23:10 23.10.2019
Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Twitter-ում տեղեկացրել է, որ այսօր հարձակում է եղել Փարիզի հյուսիսում գործող Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա։ «Լրջորեն մտահոգված ենք Սևրի հայկական Մուրադյան վարժարանի դեմ իրականացվող վանդալիզմի կրկնվող դրսևորումներով։ Այս գործողությունները չպետք է մնան անպատիժ»,- գրել է Տոլմաջյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին հարձակում է կատարվել Nouvelles d’Arménie-ի գրասենյակի վրա, […]
17:11 23.10.2019
Քննարկվում է տարբերակ, որ պարգևատրումները լինեն ոչ թե ավտոմատ, այլ հայեցողական, որ նախարարները կարողանան լավ աշխատողին խրախուսել, վատ աշխատողին չխրախուսել: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ այս փոփոխությունը նույնպես տեղի է ունեցել, իսկ ինքը դուրս է բերել իր հայտարարությունները, թե քանի անգամ է ասել, որ մեր նախարարները պետք է արժանապատիվ […]
16:54 23.10.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մարուքյանը մեջբերեց մամուլում հայտնված տեղեկությունը, թե վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձերը բարձրացվել են: «Ուզում եմ հարցը քննարկենք հետևյալ համատեքստում. ըստ էության, առանց խորհրդարանի է սա եղել, չի կարող կառավարությունը կամ որևէ այլ մարմին ինքն իր աշխատավարձը […]
15:30 23.10.2019
Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը: Հաղորդվում է, որ քաղաքային խորհրդին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով դիմել էր Կատալոնիայի «Արարատ» հայկական միությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ իսպանական Բուրգոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի տասնյակ պետություններ. դրանց շարքում առաջինն Ուրուգվայն […]
14:43 23.10.2019
Առաջին անգամ Հայաստանում՝ «Արաբկիր» ԲԿ-ում, Բելառուսիայից ժամանած բժիշկների հետ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Վիրահատությանը մասնակցել է ԵՊԲՀ պրոֆեսոր Արտավազդ Բագրատիչը: «Փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից այսօր արդեն իրականություն է, սա մեր բժշկության հերթական ձեռքբերումն է՝ շնորհիվ բժիշկ Բաբլոյանի։ Վիրահատությունն ամբողջովին իրականացվել […]
14:26 23.10.2019
Անգլիայի Էսսեքս կոմսությունում իրավապահ մարմինները բեռնատար ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են 39 մարդու դի, այդ թվում՝ մեկ դեռահասի: Այս մասին հայտնել է Sky News-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մարդասպանության կասկածանքով ձերբակալվել է բեռնատարի 25-ամյա վարորդը: Ենթադրվում է, որ բեռնատարը եկել է Մեծ Բրիտանիա Բուլղարիայից շաբաթ օրը: Տեղի ունեցածի առնչությամբ կատարվում է հետաքննություն:
13:46 23.10.2019
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում ներկայացված է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի Twitter-յան գրառումը. «Լրջորեն մտահոգված ենք Սևրի հայկական Մուրադյան վարժարանի դեմ իրականացվող վանդալիզմի կրկնվող դրսևորումներով։ Այս գործողությունները չպետք է մնան անպատիժ»,- նշել է նա:
11:19 23.10.2019
«Հարավկովկասյան երկաթուղիներն» արգելում է լրագրողների մուտքը Գյումրու լոկոմոտիվային դեպոյի տարածք։ Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից, այսօր հանրապետության բոլոր մեքենավարները գործադուլ են հայտարարել ու պահանջում են աշխատավարձի բարձրացում։ Գյումրեցի մեքենավարները, ի նշան բողոքի, հավաքվել են դեպոյում, որտեղ անվտանգության աշխատակիցները լրագրողների մուտքը չեն թույլատրում՝ պատճառաբանելով, թե հրահանգը ստացել են «Հարավկովկասյան երկաթուղիներից»։
11:17 23.10.2019
Ազգային ժողովում Սևանի հարցով քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հայտնեց, որ ներկայում Սևանի մակարդակը մոտ 5 սանտիմետրով ավելի բարձր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Կարապետյանը նաև նշեց, որ ջրի բարձրացումից հետո սկսվել է ջրի տակ մնացած կոճղերի հատվածների մաքրումը։ Նա հույս հայտնեց, որ նույնը կարվի նաև Սևան լցվող կոյուղաջրերի մաքրման և […]
10:53 23.10.2019
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի մահվան որոշ հանգամանքներ: «Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կամ հանրությանն առավել հայտնի «Հաց բերող»-ի մահվան հանգամանքների մասին» վերտառությամբ գրառման մեջ Հովհաննիսյանը նշել է. «Եվ այսպես… եկել է հերթական ՄԻՖԸ հօդս ցնդեցնելու ժամանակը: Սա ՖԲ սովորական գրառում չէ, որ մտածեմ կարճ […]
10:21 23.10.2019
Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասն այսօր դեմ քվեարկեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնների համար պատգամավորի չափանիշներ սահմանելուն։ Չնայած դրան՝ միայն ԲՀԿ խմբակցությունն էր դեմ արտահայտվել նախագծին։ «Իմ քայլը» խմբակցությունը, որին՝ որպես իշխանության, ձեռնտու է այս կարգավորումը, դեմ քվեարկեց՝ հատուկ մանևր անելու համար։ Բանն այն է, որ նախագծում չէին հասցրել անհրաժեշտ լրամշակումներ անել։ Իսկ ԼՀԿ խմբակցությունը, […]
10:14 23.10.2019
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց նախագիծը, որով քաղաքացիները կարողանալու են արձանագրել այլ քաղաքացիների մեքենաների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ Նախագծին դեմ հանդես եկողները հիմնականում ԲՀԿ խմբակցությունից էին։ Ձայները բաշխվեցին այսպես․ կողմ -83, դեմ -24, ձեռնպահ -3։ Դեռ առաջին ընթերցման ժամանակ այս խմբակցության պատգամավորների կողմից ակնարկներ արվեցին, որ սա «գործ տալու» նախագիծ է։ Նրանցից […]
10:07 23.10.2019
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագիծը, որի հեղինակն էր ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ․ 99 կողմ, 4 դեմ, 0 ձեռնպահ։ Նաիրա Զոհրաբյանը հատկապես շեշտեց, որ նախագծի տակ չեն ընկնելու հայկական գամփռ տեսակի շների մարտերը, քանի որ այդ շնատեսակը պետք է կռվի, որպեսզի լինի մարտական վիճակում։
08:31 23.10.2019
Կիևի կենտրոնում՝ Պուշկինի փողոցում, նռնակ է պայթել։ Հաղորդվում է 2 զոհի մասին։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ի երեկոյան։ Մայրաքաղաքի բնակիչներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ շտապօգնության մեքենայի մեջ՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Նշվում է, որ մի երիտասարդ աղջիկ վնասվածքներ է ստացել։ Ականատեսները պատմում են, որ աստիճանների վրա նստած երկու երիտասարդի են նկատել, որոնցից մեկը պտտում […]
20:34 22.10.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար […]
19:26 22.10.2019
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ անդրադարձել է մի շարք պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ թեմային: «Նախորդ տարի այսպես կոչված «պարգևավճարային աղմուկից» հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ պաշտպանել է բարձրաստիճան պաշտոնյաների պատշաճ վարձատրություն ստանալու համակարգը: Հանրային բուռն քննարկումներից հետո վարչապետը որոշում է կայացրել կանոնակարգել պարգևատրումային համակարգը, որպեսզի բացառվի […]
19:14 22.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում, որտեղ հայտնում է մի շարք տնտեսվարող սուբյեկտների դեբետների վերադարձի մասին: «Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման շրջանակում երեկ 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի, որոնց դեբետի մնացորդը կազմել է մինչև 5 միլիոն դրամ՝ ներառյալ: Դեբետի վերադարձի գործընթացը կշարունակվի»,- գրել է Նիկոլ […]
17:32 22.10.2019
Tert.am-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու կասկածանքով։ Հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Ըստ ՀՔԾ-ի՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի […]
17:13 22.10.2019
2020թ. հունվարի 1-ից փոխվելու են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ՀՀ-ում կիրառվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող մաքսատուրքի և հարկերի միասնական դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: 2019թ. տարեվերջին սպասվում է ավտոմեքենաների ներմուծման ծավալների բազմապատիկ աճ: Արդյունքում՝ նավահանգիստներում, ինչպես նաև ՀՀ սահմանային անցակետերում աննախադեպ հերթերը կարող են հանգեցնել ամիսներ առաջ ձեռք բերված ավտոմեքենաների որոշ մասի […]
16:29 22.10.2019
«Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատման դիմում է ներկայացրել: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Նավիկյանը տեղեկացրեց, որ Հունանյանը դիմում է ներկայացրել մոտ երկու շաբաթ առաջ. այն ընթացքի մեջ է, 80-օրյա ժամկետում դիմումի պատասխանը պարզ կլինի: Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանը ցմահ ազատազրկման […]
15:50 22.10.2019
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Հիվանդը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնությունից: Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել հոկտեմբերի 15-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ հոկտեմբերի 21-ից սկսել է մարմնի ցանավորում: Հիվանդը հոկտեմբերի 20-ին դիմել է «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների […]
15:31 22.10.2019
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը չի հերքել այն տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Այս մասին տեղեկացնում է 24news.am-ը: «Վաղը վարչապետը խորհրդարանում հանդես կգա այդ մասին հայտարարությամբ»,- նշել է Կարապետյանը՝ չցանկանալով այլ մանրամասներ հայտնել։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացվել են նախարարների, […]
13:10 22.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները […]
12:39 22.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանի մեքենան կրկին վնասել են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, առաջին անգամ իր մեքենան վնասվել էր Հյուսիսային պողոտայի վրա, և այժմ՝ արդեն երկրորդ անգամ, ԱԺ-ի դիմաց: Ընդ որում՝ կրկին վնասել են նույն՝ կողային ապակին: Պողոսյանի գնահատմամբ՝ սա կոնկրետ հետապնդում է, որը նա պայմանավորում է […]
12:08 22.10.2019
Ազգային ժողովի այսօրվա քվեարկությամբ մերժվեց ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի այն նախագիծը, որով առաջարկվում էր ուսանողների 5000 և 6000 դրամ կրթաթոշակները հասցնել համապատասխանաբար 20․000 և 30․000 դրամի։ Իշխանական մեծամասնության կողմից մերժման հիմքերից մեկն այն էր, որ եթե այդքան բարձրացվել կրթաթոշակները, ապա 1,9 միլիարդ դրամի փոխարեն պետբյուջեի վրա այդ ծախսը կնստի մոտ 10 միլիարդ դրամի չափով։ Մեկ […]
11:55 22.10.2019
ԱԺ-ն այսօր մեկնարկել է լիագումար նիստը, որի օրակարգում ընդգրկված է 14 հարց: Նիստի օրակարգում բացասական եզրակացություն ստացած նախագծերը գերազանցում են դրական եզրակացություն ստացած օրինագծերին: Դրանք ընդդիմության նախագծերն են: Նման 9 նախագծերից յուրաքանչյուրի քննարկման համար կանոնակարգով նախատեսվում է հատկացնել 3-ական րոպե, սակայն եղել են հարցեր, որոնց քննարկումը երկար է տևել, որոշ դեպքերում՝ վերածվել բանավեճի: Դրանցից մեկը […]
10:55 22.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Վարդաշեն փողոցում կատարված սպանության հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 01:05-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն […]
10:48 22.10.2019
Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում երկրորդը Հայաստանի հավաքականից մրցահարթակ է դուրս եկել Մ20 տարիքային խմբում հանդես եկող 67 կգ քաշային Սևակ Նիկողոսյանը: Մեր ծանրորդը անհաջող է հանդես եկել: Պոկում վարժությունում նա 120 կգ արդյունքով ցույց է տվել 11-րդ արդյունքը, իսկ հրում վարժությունը ձախողել է և ստացել է 0: Հիշեցնենք, որ երեկ պոկում […]
10:33 22.10.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Նահապետյանն ազատվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Արտակ Նահապետյանին ազատել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
09:55 22.10.2019
Ավարտվեց FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցեցին նաև 8 հայ գրոսմայստերներ: Վերջին 11-րդ տուրում մեր շախմատիստներից ոչ մեկը հաղթանակ չտարավ: Ռոբերտ Հովհաննիսյանը և Էլինա Դանիելյանը պարտություններ կրեցին, իսկ Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը, Կարեն Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի խաղացին: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց չինացի Վանգ Հաոն, որին […]