամեր առաջ Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ «Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Մխիթար Պապոյանն ինքնաբացարկ հայտնեց

16:09 09.12.2019

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց դատախազության կողմից նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը: Դատախազ Գևորգ Բաղդասարյանի կարծիքով՝ դատավոր Պապոյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական […]

̰
Ռուսաստանը 4 տարով զրկվել է Օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնություններում ելույթ ունենալու իրավունքից. WADA

16:08 09.12.2019

Համաշխարհային հակադոպինգային գործակալության գործադիր կոմիտեն (WADA) դեկտեմբերի 9-ին կայացրել է Ռուսաստանին միջազգային խոշոր մարզական իրադարձություններին մասնակցելու իրավունքից չորս տարով զրկելու որոշում: Առաջարկությունը վերաբերել է Օլիմպիական խաղերին և աշխարհի բոլոր առաջնություններին, ներառյալ ֆուտբոլը և հոկեյը, հայտնում է WADA-ի մամուլի ծառայությունը: Բացի դրանից՝ Ռուսաստանն այս ընթացքում չի կարողանա դիմել միջազգային մրցաշարերի կազմակերպման համար: «Կոմիտեն առաջարկությունը միաձայն հաստատել […]

̰
Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնյաներ

14:32 09.12.2019

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, իրենց ստվերային շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, […]

̰
Օտարվել է ՀԿԵ-ին հանձնված պետգույքը՝ ՀՀ-ին զրկելով ստրատեգիական փոխադրումների հնարավորությունից

13:14 09.12.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն ակտիվներից պետական սեփականության գույքը հանելու և օտարելու գործընթացում պետական շահերի պաշտպանության հարցը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել նաև ՀՀ պետական գույքի կառավարման […]

̰
Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու կարգի մասին նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

11:40 09.12.2019

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2019թ․ դեկտեմբերի 3-ին ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի 2019թ․ նոյեմբերի 20-ի N 56-Ն հրամանը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 2019թ․ փետրվարի 1-ի՝ «Փոխպատվաստման օրգաններ և կամ հյուսվածքներ վերցնելու մշակելու կանոնները և փոխպատվաստումն իրականացնելու կարգը hաստատելու մասին» հրամանը։ «Այս առումով, համաձայն […]

̰
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

11:19 09.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: 2019թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել՝ «Գետափ» ռեստորանային համալիրի բակում գլխի շրջանում հրազենային վնասվածքով […]

̰
«Իմ քայլը» կողմ քվեարկեց բանկային գաղտնիքի մասին նախագծին, որին դեմ էր արտահայտվել

11:00 09.12.2019

ԱԺ-ն շարունակում է լիագումար նիստի աշխատանքները: Նախ տեղի են ունեցել քվեարկությունները: Բանկային գաղտնիքի մասին նախագիծը, որով ԿԲ-ն առաջարկում էր չհրապարակել անպարտաճանաչ պարտատերերի անունները, նախորդ նիստին բուռն քննարկման արժանացավ: Բոլոր խմբակցությունները դեմ արտահայտվեցին, իսկ այսօր քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց. «Բանկային գաղտնիքի մասին նախագծում ԿԲ-ն չի ներառել անպարտաճանաչ պարտատերերին առնչվող հարցը, ինչն […]

̰
Ստամբուլում ֆլեշմոբի ժամանակ բախումներ են տեղի ունեցել

10:53 09.12.2019

Ոստիկանությունն անընդունելի է համարել ֆլեշմոբի հիմնի բառերը:

̰
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը

10:51 09.12.2019

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը։ Այն հեղինակել էին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Արման Աբովյանը: Օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որով առաջարկվում է սահմանել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան […]

̰
«Միսս Տիեզերք» մրցույթում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչը

08:56 09.12.2019

«Միսս Տիեզերք» գեղեկության միջազգային մրցույթի այս տարվա հաղթող է դարձել ՀԱՀ ներկայացուցիչ Զոզիբինի Տունզին։ Այս մասին ասվում է մրցույթի թվիթերյան էջում։ Եզրափակչում նրա հետ հայտնվել էին նաև Պուերտո Ռիկոյի և Մեքսիկայի ներկայացուցիչները։ Արարողությունն անցկացվել է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ The new #MissUniverse2019 is… SOUTH AFRICA!!!! ?? pic.twitter.com/gRW8vcuT3A — Miss Universe (@MissUniverse) 9 декабря 2019 […]

̰
Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնով

23:10 08.12.2019

Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում գործող գյուղապետ և համայնքի ղեկավարի միակ թեկնածուն (մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր ներկայացրել) պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնով: Նախորդ անգամ թեկնածուն զբաղեցրել էր համայնքի ղեկավարի պաշտոնը 14 ձայնով: 2018 թ. ԱԺ ընտրություններին համայնքում մասնակցել էր ընդամենը 18 ընտրող, համայնքի ղեկավարի ընտրությունները գրավել էին թլիկցիների 20%-ով ավելի բարձր մասնակցությունը:  

̰
ՊԵԿ նախագահի տեղակալի հայրը հաղթել է համայնքապետի ընտրություններում

22:48 08.12.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին։ Արմավիրի մարզի Նորապատ համայնքում ձայների նախնական հաշվարկն ավարտվել է։ Այս համայնքում ընդամենը 1 թեկնածու էր առաջադրված՝ գործող համայնքապետ Կարեն Հովհաննիսյանը։ ArmDaily.am-ի տեղեկություններով՝ այս պահին ձայների նախնական հաշվարկն ավարտվել է։ Ընտրությանը մասնակցել է 628 անձ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 603 կողմ, 17 դեմ, 8 […]

̰
Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը կալանավորվել են

16:54 07.12.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ կրթության գիտության մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել: ԱԱԾ մամուլի ծառայությունից SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին կալանավորման լուրը, նշեցին, որ ձերբակալվածներին առաջադրվել է մեղադրանք և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի վաղ հայտնել էինք` ԿԳՄՍ փոխնախարարը, նրա […]

̰
Սլովակիայի բազմաբնակարան շենքերից մեկում գազի պայթյուն է եղել. կան զոհեր

13:33 07.12.2019

Խոշոր հրդեհ է բռնկվել Սլովակիայի Պրեսով քաղաքի բնակելի շենքերից մեկում: Զոհվել է 5, վիրավորվել՝ շուրջ 40 մարդ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհը ծագել է գազի պայթյունի հետևանքով: Դեպքի վայր մեկնած փրկարարները շենքից տարհանել են ավելի քան 30 բնակչի: Նրանք նաև չեն բացառել, որ շենքը կարող է փլուզվել: Պրեսովում գործում է արտակարգ դրության ռեժիմ: Սա քաղաքում ամենամասշտաբային […]

̰
Ի՞նչ պետք է իմանան իրավաբանական անձինք հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրելիս. ՊԵԿ տեղեկատվական հոլովակը

12:08 07.12.2019

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվական հոլովակի միջոցով իրավաբանական անձանց իրազեկում է 2020թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներկրելիս մաքսազերծման գումարի հաշվարկման կարգի մասին: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Այսպիսով` այն մեքենաների համար, որոնց թողարկման պահից անցել է երեք տարուց ոչ ավելի, հաշվարկվելու է մաքսատուրք և ավելացված […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակամուտ՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին

11:17 07.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է իր այցը Շիրակամուտ: «Այսօր 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցն է. այցելում եմ Լոռու մարզի Շիրակամուտ համայնք՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին»,- գրել է նա։  

̰
Աբովյանի դպրոցներից մեկի բակում դի է հայտնաբերվել

11:08 07.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի թաղամասի թիվ 8 դպրոցի բակում՝ աստիճանների երկաթե ճաղավանդակից տղամարդու դի կա կախված, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա Հայկ Ս.-ի դին՝ պարանով երկաթե ճաղավանդակից […]

̰
Ֆլորիդայի ռազմաբազայում սաուդցի կուրսանտը սպանել է ամերիկացի 4 զինծառայողի

10:55 07.12.2019

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պենսակոլա քաղաքի ռազմածովային բազայում հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվել է 4, վիրավորվել՝ 7 մարդ: Համաձայն տեղի ոստիկանության տվյալների՝ հրաձիգը Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի զինծառայող է, որն ուսանում էր ռազմաբազայում: Հայտնի է, որ այդ ռազմածովային բազայում պետք է տեղի ունենար արարողություն՝ ի հիշատակ 1941 թվականին ամերիկյան ռազմածովային ուժերի Պերլ Հարբոր բազայի ուղղությամբ ճապոնական […]

̰
Գաբրիել Սարգսյանը դարձավ Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն

22:46 06.12.2019

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը դարձավ Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող արագ շախմատի առաջնության 13 տուրերից հետո Գաբրիել Սարգսյանը հավաքեց 10,5 միավոր և լրացուցիչ միավորներով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը 13-րդն է: Շախմատիստները դեկտեմբերի 7-ին կմրցեն կայծակնային շախմատում:

̰
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը Դոնի Ռոստովում հարկադրաբար վայրէջք է կատարել

20:40 06.12.2019

«Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս․թ․ դեկտեմբերի 6-ին «NORD WIND» ընկերության A-321 ինքնաթիռը Մոսկվա- Երևան- NWS 377 չվերթն իրականացնելիս ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»,- այս մասին տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայից։

̰
ՀՖՖ նախագահի թեկնածության համար առաջադրվել է 4 թեկնածու, կանոնադրությանը համապատասխանել է 3-ը

19:16 06.12.2019

Ֆուտբոլի ֆեդերացիայի ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 34 անդամ-կազմակերպություններից գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրվել է 27 թեկնածու, որպես ՀՖՖ կանոնադրության չափանիշներին համապատասխանող համարվել է 24-ը` 16 տեղի համար: «Նախագահի թեկնածության համար առաջադրվել է 4 թեկնածու, համապատասխանում է կանոնադրությանը երեքը»,- տեղեկացրեց Ազարյանը: ՀՖՖ ներկայիս գլխավոր […]

̰
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

17:50 06.12.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ` ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

̰
18 մեղադրյալ, շուրջ 23.7 մլրդ դրամի վնաս. մանրամասներ «Հյուսիս-հարավ»-ին առնչվող քրգործի քննությունից

17:28 06.12.2019

Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման կարևորությունը՝ տեղեկացնում ենք հետևյալի մասին: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից: ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում 04.09.2018թ. ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուց­վել է քրեական գործ՝ 2009-2018թթ. ընթացքում Ծրագրի իրականացման գործընթացում ներ­գրավված […]

̰
BACK_TO_TOP