TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+20.09 oC

Արխիվ

Արարատ-Երասխ երթուղայինը պայթել է. կա 7 զոհ. Hraparak.am

17:04 06.07.2019

Քիչ առաջ Երևան- Երասխավան ճանապարհին՝ «Զոդի կամրջի» վրա, ըստ նախնական վարկածի՝ պայթյուն է բռնկվել Երևան-Երասխավան երթուղին սպասարկող մարդատար երթուղայինում, ճակատ ճակատի բախում է եղել «Մերսեդեսի» հետ, ինչի հետևանքով հրդեհվել է «Գազելը»։ Ինչպես հաղորդում է Hraparak.am-ը, նախնական վարկածով՝ կա 7 զոհ։ Այս պահին ճանապարհը կաթվածահար է և փակ։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ջոկատը, շտապօգնությունը։ […]

̰
Ողբերգական վթար Արարատի մարզում. կան զոհեր 

16:18 06.07.2019

Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Դոնալդ Տուսկը գալիս է Հայաստան․ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Սարգսյանի հետ

15:10 06.07.2019

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մյուս շաբաթ ժամանում է Հարավային Կովկաս։ Մինչ Հայաստան գալը նա կլինի Ուկրաինայում, Ադրբեջանում, իսկ Հայաստան այցից հետո կմեկնի Վրաստան։ Աշնանը պաշտոնից հեռացող պաշտոնյան Հայաստանում կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 10-ին։ Այստեղ առավոտյան նա հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո կլինեն մամուլի համար հայտարարություններ։ Իսկ կեսօրից հետո Տուսկը հանդիպում կունենա ՀՀ […]

̰
Սևանում անկած կենդանիներից վերցրված փորձանմուշների պատասխանը կստացվի հաջորդ շաբաթ

14:21 06.07.2019

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկություններ էր ստացել, որ երեկ կենդանիների անկման  դեպք է գրանցվել նաև Ծափաթաղում: Շուրջ 35 կովեր փքվել են, որից 5-ը սատկել է: Մասնագետները տեղում աշխատել և փորձանմուշներ են վերցրել նաև այս համայնքում անկած կենդանիներից: SHANTNEWS.am-ը կապ է հաստատել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմի հետ՝ պարզելու համար, թե երբ կլինեն այն լաբորատոր հետազոտությունների […]

̰
Կենդանիների անկման դեպք է գրանցվել նաև Ծափաթաղում

12:34 06.07.2019

SHANTNEWS.am-ը տեղեկություններ է ստացել, որ երեկ կենդանիների անկման  դեպք է գրանցվել նաև Ծափաթաղում: Շուրջ 35 կովեր փքվել են, որից 5-ը սատկել է: Հիշեցնենք, որ վերջին օրերին սա միակ համայնքը չէ, որտեղ կենդանիների անկման դեպքեր են գրանցվում: Լուրեր շրջանառվեցին, որ պատճառը Սևանա լճի «ծաղկած» ջուրն է, քանի որ կենդանիները հենց լճի տարածքում էին արածում: «Հիմա, թե […]

̰
Ադրբեջանի զորամասերում պայթյունից զինծառայողներ են մահացել

12:11 06.07.2019

Վաղ առավոտյան Ադրբեջանի բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած պատահարի պատճառով երկու զինծառայող մահացել է, ևս մեկը գտնվում է ծանր վիճակում։ Այս մասին տեղեկությունները հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ավելի թեթև վիրավորների մասին տեղեկությունները գերատեսչությունն ամենայն հավանականությամբ թաքցրել է։ Միջադեպը եղել է զինծառայողներից մեկի ձեռքից տանկային արկի ընկնելու պատճառով։ Դրա պայթյունից էլ մահացել են երկու զինծառայողները։

̰
Կալիֆորնիայում 7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

09:29 06.07.2019

Կալիֆորնիայի հարավում 7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները զգացվել են Երևանի ժամանակով 7.19-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոս Անջելեսից 193 կմ հյուսիս, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա: Մի շարք շինություններ թեթևակի վնասվել են, հիմքերում ճաքեր են առաջացել, որոշ հենասյուներ փլուզվել են: Հաղորդվում է 1 […]

̰
Պայթյուն և հրդեհ Մոսկվայի գազալցակայաններից մեկում. կան վիրավորներ

08:18 06.07.2019

Նոր Մոսկվայի «Новомосковский» առևտրի կենտրոնի մոտ գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ տուժել է 2 մարդ: Խաբարով փողոցում տեղի ունեցած պայթյունի և 2 պահեստի բռնկման հետևանքով առաջացած ծխի սյան բարձրությունը հասել է 20 մետրի: Ընդհանուր առմամբ բռնկվել է 100 քառակուսի մետր մակերես: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 114 մարդ և 33 միավոր տեխնիկա:  

̰
Գյումրիում հորդառատ անձրևից հետո փողոցները նորից ջրածածկ են եղել

18:11 05.07.2019

Այսօր տեղացած հերթական հորդառատ անձրևից հետո Գյումրիում նորից փողոցները ջրածածկ են եղել: Մինչև կես մետր բարձրության անձրևաջրերը ողողել էին քաղաքի կենտրոնական փողոցները: Ջրատար դիտահորերը բացակայում են կամ թողել են ասֆալտաշերտի տակ, իսկ որոշ հատվածներում դրանք խցանված են: Այս կադրերը SHANTNEWS.am-ի թղթակիցը ֆիքսել է Իսահակյան և Ալեք Մանուկյան փողոցներում: Տարիներ շարունակ փողոցաշինական աշխատանքների ժամանակ անտեսվել կամ […]

̰
Գեղարքունիքի մարզում կովերի անկման դեպքերն ավելանում են

16:39 05.07.2019

Գեղարքունիքի մարզում կենդանիների անկման դեպքերը ավելացել են: Այս պահի դրությամբ  Ծովինար գյուղում անկել է 9 կով, Կարմիր գյուղում՝ 2, Կարճաղբյուրում՝ 6, Արտանիշում՝ 7: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն աշխատում է տեղում: Նկարահանման ժամանակ մեր տեսախցիկները կովերի անկման նոր դեպքեր են ֆիքսել: Գյուղացիները նշել են, որ նախորդ տարի ևս այդպիսի դեպքեր եղել են՝ կրկին Սևանի ծաղկման ընթացքում: Կարմիր […]

̰
Ականուած ինքնաշարժի պայթում Հաթայ նահանգի մէջ, գրանցուած են զոհեր

15:24 05.07.2019

Ըստ «Անատոլու» գործակալութեան ականուած ինքնաշարժի պայթում գրանցուած է Թուրքիոյ Հաթայ նահանգին մէջ։ Աղբիւրը նաեւ կը նշէ, որ պայթումին հետեւանքով գրանցուած են զոհեր եւ վիրաւորներ։ Նշենք նաեւ, որ Հաթայը կը գտնուի Թուրքիա-Սուրիա սահմանային հատուածին վրայ եւ տարբեր առիթներով թիրախ դարձած է հրթիռարձակումներու։

̰
Սյունիքում 20 տարեկան հղի է մահացել

15:18 05.07.2019

Սյունիքում 20 տարեկան հղի է մահացել, հայտնում է Sputnik Armenia-ն: Նախորդ գիշեր Սյունիքի մարզի Գորիս քաղաքի տներից մեկում 20 տարեկան հղի կին է մահացել, որը նաև 2 տարեկան երեխա ունի։ Հարևանուհին մանկահասակ երեխայի ձայն է լսել տնից, գնացել է, որ տեսնի` ինչ է պատահել։ Դուռը փակ է եղել, բայց լուսամուտից տեսել է, որ հղի հարևանուհին […]

̰
Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին զրույցի մասին

15:04 05.07.2019

Ռուսաստանի նախագահի կայքը որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի՝ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։ Այդ զրույցի մասին հակիրճ տեղեկությունները հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մոսկվան հայտնում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ վերաբերյալ հարցեր, որոնք կապված են եղել այդ կառույցում Հայաստանի ընթացիկ նախագահության հետ։ Խոսք է եղել նաև հոկտեմբերին ԵԱՏՄ […]

̰
Ռուսական սուզանավի զոհված նավաստիները հետմահու ՌԴ բարձրագույն պարգևներ են ստացել

14:19 05.07.2019

Ռուսական զինված ուժերի հատուկ սուզանավի փրկությանը մասնակցած, սուզանավում զոհված նավաստիները երկրի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել են Ռուսաստանի բարձրագույն պարգևներով։ Նավաստիներից 4-ը ստացել է Ռուսաստանի հերոսի կոչում։ Զոհված մյուս նավաստիները պարգևատրվել են «Արիության շքանշանով»։ Նավաստիների անունները հրապարակվել են ՌԴ նախագահի կայքում։ Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է սուզանավին կից խորջրյա սարքի՝ «Լոշարիկի» ներսում։ Դրա սրահներից մեկում տեղի […]

̰
Հրդեհ Աբովյան 1 հասցեում

13:59 05.07.2019

Երևանի կենտրոնում՝ Աբովյան 1 հասցեում, հրդեհ է բռնկվել: ԱԻՆ-ից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ մասամբ ծխում են կախովի առաստաղն ու հատակը, փրկարարները տեղում են, առանձնապես լուրջ ու վտանգավոր բան չկա:

̰
Քիչ առաջ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի. Նիկոլ Փաշինյան

12:38 05.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵԱՏՄ բոլոր ղեկավարների հետ: Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի: Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵԱՏՄ ընթացիկ և երկարաժամկետ օրակարգի հարցերին: Քննարկեցինք նաև ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք նիստի հետ […]

̰
Վալերիյ Օսիպյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում

10:45 05.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վալերիյ Օսիպյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի ՕՍԻՊՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»,-ասած է հրամանագրում:

̰
Կալիֆորնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

00:26 05.07.2019

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 6․4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նահանգի հարավային Ռիջքրեսթ բնակավայրից հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 10․7 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ մանրամասնորեն ծանուցվել է տեղի ունեցածի մասին, […]

̰
Մարգար Օհանյանի եղբոր տանը հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի

22:49 04.07.2019

Այսօր՝ հուլիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևաում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի 20 շենքին կից տարածքում անօգնական քաղաքացի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված հասցե են մեկնել թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը, որը նշված շինությունում գտնվող լոգարանում հայտնաբերել է երիտասարդ աղջկա դի: Դեպքի […]

̰
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների անունից Քոչարյանի գործով դիմում է ներկայացվել ՍԴ

17:59 04.07.2019

Այսօր Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանի անունից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան ՍԴ անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան էջում […]

̰
Ճգնաժամ չկա, ես ՍԴ նախագահն եմ. Հրայր Թովմասյան

16:58 04.07.2019

Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա: Հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Հարցին՝ ի՞նչ լուծում է տեսնում ստեղծված իրավիճակում, Թովմասյանը պատասխանեց. «Չկա իրավիճակ, որպեսզի դա լուծում ունենա, չկա խնդիր, որն ինչ-որ լուծում ունենա, ես խնդիր չեմ տեսնում, եթե խնդիր չեմ տեսնում, ապա լուծման մասին չեմ կարող խոսել»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՍԴ նորընտիր […]

̰
Օշականի կամրջի մոտ տեղադրված լողավազանը կապամոնտաժվի

16:43 04.07.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ hամացանցում լուսանկար է հրապարակվել, որտեղ երևում է, որ Արագածոտնի մարզի Օշական համայնքի հնգաթռիչք կամրջի մոտ լողավազան է տեղադրվել: Բանն այն է, որ տարածքում գործում է «Օշականի հին ջրաղաց» հանգստավայրը: Լողավազանը հենց այդ հանգստավայրինն է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնի ղեկավար Մարինե Ավանեսյանը SHANTNEWS.am-ի՝ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ […]

̰
Խոշոր ավտովթար Գյումրիում. «ԶԻԼ»-ը գլխիվայր հայտնվել է փողոցի մեջտեղում

15:50 04.07.2019

Այսօր կեսօրին Գյումրիում՝ Մուսայելյան փողոցում, իրար են բախվել «ԶԻԼ» մանիշի բեռնատար-ջրատարը և BMW մակնիշի մարդատարը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ը, բախման հետևանքով «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը գլխիվայր հայտնվել էր բանուկ փողոցի մեջտեղում: Վարորդը՝ 58-ամյա Սամվել Նիկոլյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղից հայտնեցին, որ վարորդը ստացել է միջին աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշենք, որ վթարված «ԶԻԼ» […]

̰
Բացահայտվել է խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք. ԱԱԾ

15:38 04.07.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, օպերատիվ տվյալներ ստանալով այն մասին, որ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձինք Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխված առանձնապես […]

̰
Ղազախստանում արգելելու են հայկական պետհամարանիշների երկարատև օգտագործումը

14:15 04.07.2019

Ղազախստանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ առաջիկայում մտադիր են սահմանափակումներ մտցնել Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղըզստանի ավտոհամարանիշներով մեքենաների շահագործման ոլորտում։ Եթե մեքենան տրանզիտով անցնում է Ղազախստանի տարածքով, ապա նրան կտրվի մինչև 10 օր ժամանակ։ Եթե մեքենայի տերը մտադիր է ավելի երկար գտնվել այդ երկրի տարածքում, ապա ստիպված է լինելու «ժամանակավոր կացության» վկայական ստանալ մեքենայի համար։ Նախարար […]

̰
Սահակ եպիսկոպոս Մաշալյանը՝ Պոլսո պատրիարքության տեղապահ

12:46 04.07.2019

Պոլսո պատրիարքության տեղապահի ընտրության արդյունքը հայտնի է: Քիչ առաջ ավարտվել է Ստամբուլի միաբանների փակ ժողովը։ SHANTNEWS.am-ը Ստամբուլից տեղեկացավ, որ քիչ առաջ տեղապահ է ընտրվել Սահակ եպս. Մաշալյանը: Նշենք, որ տեղապահի թեկնածուներ էի առաջադրվել Պոլսո միաբանության անդամներից երկու եպիսկոպոսներ՝ Արամ արք. Աթեշյանն ու Սահակ եպս. Մաշալյանը: Տեղապահի պաշտոնն այս փուլում կարևորվում է, քանի որ այսօր ընտրվող […]

̰
Կառավարությունն բլից քվեարկություններով ընդունեց 6 որոշում

12:40 04.07.2019

Կառավարությունն այսօր երկարատև քննարկումից հետո բլից քվեարկությամբ ընդունեց միանգամից 6 հարց։ Հարցերը վերաբերում էին կրթական հաստատություններում վերանորոգման, տեխնիկական վերազինման, երբեմն էլ վերակառուցման աշխատանքներին։ Հարցերն ընդունվեցին միանգամից, քանի որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դրանք ներկայացրել են առանց ընդմիջման, և կառավարության անդամները հարցեր ու առաջարկություններ ներկայացրել էին բոլորի վերաբերյալ։

̰
Երկրորդ աշխարհամարտի մասնակիցների պատվովճարի չափը կրկնապատկվեց

11:37 04.07.2019

Կառավարության այսօրվա որոշումներից մեկով կրկնապատկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների պատվովճարը։ Եթե մինչև հիմա վետերաններն ամսական ստանում էին 50 հազար դրամ պատվովճար, ապա օգոստոսից նրանց ստանալիք գումարը կդառնա 100 հազար դրամ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցին, թե քանի՞ վետերան ունենք Հայաստանում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցեց՝ 397 վետերան։ Նրանց պատվովճարների բարձրացման դեպքում բյուջեի վրա […]

̰
Արոնյանն առաջատարների խմբում է. Grand Chess Tour Croatia 2019

11:23 04.07.2019

Grand Chess Tour Croatia 2019 մրցաշարի 7-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը 4 միավորով, ևս 3 շախմատիստների հետ (Կարուանա, Դինգ Լիրեն, Նեպոմնյաշչի) կիսում է 3-րդ տեղը: 7-րդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ:  Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արոնյանը հաղթել էր Կարյակինին, իսկ մինչ այդ անցկացրած բոլոր պարտիաներն  ավարտել էր ոչ-ոքի: Նա միավորը կիսել […]

̰
Ստամբուլում այսօր տեղապահ են ընտրում

10:40 04.07.2019

Պոլսո պատրիարքության տեղապահի հետաձգված ընտրությունը նշանակված է այսօր: SHANTNESWS-ը Ստամբուլից տեղեկացավ, որ այսօր առավոտյան արդեն բացվել են պատրիարքարանի դռները, և միաբանության անդամները ժամանել են ժողովի վայր։ Մեր տեղեկություններով՝ տեղապահի թեկնածուներ են առաջադրվել Պոլսո միաբանության անդամներից երկու եպիսկոպոսներ՝ Արամ արք. Աթեշյանն ու Սահակ եպս. Մաշալյանը: Տեղապահի պաշտոնն այս փուլում կարևորվում է, քանի որ այսօր ընտրվող տեղապահն […]

̰
BACK_TO_TOP