TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Արխիվ

Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

12:32 06.06.2019

2008թ. մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի […]

̰
Մանվել Գրիգորյանին հոսպիտալացրել են

12:11 06.06.2019

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ «Անհրաժեշտություն է առաջացել, և Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»,- նշեց նա: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ՝ վիրաբուժական գծով տնօրենի […]

̰
Կառավարությունը հաստատեց Կոնսերվատորիայի ռեկտորին

10:35 06.06.2019

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում կառավարությունն այսօր հաստատեց Սոնա Հովհաննիսյանին։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ Հովհաննիսյանը մինչև հիմա ռեկտորի պաշտոնակատար էր, ու նրա պաշտոնավարման ընթացքում փոփոխություններ են եղել։ Հովհաննիսյանն ասաց, որ փոփոխությունները սկսել են, բայց դեռ չեն ավարտել, ունեն կառավարության աջակցության կարիքը, քանի որ նորոգման հարցեր կան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն […]

̰
Շահումյան գյուղում մեքենան բախվել է էլեկտրասյանը, այնուհետև՝ քարե շինությանը և բռնկվել․ վարորդը մահացել է

09:52 06.06.2019

Հունիսի 6-ին, ժամը 04:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երեմ Կարապետյան փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, այնուհետև՝ քարե շինությանը և բռնկվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, […]

̰
Oդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-10 աստիճանով. Գագիկ Սուրենյան

09:47 06.06.2019

«Հունիսի 7-8-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով և արդեն կանցնենք հունիսի համար քիչ թե շատ նորմալ ջերմային ֆոնի։ Շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին կունենանք նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Այս պահին հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-10 աստիճանով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է  ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

̰
Ոսկի, արծաթ, բրոնզ. հայ ըմբիշները մեդալներ են նվաճել

00:06 06.06.2019

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվեց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) նվաճեց բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը ոսկե մեդալը վիճարկեց […]

̰
Ջանի Ինֆանտինոն վերընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

15:02 05.06.2019

Փարիզում ընթացող ՖԻՖԱ-ի 69-րդ կոնգրեսում կազմակերպության գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն վերընտրվեց պաշտոնում մինչև 2023 թվականը։ Ինֆանտինոն միակ թեկնածուն էր։ 49-ամյա պաշտոնյան ՖԻՖԱ-ն գլխավորում է 2016թ․ փետրվարից:

̰
Ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել

14:27 05.06.2019

ՌԴ քննչական կոմիտեն ձերբակալել է Մերձմոսկվայում զանգվածային ծեծկռտուքում ներգրավված ևս 2 կասկածյալի, գրում է Meduza-ն:  Հիշեցնենք, որ կռվի ընթացքում սպանվել  է ՌԴ հատուկջոկատային վետերան Նիկիտա Բելյանկինը: Հետաքննության տվյալներով՝ կասկածյալներից մեկը մահացու վիրավորում է հասցրել Բելյանկինին: Կասկածյալին մեղադրանք է առաջադրվել: Այս պահին ՌԴ քննչական կոմիտեն պատրաստվում է միջնորդություն ներկայացնել գործի բոլոր ֆիգուրանտներին: Այս գործով արդեն բերման […]

̰
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով

13:17 05.06.2019

Հանրապետության տարածքում` Հունիսի 5-ին, 6-ին առանձին շրջաններում, 7-ից 10-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 7-9-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝  Հունիսի 5-ին, 6-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում […]

̰
Դատավորին զրպարտելու համար ԱԱԾ–ում քրեական գործ է հարուցվել

11:40 05.06.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի  դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ 2019թ.  մայիսի 20-ին Facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում «Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանին ազատ […]

̰
Սլովակիան վավերացրել է Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագիրը

11:21 05.06.2019

Հունիսի 4-ին Սլովակիան Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը վավերացրել է: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ Սլովակիան այդ մասին տեղեկացրել է ԵՄ խորհրդին: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10155940252102434 Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել են […]

̰
Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանին սպանելու կասկածանքով ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել

21:47 04.06.2019

Մարտի 1-ի գործով նոր ձերբակալված կա, որը կասկածվում է Զաքար Հովհաննիսյանի դիտավորյալ սպանության մեջ: Այս առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի […]

̰
Ռուս հատուկջոկատայինի սպանության հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել

21:13 04.06.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը իր ցավակցություններն է հայտնել ռուս հատուկջոկատային Նիկիտա Բելյակինի սպանության հետ կապված: «Մերձմոսկվայում տեղի ունեցածը իսկական ողբերգություն է: Մենք վստահ ենք, որ մեղավորներն իրենց պատիժը կստանան օրենքի ամբողջ խստությամբ»,- ասված է հայտարարության մեջ: Դեսպանության ներկայացուցիչները նաև պատրաստակամություն են հայտնել հետաքննությանն օգնելու հարցում: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի մեկին Մերձմոսկվայում: Հատուկջոկատային Նիկիտա […]

̰
Ազգային ժողովը գրեթե միաձայն ընդունեց 7 օրենք

16:20 04.06.2019

Ազգային ժողովում այսօր գրեթե միաձայն ընդունեցին բոլոր քննարկված նախագծերը։ Դրանց թվում էր նաև Արսեն Ջուլֆալակյանի համահեղինակությամբ նախագիծը (ցուցակում՝ վերջինը), որը բացասական եզրակացություն էր ստացել կառավարության կողմից։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենք (երկրորդ ընթերցում, հեղինակ՝ Կառավարություն) – 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ, «Դատական ակտերի հարկադիր […]

̰
«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայությունը 3 տարվա փոխարեն կդառնա 2 տարի․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

16:14 04.06.2019

Ազգային ժողովն այսօր կարճատև քննարկումից հետո ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը՝ 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Դրա հիման վրա «Պատիվ ունեմ» ժամկետային-սպայական ծառայության ժամկետը 3 տարվա փոխարեն կդառնա 2 տարի։ Օրենքով կարգավորվում են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում են եղբայրների միասին […]

̰
Այսօր կհրավիրվի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը  

13:56 04.06.2019

Այսօր` ժամը 15։00-ին, Ազգային ժողովում տեղի կունենա 2016թ. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Քննիչ հանձնաժողովի գործառույթներն իրականացնելու է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր դատական համակարգում փոփոխության իրականացնելու համատեքստում անդրադարձել այդ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությանը: Նիստը տեղի կունենա փակ դռների հետևում: […]

̰
Վարչապետը փոխնախարարներ է նշանակել

12:01 04.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխնախարարներ են նշանակվել: Վարչապետի որոշմամբ՝ Իրինա Ղափլանյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: Գրիշա Թամրազյանը, Արայիկ Խզմալյանն ու Արևիկ Անափիոսյանը նշանակվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ, իսկ Գեղամ Վարդանյանը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։

̰
Կարեն Ավագյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ. Ծանրամարտի երիտասարդական ԱԱ

11:57 04.06.2019

Ֆիջիում շարունակվում է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցահարթակ են դուրս եկել մինչև 89 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում է Կարեն Ավագյանը: Արդեն ավարտվել է պոկում վարժությունը: Կարենը սանձել է 155 կգ կշռող ծանրաձողը և ճանաչվել է երրորդը: Երկու անգամ 159 կիլոգրամանոց ծանրաձողը բարձրացնելու փորձերը եղել են անարդյունք, այլապես Կարեն Ավագյանը կարող էր փոքր ոսկե մեդալ […]

̰
ԱԺ-ն կողմ քվեարկեց ընդդիմության ներկայացրած նախագծերին

10:58 04.06.2019

ՀՀ ԱԺ-ն այսօր նույնպես աշխատանքները սկսել է նախորդ օրերին քննարկված նախագծերի քվեարկություններով: Քննարկված բոլոր նախագծերն ընդունվել են: Արդյունքները ներկայացնենք առանձին-առանձին. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծն ընդունվեց 59 կողմ, 18 դեմ, 5 ձեռնպահ ձայներով, « «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված […]

̰
Կոմիտասի պողոտայում կառույց է ապամոնտաժվում

09:51 04.06.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ Կոմիտասի 15 հասցեում գտնվող մայթից զավթված տարածքում կառուցվող սրճարանն ապամոնտաժվում է։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախի ԱԳՆ-ն անհետաձգելի է համարում կրակի դադարեցման ռեժիմը վերահսկող միջազգային մեխանիզմների ներդրումը

20:33 03.06.2019

Լարվածության աճ նախաձեռնելու ադրբեջանական կողմի փորձը մեկ անգամ ևս հաստատում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմը վերահսկող միջազգային մեխանիզմների ներդրումն անհետաձգելի է։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունում։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հունիսի 1-ին Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը, որի արդյունքում Արցախի Պաշտպանության բանակի […]

̰
Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակահերթի գործով կան կալանավորվածներ

11:58 03.06.2019

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակահերթի գործով կան կալանավորվածներ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ կալանավորվել են Ալեքսեյ Բալայանն ու Ռոլանդ Այդինյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավելի […]

̰
Գյումրու քաղաքապետարանի 2 պաշտոնյաներ կալանավորվեցին

11:52 03.06.2019

Գյումրու քաղաքապետարանի 2 պաշտոնյաներ հունիսի 2-ի ուշ գիշերը կալանավորվել են։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մեր թղթակցի հետ զրույցում Մանուկ Առաքելյանի և Սլավիկ Ղազարյանի փաստաբանները հայտնել են, որ դատարանը մինչև ուշ գիշեր նրանց նկատմամբ խափանման միջոցի քննությունից հետո երկամսյա կալանքի վերաբերյալ որոշում է կայացրել: Դատարանը մերժել է գրավի կիրառման փաստաբանների միջնորդությունը։ Փաստաբանները պատրաստվում են […]

̰
Հրաձգություն ԱՄՆ Սպիտակ տան մոտ

11:34 03.06.2019

Սպիտակ տան անվտանգությունն ապահովող իրավապահները կրակել են մարդու վրա, որը փորձել է անցնել ԱՄՆ նախագահի կեցավայրի ցանկապատերն ու պատնեշները և մտնել Սպիտակ տան տարածք։ Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը։ Միջադեպը եղել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան այդ մասից հեռանալուց քիչ անց։ Գաղտնի ծառայության աշխատակիցները նախ` զգուշացրել են իրավախախտին, ապա կրակ բացել նրա ուղղությամբ։ […]

̰
Կարճևան համայնքի հողատարածքները կեղծ աճուրդներով օտարելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի

10:46 03.06.2019

Սյունիքի մարզի Կարճևան համայնքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքները ձևական աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել 4 անձի: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 12-ին ՀՀ […]

̰
Այսպիսի ջերմաստիճան մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում երբևիցե չի գրանցվել․ Սուրենյան

09:52 03.06.2019

«Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։ Մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում, հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

̰
Գտնվել է ջրատարում հայտնաբերված նորածնի մայրը

09:40 03.06.2019

Վաղարշապատի ոստիկանները՝ ոստիկանապետ Ս. Մարտիրոսյանի գլխավորությամբ, հայտնաբերել են երեխայի մորը, ով Արմավիրի մարզի բնակիչ՝ 36-ամյա Լ. Գ.-ն է։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նա իր քայլը պատճառաբանել է նրանով, որ տանը երեխան ծնվել է մահացած, ինչից հետո ինքը երեխային նետել է ջրատարի մեջ։ Մայրն ամուսնացած է, խնամքին ունի 10 տարեկան տղա երեխա։ Հիշեցնենք, որ հունիսի 2-ին առեղծվածային դեպք էր […]

̰
Իսրայելը հրթիռակոծել է Հոմսի ռազմական աերոդրոմը

08:02 03.06.2019

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել սիրիական Հոմս նահանգի T4 ռազմական աերոդրոմին։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ Ռազմական աղբյուրի փոխանցմամբ՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են ոչնչացնել 2 հրթիռ, սակայն մնացածը հասել են թիրախին։ Զոհվել է 1 զինծառայող, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել։ Հարվածի հետևանքով վնասվել են զինամթերքի պահեստն ու ևս մի քանի շինություններ։ […]

̰
Մուսալեռ գյուղով անցնող ջրատարում հայտնաբերվել է նորածնի դի

23:02 02.06.2019

Հունիսի 2-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, որը հայտնել է, որ ջրբաշը գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական տղա երեխայի դի է հայտնաբերել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները ջրատարից դուրս են բերել դին, այս պահին դատական […]

̰
Քաբուլում ահաբեկչական հարձակման թիրախում եղել են ուսանողները, կան տասնյակ տուժածներ

19:07 02.06.2019

Աֆղանստանի մայրաքաղաքում այսօր միանգամից 3 ահաբեկչական պայթյուն է իրականացվել։ Ինքնաշեն պայթուցիկ սարքերից մեկը գործարկվել է բուհերից մեկի մոտակայքում։ Սա ամենաողբերգականն է եղել երեք պայթյուններից։ Ի սկզբանե թիրախավորվել են ուսանողները։ Սակայն պայթյունից մահացել է հեծանիվների մոտակա վաճառակետում օրեր առաջ աշխատանքի ընդունված մի պատանի։ Եվս 17 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Նրանց մեծ մասը մոտակա բուհի […]

̰
BACK_TO_TOP