TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+28.09 oC

Արխիվ

ՀՀ մի խումբ քաղաքացիներ Թուրքիայից բեռների խոշոր խմբաքանակներ են ներկրել՝ առանց տուրքերի վճարման. ԱԱԾ

16:30 22.05.2019

Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ահազանգած առևտրականների կողմից ներկայացված տեղեկատվության վերաբերյալ պարզաբանվում է. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ է ստացել՝ մի խումբ տնտեսվարողների կողմից, առանց համապատասխան հայտարարագրման, ապրանքների (հիմնականում՝ հագուստեղեն և տեքստիլ արտադրանք) ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմների վերաբերյալ: […]

̰
Իտալիայում ավտոբուսի կողաշրջման հետևանքով հայ աղջիկ է վիրավորվել. Իտալիայում ՀՀ դեսպանությունը SHANTNEWS.am-ին

16:06 22.05.2019

Իտալիայում հայ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների թիվը դեռ վերջնականապես հստակեցված չէ: Իտալիայում ՀՀ դեսպանությունից SHANTNEWS.am-ին մանրամասներ հայտնեցին: «Այս պահի դրությամբ տեղյակ ենք, որ ՀՀ մեկ քաղաքացի կա վիրավորների թվում: Ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով ուղևորներից մեկը զոհվել է, 30-31 վիրավոր կա: ՀՀ քաղաքացիներ եղել են ավտոբուսում, այս պահի դրությամբ մենք մեկի մասին ենք […]

̰
Թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր ընտրվեց Լիլիթ Արզումանյանը․ ուսանողները փակել են ինստիտուտի մուտքը

16:04 22.05.2019

Քիչ առաջ Երևանի թատրոնի և կինոյի իստիտուտի ռեկտոր ընտրվեց բուհի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Բուհի ուսանողները համաձայն չեն այս ընտրության հետ և այժմ փակել են ինստիտուտի մուտքի դուռը: Ուսանողներն արգելում էին ռեժիսոր Ռուբեն Բաբայանին դուրս գալ ինստիտուտից: Ի պատասխան` զայրացած Ռուբեն Բաբայանը հայտարարեց, որ ազատման դիմում կգրի, եթե խոչընդոտեն իր տեղաշարժը: […]

̰
Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև ՀՀ քաղաքացիներ. դեսպանություն

15:42 22.05.2019

Իտալիայում տուրիստական ավտոբուսի կողաշրջման դեպքի հետ կապված Իտալիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են. «Տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։ Վթարի հետևանքով զոհվածներ չկան։ Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով»։ https://www.facebook.com/HayastaniDespanutyun/posts/2172921629470974?__xts__[0]=68.ARBdyc-hQlTAZjFUi7SgR3nP0Z8dw7SdjKm_U9e1cdFqKlFo7YvooEjBaWzY3BtzK15HLnR__tY0CwA1bzIM18MojKSDSPU2qpZ-10FUk8rCj82Ee21joBH4j9jf8SkREwKBgBE3ZFPzzJhT7m3XepMolL3eD5Q2lG1OJYIXnLEzFb28Az5vCz4U57_SE3G9xf9_9MlQnOzyKHPI-UXHTyV4dNx3QcPId1uwkLIcXFYLTu5otnvFcZxAAEhgi3ghTNTsNrmaZXhvG-Fl5C0mY2fRmDWcUB2wQU4uQguMWJr4k40ki9arerSBqznCVm7lN4KOzzSzWD0RBpTfLhOFLQ&__tn__=-R

̰
Հայ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է Իտալիայում. ԶԼՄ-ներ

15:35 22.05.2019

Իտալական Սիենա քաղաքի մերձակայքում զբոսաշրջային ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով ՌԴ 1 քաղաքացի է զոհվել, ևս 19-ը տուժել է: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 22-ի առավոտյան` տեղի ժամանակով 09։00-ի (Երևանի ժամանակով 11։00-ի) սահմաններում` Մոնտերջիոնի և Բադեսսե քաղաքների միջև ընկած ճանապարհին: «Վթարի պատճառը դեռ հայտնի չէ, ավտոբուսում գտնվել է շուրջ 60 զբոսաշրջիկ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից: […]

̰
ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը մեկնարկել է

14:41 22.05.2019

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը մեկնարկել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա նաև լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների լուսանկարման արարողություն»:

̰
Լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսակետում. ԱԱԾ-ն քննություն է իրականացնում

11:44 22.05.2019

Արդեն մի քանի օր է` լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ NEWS.am–ին ահազանգած առևտրականները պնդում են, որ 5-րդ օրն է` Սահմանապահ զորքերի աշխատակիցներն ինքնաձիգներով զինված փակել են իրենց անցակետի անգարում և թույլ չեն տալիս դուրս գալ։ Բանն այն է, որ առևտրականները մայիսի 18-ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերությունների միջոցով ապրանքներ են տեղափոխել Հայաստան, որոնք, սակայն, […]

̰
Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել. ՔԿ

11:08 22.05.2019

ELARD ընկերությունը ՀՀ քննչական կոմիտեի` հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ներկայացրել, հետևաբար` խոսք անգամ չի կարող գնալ եզրակացության արդյունքների դրական կամ բացասական լինելու մասին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով […]

̰
Ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. կա մեկ զոհ և մեկ տուժած

10:00 22.05.2019

Մայիսի 21-ին, ժամը 23:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, ավտոմեքենայի հարվածի ձայն և օգնության կանչեր են լսվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Վ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել Հրազդան […]

̰
Հիվանդանոցում մահացել է նախկին ամուսնու կողմից սրտի հատվածում դանակի հարված ստացած 38–ամյա կինը․ կասկածյալը կալանավորվել է

09:48 22.05.2019

Մայիսի 21-ին հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարինե Հակոբյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մայիսի 20-ին Վեդու քննչական բաժնի պետ Վահագն Սարգսյանը միջնորդություն էր ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 42-ամյա Գևորգ Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնելու պահանջով: Դատարանը բավարարել էր միջնորդությունը, և […]

̰
ԱՄՆ-ը 2 շաբաթ է տվել Թուրքիային՝ Ռուսաստանի հետ գործարքից հրաժարվելու համար

07:47 22.05.2019

Վաշինգտոնն Անկարային 2 շաբաթ է տվել՝ ռուսական զենիթահրթիռային С-400 համալիրների գնումից հրաժարվելու համար։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Նշվում է, որ այդ ընթացքում Թուրքիան պետք է չեղարկի Ռուսաստանի հետ բազմամիլիարդանոց գործարքը և գնի ամերիկյան հակահրթիռային պաշտպանության Patriot համակարգեր։ Եթե Անկարան չհամաձայնի Վաշինգտոնի առաջադրած պայմաններին, ապա նրան կբացառեն ամերիկյան Lockheed Martin […]

̰
ՀՀ զինդատախազությունն արձանագրել է ՀՀ ՊՆ-ի կողմից 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցների ձեռքբերման դեպք

21:58 21.05.2019

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվում են նախորդ տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար նյութական միջոցների գնման համապատասխանությունը օրենսդրության պահանջներին՝ այդ թվում նաև ձեռբերված միջոցների անհրաժեշտության և կիրառելության տեսանկյունից: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար […]

̰
Ինձ մեծ ցավ է պատճառում եզրափակիչ խաղը բաց թողնելը. Հենրիխ Մխիթարյան

15:52 21.05.2019

Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարեց, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու` Եվրոպա լիգայի եզրափակչին մասնակցելու: Հայաստանի ազգային հավաքականի ավագը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Հաշվի առնելով բոլոր տարբերակները` մենք բարդ որոշում ընդունեցինք ինձ համար՝ չգնալ Բաքու թիմի հետ մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Սա խաղ է, որ հաճախ չի լինում […]

̰
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը. «Արսենալ»

15:35 21.05.2019

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը: Այս մասին պաշտոնապես հայտարարել է «Արսենալի» ղեկավարությունը: Ակումբի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք խորապես վշտացած ենք, որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Չելսիի» դեմ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, սակայն Մխիթարյանի և նրա ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո որոշում ենք կայացրել, […]

̰
Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կայցելեն տարածաշրջան

11:31 21.05.2019

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի վերջին կլինեն տարածաշրջանում և կայցելեն ոչ միայն Հայաստան և Ադրբեջան, այլև Արցախ: Այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ այժմ դիվանագիտական խողովակներով բանակցություններ են տարվում՝ համանախագահների տարածաշրջանային այցի օրակարգը հստակեցնելու առումով:

̰
ԿԲ-ն տարվա երկրորդ կեսից կանխատեսում է Ամուլսարի հանքի շահագործում

11:15 21.05.2019

2019 թվականին Հայաստանն ունենալու է 4․6-6․1 տոկոս տնտեսական աճ, ինչի մասին հաղորդումն այսօր ներկայացվեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում։ Պատգամավորների հարցերին պատասխանելիս ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրեց իրենց որոշ կանխատեսումներ՝ մասնավորապես հանքարդյունաբերության վերաբերյալ։ Կենտրոնական բանկը, ըստ Երիցյանի, չի հաշվարկել Թեղուտի հանքի շահագործման վերականգնումը, ինչը նշանակում է, որ չի կանխատեսում նման բան։ Սակայն, […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնած ստորագրահավաքն ավարտվեց. ԱԺ արտահերթ նիստ կլինի

11:04 21.05.2019

«Լուսավոր Հայաստան»-ի մամուլի խոսնակ Արեն Պետունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ԱԺ արտահերթ նիստը կայանալու է: «Սիրելի՛ քաղաքացիներ, Ինչպես արդեն հայտնել էինք, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու համար նախորդ օրվա իրադարձությունները։ Նախաձեռնությանը միացել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 18 պատգամավորները։ Համաձայն «Իմ քայլը» խմբակցության հետ ձեռքբերված համաձայնության՝  նիստը […]

̰
ԱՄՆ-ն Իրանին 8 անգամ առաջարկել է բանակցել

07:32 21.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ կանցկացնի Իրանի իշխանությունների հետ, հենց նրանք պատրաստ լինեն երկխոսության։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մինչ Փենսիլվանիա թռիչքը լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ նախազգուշացում է արել Իրանի կառավարությանը՝ ԱՄՆ-ի հանդեպ սպառնալիքների և սադրիչ գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև մատնացույց արել Թեհրանի թշնամությունը Վաշինգտոնի հանդեպ։ Չնայած Վաշինգտոնի […]

̰
Դատարանը կասեցրել է Մարտի 1-ի գործը ՍԴ-ում 300․1 հոդվածի վեճը լուծելու համար

19:11 20.05.2019

Առաջին ատյանի դատարանը, որտեղ քննվում է Մարտի 1-ի գործը, որի շրջանակում մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կասեցրել է այդ գործով քննությունը ու 300․1 հոդվածի վեճը ուղարկել Սահմանադրական դատարան։ Այս մասին տեղեկությունները SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Պաշտպանը բացատրեց, որ այս փոփոխությունը կապված է իրենց բողոքների հետ․ պաշտպանները պնդում էին, […]

̰
Չունեմ տեղեկություններ, որ կան ուժեր, որ մտադիր են պատերազմ հրահրել, տարածք հանձնել․ Բակո Սահակյան

18:48 20.05.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Արցախում կան ուժեր, որոնք փորձում են պատերազմ հրահրել, տարածքներ հանձնել ու դրա մեղքը բարդել ՀՀ կառավարության վրա։ «Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, մենք պարտավոր ենք բացահայտել այդ մարդկանց։ Եվ եթե կա այդպիսի նպատակներ, բնականաբար, ես էլ […]

̰
Դա լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չուներ․ Բակո Սահակյանը՝ Քոչարյանի համար միջնորդելու մասին

18:40 20.05.2019

«Այդ քայլը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու, ընդհակառակը, այդ քայլը նպատակ էր հետապնդում, եթե կա լարվածություն, այդ լարվածությունը թուլացնելու»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու իրենց միջնորդության մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Նրա խոսքերով՝ միջնորդության մեջ նշված է եղել, որ դա ՀՀ դատական գործընթացը կասկածի տակ առնելու քայլ […]

̰
Ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ պետությանը պատճառվել է շուրջ 80 մլն դրամի վնաս

16:40 20.05.2019

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի ապրիլին ճանապարհային շինարարությամբ զբաղվող ընկերությունը Կապանի Սյունիք բնակավայրին հարակից Ողջի գետի ափից, ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ, արդյունահանել է ավազակոպճային խառնուրդ։ Պարզվել է նաև, որ 2009-2019 թվականների […]

̰
Փակ հանդիպում. Բակո Սահակյանն այսօր կլինի ԱԺ-ում

15:09 20.05.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր լինելու է ՀՀ ԱԺ-ում: Նա հանդիպելու է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ Հանդիպումը տեղի է ունենալու երեկոյան։ Չի բացառվում, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվի նաև Բակո Սահակյանի և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորության հարցը: Հիշեցնենք, որ նրանք էին երաշխավորություն ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու հարցով։

̰
Դատարանների արգելափակումը 13:30-ից դադարեցվում է

13:19 20.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց իր կոչին արձագանքած և ՀՀ դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակած ՀՀ քաղաքացիներին: Նա մանրամասնեց, թե ինչ նպատակ ուներ իր այդ կոչը: Իսկ նպատակն, ըստ վարչապետի, անկախ դատական համակարգ ունենալու ժողովրդական պահանջն արձանագրելն էր, և որ այդ պահանջի մեջ ժողովուրդն ու կառավարությունը միասնական են: Նա հայտարարեց՝ սկսվում են […]

̰
Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը. վարչապետ

12:20 20.05.2019

Եկել է ՀՀ դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Այս մասին այսօր, ժողովրդին ուղերձով դիմելով, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա այդ նպատակին միտված քայլերի հետևյալ հաջորդականությունը թվարկեց. 1. ՀՀ-ում գործող բոլոր դատավորների մասին հանրությունը պետք է ամբողջ տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի, ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում ու նախորդ ժամանակաշրջանում ծավալած գործունեության, անհատական […]

̰ ̰
Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին

12:01 20.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ անց ուղերձով կդիմի ժողովրդին: Տեղեկացնենք, որ վարչապետի կոչին հետևելով՝ այսօր վաղ առավոտից քաղաքացիները փակել են ՀՀ դատարանների մուտքերը: Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է դատարանների դռների մուտքն ու ելքը փակելու իր հայտարարության մասին ու հայտնել, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ:

̰
Տաջիկստանի բանտերից մեկում ԻՊ-ի կալանավորված անդամները խռովություն են բարձրացրել. կա 32 զոհ

11:39 20.05.2019

Կիրակի երեկոյան դանակներով և այլ սուր գործիքներով զինված մոտ երեսուն կալանավոր պատանդ են վերցրել բանտի 3 hսկիչներին:

̰
Դավիթ Բալայանի՝ դատարան մուտքը խոչընդոտելու փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

11:14 20.05.2019

Փաստաբան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթղթերի լուսանկարներ է հրապարակել՝ կից տեղեկացնելով, որ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին: Խոսքը դատավոր Դավիթ Բալայանի մուտքը դատարան խոչընդոտելու մասին է: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դատավոր Դավիթ Բալայանն այսօր փորձել է դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները խոչընդոտել են։ Դատավորը ընկել է։  

̰

11:11 20.05.2019

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչից հետո ստեղծված իրադրության կապակցությամբ. «Հարգելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, կողմ լինելով մեր երկրում օրինականության և սահմանադրական կարգի պահպանմանը , պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ […]

̰
BACK_TO_TOP