14:13 08.08.2019
Այսօր դատարանը հաստատել է Ռ.Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Ռ.Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի […]
14:08 08.08.2019
Մեկ տարի առաջ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում թողած երկվորյակ նորածինները վերադարձել են կենսաբանական ընտանիք: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից: Թե ինչ պայմաներով ու որտեղ են երեխաները ապրելու, այս մասին տեղեկություններ չեն հայտնում: Նշվում է միայն այն, որ երկվորյակ […]
13:22 08.08.2019
«Մենք ամեն ինչ անում ենք, որ որևիցե արտահոսք չլինի, դրա համար մեխանիզմներ ու օրենքներ կան, որ բացառեն դա, բայց աշխարհում չկա երկիր, որտեղ այդ հարցը ընդհանրապես լուծված է»,- օգոստոսի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով BBC-ի ձեռքի տակ հայտնված գաղտնի փաստաթղթերին, ասաց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Գաղտնի փաստաթղթերի արտահոսքին վերաբերող հարցերով Արմեն Գրիգորյանը հորդորեց […]
13:18 08.08.2019
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում ներկայացրել է անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական սպասարկման և օգնության կարգը սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նա նշել է, որ նախագիծը համալրվել է շահառուների հերթագրման նոր կարգով: «Նախագիծը սահմանում է անպտղության բուժման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմանների բուժման բժշկական սպասարկման և օգնության ծավալները: Սահմանում […]
11:58 08.08.2019
Կառավարությունն այսօր ընդունել է առողջապահական հերթական կարևոր` այս անգամ անպտղության հաղթահարմանն ուղղված որոշումը: Այս քայլով` նախատեսվում է բարելավել անպտղություն ունեցող զույգերի իրավունքների իրացումը, սահմանելով մեխանիզմներ բնակչության որոշ խմբերի անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման ու իրականացման համար, ապահովելով վերարտադրողական առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը: 2015 թվականի մայիսի 27-ի […]
11:12 08.08.2019
Օգոստոսի 8-ին՝ ժամը 08:16-ին, Շուշիի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը: Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Շուշիի […]
09:57 08.08.2019
Գյումրիում հայտնաբերվել է զինծառայողի կախված դի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ցավալի լուր. Գյումրիում, տանը հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին»,–նշել է նա: https://www.facebook.com/arcrun/posts/2409624485739812
20:39 07.08.2019
Շերեմետևոյից Երևան թռչող A321 ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը, ուղևորներին Երևան կհասցնի պահուստային օդանավը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Օդանավը պատկանում է ռուսական «Նորդվինդ» ավիաընկերությանը: Հրամանատարը որոշում է կայացրել վերադառնալ կայանատեղի թռիչքի նախապատրաստվելիս: Պատճառը առայժմ չի հրապարակվում: Հիշեցնենք, որ «Նորդվինդ» ավիաընկերության Երևան չվերթների հետ կապված վերջին շրջանում ևս երկու դեպք էր գրանցվել: Հուլիսի 25-ին շարժասանդուղքը […]
20:04 07.08.2019
Վերջին մի քանի օրերին համայնքային «Կարմիր բլուր» գերեզմանատանը կրկնվել են գերեզմանների պղծման դեպքերը։ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրինությունը դիմել է ոստիկանություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։ https://www.facebook.com/kubatyan/posts/10217231048640466
16:33 07.08.2019
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հաստատվել է դիմումը ստանալու հանգամանքը, ինչպես նաև տեղեկացվել է դիմումի՝ առաջնահերթության կարգով քննարկման ենթակա լինելու […]
15:49 07.08.2019
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 օգոստոսի 6-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչը, իր կողմից վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վրաերթի է ենթարկել մանկահասակ՝ 13.11.2016թ. ծնված երեխային՝ վերջինիս անզգուշությամբ պատճառելով մահ: […]
14:10 07.08.2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մի շարք հրամաններ է ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ: SHANTNEWS.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Լևոն Բեգոյանն ազատվել է աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ: Մեզ հայտնեցին, որ ոստիկանապետի համապատասխան հրամաններով կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ […]
14:03 07.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է համահայկական կոնսենսուսի 6 կետերը. «Կոնսենսուս համար 1- Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն: Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը […]
12:28 07.08.2019
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2017-2018 թվականների ընթացքում ՀԴՄ-ների ձեռքբերման գործընթացում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հետամուտ լինելով զանգվածային լրատվության միջոցներում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018 թվականների ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման գործընթացում թույլ տրված հնարավոր չարաշահումների վերաբերյալ հրապարակումներին, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել դրանց բացահայտման ուղղությամբ։ […]
12:20 07.08.2019
Ինչպես արդեն հայտնել էինք, առավոտյան Կիևյան կամուրջից երիտասարդ կին էր նետվել և ողջ էր մնացել: Այս պահին նրա վիճակը ծայրահեղ ծանր է . SHANTNEWS.am-ին ասել են «Արմենիա» բժշկական կենտրոնից: Աաղջկա կյանքին վտանգ է սպառնում, նա ունի բազմաթիվ կոտրվածքներ: Երևանում Ժամը 09։50-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել։ Ժամանած […]
12:12 07.08.2019
Օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Աստղաձոր գյուղի բնակիչ, 57-ամյա Մանվել Գաբրիելյանն իր վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի 21-րդ փողոցի 4-րդ տան հասցեի բակում վրաերթի է ենթարկել Աստղաձոր գյուղի բնակիչ, 3-ամյա Ալլա Վ․-ին, գրում է Shamshyan-ը։ Վրաերթի հետևանքով երեխան տեղում մահացել է։ Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում […]
11:02 07.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ջերմուկ քաղաքի երեք բնակչի՝ խուլիգանության, ինչպես նաև երեք անձի ծեծի ենթարկելու համար: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. օգոստոսի 27-ին՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների և նշված ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա […]
10:00 07.08.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել․ «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոններին հավատարիմ մնալու, պետությունների միջև քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ և զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու Ադրբեջանի անկարողությունը։ Հայտարարության մեջ առկա անձնական բնույթի հարձակումները […]
22:44 06.08.2019
Այս պահին ամբողջությամբ այրվում է Օշական համայնքի «Միջնահանդ» կոչվող տարածքը։ Տեղում հրշեջների հետ կրակի դեմ պայքարում են նաև համայնքի բազմաթիվ բնակիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ: SHANTNEWS-ի թղթակցի տեղեկություններով՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական 6-7 մարտական հաշվարկ։ Բնակիչների խոսքերով՝ կրակը բռնկվել է Ագարակի կողմից, արդեն այրվել է 150-200 հեկտար տարածք։ Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը։
19:16 06.08.2019
ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 12-ամյա Իսահակ Դավթյանը: 12-ամյա երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել ՀՀ ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, (098) 37-00-55, (010) 34-02-02:
16:15 06.08.2019
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ: Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին` ժամը 09:00-ից մինչև 18:00-ը, արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից:
12:42 06.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Կարճևան համայնքի նախկին ղեկավարի կողմից մի խումբ անձանց օժանդակությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով կեղծ աճուրդներ անցկացնելու արդյունքում «Մեղրիի ազատ տնտեսական գոտու» հարակից տարածքներում հողատարածքներ օտարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ […]
11:27 06.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեք անձ կալանավորվեց՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու մեղադրանքով: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր […]
10:52 06.08.2019
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օգոստոսի 5-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, իրականացրել են չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի 3-րդ մասնաշենքի խցերից մեկում՝ հատակում ներկառուցված թաքստոցից, հայտնաբերել են արգելված իրեր՝ 11 բջջային հեռախոս, խաղաթղթի 11 տրցակ, բջջային հեռախոսի 6 մարտկոց, 2 USB լար, համակարգչային 1 մկնիկ, լիցքավորման սարքի 1 գլխիկ, 20 լիտր ինքնաշեն եղանակով պատրաստված ոգելից […]
10:26 06.08.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները՝ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ, օրերս Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացի Մ.Հ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Իրականացված մաքսային հսկողության արդյունքում ավտոմեքենայի գազի բալոնի ներսից ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 57 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ: Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ […]
22:10 05.08.2019
Այսօր առավոտյան լեհական Կրակով քաղաքի ոստիկանությունը ՌԴ 20-ից ավելի քաղաքացիների է ձերբակալել: Նրանք ազգությամբ չեչեններ ու հայեր են: Ըստ ոստիկանության տվյալների՝ նրանք պատրաստվել են ծեծկռտուք հրահրել տեղի ֆուտբոլային ակումբի երկրպագուների հետ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ հայերն ու չեչենները պատրաստվել են հանդիպման «Կրակովիա» ակումբի ֆան ակումբի ներկայացուցիչների հետ: Սակայն, ինչպես հայտնում է լեհական TVN24 ալիքը, վեճի […]
18:45 05.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր […]
17:10 05.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եղիշե Կիրակոսյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Մեկ այլ որոշմամբ վարչապետը Կիրակոսյանին նշանակել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ: «Ղեկավարվելով «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի […]
16:32 05.08.2019
Վերաքննիչ դատարանը բավարարեց ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի ներկայացրած բողոքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Գեորգի Մելիքյանը. «Այսօր Վերաքննիչ դատարանը բավարարեց Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը. բեկանեց խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։ Մոտենում ենք, պատվիրատուներին պատասխանատվության կանչելուն քիչ մնաց»: