TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+29.09 oC

Արխիվ

Ճապոնիայում տարերային աղետը 10 մարդու կյանք է խլել

09:24 26.10.2019

Առնվազն 10 մարդ է զոհվել Ճապոնիայում՝ երկրի արևելյան շրջաններին պատուհասած հեղեղումների պատճառով: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը: Անհետ կորած է համարվում 3 մարդ: Տարերային աղետի հիմնական հարվածը բաժին է հասել Տիբա, Իբարակի և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներին: Տիբայում մի տղամարդ և 2 կանայք են զոհվել սողանքի հետևանքով իրենց տների փլուզումից: Իբարակիում 12 ժամում գրանցվել է 200 […]

̰
Վարդենիսի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար

17:23 25.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վարդենիս համայնքի ղեկավարի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վարդենիս համայնքի ղեկավարը, 2018թ. դեկտեմբերի 21-ից իրականացնելով նույն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները, իսկ […]

̰
Ռուսաստանում զինծառայողը գնդակահարել է ծառայակիցներին․ զոհերի և վիրավորների թիվն ավելանում է

17:04 25.10.2019

Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի զորամասերից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ ժամկետային զինծառայողը գնդակահարել է իր ծառայակիցներին։ Կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 8 զինծառայող, վիրավորվել` 3։ Այս թվերը, սակայն, արագ աճում են, քանի որ դեպքը թարմ է, դրա մասին տեղեկությունները թարմացվում են։ Իրավապահները արդեն ձերբակալել են հրաձիգին։ […]

̰
Լոռու մարզում հրդեհաշիջման ժամանակ մահացած փրկարարը մի քանի ամսվա աշխատող էր

16:46 25.10.2019

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչությունից Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում, հրդեհ են նկատել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ԱԻՆ խոսնակ Էդմոն Զարգարյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ հրշեջ-փրկարարը՝ ծնված […]

̰
Ծանր այրվածքներ ստացած ԱԻՆ փրկարարն ուղղաթիռով տեղափոխվում է Երևան

16:43 25.10.2019

Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարը Վանաձորի բժշկական կենտրոնից ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ աշխատանքները համակարգում է նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։ Նախնական տվյալներով` տուժածի մոտ ստորին վերջույթների և ձեռքերի դաստակների […]

̰
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում առաջիկա օրերին ստուգումներ կանցկացվեն

15:50 25.10.2019

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի մետաղե խողովակաշարը վթարվել էր, հոսքաջրերը լցվել էին Ողջի գետ։ Վթարն արձանագրելուց հետո պետական լիազոր մարմինը նախաձեռնել էր հաշվարկել, թե որքան աղտոտված ջուր է լցվել գետը: Լաբորատոր փորձաքննության պատասխանները պատրաստ էին լինելու մեկ շաբաթվա ընթացքում: Այդ մեկ շաբաթը լրացել է հոկտեմբերի 24-ին: Լաբորատոր փորձաքննության պատասխանները իմանալու համար […]

̰
Հարցաքննվել է ԱԺ քարտուղարության երկարամյա պետ Թաթուլ Սողոմոնյանը

15:42 25.10.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ հարցաքննվել է ԱԺ քարտուղարության երկարամյա պետ Թաթուլ Սողոմոնյանը: Այս պահին հարցաքննության մասին մանրամասներ հայտնի չեն: Հատուկ քննչական ծառայությունից հրաժարվեցին մեկնաբանել տեղեկատվությունը:  

̰
Շանթ Սարգսյանը` աշխարհի փոխչեմպիոն, Արամ Հակոբյանը` երրորդ մրցանակակիր. Շախմատի Մ20 ԱԱ

15:03 25.10.2019

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ավարտվեց մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում էր 4 շախմատիստ` Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը: Վերջին տուրում Շանթ Սարգսյանը հաղթանակ է տարել, իսկ մեր մյուս շախմատիստները ոչ ոքի են խաղացել: Հաղթանակից հետո Շանթը վաստակել է 8,5 միավոր և դարձել աշխարհի առաջնության փոխչեմպիոն: […]

̰
Կասկածելի տոպրակը հայտնաբերվել է օդանավակայանի 2-րդ հարկի դրսի նստարանի վրա

11:28 25.10.2019

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է կասկածելի տոպրակ՝ մեջը պայթուցիկի նմանվող իրով, այս մասին հայտնում են օդանավակայանի լրատվական ծառայությունից. «Երեկ երեկոյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մաքրուհիներից կողմից օդանավակայանի 2-րդ հարկի դրսի նստարանին նկատվել է կասկածելի տոպրակ՝ մեջը պայթուցիկի նմանվող իրով: Հայտնաբերված իրի մասին տեղեկացվել է ոստիկանությանը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավոր փակվել է օդանավակայանի վերևի հարկ տանող ավտոճանապարհը: Օդանավակայանի […]

̰
Առերևույթ կոռուպցիոն հանցագործություններ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում և Սևքարի անտառտնտեսությունում

11:18 25.10.2019

Տավուշի մարզում շարունակվում են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող ակտիվ աշխատանքները: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ այդ շրջանակներում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարբեր չափերի հափշտակության դեպքեր են հայտնաբերվել մարզի Արծվաբերդ համայնքում: Մասնավորապես, ստացված օպերատիվ տվյալների իրացմամբ և Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արծվաբերդ համայնքի նախկին ղեկավար Կ. Շ.-ն, […]

̰
Դանակահարություն Գյումրիում․ տղամարդը գիտակցության չգալով մահացել է

11:16 25.10.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19.30-ին, ոստիկանության Մուշի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վերքով և շոկային վիճակում բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել է, որ տուժածն ի վիճակի չէ հաղորդում տալու։ Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ժամը 19.50-ին, մարմնական վնասվածք պատճառելու […]

̰
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կդրվի քվեարկության

11:00 25.10.2019

Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում նշանակված է քվեարկություն՝ 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը որպես փաստ ճանաչելու մասին բանաձևի վերաբերյալ։ Այս մասին սոցցանցերում հայտնում են հայամետ դիրքորոշում ունեցող կոնգրեսականները։ Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն, մասնավորապես, գրել է, որ Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դեմ արտահայտվի մարդկության դեմ հանցագործություններին, երբ Թուրքիան նոր էթնիկ զտումներով է սպառնում Հյուսիսային […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերված նյութը պայթունավտանգ չէ. ԱԻՆ

10:19 25.10.2019

Հոկտեմբերի 24-ին` ժամը 23:25-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել. անհրաժեշտ է սակրավորների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]

̰
Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում․ կասկածելի իր է հայտնաբերվել

00:39 25.10.2019

Ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կասկածելի իր կա։ SHANTNEWS-ի տեղեկություններով՝ օդանավակայան են ժամանել ոստիկանության, ԱԱԾ-ի, ԱԻՆ-ի աշխատակիցներ։ Կասկածելի իրը հայտնաբերվել է։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։  

̰
Կարեն Ավագյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն.  Ծանրամարտի երիտասարդական ԵԱ

22:39 24.10.2019

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությանն այսօր մեր հավաքականը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել: Մ23 խմբի 89 կգ քաշայինների մրցապայքարում հաջող են հանդես եկել Կարեն Ավագյանն ու Արա Աղանյանը: Կարենը 170 կգ արդյունքով հաղթել է պոկում վարժությունում, Արան 162 կգ արդյունքով երկրորդն է ճանաչվել: Հրում վարժությունում Կարենն ու Արան տեղերով փոխվել են: Արան […]

̰
Ռոստովում փոխհրաձգության հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել

20:59 24.10.2019

Ռուսաստանում՝ Ռոստովի շրջանում, ոստիկանությունը փնտրում է փոխհրաձգության մասնակիցներին և վեց ավտոմեքենաները, որոնցով կարող էին իրավապահներից փախչել Դաքիշվիլի ընտանիքի անդամները: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: «Կա ևս մեկ մեքենա, որ հետախուզման մեջ է, դա կարմիր Hyundai Solaris է՝ Հայաստանի Հանրապետության պետհամարանիշներով: Կա հավանականություն, որ նրանք կարող էին սահմանակից որևէ երկրում թաքնվել կամ փախչել ավելի հեռու, ասենք՝ […]

̰
Հայաստանի աղջիկների հավաքականը առաջին տուրում հաղթեց Ֆինլանդիայի թիմին. Շախմատի թիմային ԵԱ

20:44 24.10.2019

Բաթումում այսօր մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունը: Կանանց առաջնությանը մասնակցում է 32 հավաքական: Հայաստանի աղջիկների հավաքականը առաջին տուրում մրցել է ֆիննուհիների հետ և հաղթել է 3․5-0․5 հաշվով: Մեր հավաքականի կազմում հաղթանակներ են տարել Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել:

̰
Լիանա Գյուրջյանը` Եվրոպայի չեմպիոն. Ծանրամարտի երիտասարդական ԵԱ

19:50 24.10.2019

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությանն այսօր Հայաստանի հավաքականն առաջին ոսկե մեդալն է նվաճել: Աղջիկների Մ20 տարեկանների խմբում 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը փայլուն ելույթ է ունեցել: Նա իրացրել է բոլոր 6 մոտեցումները: Լիանան 95 կգ արդյունքով հաղթել է պոկում վարժությունում, ապա 120 կգ արդյունքով հաղթել է հրում վարժությունում ու երկամարտի 215 կգ […]

̰
Մամեդյարովը ԿԽՄԿ ղեկավարի հետ քննարկել է Հայաստանի հետ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման ծրագիրը

18:56 24.10.2019

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն այսօր ընդունել է այլ միջոցառման համար Բաքու ժամանած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերին և նրա հետ քննարկել Հայաստանի հետ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման ծրագիրը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Խոսքը այն մասին է, որ ադրբեջանական կողմն առաջարկում է միմյանց տարածքներում պահվող միմյանց քաղաքացիներին փոխանակել՝ բոլորին բոլորի դիմաց։ Սակայն […]

̰
Որևէ խախտում չեմ արել. Բաբլոյանի հարցաքննությունն ավարտվեց

18:52 24.10.2019

ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ՀՔԾ-ում հարցաքննությունից հետ պատասխանեց լրագրողների որոշ հարցերի: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարգավիճակ ունի Բաբլոյանը, ինչին վերջինս պատասխանեց. «Իմ կարգավիճակը չգիտեմ էլ ինչ է»: Բաբլոյանն ասաց, որ ՀՔԾ-ում բոլոր հարցերին հստակ պատասխանել է և կարծում է՝ ինչ արել է, արել է օրենքի սահմաններում: Նա նկատեց՝ շատ բարի տրամադրված զրույց էր: «Որևէ […]

̰
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

17:36 24.10.2019

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտնել է, որ հեռանում է պաշտոնից: «Սիրելի՛ հայրենակիցներ, Կենտրոնի սիրելի՛ բնակիչներ: Լրացավ մեկ տարին, ինչ ես զբաղեցնում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Այս գործառույթը ստանձնել եմ իմ ընկեր Հայկ Մարությանի առաջարկով, իսկ նպատակը՝ միասնական, թիմային աշխատանքով մեր սիրելի Երևանը զարգացնելու ազնիվ ցանկությունն է եղել։ Մեկ տարին այնքան էլ […]

̰
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ

16:40 24.10.2019

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը՝ տեղեկացնելով, որ նրանք հարցաքննվում են։ Լուրի իսկությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը դիմեց Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ որևէ կերպ չեն մեկնաբանում այս տեղեկությունները:

̰
Վարչապետը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներին ազատել է պաշտոնից

14:53 24.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի երկու տեղակալները պաշտոնից ազատվել են: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արմեն Հակոբյանին և Իգոր Սարգսյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշումների մեջ։

̰
Անգլիայում բեռնատարում հայտնաբերված 39 մահացած մարդիկ Չինաստանի քաղաքացիներ են

14:40 24.10.2019

Անգլիական Գրեյս քաղաքում  բեռնատարի մեջ մահացած վիճակում հայտնաբերված 39 մարդիկ եղել են Չինաստանի քաղաքացիներ, գրում է ITV News-ը: Մահացածների մեջ եղել է մեկ դեռահաս: Սպանության կասկածանքով ձերբակալվել է բեռնատարի վարորդը, որը 25 տարեկան էր և ապրում էր հյուսիսային Իռլանդիայում: Նշվում է, որ դիակներով լի բեռնատարը Մեծ Բրիտանիայի տարածք է մտել բելգիական Զեբյուրգե նավահանգստից: Այս պահին […]

̰
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ

12:32 24.10.2019

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց: Քիչ առաջ դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը: Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց՝ իրենց տեղեկացնում են, որ փորձաքննություն է նշանակված: Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

̰
Արսեն Բաբայանը կկալանավորվի

12:28 24.10.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին ՀՔԾ միջնորդության վերաբերյալ որոշումը: Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողներին տեղեկացրեց՝ դատարանի որոշմամբ՝ Բաբայանի նկատմամբ կալանքն ընտրվեց որպես խափանման միջոց, գրավի միջնորդությունը մերժվեց: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու և իշխանության յուրացմանն օժանդակելու համար

̰
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք

12:04 24.10.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Երևան քաղաքի բնակիչը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրացման նպատակով դեռևս չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի` 3.010 […]

̰
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

10:42 24.10.2019

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պահելու, փոխադրելու և մաքսանենգություն կատարելու, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները պարզելու համար: ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019թ. հոկտեմբերի 15-ին` ժամը 18:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և […]

̰
Թրամփը չեղարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

10:10 24.10.2019

Դոնալդ Թրամփի խոսքով՝ Թուրքիան հավաստիացրել է, որ կդադարեցնի ռազմական գործողությունները և հրադադարը կդարձնի մշտական:

̰
Լիբանանում ցուցարարները կշարունակեն ակցիաները, քանի դեռ կառավարությունը հրաժարական չի տվել

09:51 24.10.2019

Բողոքի ակցիաները շարունակվում են՝ չնայած այն բանին, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է տնտեսական բարեփոխումների նոր ծրագրի մասին:

̰
BACK_TO_TOP