TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+24.09 oC

Արխիվ

Բուժակը փորձել է մեծ չափի թմրամիջոց և հոգեմետ դեղեր անցկացնել «Արմավիր» ՔԿՀ

15:52 05.08.2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 4-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, կանխել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի բուժակ Վ. Ա.-ի կողմից խոշոր չափի թմրամիջոցի, հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի և արգելված այլ իրերի ներթափանցման փորձը քրեակատարողական հիմնարկ: ՀՀ […]

̰
Սև ծովում փոթորիկ է. լողալն արգելվում է

15:50 05.08.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Սև ծովի վրացական ափերին 3-4 բալանոց փոթորիկ է. լողալն արգելվում է: «Ինչպես հայտնում են Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մեր գործընկերները, Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է: Ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։ Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»,- ասված է […]

̰
Կահիրեում թթվածնային բալոն է պայթել․ կա 17 զոհ և 32 տուժած

08:18 05.08.2019

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Մեքենան մեծ արագությամբ հայտնվել է ճանապարհի հանդիպակած գոտում, որտեղ բախվել է այլ ավտոմեքենաների, ինչի հետևանքով պայթյուն է որոտացել։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։ Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Կահիրեի Ուռուցքաբանության ինստիտուտի մոտ։ Պայթել է մեքենաներից մեկում տեղադրված թթվածնային բալոնը։ Կրակը մեկուսացվել է, երթևեկությունը վերականգնված է։ […]

̰
Երևանի հեռուստաաշտարակի մոտ հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

21:15 04.08.2019

Օգոստոսի 4-ին` ժամը 20:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 20:45-ին հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական […]

̰
«Արզնի մսամթերք» ՓԲԸ-ի տնօրենն ու նրա 12-ամյա որդին վթար են ենթարկվել

15:18 04.08.2019

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ժամը 00։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 39-ամյա Արմեն Ջամվելյանն իր վարած Nissan Patrоl մակնիշի ավտոմեքենայով Ֆիոլետովո գյուղի հանդամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով վարորդ Ա. Ջամվելյանն ու նրա ուղևոր՝ 12-ամյա Մ. Ջ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ […]

̰
Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվողն այսօր կարող է ազատվել կալանքից

14:33 04.08.2019

Մարտի 1 -ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ու այժմ կալանքի մեջ գտնվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանն այսօր կարող է ազատ արձակվել կալանքից։ Նա մեղադրվում է մարտի 1-ի դեպքերի ժամանակ Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ։ Այսօր լրանում է Պետրոսյանի 2-ամսյա կալանքի ժամկետը, որ սահմանվել էր դատարանի կողմից՝ ՀՔԾ քննիչի միջնորդության հիման վրա։ Սակայն մեր տեղեկություններով, ՀՔԾ […]

̰
Հրաձգություն Տեխասում․ կա առնվազն 20 զոհ

09:30 04.08.2019

ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ-Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ Զոհերից ամենափոքրը 2 տարեկան է։ Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Ռոբերտ Գոմեսը։ Եվս ավելի քան 20 անձինք վիրավոր են։ Նրանք գտնվում են քաղաքի տարբեր կլինիկաներում։ Զինված հարձակման դեպքի հետ կապված՝ ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա տղամարդու։ Նա […]

̰
Ձերբակալել է Շշի Մելոյի եղբայրը

21:38 03.08.2019

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։ Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի հասարակայության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ «Քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ռոբերտ Մելիքյանը»,-ասաց նա։ Վերոնշյալ հոդվածը վերաբերում է  արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտմանն օժանդակելուն։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ օգոստոսի 2-ին Երևան–Սևան ավտոմայրուղու […]

̰
Մանրամասներ Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների վիճակի մասին

16:17 03.08.2019

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում տեղեկություն է հայտնել այսօր Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների վիճակի մասին. «Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 11 տուժած դիմել է «ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ (Դիլիջանի «Տավուշ Բժշկական Կենտրոն»։ Նրանցից 3-ի մոտ ախտորոշվել է ոսկրերի կոտրվածք, մնացած 8-ի մոտ կան սալջարդեր և թեթև քերծվածքներ։ Բոլորը ստացել են […]

̰
Կամրջի տակ տեղադրված պայթուցիկը հեռակառավարվել է հարևանությամբ գտնվող, չգործող ռեստորանային համալիրից

15:35 03.08.2019

Օգոստոսի 2-ին՝ ժամը 12-ն անց 20-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 18-րդ կիլոմետրին պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վնասվել են այդ պահին ճանապարհով երթևեկած «Ռենջ Ռովեր» և «Նիսսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենաներ։ Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների օպերատիվ խմբերը՝ համապատասխան գործողություններ ու միջոցառումներ իրականացնելու։ Ոստիկանության ծառայողները դեպքի վայրի հարակից տարածքում […]

̰
«Ռենջ Ռովեր»-ի վարորդը մեքենան վարել է ոստիկանի ուղղությամբ. մանրամասներ 43-ամյա տղամարդու ձերբակալությունից

14:41 03.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու,   արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին, 1976 թվականին ծնված տղամարդը, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում դեպքի վայր հանդիսացող տարածքից հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի  ավտոմեքենան քննությունից թաքցնելու և […]

̰
Հրապարակվել է Սոչիի օդանավակայանի հայ աշխատակցուհու և ղեկավարության զրույցի ձայնագրությունը

12:15 03.08.2019

Համացանցում տարածվել է ձայնագրություն, որը վերաբերում է Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու թեմային: Ձայնագրությունն արվել է գաղտնի: Տեսանյութում խոսող հայ աղջիկն օդանավակայանի այն 29 աշխատակիցներից է, ովքեր ստորագրել են Սոչիի օդանավակայանից ազգությամբ հայ աշխատակիցների զանգվածային հեռացման մասին հայտարարությունը: «Ինչո՞ւ ես ստորագրել նամակի տակ, մեզ մոտ չեն սիրում, երբ դժգոհում են: Պետք է լռեիր, նստած սպասեիր: […]

̰
Կայծակի հարվածից Շիրակի մարզում մարդ է մահացել

21:23 02.08.2019

Կայծակից մահվան դեպք է գրանցվել Շիրակի մարզի Գուսանագյուղում։ Դեպքը տեղի է ունեցել երեկոյան` ժամը 17:00-ի սահմաններում: Համագյուղացիներ՝ 65 ամյա Վանիկ Մելքոնյանն ու Գևորգ Սահակյանը գյուղի ծայրամասում գտնվող քարհանքեր կոչվող տարածքում իրենց անասուններն են արածեցնելիս եղել։ Կայծակից ու անձրևից փորձել են պատսպարվել տարածքում գտնվող լքված նախկին ենթակայանում, որի մուտքի մոտ կանգնած են եղել, երբ ուժեղ կայծակը […]

̰
Երևան-Սևան ճանապարհին գտնվող կամրջի տակ նախապես պայթուցիկ նյութ է տեղադրվել և Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր»-ի ընթացքի ժամանակ պայթեցվել․ ՔԿ

20:38 02.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի […]

̰
Երևան-Սևան ճանապարհին պայթյունից վնասված մեքենան վարած անձը ձերբակալված է

19:43 02.08.2019

Հայտնաբերվել է Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից վնասված մեքենան վարած անձը: Նա ձերբակալված է: Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ […]

̰
SHANTNEWS-ը ֆիքսել է պայթյունի հետևանքով վնասված մեքենայով վարորդի փախուստը

18:46 02.08.2019

Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի, առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։ SHANTNEWS.am-ը ֆիքսել է մեքենայի փախուստի պահը:

̰
Քրգործ է հարուցվել «Էյ Ընդ Ար տուր»-ի տնօրենի կողմից խարդախություն կատարելու փաստով

18:24 02.08.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: 2019թ. հուլիսի 25-ին զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Եգիպտոսի Հուրգադա-Երևան թիվ OTF3703 չվերթի չկայանալու պատճառով Հուրգադայում է գտնվում ՀՀ շուրջ 100 քաղաքացի: Հրապարակումների […]

̰
Բացահայտվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք

18:10 02.08.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, անզիջում պայքար մղելով կոռուպցիոն բնույթի երևույթների դեմ և հետամուտ լինելով ՀՀ հանցավորության և կոռուպցիայի հակազդման՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացմանը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իր շարքերում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և նախնական համաձայնությամբ շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների […]

̰
Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում պայթյունի հետևանքով վնասված մեքենան հայտնաբերվել է

17:42 02.08.2019

Օգոստոսի 2-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնում Ստավրոպոլում տեղի ունեցած վթարից

17:28 02.08.2019

Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածների շրջանում կան ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացիներ։ Համաձայն ստացված տեղեկատվության՝ տուժել է 1980թ․-ի ծնված հայազգի ՌԴ քաղաքացի Ե․Ա․ -ն ( գրանցված՝ ք․Վոլգոգրադ) և իր երկու զավակները (ծնված՝ 2010թ․-ին և 2015թ․-ին): Տուժած քաղաքացիները տեղափոխվել են Ստավրոպոլի երկրամասի Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց։ Դոնի Ռոստովում […]

̰
Վթար Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհին. տուժածների թվում կան ՀՀ քաղաքացիներ

17:17 02.08.2019

Օգոստոսի 2-ին` ժամը 16:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:50-ի սահմաններում ՌԴ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհի մոտ 420-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են բեռնատարը և ավտոբուսը: ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 5 և տուժել 28 քաղաքացի: Տուժածների թվում են ազգությամբ հայեր Ե.Ա.-ն (ծնված 1980 թ.), Ա.Պ.-ն (ծնված  2015 թ.) և Ա.Պ.-ն (ծնված 2010 թ.):

̰
Պայթյունից վնասված Range Rover-ը, կարգը խախտելով, հեռացել է դեպքի վայրից

16:51 02.08.2019

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունից վնասված Range Rover մակնիշի ավտոմեքենան, կարգը խախտելով, հեռացել է դեպքի վայրից: Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Մեր թղթակցի հաղորդմամբ՝ ոստիկաններից մեկը մյուսին հրահանգել է Մելո անունով անձին բերման ենթարկել: Ենթադրվում է, որ դեպքի վայրը լքած մեքենան պատկանում է նրան: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, օգոստոսի 2-ին «Երևան–Սևան» M4 ավտոմայրուղու վրա […]

̰
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորը հրաժարական է տվել

13:50 02.08.2019

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկանում ենք ինստիտուտի ֆեյսբուքյան էջից: Ռեկտորի հրաժարականի դիմումը դեռևս պետք է հաստատվի ինստիտուտի խորհրդի արտահերթ նիստում, որը նախատեսված է օգոստոսին: Առաքելյանը ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնում է արդեն 20 տարի: https://www.facebook.com/asipc.am/photos/a.1198480063547428/2452639181464837/?type=3&theater

̰
Ելույթ կունենամ Ստեփանակերտում՝ մեր համազգային հարցերի վերաբերյալ․ Փաշինյան

11:27 02.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ կապով տեղեկացրեց, որ Համահայկական խաղերի բացման արարողության կապակցությամբ օգոստոսի 5-ին ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Նա բոլորին խնդրեց ներկա լինել այդ օրը, քանի որ լինելու է «շատ կարևոր խոսակցություն»։ Փաշինյանն ասաց, որ առիթն օգտագործելու է՝ ավելի լայն օրակարգով խոսելու Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հարցերի վերաբերյալ, համազգային միասնության և այլ թեմաներով։ Վարչապետն ասաց, […]

̰
Բանգկոկում պայթյունների շարք է իրականացվել. կան տուժածներ

08:27 02.08.2019

Բանգկոկի կենտրոնական շրջաններում 7 պայթյուն է որոտացել։ Այդ մասին հաղորդում է Nation TV հեռուստաալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ առայժմ հայտնի է միայն 2 տուժածի մասին։ Սկզզբում 3 պայթյուն է որոտացել Պրատու Նամ շրջանում տեղի ժամանակով 5:00-ին (Երևանի ժամանակով 00:00-ին)։ Ինքնաշեն պայթուցիկը թաքնված է եղել չոր տերևների մեջ, որի հետևանքով քաղաքապետարանի 2 աշխատակից է տուժել։ Հաջորդ երկու պայթյուններն […]

̰
2 անձ է կալանավորվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք»-ի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրգործի շրջանակներում

18:42 01.08.2019

Երկու անձ կալանավորվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով […]

̰
«Եռաբլուրում» շիրմաքարերը պղծած անձը հայտնաբերվել է

18:32 01.08.2019

Օգոստոսի 1-ին համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Ապրիլյան պատերազմի» հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքեր կան։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում՝ […]

̰
Ռուստամ Բադասյանը փակ հանդիպում է անցկացնում ՔՊ-ի հետ

17:02 01.08.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ ժամը 15։00-ից արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փակ հանդիպում է անցկացնում ՔՊ կուսակցության ներկայացուցիչների հետ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նիստի օրակարգում Ստամբուլյան կոնվենցիայի թեման է:    

̰
Ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի. կառավարությունը 181 միլիոն դրամ կհատկացնի

12:20 01.08.2019

Կառավարությունը հավանություն տվեց ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծին: Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21.5 հա մակերեսով տարածքը կհատկացվի mաքսատան ստեղծման համար: Կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ կլինի 181 միլիոն դրամ։ «Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, դրա համար շատ հրատապ և շատ արագ ձեռնարկել ենք այս նախագիծը: Հունվարի 1-ից հուլիսի […]

̰
Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ․ ԱԱԾ

09:49 01.08.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ապօրինի միգրացիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իրաքի Հանրապետությունում բնակվող մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ տարածքով տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, կազմակերպել են Իրաքի մի […]

̰
BACK_TO_TOP