11:58 13.08.2019
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ: «Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ ադրբեջանական կողմին գերի ընկնելու փաստի մասին տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը: Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ […]
11:07 13.08.2019
ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի և դեպքի վայրի եռաչափ մոդելավորումը: Հիշեցենք, ըստ ՔԿ հաղորդած նախնական տվյալների՝ 2019թ. օգոստոսի 2-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և 2019թ. օգոստոսի 2-ին` ժամը […]
10:29 13.08.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողը, ծանոթանալով և մտերմանալով երկու անձանց հետ (քույր և եղբայր) առաջարկել է […]
23:03 12.08.2019
Քաղաքական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ադրբեջանում գերի ընկած զինծառայողի լուսանկարը՝ նշելով, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են նրա լուսանկարները, որոնք ներկայացնում ենք ստորև։ Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։ Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Արցախի ՊԲ-ից հայտնել էին, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի […]
19:16 12.08.2019
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: «Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրության […]
18:26 12.08.2019
«Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Մինչ այս Ադրբեջանի ՊՆ կայքը տեղեկություններ է հրապարակել, թե Ֆիզուլիի ուղղությամբ (Արցախի հարավում) հայկական կողմից ադրբեջանական կողմ է անցել հայ զինծառայող։ https://www.facebook.com/arcrun/posts/2417117038323890
15:34 12.08.2019
Մարտի 1-ի գործով բրիտանական BBC-ի ռուսական ծառայության կայքում աղմկահարույց հոդվածի հրապարակումից հետո դրա հեղինակը հարցազրույց է տվել ու ներկայացրել, թե ինչ տեղեկություններ ունի և՛ գործի, և՛ հոդվածի արձագանքների մասին։ «Մենք չգիտենք, թե ով է կրակել ցուցարարների վրա»,- ասել է հոդվածի հեղինակ Գրիգոր Աթանեսյանը՝ ավելացնելով, որ ներկայացվածը միայն մեկ վարկած է եղել, որի հերքման կամ հաստատման […]
13:50 12.08.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ ԱԻՆ համակարգմամբ, պետական և համայնքային կառույցների սերտ համագործակցության արդյունքում Մեղրու տարածաշրջանի անտառային հրդեհը մեկուսացվել է։ Հիշեցնենք՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել է մանրամասներ Մեղրու տարածաշրջանի Վարդաբնի ձորի մոտակայքում բռնկված հրդեհից: Մեղրու տարածաշրջանում […]
00:16 12.08.2019
Օգոստոսի 11-ին, ժամը 21:00-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ: Արտահերթ նիստի առիթ է հանդիսացել Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում՝ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին հարակից անտառում բռնկված խոշոր հրդեհը: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, որը գտնվում է խիստ կտրտված և անմատչելի տեղանքում: Այս պահին հրդեհն ընդգրկում է […]
21:51 11.08.2019
«Էկո-Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանն ահազանգում է ֆեյսբուքյան իր էջում, որ այս պահին մոտ 10 հեկտար գիհու անտառներ են վառվում Մեղրու տարածաշրջանի «Արևիկ» ազգային պարկի տարածքում։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ կրակը բռնվել է ճանապարհի եզրից։ «Հավանական է ինչ-որ մեկը չհանգած ծխախոտ նետած լինի և դրանից հրդեհը բռնկված լիներ։ Սա նախնական վարկածն […]
16:34 11.08.2019
Shamshyan-ի հաղորդմամբ՝ արդեն 2 ժամից ավելի է, ինչ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական մի քանի ջոկատներ պայքարում են Նորքում բռնկված խոշոր հրդեհի դեմ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի մարտական հաշվարկով տարբեր ուղղություններով աշխատում են Նորք Մարաշ վարչական տարածքում բռնկված հրդեհի դեմ։ Կրակն ու ծուխը տեսանելի են անգամ Արաբկիր […]
16:23 11.08.2019
Երուսաղէմի «Ալ աքսա» մզկիթի շրջակայքէն ներս բախումներ գրանցուած են։ Այս մասին լուրը հաղորդեց BBC Arabic կայանը նշելով նաեւ, որ բախումներ սկսած են այն պահուն, երբ ծայրայեղական հրեաներ փորձած են մուտք գործել մզկիթի ցանկապատէն ներս։ Կը նշուի նաեւ, որ բախումներուն հետեւանքով գրանցուած են տասնեակ վիրաւորներ, իսկ իսրայէլեան ապահովական մարմիններ ապահովական խիստ միջոցառումներ իրականացուցած են մզկիթի տարածքին […]
13:13 11.08.2019
Օգոստոսի 11-ին, ժամը 01:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Լ.Ս.-ն (ծնված 1987 թ.) ժամը 18:00-ի սահմաններում դուրս է եկել տանից կենդանիներին գտնելու և ժամը 21:00-ից չի հաջողվում կապ հաստատել վերջինիս հետ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 09:30-ի դրությամբ […]
12:47 11.08.2019
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի միանձնյա առաջատարն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Grand Chess տուրի հերթական փուլի Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցաշարի առաջին երեք տուրերում Արոնյանը հաջորդաբար հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշիե-Լագրավին, ռուս Սերգեյ Կարյակինին և Ադրբեջանից Շահրիյար Մամեդյաովին: Այժմ Արոնյանն ունի 6 հնարավորից 6 միավոր և միանձնյա առաջատարն է: Նրան հաջորդում է աշխարհի […]
10:02 11.08.2019
Լիբիայի Բենղազի քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի 3 աշխատակից, ևս 10 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Տեղի ունեցածից հետո Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել։ Նշվում է, որ պայթեցվել է մեքենայից ամրացված պայթուցիկ սարք։ Դեպքի վայրում երևացել է ՄԱԿ-ի առնվազն մեկ այրված մեքենա։ ՄԱԿ-ի գլխավոր […]
22:22 10.08.2019
աՌուսաստանի տարբեր քաղաքներում, ի աջակցություն, Մոսկվայի քաղաքային Դումայի ընտրություններում ընդդիմադիր գործիչների թեկնածությունների գրանցման անցկացվող բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 275-ի: Այս մասին հայտնել է ОВД-Инфо-ն: Обновили данные по России. pic.twitter.com/G568yqCq3Y — ОВД-Инфо (@OvdInfo) August 10, 2019 Задержание молодого человека с инвалидностью. Видео: Ольга Гладышева / Дождь pic.twitter.com/AbvCFJBp0T — Дождь (@tvrain) August 10, 2019
19:46 10.08.2019
Ռուսաստանի տարբեր քաղաքներում արդեն 5-րդ անգամ անցկացվում են բողոքի ցույցեր` ի աջակցություն Մոսկվայի Քաղաքային Դումայի ընտրություններում ընդդիմադիր գործիչների թեկնածությունների գրանցման: Այս մասին հայտնում է TV Rain-ը: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ և պահանջում են Դումայի ազատ և ժողովրդավարական ընտրություններ: Սա առաջին նման ակցիան է, որը արտոնվել է քաղաքային իշխանությունների կողմից: Ակցիաներն անցկացվում են Մոսկվայում, […]
17:49 10.08.2019
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջնահերթության կարգով կքննի ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանների ներկայացրած բողոքը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նա ասաց, որ ներկայացրած գանգատները վերաբերել են խոշտանգմանը և անօրինական կալանքին: Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ մոտ ապագայում լուրեր կստացվեն ՄԻԵԴ-ից:
15:41 10.08.2019
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ օգոստոսի 10-ին Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհի վրացական հատվածում՝ սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա, շրջվել է սպիրտ տեղափոխող բեռնատար: Բեռնատարի շրջման հետևանքով փակվել է անցակետ տանող ավտոճանապարհը։ Այժմ երթևեկությունը կանգնեցված է, սահմանին կա տրանսպորտային միջոցների հերթ։ «Վրացական պատկան մարմիններից հայտնում են, որ արդեն սկսվել են շրջված բեռնատարը […]
12:19 10.08.2019
Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 11:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:35-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.740 և արևելյան երկայնության 46.630 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտի՝ Զաքաթալա քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ […]
10:12 10.08.2019
Լյուքսեմբուրգում պտտահողմն ավերածություններ է առաջացրել: Պտտահողմն անցել է Բելգիայի հետ սահմանակից Բաշարաժ և Պետանժ քաղաքներով: Տապալվել են բազմաթիվ ծառեր, պոկվել են էլեկտրալարեր, ինչի հետևանքով ճանապարհներ են փակվել: Բնության տարերքը պոկել է տների տանիքները: Վնասվել են մի քանի տասնյակ տներ ու մեքենաներ: Հաղորդվում է առնվազն 7 տուժածի մասին:
14:50 09.08.2019
«Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ուղեբեռում հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ։ «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից 2019թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 08։05-ի սահմաններում, Երևան-Փարիզ 1061 թռիչքով մեկնող ուղևորի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել է «EKOL Special 99, 99մմ․ EU-1520760» տեսակի 6 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ։ Համաձայն սահմանված ընթացակարգի՝ կազմվել է համապատասխան արձանագրություն և ուղևորն ու […]
11:12 09.08.2019
Ժուռնալիստների միության նախկին նախագահ (1992-2017 թթ.) Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ «Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը, կամ նույն […]
10:41 09.08.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքեր: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԱԾ-ից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պարզվել է, որ զինկոմիսարիատներից մեկի նախկին բարձրաստիճան սպան և սպային օժանդակող անձը, տիրապետելով զինկոմիսարիատի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իրենց կապերը, […]
08:41 09.08.2019
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կալանավորվել է մինչևօգոստոսի 26-ը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևը, փոխանցում է ТАСС-ը։ Աթամբաևը հանձնվել էր իրավապահներին օգոստոսի 8-ին՝ նրա կեցավայրի գրոհի ժամանակ։ Նրան փորձել էին ձերբակալել դեռևս օգոստոսի 7-ից։ Աթամբաևի կողմնակիցները դիմակայել էին։ Ընդհանուր առմամբ, անկարգությունների ժամանակ տուժել է 79 մարդ, զոհվել է մեկ ուժային, ևս մեկ […]
23:08 08.08.2019
Օգոստոսի 8-ին՝ ժամը 22:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհի բարդության թիվ 2-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և […]
19:22 08.08.2019
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և Աբովյանի հրշեջ-փրկարարները պայքարում են Կոտայքի մարզում բռնկված խոշոր հրդեհի տարածման դեմ, հայտնում է Shamshyan-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի անկյուններից են պայքարում կրակի դեմ: Երևանի Արաբկիրի հրշեջներն այս պահին պայքարում են Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան պարիսպների […]
17:56 08.08.2019
Ղրղըզստանի նախկին նախագահը ձերբակալվել է: Հատուկ ջոկատայինների հատուկ մեքենաները կոտրել են առանձնատան դարպասները, կրակոցներ են լսվել: Գործողությունների վայր է բերվել ՆԳՆ-ի հատուկ տեխնիկա, ջրցան մեքենաներ: Իրավապահներին հաջողվել է առանձնատան տարածքից դուրս մղել Ալմազբեկ Աթամբաևի համախոհներին: Կոյ Տաշ գյուղ է մեկնել նաև շտապ օգնության 11 անձնակազմ: Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ղրղըզստանի հատուկջոկատայինները կրկին գրոհել են […]
17:21 08.08.2019
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Մոսկվա-Երևան (NWS377) չվերթի օդանավի թռիչքն ընդհատվել է շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով. «Հարգելի հետևորդներ Տեղեկացնում ենք, որ երեկ՝ օգոստոսի 7-ին, Մոսկվա-Երևան (NWS377) չվերթի ժամանակ, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից մեկնող «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A 321 տեսակի օդանավի թռիչքը ընդհատվել է օդանավի հրամանատարի կողմից՝ թափավազքի ժամանակ շարժիչում […]