13:43 14.09.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա. «Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք: Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության: […]
13:32 14.09.2019
Երևանում այսօր բնապահպանները նախատեսել են երթ՝ հանուն Ամուլսարի փրկության։ Երթը երեք ուղիներով սկսվելու է ժամը 18։30-ից: Երթին ավտոշարասյունով միանալու են նաև ջերմուկցիները: Նրանք արդեն ճանապարհին են: Ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը նշել է, որ Երևանում անցկացվող երթի կազմակերպման հետ կապ չեն ունցել, բայց տեղեկանալով՝ որոշել են միանալ: https://www.facebook.com/100010197097701/videos/962684924081402/ https://www.facebook.com/100010197097701/videos/962690164080878/
13:25 14.09.2019
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մասնագետների խումբ է ուղարկել Տանզանիա` ուսումնասիրելու է անհայտ հիվանդությունից մահացած կնոջ ախտանիշներն ու այլ մանրամասներ: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ կինը մահացել է մին այս անհայտ հիվանդությունից: Տանզանիայում կնոջը հետազոտած ամերիկացի բժիշկը հայտարարել էր, որ նրա մատ առկա են երեք տարբեր հիվանդությունների` էբոլայի վիրուսի, մալարիայի և Դենգեի տենդի աշխատնիշներ: Հենց այս […]
12:33 14.09.2019
Երևանում Ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցում՝ թիվ 164 դպրոցի և թիվ 103 մանկապարտեզի բաժանարար հատվածում գտնվող ֆուտբոլի դաշտում դարպասաձողից տղամարդու դի կա կախված: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Ոստիկանները, քննիչներն ու փրկարարները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, […]
11:41 14.09.2019
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 00:53-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մխիթար Թ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
09:29 14.09.2019
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ աշխարհում գրանցվել է նոր, անհայտ հիվանդություն, որից մարդ է մահացել: Այս մասին ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ: Ինչպես պարզվել է, Տանզանիայի բնակչուհու մոտ միաժամանակ ի հայտ են եկել Էբոլա վիրուսի, Դենգե տենդի և մալարիայի ախտանշաններ: Մասնագետները, սակայն, կարծում են, որ դա նոր հիվանդություն է: Նշվում է, որ կինը […]
09:11 14.09.2019
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն Ս.թ. սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 10-ը Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Մ-17 Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան:
18:06 13.09.2019
Ազգային ժողով ներկայացված նախագծով քաղաքացիներին հնարավորություն կտրվի ինքնուրույն տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և նկարահանածն առցանց ուղարկել ոստիկանությանը։ Սակայն ԲՀԿ մի քանի պատգամավորների այս նախագիծը դուր չեկավ։ Պատգամավոր Արմեն Դալլաքյանը հայտարարեց, որ այս նախագծում բարոյականություն չկա, այն բարոյականից զուրկ է։ Դրանից հետո Ազգային ժողովում իրարանցում սկսվեց։ Դալլաքյանի ասածին արձագանքեցին դահլիճի այն հատվածից, որտեղ տեղավորված են «Իմ […]
13:54 13.09.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` դատարանը քիչ անց հրապարակելու է Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի խափանման միջոցի մասին որոշումը: Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ SHANTNEWS.am-ի լրագրողը դահլիճից հայտնում է, որ Արթուր Վարդանյանի խափանման միջոցը փոխվեց մեկ միլիոն դրամ գրավով։ Հիշեցնենք՝ Նորքի զինված խմբի գործով 20 ամբաստանյալ է անցնում, նրանց թվում է […]
12:13 13.09.2019
ՀՀ Ոստիկանությունից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ սեպտեմբերի 12-ին` ժամը 11:30-ին, ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղի անասնագոմերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի: Պարզվել է, որ սեպտեմբերի 11-ին` ժամը 22:00-ից մինչև սեպտեմբերի 12-ը ժամը 12:00-ը, դին եղել է կախված վիճակում: Ինքնասպանությունը կատարվել է պարանի միջոցով, դիակի վրա նախնական զննմամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի […]
10:33 13.09.2019
Ազգային ժողովն այսօրվա քվեարկություններով ընդունեց 7 օրենք, որոնցից 3-ի հեղինակն էր կառավարությունը, 3-ի հեղինակը՝ ընդդիմադիր ԼՀԿ խմբակցությունը, ևս մեկի հեղինակը՝ Արարատ Միրզոյանը («Իմ քայլը»)։ Բոլոր նախագծերն ընդունվեցին գրեթե միաձայն։ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին (հեղինակ՝ ԼՀԿ, առաջին ընթերցում) – 97 կողմ, 1 դեմ, 4 ձեռնպահ, «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ […]
10:14 13.09.2019
Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունվեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է օտարերկրացի դատապարտյալներին պատիժը կրելու ընթացքում աշխատելու հնարավորություն տալ։ Բանն այն է, որ ՀՀ քաղաքացիներն օգտվում են այդ հնարավորությունից՝ 2300 դատապարտյալներից մոտ 200-ն աշխատում է պատիժը կրելու ընթացքում, իսկ օտարերկրացիները Հայաստանում աշխատելու համար պետք է թույլտվություն ստանան, ինչը բանտային պայմաններում անհնար է։ Խտրականությունը […]
08:03 13.09.2019
Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի վաղ Armeniasputnik.am-ը հայտնել էր, որ զինծառայողին եղբայրն է գտել անասնագոմում՝ առաստաղից պարանով կախված: Անմիջապես կանչել է հարևաններին, որոնք էլ ահազանգել են 1-03 և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին: […]
18:07 12.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր կայացել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստի ընթացքում քննության է առնվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՍԴ որոշումից բխող միջնորդությունը խափանման միջոցը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Պաշտպանական կողմը ներկայացրել է միջնորդությունն ու դրա հիմնավորումը, իսկ մեղադրող կողմն ու տուժողների իրավահաջորդների պաշտպանները առարկել […]
17:43 12.09.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված` ԱԱԾ աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձինք, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով, շորթմամբ, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, […]
17:38 12.09.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության տարածքում կանխվել է ԻԻՀ-ից 4,2կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք: Բերման ենթարկված անձինք նշել են, որ թմրանյութը պատրաստվում էին տեղափոխել Երևան: Մանրամասները` տեսանյութում:
11:15 12.09.2019
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց հաստատել տնտեսվարողների հարկային գերավճարները՝ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդների գները։ Նախագիծը ներկայացնելիս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը բացատրեց մարումների առաջնահերթությունները` հները սկզբից։ Մինչև 5 մլն գերավճարները կվերադարձվեն առանց ստուգումների։ 5-40 մլն դրամները կվերադարձվեն պարզեցված ընթացակարգով։ Դրանից մեծ գումարները կլինեն ստուգումների միջոցով։ Այս ամենը կվերաբերի մոտ 9000 տնտեսվարողի։ Այս կարգավորումը կյանքի կոչելու համար […]
11:06 12.09.2019
ԱԺ-ում այսօր շարունակվեց գույքահարկի փոփոխության վերաբերյալ օրենքի քննարկումը: Այս օրենքի ընդունմանը դեմ էին ընդդիմադիրները, քանի որ այն Սահմանադրությանը հակասող դրույթներ էր պարունակում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ կարող են շտկել թերությունները մինչև երկրորդ ընթերցում, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը ևս առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ձեռնամուխ կլինի […]
10:28 12.09.2019
ԱԺ նիստից առաջ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Հիմք ընդունելով պատգամավորի դիմումը և առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154 հոդվածի առաջին մասի 6-րդ կետի պահանջով՝ այսուհետ դադարած ենք համարում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված Էդգար Առաքելյանի պատգամավորի լիազորությունները, այս մասին գրություն եմ ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Մեր բոլորի անունից շնորհակալություն եմ […]
17:17 11.09.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է վարչապետի աշխատակազմ ներկայացված պատասխան գրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման աշխատանքների նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման անհրաժեշտության հետ կապված: Գրությունը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի պարոն Աղաջանյան Ի կատարումն վարչապետի 2019 թվականի օգոստոսի 21-ի N02/12.4/38786 հանձնարարականի և ի պատասխան հանրության կողմից ստացված տեղեկությունների՝ կապված «Լիդիան Արմենիա» ՓԲ […]
17:08 11.09.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը SHANTNEWS.am-ին նոր տեղեկություններ է հայտնել 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի առողջական վիճակի վերաբերյալ: Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան վիրահատվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Վիրահատությունն անցել է լավ: Փոքրիկն ուներ սրունքի ոսկրերի կոտրվածքներ: Կատարվել է սրունքի ոսկրաբեկորների փակ համադրում՝ ինտրամեդուլյար օսթեոսինթեզ: «Տղան […]
16:21 11.09.2019
Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 11։55-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուշ 2 թաղամասի 32 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է ՌԴ քաղաքացի՝ 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի դին։ Նշված հասցե են ժամանել ոստիկանության Մուշի […]
14:46 11.09.2019
Սեպտեմբերի 11-ին` ժամը 13:39-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 1ա շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում նկատվում է ծուխ, առկա է գազի արտահոսք: Ըստ նախնական տվյալների՝ ներսում կա տուժած (երեխա): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
13:13 11.09.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հանրապետությունում տեղի է ունեցել մարդու երիկամի վաճառքի դեպք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 6-րդ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով նշված օպերատիվ տեղեկությունները, երեկ՝ սեպտեմբերի 10-ին, 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 23-ամյա Ա. Ս-ին։ Պարզվել է, որ Արցախի […]
11:58 11.09.2019
Ազգային ժողովում այսօր քննարկվեց դեկտեմբերի 7-ը որպես Հիշատակի և աղետների դիմակայունության օր նշելու մասին նախագիծը։ ԱԻ նախարարությունն առաջարկում է հիշատակի օրվան զուգահեռ այն նշել որպես Աղետներին դիմակայունության օր, որպեսզի շեշտվի պատրաստ լինելու հանգամանքը։ ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը բացատրեց, որ դիմակայունությունը նոր տերմին է այդ ոլորտում և նշանակում է աղետներին պատրաստված լինելու մակարդակը։ Հետևաբար, ըստ […]
11:47 11.09.2019
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ՝ 78 անձի մասնակցությամբ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 42 դեպք (84 անձ), պետական սահմանի ռեժիմի խախտման 2 դեպք (3 անձ) և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ): Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի […]
10:33 11.09.2019
Ազգային ժողովում այսօր քվեարկությամբ ընդունված նոր օրենքով կարգելվի տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջապես կապված ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեությունն օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։ Այս արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվի ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ։ Սկզբունքորեն այս սահմանափակումը հիմնականում վերաբերելու է Ռուսաստանի քաղաքացիներին այնքանով, որքանով որ Ռուսաստանում արգելվում է հայկական […]
10:25 11.09.2019
Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրման մասին նախագիծը։ Նախագիծն արժանացավ 94 կողմ, 21 դեմ, 1 ձեռնպահ ձայների։ Նոր նախագիծն առաջարկում է ամեն 1 տարվա ընթացքում վարորդին տալ բալեր, որոնք համապատասխան խախտումների դեպքում նվազելու են։ Իսկ եթե այդ բալերի թիվը հասնի զրոյի, նախատեսվում է վարորդի վարորդական իրավունքի կասեցում՝ […]
09:20 11.09.2019
«Ֆերնանդ» արևադարձային փոթորիկը Մեքսիկայի հյուսիս-արևելքում վնաս է հասցրել մոտ 400 դպրոցների շենքերի: Նուեվո-Լեոն նահանգում առնվազն 3 ուսումնական հաստատությունների շենքեր լիովին ավերվել են: Նման տվյալներ է հայտնում Televisa հեռուստաալիքը: Տեղի իշխանությունները տարերային աղետի հասցրած վնասը գնահատում են 380 մլն դոլար: Փոթորիկը Մեքսիկայի հյուսիս-արևելքին հարվածել էր սեպտեմբերի 4-ին: Ներկայում հայտնի է բնության տարերքի հետևանքով 2 զոհվածի մասին: […]
20:39 10.09.2019
Քիչ առաջ՝ ժամը 20:25-ի սահմաններում, Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել: SHANTNEWS. am-ի տեղեկություններով՝ ցնցումը եղել է բավական ուժգին և ուղեկցվել է դղրդոցով: Ցնցումները զգացվել են Ամասիայում, Աշոցքում, Գյումրիում ու հարակից բնակավայրերում: Որոշ հատվածներում անգամ մարդիկ դուրս են եկել բնակարաններից, բջջային օպերատորների կապը մի քանի րոպեով ընդհատվել է։