TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+29.09 oC

Արխիվ

ՀՔԾ-ն ստացել է Հրայր Թովմասյանին առնչվող քրգործը

18:20 29.10.2019

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից SHANTNEWS.am-ը տեղեկացավ, որ քրեական գործը ուղարկվել է ՀՔԾ: Հիշեցնենք, որ, ըստ ՔԿ հաղորդագրության` քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել Հրայր Թովմասյանի՝ որպես ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից իր […]

̰
Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ. դատախազություն

17:41 29.10.2019

Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների ստուգման նպատակով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Բաբաջանյանն հանդիպել է Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի հետ: Հանդիպումից հետո նա […]

̰
Շիրակի մարզի Ազատան գյուղի տներից մեկում դիեր են հայտնաբերվել

16:19 29.10.2019

Շիրակի մարզի Ազատան գյուղի տներից մեկի բնակիչները տևական ժամանակ է՝ չեն արձագանքել դռան և հեռախոսազանգերին: Հարևաներն այսօր դիմել են ոստիկանություն և փրկարարական վարչություն։ Վերջիններս, բացելով տան դուռը, հայտնաբերել են 2 տղամարդու դի։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը հայտնել է, որ տղամարդկանցից մեկի` 46-ամյա  Կարեն Կատայանի դին լոգարանում կախված վիճակում են հայտնաբերել, իսկ 80-ամա […]

̰
«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

14:05 29.10.2019

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, հոգեբանական աջակցության […]

̰
Ահազանգ․ «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված

12:07 29.10.2019

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, փրկարարական ուժերի […]

̰
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի ՊԵԿ համակարգում

12:04 29.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիրելի հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երեւանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայում պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Այսօր […]

̰
Տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ. ՔԿ

11:21 29.10.2019

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել: «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում Հրայր Թովմասյանի` ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ […]

̰
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախագիծը

10:50 29.10.2019

Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը մերժել է վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը դեկտեմբերի 12-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է BBC-ն: Վարչապետի առաջարկի օգտին քվեարկել է 299 պատգամավոր, այնինչ Ջոնսոնին անհրաժեշտ է առնվազն 434 ձայն: Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը այսօր նորից պատրաստվում է քվեարկության դնել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, սակայն այլ ընթացակարգով, որը պահանջում […]

̰
Հայաստանի կանանց հավաքականը ևս պարտվել է. Շախմատի թիմային ԵԱ

10:39 29.10.2019

Բաթումում շարունակվող Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրն անհաջող էր նաև Հայաստանի կանանց հավաքականի համար: Մեր թիմը մրցեց Վրաստանի ընտրանու հետ և հերթական անգամ պարտվեց վրացուհիներին: Պարտություններ կրեցին Էլինա Դանիելյանը և Մարիյա Գևորգյանը: Լիլիթ Մկրտչյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի, իսկ Աննա Սարգսյանը հաղթանակ տարավ: 5 տուրից հետո մեր հավաքականը 5 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախատեսում է քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

09:36 29.10.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախատեսում է քվեարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296 բանաձևի շուրջ: Ամերիկահայ շրջանակները մեկնաբանում են բանաձևի ընթացակարգի ու նշանակության մասին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է քվեարկություն անցկացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296 բանաձևի շուրջ, որով Ներկայացուցիչների պալատը առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, միջոցներ ձեռնարկել դրա ժխտման դեմ ու կրթական […]

̰
Սերբիան չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի հետ

20:29 28.10.2019

Սերբիայի կառավարությունը չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար: ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ և տարանցել Սերբիայի տարածքով՝ սահմանի հատման պահից 90 օրվա ընթացքում: Որոշումը հրապարակվել է Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հոկտեմբերի 28-ին: Սերբիայի Հանրապետությունը նախատեսում է նաև դիվանագիտական ներկայացուցչություն բացել Երևանում: Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում ԵԱՏՄ-ի […]

̰
«Շենգավիթ» բարեգործական հիմնադրամի տնօրենը ձերբակալվել է

19:08 28.10.2019

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը, առնչություն չունենալով եղբոր հիմնադրած «Շենգավիթ» բարեգործական հիմնադրմանի հետ, 2012-2017 թվականների ընթացքում հիմնադրամին դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ պաշտոնական գրություններ է ուղարկել Շենգավիթում գործունեություն ծավալող իրավաբանական […]

̰
Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել

18:43 28.10.2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ստորագրել է երկրից չհեռանալու մասին փաստաթուղթ: «Ես ասում եմ, որ մեղադրանքը ապօրինի է, ինչ-որ արել եմ, արել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում: Ամեն ինչ եղել է ճիշտ […]

̰
Արդարադատության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ 2011-2015թթ. չարաշահել են պաշտոնեական լիազորությունները. ԱԱԾ

18:03 28.10.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության և կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ արդարադատության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2011-2015թթ. ընթացքում առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու մի շարք դեպքեր, զուգորդված պետության օրինական շահերին […]

̰
ԵՄ-ն համաձայնել է Brexit-ը հետաձգել ևս 3 ամսով

17:53 28.10.2019

Ի դեպ, այսօր Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պատգամավորները պետք է քվեարկեն վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկի շուրջ՝ դեկտեմբերի 12-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:

̰
ՌՈ աշխատակիցները գտան զորամասն ինքնակամ լքած զինվորին

17:05 28.10.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են դեռ օրեր առաջ զորամասը լքած զինծառայողին։ «Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն արկածները ավելի խայտաբղետ էին։ Այլ մանրամասները երևի հետո»,- գրել է Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2563771666991759 https://www.facebook.com/arcrun/posts/2557095254326067

̰
Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել. Քննչական կոմիտե

14:37 28.10.2019

Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին լուրը SHANTNEWS.am-ին հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Ապարանի քաղաքապետը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 315․2-րդ հոդվածով նախատեսված՝ հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար, մասնավորապես՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և […]

̰
Օձուն գյուղի 2 տներում հրդեհ է բռնկվել

12:30 28.10.2019

Հոկտեմբերի 28-ին, ժամը 04:01-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Օձուն գյուղի սկզբնամասում՝ 3-րդ փողոցի 2-րդ փակուղու երկու ոչ բնակելի տներում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:35-ին, մարվել՝ 08:31-ին: Այրվել են տներից մեկը՝ ամբողջությամբ (մոտ 120 քմ) և […]

̰
«Մուլտի գրուպ»-ի տնօրենը չկալանավորվեց

11:48 28.10.2019

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց դատախազության բողոքը՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու Ընդհանուր իրավասության  դատարանի որոշման դեմ: Դատարանը Սեդրակ Առուստամյանին, հիշեցնենք, 20 մլն դրամի գրավի դիմաց ազատ էր արձակել կալանքից։ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով` ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու […]

̰
Բացահայտվել են պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու դեպքեր. ԱԱԾ

10:47 28.10.2019

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ շահադիտական նպատակով օգտագործելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և […]

̰
«Իսլամական պետությունը» նոր առաջնորդ ունի․ Newsweek

08:20 28.10.2019

«Իսլամական պետությունը» նոր առաջնորդ ունի։ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր երեկ։ Այս մասին հայտնում է Newsweek պարբերականը՝ հղում անելով իր հետախուզական աղբյուրներին, ինչպես նաև գրոհայինների ենթակայության տակ գտնվող Amaq գործակալությանը։ Ահաբեկիչների նոր առաջնորդ է դարձել Աբդուլլա Քարդաշը, ով հայտնի է նաև որպես Հաջի Աբդուլլա ալ-Աֆարի։ Հաղորդվում է, որ ալ-Բաղդադին […]

̰
Վարազդատ Լալայանը Եվրոպայի չեմպիոն է դարձել

22:19 26.10.2019

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության գերծանր քաշային կարգում Հայաստանը նվաճել է ոսկե մեդալ: Վարազդատ Լալայանը երկամարտի 424 կգ (194+230) արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վարազդատ Լալայանը հրում վարժությունում Եվրոպայի ռեկորդ է սահմանել։

̰
Վարազդատ Լալայանը հրում վարժությունում Եվրոպայի ռեկորդ է սահմանել․ ԵԱ

21:37 26.10.2019

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնությանում մրցահարթակ են դուրս եկել գերծանր քաշայինները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Վարազդատ Լալայանը: Երիտասարդ հայ ծանրորդը հրում վարժությունում իր ելույթը սկսեց, երբ բոլորն արդեն ավարտել էին: Մեր մարզիկը գլխվերևում է պահել 194 կգ-ոց ծանրաձողը՝ սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ: Լալայանը երկրորդ տեղում գտնվող մարզիկին գերազանցել է 16 կգ-ով:

̰
Հրդեհ Շիրակի մարզի Քեթի գյուղում. այրվել են համայնքապատկան ավտոտնակները

17:53 26.10.2019

Այսօր հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Քեթի գյուղի համայնքապատկան ավտոտնակներում: Նախկին կոլխոզների 8 ավտոտնակները գյուղացիներն օգտագործում էին որպես պահեստներ: Կրակը տարածվել է 8 ավտոտնակներից 4-ում, որոնցից 2-ում էլ ծղոտ ու խոտ էր պահեստավորված: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 3 մարտական հաշվարկ Գյումրիի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից: Ընդհանուր առմամբ, 850 հակ խոտ ու ծղոտ է այրվել, որը […]

̰
Քննության շահերից ելնելով արգելանք է դրված Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա. պարզաբանում

13:13 26.10.2019

ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը պարզաբանում է տարածել՝ արձագանքելով երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Գորգիսյանի ու Անի Սամսոնյանի հայտարարությանը, թե իրենց թույլ չեն տվել տեսակցել Արսեն Բաբայանի հետ: «Հոկտեմբերի 25-ի երեկոյան զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի մասնակցությամբ տեսանյութի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության […]

̰
Հայաստանից ՌԴ զանգերի ռոումինգը կարող է հանվել․ ԵԱՏՄ-ում աշխատում են այդ ուղղությամբ

13:00 26.10.2019

Եվրասիական տնտեսական միությունը սկսելու է աշխատանքը՝ միության անդամ պետությունների միջև հեռախոսազանգերի ռոումինգը հանելու ուղղությամբ։ Դրանից հետո Հայաստան-Ռուսաստան և ԵԱՏՄ այլ ուղղություններով զանգերը կլինեն սովորական սակագների սահմաններում։ ԵԱՏՄ եվրասիական տնտեսական խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ հայտնել է, որ իրենց առջև նման խնդիր է դրված։ Ըստ նրա՝ որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի հարցը և առաջարկներ […]

̰
Ադրբեջանի բանակը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 1500 կրակոց

12:19 26.10.2019

Հոկտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Արցախի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2872837556081929&id=373037329395310

̰
Եթե թուրքական ուժերը կրակ բացեն Սիրիայի հյուսիսը լքող քրդերի վրա, պատժամիջոցներ կկիրառենք. Թրամփ

11:27 26.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, եթե թուրքական ուժերը կրակ բացեն Սիրիայի հյուսիսը լքող քրդերի վրա: «Թուրքիան հասկանում է, որ պետք չէ կրակել քրդերի վրա, որոնք հեռանում են այն տարածքից, որը պետք է կոչվի անվտանգության գոտի: Անհրաժեշտություն չկա՝ կրկնելու, որ լայնամասշտաբ պատժամիջոցներ կկիրառվեն խախտման դեպքում»,- գրել է Թրամփը: Նրա խոսքով՝ «Իսլամական պետությունը» […]

̰
Համաշխարհային բանկը վերահաստատում է Doing Business 2020 զեկույցի Հայաստանի տվյալները

11:14 26.10.2019

Doing Business 2020 ամենամյա զեկույցում, որը չափում է երկրի ընդհանուր մթնոլորտը բիզնեսի իրականացման դյուրինության առումով, Հայաստանի մասով որևէ անճշտություն չկա, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Համաշխարհային բանկից: Հիշեցնենք,Համաշխարհային բանկի կազմած Doing Business նոր զեկույցում Հայաստանը զիջել է իր դիրքը 6 հորիզոնականով, ինչի վերաբերյալ կառավարության վերջին նիստում պարզաբանումներ է ներկայացրել էկոնոմիկայի նախարարը։ Կենտրոնական բանկի նախագահը, սակայն, ընթացքում […]

̰
Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհն ինքնամարվել է

09:28 26.10.2019

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 07:34-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար) և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 8 հրշեջ-փրկարար: Ժամը 08:40-ի սահմաններում հրդեհն ինքնամարվել է: Այրվել է մոտ 80 հա խոտածածկ տարածք: Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:37-ին, […]

̰
BACK_TO_TOP