TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Արխիվ

ԱԺ-ն ընտրում է ԲԴԽ անդամ. Թեկնածուն Աննա Մարգարյանն է

12:36 01.07.2019

Հունիսի 28-ի նիստի ժամանակ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է ևս մեկ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում մեկ հարց է՝ ԲԴԽ անդամի ընտրությունը: Իմ քայլը խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջարկել Աննա Մարգարյանին: Խմբակցության անունից հանդես է եկել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա ներկայացրել է թեկնածուի կենսագրությանը, ընդգծել արտասահմանում ստացած կրթությունը, իրավաբանության դոկտորի աստիճան է ստացել, […]

̰
Հանցագործի տեղը բանտում է․ ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը․ Փաշինյան

12:15 01.07.2019

«Հանցագործը պետք է ստանա իր անխուսափելի պատիժը։ Հայաստանի Հանրապետությունից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը։ Հանցագործի տեղը բանտում է», – այս խոսքերով այսօր դատախազության ընդհանուր ժողովին դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դատախազներին ուղղված իր խոսքում նա ասաց, որ հանցագործներն ազատության մեջ պետք է հայտնվեն միայն այն ժամանակ, երբ հանրությունը երաշխիքներ ունենա, որ նրանցից բխող սպառնալիքներն առնվազն […]

̰
Կառավարությունը հետ է կանչել պետտուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

11:57 01.07.2019

ԱԺ-ն այսօր շարունակել է արտահերթ նիստի աշխատանքները: Երկրորդ ընթերցմամբ 5 նախագծերը քննարկվել են, ապա տեղի են ունեցել քվեարկություններ: Նախատեսված էր 6 նախագծի քննարկում, սակայն մինչ քվեարկություններին անցնելը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ կաավարությունը հետ է կանչել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ սրանով կառավարությունը ցանկանում էր […]

̰
Արճիս համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել էին Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհը

11:50 01.07.2019

Արճիս համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել էին Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհը: Նրանք բողոքում էին՝ կապված գյուղում տարիներ շարունակ խմելու ջրի չլուծվող խնդրի հետ։ Նրանք ցանկանում էին ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել այս խնդրի վրա: ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ճանապարհն արդեն բաց է. «Ճանապարհը փակ է […]

̰
Պայթյուն Քաբուլի դիվանագիտական թաղամասում․ կա մոտ 70 վիրավոր

10:36 01.07.2019

Ուժգին պայթյուն է որոտացել Քաբուլի խիտ բնակեցված թաղամասում, որտեղ էլ գտնվում է երկրի ՊՆ շենքն ու այլ պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ։ Հաղորդվում է առնվազն 68 տուժածի մասին։ Այս մասին հայտնում է TOLO News հեռուստաալիքը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։ Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ A spokesman for the Ministry of Public Health Wahidullah Mayar […]

̰
Միջկորեական սահմանին հանդիպել են Թրամփն ու Կիմ Չեն Ինը

11:31 30.06.2019

Միջկորեական սահմանին մեկնարկել է Թրամփ-Կիմ Չեն Ին հանդիպումը։ Թրամփը սահման է ուղևորվել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի ուղեկցությամբ։ Պետությունների ղեկավարները ձեռք են սեղմել՝ գտնվելով սահմանազատող գծի տարբեր կողմերում։ Դրանից հետո Թրամփը հատել է Հյուսիսային Կորեայի սահմանը՝ դառնալով ԱՄՆ գործող առաջին նախագահը, ով հայտնվել է այդ երկրի տարածքում։ Նա նշել է, որ դա մեծ պատիվ […]

̰
Մինսկ-2019․ Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր

21:27 29.06.2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի եզրափակիչ գոտեմարտում Չալյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինի հետ: Աշխարհի չեմպիոնի հետ գերլարված պայքարում, վիճելի մրցավարության հետևանքով հայ ըմբիշը պարտվեց 6։7 հաշվով՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Կարապետ Չալյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից՝ 9:0 հաշվով վստահ հաղթանակ […]

̰
Մինսկ-2019․ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ

20:10 29.06.2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կպայքարի Եվրոպական խաղերի ոսկե մեդալի համար։ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրը Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչում գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինի հետ։ Ալեքսանյանը 3։1 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցելու է բելառուս Ալեքսանդր Գրաբովիկի հետ։ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 […]

̰
Սև ծովի առափնյա հատվածում սպասվում է փոթորկի ուժգնացում

19:57 29.06.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը, հայտնում է՝ Սև ծովի առափնյա հատվածում գրանցվել է 4 բալ ուժգնությամբ փոթորիկ և սպասվում է փոթորկի առավել ուժգնացում: Ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։ «Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»,- ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

̰
Իրկուտսկում ջրհեղեղը զոհերի պատճառ է դարձել

18:42 29.06.2019

Ջրի տակ է հայտնվել 31 բնակավայր, ավելի քան 3500 տուն, որտեղ շուրջ 10 հազար մարդ է ապրում:

̰
Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն ամբողջական բուժզննում է անցել. ԱԳՆ

17:31 29.06.2019

Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն անցել է ամբողջական բժշկական զննում, ֆիզիկական վիճակը գնահատվել է բավարար։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք, որ երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է վերադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը:

̰
Մարզիկներ Մանվել Մամոյանը և Ահարոն Վիրաբյանը համաշխարհային ռեկորդներ սահմանեցին

14:13 29.06.2019

Workout մարզիչներ, մարզիկներ Մանվել Մամոյանն ու Ահարոն Վիրաբյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր համաշխարհային ռեկորդներ սահմանեցին: Մանվել Մամոյանը իրականացրեց հետևյալ վարժությունները. մեկ րոպեի ընթացքում 60 ֆունտ կշռող պայուսակով 69 հենում-ծալում կատարեց (նախկինում այդ ռեկորդը 57 էր),   View this post on Instagram   #Рекорд Гиннесса: максимальное количество отжиманий от пола с весом 60 фунтов за одну #минуту […]

̰
Արմավիրի մարզի մի շարք համայնքներում կարկուտի վնասի փոխհատուցման պահանջով ակցիաներ են

14:11 29.06.2019

Այսօր առավոտից Արմավիրի մարզի մի շարք համայնքներում (Լենուղի, Արևադաշտ, Լուկաշին, Այգեվան) կարկուտի հետևանքով առաջացած վնասի փոխհատուցմանն ուղղված ակցիաներ են: Գյուղացիները ճանապարհներ են փակում և պահանջում փոխհատուցել կարկուտից կրած վնասը: Թեմայի շուրջ SHAHNTNEWS.am-ը զրուցել է Արմավիրի մարզի Այգեվան համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանի հետ: «Ես գնացի, դաշտերն իմ աչքով տեսա, ասացի, որ հանձնաժողով կազմակերպեն, բայց գյուղացիները չսպասեցին, […]

̰
Ոստիկանները պարզել են Դավթաշենում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը

12:24 29.06.2019

Հունիսի 28-ին՝ ժամը 23.08-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ փողոցում վիճաբանություն է, և ոստիկանների շտապ միջամտության կարիք կա։ Անմիջապես նշված հասցե է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը։ Քիչ անց, ոստիկանության Մաշտոցի բաժնում տաբեր բժշկական կենտրոններից հաղորդել են, որ մարմնական վնասվածքնով բուժօգնության է դիմել 8 անձ։ Մեկնած ոստիկանները պարզել են, որ քաղաքացիները վնասվածքները […]

̰
ԵԱՀԿ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը

12:04 29.06.2019

ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ կայքը: Այս հարցը Լայչակը քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյուր Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Լայչակի […]

̰
Արտակարգ դեպք Երևանում. դանակահարված 6 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

01:51 29.06.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցից սուր կտրող-ծակող առարկայի հարվածի տարբեր աստիճանի հետքերով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել 6 հոգի: Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության […]

̰
Օր առաջ ձևավորել մոտեցումներն ու սկսել քննարկումները. Վահե Գրիգորյանի նամակը. մաս 2

21:38 28.06.2019

ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է բնորոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր նամակում նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները: Վահե Գրիգորյանի նամակի 1-ին մասը կարդացեք այստեղ. Նամակի երկրորդ մասը ներկայացնում ենք ստորև. «Դատավորների անփոփոխելիության սկզբունքը Որևէ […]

̰
Որն է ՍԴ դատավորի և անդամի տարբերությունը, հրապարակվել է Վահե Գրիգորյանի նամակի 1-ին մասը

21:33 28.06.2019

ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է բնորոշում: Վահե Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր նամակում նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր […]

̰
Կիպրոսի խորհրդարանը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

20:13 28.06.2019

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Կիպրոսի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագիրը:

̰
Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրգործով բացահայտվել են ապօրինի ճանապարհով 15 հողատարածքներ վաճառելու դեպքեր

17:42 28.06.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու […]

̰
Ազգային ժողովը ՏՄՊՊՀ նոր անդամներ ընտրեց

17:17 28.06.2019

Խորհրդարանի արտահերթ նիստում տեղի ունեցավ ՏՄՊՊՀ անդամների քվեարկություն, որի արդյունքներով Էդգար Ճաղարյանն ու Կարեն Սեդրակյանն ընտրվեցին ՏՄՊՊՀ անդամներ: Էդգար Ճաղարյանը ստացավ 75 կողմ ձայն, 12 պատգամավոր դեմ էր նրա թեկնածությանը: Կարեն Սեդրակյանն ընտրվեց ձայների 78 կողմ, 8 դեմ հարաբերակցությամբ։

̰
«Իմ քայլը» ԲԴԽ անդամի նոր թեկնածու է առաջադրել

16:08 28.06.2019

ՀՀ ԱԺ կայքում տեղադրվել է Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ ԲԴԽ անդամի թեկնածուի առաջադրման և ընտրության անցկացման մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Աննա Ռազմիկի Մարգարյանին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական […]

̰
Ադրբեջանում հայտնված Զավեն Կարապետյանը վերադարձվել է Հայաստան, Էլվին Հիբրագիմովը` Ադրբեջան

15:20 28.06.2019

Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է վերադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը, հայտնում են ԿԽՄԿ երևանյան գրասենյակից։ «Հունիսի 28-ին ԿԽՄԿ աջակցությամբ տեղի է ունեցել մեկ հայի ու մեկ ադրբեջանցու հայրենադարձում։ Գործողությունը տեղի է ունեցել իշխանությունների համաձայնությամբ»,- հայտնել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին […]

̰
Սահմանադրության յուրօրինակ մեկնաբանությունները ՍԴ համար որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող. հայտարարություն

14:53 28.06.2019

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հանդես են եկել հայտարարությամբ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ հաշվի առնելով վերջին օրերին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները և քննարկումները՝ հարկ ենք համարում հայտարարել հետևյալը. Այս օրերին Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, ուստի մենք դրանց չենք արձագանքում՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը հրապարակային ելույթներում և […]

̰
Կարապետ Չալյանը ևս հաղթեց ու դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Եվրոպական խաղեր, հունահռոմեական ըմբշամարտ

13:59 28.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում այսօր մրցում են նաև հունահռոմեական ոճի ըմբիշները: Քիչ առաջ ավարտվել են 77 կգ քաշային ըմբիշների 1/8 եզրափակչի հանդիպումները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարապետ Չալյանը 9-0 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Էլմար Նուրալիևին: Այսպիսով, ինչպես և Կարեն Ասլանյանը, Կարապետ Չալյանը ևս դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի մոլդովացի Իգոր […]

̰
Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

12:31 28.06.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավարին, «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին և «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին: Էջմիածնի համայնքապետարանում չարաշահումների […]

̰
Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից խոշոր չափերի շորթման դեպք․ ԱԱԾ

11:26 28.06.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից խոշոր չափերի շորթման դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ երկու քաղաքացիներ զինակոչիկի վերաբերյալ «ցանկալի» բժշկական եզրակացություն ստանալու պատրվակով, հանդիպել են Երևանի բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչի հետ, որի ընթացքում նախապես պլանավորված «սցենարով», վարել են գումար պահանջելու և […]

̰
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Թունիսի ահաբեկչության պատասխանատվությունը

09:50 28.06.2019

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է երեկ Թունիսում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր իրեն Ֆրանսիայի դեսպանատնից ոչ հեռու: Այնուհետև երկրորդ պայթյունն էր տեղի ունեցել կառավարության հակաահաբեկչական գործակալության ավտոկայանատեղիում: Պայթյուններից 1 մարդ էր զոհվել, մի քանիսը վիրավորվել էին: Ահաբեկչություններից հետո սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվել էր Թունիսի 92-ամյա նախագահ Բեջի […]

̰
Պուտին-Թրամփ հանդիպումն ընթացքի մեջ է

09:45 28.06.2019

Ճապոնական Օսակայում ընթանում է Պուտին- Թրամփ հանդիպումը: Այն տեղի է ունենում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Գագաթնաժողովի մեկնարկից առաջ, Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը ոտքի վրա մի քանի բառ են փոխանակել, հետո խոսել են դեպի գագաթնաժողովի մասնակիցների լուսանկարահանման սրահը քայլելու ընթացքում: Քաղաքական հարցեր, սակայն, այդ ընթացքում չեն քննարկվել: Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա այն բավականին ընդգրկուն […]

̰
Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն

21:39 27.06.2019

Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը (40 կգ) դարձել է Եվրոպայի պատանեկան չեմպիոն: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում գյումրեցի մարզուհին 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժեղ է գտնվել հունգարացի Լուկա Մամիրայից: Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցում են 30 երկրների 300-ից ավելի մարզիկներ:

̰
BACK_TO_TOP