12:37 01.11.2019
Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է իր լիազորությունները: «Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ, բարեկամներ, Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին օրերի իրադարձությունները, չհանգստացող կրքերն ու թափառող շների հարձակումները այգում պահվող կենդանիների վրա հաշվի առնելով, չբացառելով դրանում առկա մարդկային գործոնը, սակյան չխախտելով նաև անմեղության կանխավարկածը, որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի […]
12:02 01.11.2019
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կենդանաբանական այգում կենդանիների անկման հերթական միջադեպին: «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, առաջարկել եմ «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պաշտոնն ազատելու դիմում գրել»,- գրել է նա:
11:10 01.11.2019
Ս.թ նոյեմբերի 1-ին լույս առավոտ՝ ժամը 06:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը: Այս մասին հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց: Ոհմակը հարձակվել է այգում պահվող թվով 3 մուֆլոնների (2 արու, 1 էգ) վրա: Գրանցվել է կենդանիների անկում: Շներին բռնել չի հաջողվել: Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի կարծիքով՝ այգի մուտք գործած […]
10:58 01.11.2019
Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։ Հաղորդագրության մեջ ասված է․ «Կարևորելով հասարակության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև նպատակ ունենալով հանրությանը զերծ պահել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Անահիտ Ֆարմանյանի հարազատների կողմից քննության օբյեկտիվ ընթացքը խեղաթյուրելու ակնկալվող փորձերից և հնարավոր անհիմն շահարկումներից, […]
10:19 01.11.2019
Ձյան տեսքով տեղումների պատճառով Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ավտոճանապարհը ծանրաքարշ մեքենաների համար առայժմ փակ է: Այս մասին «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին տեղեկացրել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից:
18:13 31.10.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, որը պաշտոնավարել է 1999-ից 2016 թվականը, բանավոր համաձայնություն ձեռք բերելով ՊՆ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի և նրա խնամու հետ, Վանաձոր համայնքի ավագանու 2010 թվականի հուլիսին […]
18:08 31.10.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 242 հոդվածի առաջին մասով։ Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Նշվեց, որ գործն ուղարկվել է դատախազություն։
16:18 31.10.2019
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը Մոսկվայում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը՝ Բրատիսլավայում։ «Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների դինամիկան մի փոքր դանդաղել է, այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը նոր թափ կհաղորդի այդ գործընթացին»,- հայտարարել է պաշտոնյան։ ԵԱՀԿ պաշտոնյայի խոսքերով՝ կողմերը կատարել են անվտանգության […]
14:19 31.10.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության` երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է […]
12:56 31.10.2019
Կառավարության այսօրվա նիստի որոշումներից մեկով Արարատ Գրիգորյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ։ Նոր մարզպետը ներկայացավ, հայտնեց, որ Եղեգնաձորից է ու շնորհակալություն հայտնեց նշանակման համար։ Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ մարզի նախկին ղեկավար Տրդատ Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել։ Նրա անունը կապվում էր ծեծկռտուքի հետ, որից հետո ՀՀ ԶՈւ սպան […]
12:16 31.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Շենգավիթ սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալը, 2012թ. փետրվարի 1-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 2-ը […]
11:57 31.10.2019
Երևանի կենդանաբանական այգին պարզաբանում է տարածել մամուլում տարածված տեղեկությունների մասին, որ այս գիշեր շները հոշոտել են կենգուրուների: «Ս.թ հոկտեմբերի 31-ի լույս առավոտ, ժամը 05:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածք են ներթափանցել թվով 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ, ամենայն հավանականությամբ քաղաքի Նոր Նորք զանգվածից: Ոհմակի հարձակման արդյունքում գրանցվել է Երևանի կենդանաբանական այգում պահվող թվով 3 (երեք) […]
10:17 31.10.2019
2019 թվականի հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խողովակաշարի վնասման և թափոնաջրերով Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում): Մարզի դատախազի հանձնարարությամբ […]
08:27 31.10.2019
ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության թվիթերյան էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է Սիրիայում ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի տան վրա կատարված գրոհի պահը։ Կադրերում երևում է ցանկապատված տուն, որի վրա հարձակում է կատարվում 2 կողմից։ Տեսանյութը տևում է 10 վայրկյան և նկարահանված է անօդաչուից։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իդլիբում […]
18:27 30.10.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին և որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով հանցավորության դեմ ուղղված պայքարը, 2019 թվականի հոկտեմբերի 14-ին հանցագործության մասին հաղորդում ստանալով ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ վերջինս արտաքսվելով Հայաստան և ցանկանալով […]
18:11 30.10.2019
Վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից: «Ադրբեջանական կողմը, կրկին ցուցաբերելով ապակառուցողական դիրքորոշում և ավելին՝ արհամարհելով Բաքվում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ՝ ավելի հաճախակի օգտագործելով դիպուկահար զինատեսակներ: Արցախի Հանրապետության պաշտպանության […]
15:05 30.10.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում մեծածավալ ուսումնասիրություններ են իրականացվել «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» պետական ՓԲ ընկերության գույքի վարձակալության և օտարման գործընթացի օրինականության կապակցությամբ: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն է պահանջվել ու ստացվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ կադաստրի կոմիտեից և […]
13:52 30.10.2019
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բջջային նոր հավելվածի՝ «ՄՏՍ TV»-ի շնորհիվ այլևս հասանելի կդառնա «Շանթ» հեռուստաընկերության բացառիկ ծրագիրը, ներառյալ ժամանցային հաղորդումներն ու կարևոր ֆուտբոլային հանդիպումները: «ՄՏՍ TV»-ն թույլ կտա արդյունավետ տնօրինել ժամանակը խցանման մեջ կամ հերթում, ինչպես նաև՝ զբաղեցնել երեխաներին՝ մեքենայում կամ հանգստի վայրում: «ՄՏՍ TV» հավելվածը նոր խոսք է հայերեն բովանդակությունն առավել հասանելի դարձնելու գործում: Հավելվածը թույլ է տալիս սմարթֆոնը վերածել […]
12:57 30.10.2019
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Տավուշում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»:
12:00 30.10.2019
Հայաստանը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 296 բանաձևի ընդունումը, որով հաստատվում է ԱՄՆ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս բանաձևը կարևորագույն նշանակություն ունի, քանի որ հաստատակամ է պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը, մերժելու ժխտողականությունը և խրախուսելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923թթ․ 1․5 միլիոն հայերի բնաջնջման վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացումը՝ որպես 20-րդ […]
11:11 30.10.2019
Լոս Անջելեսի արվարձանում՝ Հյուսիսային Հոլիվուդում, փոխհրաձգություն է տեղի ունեցել տեղական Royal Fresh շուկայի սեփականատիրոջ և նրանից գումար շորթող հանցախմբի ներկայացուցիչների միջև: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Մի քանի շաբաթ շարունակ էթնիկ հայերից կազմված խմբավորման անդամները գործարարից 100 հազար դոլար գումար էին շորթում՝ նրա խանութի վրա գրելով «գումարը վճարիր»: Այն բանից հետո, երբ շուկայի աշխատակիցները գրառումը […]
11:03 30.10.2019
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անդրադարձել է «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» ֆիլմին: ՀՌՀ-ն նշում է «Յուրաքանչյուր ոք ունի իր «Թղթե Երազանք»-ը, պարզապես պետք է գնալ դրա հետևից»: Հանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է. «Օրեր առաջ «Շանթ» հեռուստաընկերութան եթերում ավարտվեց «Շանթ»-ի նոր նախագծով նկարահանված «Թղթե երազանք» լիամետրաժ ֆիլմը: «Շանթ» հեռուստաընկերությունը Գյումրիում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ընթացքում մեկնարկել […]
08:16 30.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։ «405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Սա կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում: Ոգեկոչենք Մեծ եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2448988698754844?__xts__[0]=68.ARCIzACV54gSiEHuOsSOonmaOnOPK0dmePSHnrMxjokoyeZ6lcQhuEgM4K8MpmhxPPEm8-DXIecfBG6Z_emQSLevXGryFxwaM1nvF91pSR3K9MO8d-XZa1r7we79CtmuXMeYdv2FM04IH6k8Vc95TAgOlMs0D1qsz8SL7nCJv1zr6U4fsGDwvfHcsW9DuZFLG17z8qpShwpedcJK7iCWVhPziyK0zJxx_Def0QWsKCW5rPscsSrOLhZmeukAQoGBcJj1rNFn5ge-V7E0KnmPDTcxkaWE8MB5lrwKnP_x3udDXzr7AQvyCQ2TuzH60PjTyKd5xXHby56HdQxyfNXfVXsS&__tn__=-R
22:20 29.10.2019
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը փակ ընթացակարգով օրակարգ մտցնելու հարցը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 223, դեմ՝ 191-ը։ Ըստ ընթացակարգի՝ բանաձևում այլևս փոփոխություներ չեն կարող մտցվել։ Ավելի վաղ հայտնել էինք՝ Ներկայացուցիչների պալատում մեկնարկել են «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» բանաձևի լսումները:
20:00 29.10.2019
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հաջող է հանդես գալիս Եվրոպայի չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Արսենը 1/8 եզրափակչում 10-5 հաշվով հաղթել էր մոնղոլ ըմբիշ Չինզորիգ Ցերմաային, իսկ 1/4 եզրափակչում 13-6 հաշվով առավելության է հասել իրանցի ըմբիշ Մոհամմադբահեր Էսմայիլ Յախեշիի նկատմամբ: Այսպիսով՝ Արսենը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի հնդիկ ըմբիշ […]
19:09 29.10.2019
Ամերիկյան ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկության դրվելիք «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» բանաձևին: «Այսօր Ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը: Սա անձնական հարց է ինձ և միլիոնավոր հայերի համար, որոնք Հայոց ցեղասպանության վերապրողների ժառանգներն են»,- գրել է Քիմ Քարդաշյանը: Today, the […]
18:47 29.10.2019
Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործը։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից SHANTNEWS.am-ը տեղեկացել էր, որ քրեական […]
18:31 29.10.2019
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից: Նա նաև նշել է, որ ուղևորվում է նախագահական պալատ՝ հրաժարականի դիմումը ներկայացնելու նախագահ Միշել Աունին։ Այս մասին Սաադ Հարիրին հայտարարել է լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքի եթերում: Լիբանանում արդեն 2 շաբաթ է` շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Ցուցարարները բողոքում են երկրում ստեղծված տնտեսական վիճակից և […]