10:24 04.07.2019
Ոստիկանները հայտնաբերել են այն ավտոմեքենան, որով հուլիսի 2-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենի գործադրմամբ սպանված 46-ամյա հեղինակություն Անդրանիկ Հարությունյանը (Մասիվցի Անդիկ): Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված ավտոմեքենան եղել է KIA մակնիշի 43 ZZ 333 համարանիշի: Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Քննիչի որոշմամբ՝ նշված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվով հատուկ […]
08:59 04.07.2019
Բելառուսի քննչական կոմիտեն ստուգում է անցկացնում հուլիսի 3-ին՝ Անկախության օրը, Մինսկում տոնական հրավառության ժամանակ կնոջ (ծնված 1955 թ․)մահվան փաստով։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։ Սվիսլոչ գետի ափին հրավառությանը հետևող կինը վիրավորվել է ու մահացել՝ չնայած ցուցաբերված օգնությանը։ Վճռվում է փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հարցը։ Եվս մի քանի տուժածների բուժօգնություն է ցուցաբերվել՝ կապված ստացած վնասվածքերի […]
16:51 03.07.2019
Ռուսաստանի նախագահն այսօր ստորագրեց այն օրենքը, որով Ռուսաստանը լիարժեք դուրս է գալիս Միացյալ Նահանգների հետ «Փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին» համաձայնագրից։ Համաձայնագիրն այլևս չի գործի օգոստոսի 2-ից։ Այս մասին հայտնի է դարձել Ռուսաստանի իրավական տեղեկատուի հրապարակումից։ Համաձայնագրի սառեցման նախաձեռնողը, հիշեցնենք, ԱՄՆ-ն է։ Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը սառեցնում է համաձայնագրի […]
16:29 03.07.2019
Հայտնվել են նոր բացառիկ կադրեր՝ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից: Տեսանյութը՝ Lurer.com-ի:
16:14 03.07.2019
Ecolur.org-ը «ծաղկած» Սևանա լճից նոր լուսանկարներ է հրապարակել: Խոսքը արբանյակային լուսանկարների մասին է: «Սևանա լիճն այս տարի մասշտաբային ծաղկել է: ՀՀ բնապահպանության (ներկայում Շրջակա միջավայրի) նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը հրապարակել է ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ լճի վիճակը պատկերող արբանյակային լուսանկարներ, որոնցում Մեծ Սևանը և Փոքր Սևանը կանաչ գույն ունեն: Բնապահպանները կրկին ահազանգ են հնչեցնում և […]
16:02 03.07.2019
Հուլիսի 3-ին աշխատանքային այցով Արցախի պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եղել է բանակային առաջնագծի մի շարք ուղղություններում, ծանոթացել է տեղում իրականացված ու շարունակվող ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, ծանոթացել է հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանն ուղղված համալիր գործընթացներին: Աշխատանքային այցի ընթացքում […]
15:32 03.07.2019
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր որոշ մանրամասներ է հաղորդել ռուսական ռազմական նավատորմի հրդեհված սուզանավի, հրդեհի մարման ժամանակ անձնակազմի զոհվելու դեպքի մասին։ Մասնավորապես նա ասել է, որ նրանք գնացել են անձնազոհության մյուսներին փրկելու համար։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ հրդեհը բռնկվել է սուզանավին կից խորջրյա սարքի՝ «Լոշարիկի» ներսում։ Դրա սրահներից մեկում տեղի ունեցած սկսված հրդեհից […]
15:02 03.07.2019
Համացանցում են հայտնվել բացառիկ կադրեր «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության մասին: Lurer.com-ի հրապարակած տեսանյութից երևում է՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել:
11:33 03.07.2019
Հուլիսի 3-ին՝ ժամը 05:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը: Այս մասին հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Կովսական ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Ս., ծնված 1957 թ.) դուրս է […]
10:36 03.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել. – ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, – ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, – ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, […]
08:48 03.07.2019
Առնվազն 40 մարդ է զոհվել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից ոչ հեռու գտնվող Թաջուրա քաղաքում, երբ միգրանտների պահման կենտրոնին ավիահարված է հասցվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Տուժել է առնվազն 80 մարդ։ Գործակալությունը նշում է, որ Լիբիան դեպի Եվրոպա ձգտող աֆրիկացի և արաբ միգրանտների համար հանդիսանում է մեկնման կետ։ Սա զոհերի ամենամեծ թվով դեպքն է Տրիպոլիի […]
07:30 03.07.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով` գիշերը Երևանում սպանություն է տեղի ունեցել: Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ են հնչել, և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է սպանվածի դին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը Մասիվցի Անդիկն է՝ քրեական աշխարհում հայտնի հեղինակություն։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ […]
23:52 02.07.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ գիտահետազոտական խորջրյա սարքում հրդեհի հետևանքով 14 զոհվածների թվում բարձրակարգ 7 կապիտան կա, ՌԴ 2 հերոս: Պուտինը դա մեծ կորուստ է անվանել և ցավակցել զոհվածների ընտանիքներին, կարգադրել նրանց օգնություն ցուցաբերել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Սարքը նախատեսված էր Համաշխարհային օվկիանոսի ընդերքի […]
18:58 02.07.2019
ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ սարքը նախատեսված էր Համաշխարհային օվկիանոսի հատակի ուսումնասիրության համար:
18:54 02.07.2019
Նիգերիայի հարավ-արևելքում բենզատար մեքենա է պայթել, ինչի հետևանքով 50 մարդ է զոհվել, ևս 70 մարդ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 1-ին, երբ վառելանյութ տեղափոխող մեքենան Բենուե նահանգի գյուղերից մեկի տարածքում կողաշրջվել է, ու տեղի բնակիչներն սկսել են հավաքել վառելիքը, հայտնում է legit.ng-ն: Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ ներկայացված թվերը վերջնական […]
17:08 02.07.2019
Դատարանը քիչ առաջ բավարարեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով պետական մեղադրողների միջնորդությունը միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի փորձաքննություն նշանակելու մասին: Պետական մեղադրողների միջնորդությանը հաջորդեցին հարցապնդումները, որ պաշտպանական կողմը և մեղադրողներն ուղղեցին այդ հանձնաժողովին:
16:06 02.07.2019
Բելառուսի նախագահն այսօր ընդունեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ու գոհունակությամբ խոսեց նրա մասին։ Ալեքսանդր Լուկաշենկոն ասաց, որ հեռուստացույցով է հետևել Սարգսյանի գործունեությանը, Մինսկ այցին և ուրախ է, որ Հայաստանի նախագահը պահել է Բելառուս այցելելու խոստումը։ «Ուշադիր հետևում էի մեր ՏՏ մասնագետների հետ Ձեր հանդիպմանը և հասկացա, որ Դուք ըմբռնում եք այն հարցերը, որ պետք են […]
15:33 02.07.2019
Ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվող, հետախուզման մեջ գտնվող Հովհաննես Հայրապետյանը դժբախտ դեպքից մեկ ամիս անց կապի է դուրս եկել: «Հայրը տեսաուղերձով դիմել է որդուն այն բանից հետո, երբ տղան կապի է դուրս եկել: Ես կարողացել եմ նրա հետ զրուցել, մենք անգամ տեքստ պատրաստեցինք նրա համար, որպեսզի նա մեղայականով ներկայանա: Նա խոստովանեց, որ […]
14:21 02.07.2019
Քիչ առաջ դատարանը հրապարակեց որոշում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: 10 մլն դրամ գրավի դիմաց Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունն ամբողջությամբ մերժվեց: Գործը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հիշեցրեց, որ մեղադրող կողմը մի քանի օր առաջ միջնորդել էր դատարանին Մանվել Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը համալիր բժշկական փորձաքննություն կատարել, ուստի պետք է […]
13:08 02.07.2019
Թուրքիայի Իզմիր քաղաքի նավահանգստում պայթել ու հրդեհվել է ադրբեջանական պետական նավթարդյունաբերական ընկերության՝ ՍՈԿԱՐ-ի վարձակալած տանկերը, որով պետք է տեղափոխվեր Ադրբեջանում արդյունահանված հեղուկ գազ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Պատահարի հետևանքով մահացել է առնվազն 2 նավաստի, իսկ ևս 14 անձ ստացել է վնասվածքներ։ Նավաստիներից 15-ը եղել է իտալացի (նավը նավարկում է հենց Իտալիայի դրոշի ներքո), […]
12:32 02.07.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի և որդու՝ Արման Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Մանվել Գրիգորյանը դատական այսօրվա նիստին բերվեց անվասայլակով և բժիշկների ուղեկցությամբ: Վերջինիս պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ 10 մլն դրամ գրավի դիմաց խափանման միջոց կալանքը […]
11:55 02.07.2019
Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետում ՀՀ ՊԵԿ աշխատակիցների հետ համագործակցությամբ կանխել են ՀՀ տարածք թմրանյութ ներմուծելու փորձը: ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներից մեկի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 190 գրամ կշռող սպիտակ գույնի բյուրեղանման զանգված՝ ենթադրաբար «մետամֆիտամին» տեսակի թմրանյութ: ՀՀ համապատասխան մարմիններն իրականացնում […]
11:19 02.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին և հաշվապահին: «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ […]
10:30 02.07.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու, ապա նաև՝ իմ նկատմամբ և իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործին։ Դե իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ… Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա։ […]
09:00 02.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կրակի հետ է խաղում»։ Այս մասին նա ասել է լրագրողներին՝ մեկնաբանելով միջուկային գործարքով նախատեսված ցածր հարստացված ուրանի պաշարների ավելացումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Նրանք գիտեն, թե ինչ են անում։ Նրանք գիտեն, թե ինչի հետ են խաղում, և ես կարծում եմ՝ նրանք խաղում են կրակի հետ»,-ասել […]
15:31 01.07.2019
ԱԺ-ն ավարտեց ԲԴԽ անդամի ընտրությունը: Թեկնածուն՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Աննա Մարգարյանը, չընտրվեց ԲԴԽ անդամ: 132 պատգամավորից 85-ն է մասնակցել ընտրությանը: 66 կողմ, 19 դեմ ձայներով որոշում չի կայացվել:
15:25 01.07.2019
Որտեղի և ինչ զորամասեր են ներգրավվել 2008 թվականի մարտի 1-ի, դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին, գլխավոր դատախազը տարբերակում չի դնում։ Այս մասին այսօր Արթուր Դավթյանն ասաց լրագրողներին, բայց պնդեց, որ, ընդհանուր առմամբ, բանակը ներգրավված եղել է։ Ինչ վերաբերում է այն հարցին՝ կրակել է, թե ոչ, Դավթյանը չցանկացավ պատասխանել։
15:21 01.07.2019
Ալավերդու պղնձագործարանի՝ աշխատանքից ազատված աշխատակիցները կրկին բողոքի ցույցի են դուրս եկել: «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը հանդիպեց նրանց հետ և ասաց, որ ընկերությունը, պարապուրդի պայմաններում, 6 ամիս աշխատավարձ է վճարել՝ հույս ունենալով, որ գործարանի վերաբացման առումով դրական տեղաշարժ կլինի, սակայն այլևս անհնար է այս տարբերակով վճարել աշխատակիցներին: Ընկերության տնօրենը բացատրեց, որ կառավարության՝ արտանետումների թույլատրելի սահմաններում […]
14:21 01.07.2019
«Մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ եկել ենք մարդկանց փոխենք: Մարդուն պիտի փոխենք, որովհետև գիտենք՝ ինչ ճնշումների, վարչական լծակների ներքո են ստիպել աշխատեն»,- հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը: Խոսելով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մասին՝ Միքայելյանն ասաց. «Ինքը ակտիվ չէր թավշյա հեղափոխության ժամանակ: Եթե դասեր չքաղենք, այս […]
13:32 01.07.2019
Հայաստանից Մոսկվա է տեղափոխվել կարանտինի տակ գտնվող ապրանքախումբ՝ ավելի քան 58 տոննա ծիրան: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, այս մասին տեղեկացնում է «Ռոսսելխոզնադզորը»: «Ռուսաստան ծիրան ներմուծած կազմակերպության ներկայացուցիչները ժամանակին չեն տեղեկացրել կարանտինի տակ գտնվող ապրանքի փոխադրման մասին, բացի դրանից՝ ապրանքը չեն ներկայացրել կարանտինային ստուգման»,- ասել է «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչը: Նշվում է, որ այս փաստը «Բույսերի կարանտինի մասին» […]