13:19 07.07.2019
Հուլիսի 6-ին, Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 8-ը շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Նրանցից 3-ը գտնվում են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ունեն տարբեր աստիճանի այրվածքներ։ Երկուսին կատարվել է վիրահատություն։ Բիշկների գնահատմամբ՝ մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում […]
13:11 07.07.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին պայմանավորվել են ստեղծել պայմաններ և թարմացնել միջուկային հարցով երկխոսությունը, գրում է Reuters-ը: Նախագահները մինչ հուլիսի 15 -ը կուսումնասիրեն երկխոսության վերականգման ուղիները։ Դրան միաժամանակ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակի տեղակալ Աբբաս Աղակչին հայտարարել է, որր Իրանը Եվրոպային 60 օր է տվել միջուկային պայմանավորվածությունները կատարելու համար: […]
12:19 07.07.2019
Վրաստանում հայկական մեքենա է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում, հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Կան զոհեր և վիրավորներ. նախնական տվյալներով՝ 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: Վիրավորներից 2-ի վիճակը, վրացի բժիշկների գնահատմամբ, ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց: Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, արվում է […]
11:45 07.07.2019
Թուրքիայի հյուսիսում ոստիկանության աշխատակիցներն առգրավել են 18 գրամ կալիֆորնիում ռադիոակտիվ տարր։ Խմբաքանակի արժեքը գնահատվում է 72 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Нaberlerպարբերականը։ Իրավապահները գործողությունն իրականացրել են Բոլու քաղաքում։ Նշվում է, որ ռադիոակտիվ նյութը հայտնաբերվել է մեքենայում կատարված խուզարկության ժամանակ։ Այն թաքցված է եղել փոխանցումերի տուփում։ Կալիֆորնիումն արհեստական քիմիական տարր է՝ Երկրի վրա հազվադեպ հանդիպող […]
11:31 07.07.2019
Shantnews.am-ը նոր տվյալներ է ստացել Երևան-Երասխավան ճանապարհին՝ «Զոդի կամրջի» վրա երեկ տեղի ունեցած վթարից տուժածների առողջական վիճակի մասին: Արարատի բժշկական կենրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ գտնվող երկու տուժածների վիճակը, որոնցից մեկը 7 տարեկան երեխա է, գնահատվում է բավարար, և այլևս նրանց մասով որևէ արտառոց խնդիր չկա: «Սուրբ Աստվածամայր» բժշկական […]
11:14 07.07.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել այսօր առավոտ Գորիում տեղի ունեցած վթարի վերաբերյալ․ «Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին մոտ, Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ մահացել են, իսկ հինգը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ […]
10:36 07.07.2019
Ֆլորիդայում հզոր պայթյունի հետևանքով առևտրի կենտրոնի շենքի մի զգալի հատված փլուզվել է։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու հրշեջ-փրկարարական բրիգադները։ Դեպքը, որը տեղի է ունեցել հավանաբար գազի արտահոսքի հետևանքով, տեղի է ունեցել Ֆորտ Լադերդեյլ քաղաքից ոչ հեռու գտնվող The Fountains առևտրի կենտրոն մոտ։ Տուժել է 23 մարդ, հայտնում է ABC News-ը։ Դեպքի պահին ողջ երկինքը […]
10:33 07.07.2019
Հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանում։ Այս տեղեկությունը Shantnews.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հայկական համարանիշերով Mercedes մակնիշի ավտոմեքենան Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի մահացել են, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Զոհվել է մի կին և երկու երեխա: Աննա Նաղդալյանը նշեց, […]
10:20 07.07.2019
Հուլիսի 7-ից Իրանում ուրանի հարստացման աստիճանը չի սահմանափակվի 3,67 տոկոսով։ Իրանը մտադիր է այսօրվանից բարձրացնել ուրանի հարստացման աստիճանը 5 տոկոսի, հայտարարել է երկրի բարձրագույն ղեկավարի խորհրդական Ալ Աքբար Վելայաթին, փոխանցում է Fars գործաալությունը։ Նրա խոսքով՝ այդ քայլը համապատասխանում է խաղաղ միջուկային էներգետիկայի զարգացման շահերին։ «Մենք հետապնդում ենք բացարձակապես խաղաղ նպատակ, քանի որ մեր տնտեսությունն ու […]
09:38 07.07.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 7-ին՝ ժամը 08:10-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են քաղաքացիների դիերը, իսկ տուժածները հոսպիտալացվել են Քարելիի ԲԿ։ Զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
00:26 07.07.2019
Այսօր Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի մասնակից 3 ավտոմեքենաների վարորդների ինքնությունը հայտնի է։ Toyota-ն վարել է Երևանի բնակիչ, 61-ամյա Սողոմոն Հակոբյանը (Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից տեղափոխվել է Արմենիա ԲԿ), «Գազելը» վարել է Արարատի մարզի բնակիչ, 57-ամյա Վաչագան Ասլանյանը (զոհվել է), իսկ 06-ը վարել է Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 20-ամյա Կարեն Նուրիջանյանը (գտնվում […]
23:23 06.07.2019
Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։ «Այսօր իր մահկանացուն կնքեց իմ ուսուցիչ, ընկեր, գործընկեր, բարեկամ Արման Ջոնի Կիրակոսյանը: Հիվանդ էր, ակնկալվում էր, բայց ոչ այսչափ շուտ: Աստված Հոգիտ […]
21:35 06.07.2019
Վթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանը գտնվում է ծանրահեղ ծանր վիճակում։ Նրան հիմա վիրահատում են։ Հարազատներին ասել են, որ ներքին այրվածքներ ունի՝ նաև թոքերի հատվածում, շնչել չի կարողանում։ Ասում են՝ Արարատ տատիկի տուն է գնացել։ Չի աշխատել, բայց մասնագիտությամբ դեղագործ է։ Տուժածներն են՝ Արզումանյան Հրանուշ, Նկրուլյան Անդրանիկ, Ղուկասյան Գագիկ, Համբարձումյան Ծաղիկ, Հակոբյան Սողոմոն, Հակոբյան Ռուզաննա, Միքայելյան Աշխեն, […]
20:19 06.07.2019
Երասխ գյուղից Ծաղիկ Համբարձումյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն: Այս մասին հայտնեց Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը: Այնտեղ է գտնվում նաև Գագիկ Ղուկասյանը և Ռուզաննա Հակոբյանը։ Արարատի ԲԿ-ում են գտնվում Նարե Գրիգորյանն ու Անդրանիկ Նկրուլյանը։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ներկայում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ժամանել է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։ Մանրամասները` տեսանյութում:
19:48 06.07.2019
SHANTNEWS-ի թղթակիցը հայտնում է, որ Ճառագայթային կենտրոն սարքավորումներ են բերվում. բժիշկների խումբ է ժամանել։ «Բժիշկները պայքարում են Արարատի մարզում տեղի ունեցած վթարի բոլոր վիրավորների կյանքի և առողջության համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
19:27 06.07.2019
Արարատի ԲԿ-ում այժմ գտնվում է մի երեխա և մի 42-ամյա տղամարդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ SHANTNEWS-ի թղթակցի ճշտող հարցին՝ թե տվյալ ԲԿ-ում հոսպիտալացվածները 6-ը չեն եղե՞լ, նախարարը նշել է, որ 4-ը դուրս են գրվել։ Նախարարի խոսքով՝ տուժածներից […]
19:15 06.07.2019
Ավելի վաղ հայտնել էինք` հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Պիկապը մեծ արագությամբ բախվել է […]
19:02 06.07.2019
Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժողները պնդում են՝ վարորդը երկար ժամանակ է այդ երթուղում էր, լավ էր վարում: Նրանք SHANTNEWS.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ են ներկայացրել նաև դեպքից: Նրանք նաև ասել են՝ ունեն տվյալներ, որ վթարի հետևանքով զոհվածներից չորսը նույն ընտանիքից էին: Մանրամասները` տեսանյութում:
18:57 06.07.2019
Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներին օգնության են շտապել մի շարք քաղաքացիներ: Նրանցից մեկը որոշ մանրամասներ է ներկայացրել: «Լուսամուտը կոտրեցինք, որ կարողանայինք մեջից մարդկանց դուրս բերել: Երեխաներ էին ներսում: Երկու երեխա՝ 9-10 տարեկան, կամ, մի քիչ ավել, լացում էին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում:
18:45 06.07.2019
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այս պահին գտնվում է Երևան-Երասխավան ճանապարհին, որտեղ տեղի է ունեցել երթուղային միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարը: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ավելի վաղ իր ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ վթարի հետևանքով նախնական վիրավորվել է 12 մարդ, որից 4-ը տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, 1-ը Էրեբունի բժշկական կենտրոն, 1-ը Սուրբ […]
18:41 06.07.2019
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մանրամասներ հաղորդելով Երևան-Երասխավան վթարի հետևանքով տուժած և «Սուրբ Աստվածամայր» տեղափոխված տուժածի մասին: «Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել վթար: Երթուղայինը վթարից պայթել է, ըստ նախնական տվյալների կա 6 զոհ: Վթարի հետևանքով […]
18:33 06.07.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է հուլիսի 6-ին Արարատի մարզում՝ Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ-ի հետևանքով տուժածների մասին նոր տվյալներ: ԱԻՆ տվյալներով՝ տուժածները՝ Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Ն.Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ), Ս.Ա.-ն […]
18:18 06.07.2019
Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում է, ուր տեղափոխվել են Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից չորսը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Հակոբյանը ներկայացրել է վթարից տուժածների առողջական վիճակի մասին որոշ մանրամասներ: Նա նշել է, որ տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ բավարար: Մանրամասները` տեսանյութում:
18:10 06.07.2019
Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարի վայրում իրենց աշխատանքն են շարունակում ոստիկանները: SHANTNEWS.am-ը կադրեր է հրապարակում վթարի վայրից:
17:51 06.07.2019
Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրի զննությամբ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի: «Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում […]
17:48 06.07.2019
Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվն, ըստ վերջին տվյալների, 5-ն է, տուժածների թիվը՝ 11: Դեպքի մասին մանրամասներ ճշտելու համար փորձեցինք զրուցել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ: Նա SHANTNEWS.am-ի հետ զրույցում հրաժարվեց հարցերի պատասխանել, միայն ասաց, որ դեպքի վայրում է ու հարմար չէ այս պահին խոսելը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից […]
17:38 06.07.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություններ է հաղորդել Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած հրդեհից: «Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան 5 զոհ և 11 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից […]
17:32 06.07.2019
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ նախնական տեղեկատվություն է հրապարակել: «Վթարի հետևանքով նախնական վիրավորվել է 12 մարդ, որից 4-ը տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, 1-ը Էրեբունի բժշկական կենտրոն, 1-ը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, 6-ը Արարատի բժշկական կենտրոն: Կան զոհեր. ճշտվում է թիվը […]
17:29 06.07.2019
ֆեյբուքյան օգտատեր, ԵՊՀ «Վարդանանք» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Նան Զեյնալյանը ֆեսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է այրվում Երևան-Երասխավան երթուղին սպասարկող մարդատար երթուղայինը: Ավելի վաղ հայտնել էինք` Երևան-Երասխավան ճանապարհին՝ «Զոդի կամրջի» վրա, ըստ նախնական վարկածի՝ պայթյուն է բռնկվել Երևան-Երասխավան երթուղին սպասարկող մարդատար երթուղայինում, բախում է եղել «Մերսեդեսի» հետ, ինչի հետևանքով հրդեհվել […]