19:46 27.07.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ պատահարը գրանցվել է Ազատամարտիկների 81 հասցեում գտնվող կիսակառույց շենքում: Նախնական տեղեկություններով՝ 2 շինարար է տուժել: Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի ԲԿ
19:27 27.07.2019
Հուլիսի 27-ին՝ ժամը 18:30-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի վերելակը պոկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
16:39 27.07.2019
Այսօր Տավուշի մարզում հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքի արդյունքում հրազենային վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխում են Երևան: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից. «Զինծառայողի վիճակը կայուն է` միջին ծանրության, նա ստացել է կրծքավանդակի աջ առաջնային, վերին շրջանի միջանցիկ հրազենային վնասվածք, ամրակի և կողերի կոտրվածք: Այս պահին նրան տեղափոխում են Երևան»,-ասաց հիվանդանոցի վիրաբույժներից մեկը: […]
16:11 27.07.2019
Հուլիսի 27-ին՝ ժամը 14:24-ին, «911» ծառայությանը քաղաքացուց տեղեկություն է հաղորդվել, որ Ռուսաստանի Դաշնության Ամուրի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով վերջինիս բարեկամն անհետ կորել է: Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ և պարզվել է, որ ս.թ. հուլիսի 22-ին Ամուրի մարզի Զեյսկի շրջանի Իլիկան գետը վարարել է, և 4 քաղաքացի (1 ՌԴ և 3 ՀՀ քաղաքացիներ) […]
14:26 27.07.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հայտարարությունն այն մասին, որ դեսպանատունը Եգիպտոսում հանգստացող ՀՀ քաղաքացիներին հորդորում է ընդհատել հանգիստն ու Երևան վերադառնալ հուլիսի 29-ի չվերթով, վերաբերում է միայն այն զբոսաշրջիկներին, որոնք Եգիպտոս են մեկնել A&R Tour տուր օպերատորի փաթեթներով. «Սույն հայտարարությունը վերաբերում է միայն A&R տուրօպերատորի ուղևորներին։ Բոլոր […]
12:51 27.07.2019
Ս.թ. հուլիսի 27-ին` ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: «Ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը ևս մեկ անգամ […]
19:47 26.07.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության վարույթում Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում Մանվել Գրիգորյանի որդու ժամանակ տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություն կատարելու նոր դրվագ. այն է՝ նշված […]
19:23 26.07.2019
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամանակով 03։00-ին։ «Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` […]
19:08 26.07.2019
Այսօր՝ ժամը 13:21-ին, արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ) քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ վաղ առավոտյան ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղից ԱՀ Հադրութի շրջան ուղևորված իր հարազատները (ճշտված տվյալներով ավտոմեքենան ժամը 07։00-ի սահմաններում հատել էր Աղավնոյի անցակետը) չեն պատասխանում հեռախոսազանգերին: Ժամը 14:43-ին պարզվել է, որ նշված «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի […]
18:53 26.07.2019
Ս.թ. հուլիսի 26-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Հ. Ա.-ն, վարելով իրեն պատկանող «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը, ինչպես նաև ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ՝ 1958թ ծնված Ա. Ա-ն, 1961թ ծնված Ս. Բ-ն, 1982թ […]
18:23 26.07.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հուրգադայում գտնվող ՀՀ 132 քաղաքացիները շուտով կլինեն հայրենիքում։ «Հենց նոր մեկնարկել է կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երևան UJ 5600 չարթերային թռիչքը: Շուրջ երեքուկես ժամից Հայաստանի Հանրապետության 132 քաղաքացիներ կլինեն հայրենիքում: Տեղեկացնում եմ, որ նախատեսվում է ևս մեկ թռիչք իրականացնել հուլիսի 29-ի առավոտյան»,- գրել է նա:
17:20 26.07.2019
Հուրգադայում մնացած ՀՀ մոտ 100 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու կապակցությամբ այսօր անցկացվել է կառավարության արտահերթ նիստ: Օրակարգում եղել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» հարցը: Կառավարությունը որոշել է՝ Եգիպտոսում գտնվող քաղաքացիների Հայաստան […]
11:13 26.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Իրանի քաղաքացի Օ.Բ-ի ուղեբեռը: Իրականացված հսկողության արդյունքում վարչության աշխատակիցները հաստոցի համար նախատեսված «Made in Azerbaijan» գրառմամբ 2 հատ մետաղական դետալների մեջ հայտնաբերել են 2կգ 665.5 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է […]
10:32 26.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 14 տարին չլրացած աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ կալանավորվել է։ Նախնական տվյալներով՝ 2019 թ. հուլիսի 20-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Երևան քաղաքի բնակիչներից մեկը և հայտնել, որ հարևանությամբ գտնվող շենքի բնակարաններից մեկում իր […]
10:24 26.07.2019
Երևան քաղաքի դատախազությունում, ոլորտը կարգավորող օրենսդրության և իրավական ակտերի լույսի ներքո ծավալուն ուսումնասիրության առարկա են դարձվել հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ ունեցող Ազատության հրապարակի համալիրի, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի պահպանության գոտիներում գտնվող տարածքներում սրճարանների և մյուս օբյեկտների տեղադրման կամ շինարարության աշխատանքների, այդ նպատակով հողամասեր տրամադրելու վերաբերյալ […]
20:03 25.07.2019
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների հետ` ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Գյումրու մանկապատանեկան համալի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով իր […]
16:32 25.07.2019
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է ՀՀ մոտ 100 քաղաքացի։ Դեպքի հետ կապված՝ SHANTNEWS.am-ը զրուցել է Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայաշլյանի հետ, որը նշեց, որ Քաղավիացիայի կոմիտեն ստացել է տեղեկատվություն, որ չվերթը հետաձգվում է 24 ժամով: «Մի […]
15:03 25.07.2019
ԵՊՀ դասախոս, ֆեյսբուքյան օգտատեր Վահե Արսենը սոցցանցի իր էջում գրել է, որ արդեն 24 ժամ է՝ հարյուրից ավելի հայ տուրիստներ (այդ թվում նրա կինն ու 2 երեխաները) մնացել են Եգիպտոսում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում […]
14:34 25.07.2019
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է ՀՀ մոտ 100 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։ Եգիպտոսում ՀՀ դեսպանության […]
14:29 25.07.2019
Ս.թ. հուլիսի 24-ին՝ ժամը 21:43-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երևան քաղաքի Քոչինյան փողոցի 13/3 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հուլիսի 25-ին, ժամը 09:30-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ վերոնշյալ հասցեում տեղազննում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սակրավորների և կինոլոգների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ […]
11:11 25.07.2019
Հուլիսի 24-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ուսումնական թռիչք իրականացնող ադրբեջանական ՄիԳ-29 ռազմական ինքնաթիռն ընկել է Կասպից ծովը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։ Նախնական վարկածով՝ ինքնաթիռն անսպասելիորեն անհետացել է ռադարների էկրաններից: Նախնական տվյալներով՝ այն կործանվել և Կասպից ծովն է ընկել: Ներկայումս միջոցառումներ են ձեռնարկվում ինքնաթիռի անձնակազմի հայտնաբերման ուղղությամբ: Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ վթարի […]
10:53 25.07.2019
Ժամկետային զինծառայող, շարքային Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է դիրքի ավագը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ […]
08:15 25.07.2019
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տղամարդը կրակել է Բելառուսի դեսպանության ադմինիստրատիվ հարցերով քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Պոգանշևի վրա։ Այդ մասին հայտնում է Hurriyet-ը։ Տուժածը կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներ է ստացել։ Նրան ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել։ «Դիվանագետը հրազենային վնասվածքներ է ատացել։ Նրան վիրահատել են։ Բժիշկները վիճակը բավարար են գնահատում։ Այսօր նրան վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ կտեղափոխեն»,- հիվանդանոցում լրագրողների հետ […]
00:33 25.07.2019
Երեկ կրկին ականակոծվել է Սիրիայի Հալեպ քաղաքը: Այս մասին SHANTNEWS-ին հայտնում է Հալեպի իր աղբյուրը։ Տասնյակ ականներ են ընկել Հալեպի ծայրամասային շրջաններում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, իսկ վիրավորների թիվը հասնում է 15-ի: Ըստ ականատեսների՝ մի քանի թաղամասերում իրավիճակը քաոսային է՝ զոհերի դիերը մնացել են այրված ավտոմեքենաների տակ: «Ալ Մայադին» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Հալեպի ականակոծման ամբողջական պատասխանատուն […]
00:15 25.07.2019
Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյանը իր վարած Lada Priora մակնիշի 35 TC 246 համարանիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 16 տարեկան տղա հետիոտնին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը շպրտվել և ընկել է հանդիպակաց ընթացող 23-ամյա Ս․ Թ․-ի վարած MAN մակնիշի 36 CR 729 համարանիշի […]
20:01 24.07.2019
Հուլիսի 24-ին` ժամը 13:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Խոտ գյուղում տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով փակվել է գյուղի այգիներ և Որոտան տանող ավտոճանապարհը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գյուղում տեղի է ունեցել սողանք՝ մոտ 60 մ երկարությամբ և մոտ 40 մ լայնությամբ, […]
12:49 24.07.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու, ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին […]
11:50 24.07.2019
Չեխիայում շարունակվում է Czech Open 2019 միջազգային խոշոր մրցաշարը: Սերգեյ Մովսեսյանը, որը հանդես է գալիս ուժեղագույնների A խմբում, առայժմ միայն հաղթանակներ է գրանցել: Հինգերորդ տուրում Մովսեսյանը հաղթել է հունգարացի Գաբոր Նագիին: 5 հնարավորից 5 միավորով այժմ Մովսեսյանը միանձնյա առաջատարն է: Այսօր նա կմրցի չեխ Վիկտոր Լազնիչկայի հետ, ով հետ է մնում մեր շախմատիստից կես միավորով: Ի […]
10:57 24.07.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ […]
10:44 24.07.2019
Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. Վոլոդյա Համլետի Գալոյանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում […]