TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC

Արխիվ

Բուրկինա Ֆասոյում զինված անձինք հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա․ կա առնվազն 4 զոհ

23:40 26.05.2019

Զինված անձինք հարձակվել են Բուրկինա Ֆասոյի կաթոլիկ եկեղեցու վրա, մահացել է առնվազն 4 մարդ։ Այդ մասին հայտնում է Agence dinformation du Burkina-ն։ Գործակալության տեղեկություններով՝ առնվազն 5 հոգի վնասվածքներ է ստացել։ Եկեղեցու վրա է հարձակվել 12 հոգի, որոնք դեպքի վայր են ժամանել մոտոցիկլներով։ Սա Բուրկինա Ֆասոյում այս ամսվա ընթացքում տաճարների վրա հարձակման երկրորդ դեպքն է։ Մայիսի […]

̰
Շիրակի մարզում դպրոցի տնօրենի անչափահաս որդին վթարի է ենթարկվել․ 3 դպրոցական է հոսպիտալացվել

17:15 26.05.2019

Շիրակի մարզում երեկ ավտովթար է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը։ ժամը 21:00-ի սահմաններում Սարակապ գյուղի բնակիչ, 17-ամյա Ռ. Ծ.-ն իր վարած ВАЗ 2109 մակնիշի 03 ԼԼ 394 համարանիշի ավտոմեքենայով Հայկաձոր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վարորդ Ռ. Ծ.-ն, նրա ուղևորներ, համագյուղացիներ 16-ամյա Ա. Ա.-ն և 17-ամյա Գ. Գ.-ն մարմնական […]

̰
Իրանը սպառնացել է խորտակել ամերիկյան նավերը

10:15 26.05.2019

Իրանը սպառնացել է Պարսից ծոցում խորտակել ամերիկյան նավերը, եթե դրանք կատարեն  «սխալ գործողություններ»։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի ղեկավարի խորհրդական Մորտեզա Կորբանին։ «Պատերազմի սանձազերծման դեպքում մենք նրանց դեմ կկիրառենք գաղտնի զենք և ծովի ընդերքը կուղարկենք նրանց երկու ավիակիրները՝ ինքնաթիռներով ու անձնակազմերով»,-Կորբանիի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ Նրա խոսքով՝ Թեհրանն իր ողջ […]

̰
Թաիլանդի նավահանգիստներից մեկում հզոր պայթյուն է որոտացել. կա 130 տուժած

22:04 25.05.2019

Թաիլանդի Լաեմ Չաբանգ նավահանգստում կայանված բեռնատար նավում հզոր պայթյուն է որոտացել, որին հաջորդել է հրդեհը: Տեղի ունեցածի հետևանքով 130 մարդ է տուժել: Նախնական տվյալների համաձայն՝ պայթել է քիմիական նյութեր պարունակող տարաներից մեկը: Իրավապահ մարմինները մոտակա շինություններից տարհանել են բոլոր մարդկանց: Այս պահի դրությամբ հրդեհը տեղայնացվել է: Կատարվում է հետաքննություն: #Noticetotrade : Class 6.1 Chemical Exploded!!Several […]

̰
Ոստիկանները Վանաձորում շարաշահումներ են բացահայտել․ համայնքին պատճառվել է մոտ 16․900․000 դրամի վնաս

14:12 25.05.2019

Մայիսի 10-ին Ոստիկանության Բազումի բաժնում Լոռու մարզի դատախազությունից տեղեկություններ են ստացվել 2014-2017 թթ. ընթացքում Լոռու ճանշինի և «Արգիշտի» 1 ՍՊԸ կողմից Վանաձորի փողոցների ընթացիկ նորոգման աշխատանքների ընթացքում ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Վանաձորի համայնքապետարանի պաշտոնատար անձինք 2016 […]

̰
Խոշոր հրդեհ Երևանի «Տաշիր Պիցցա» սննդի կենտրոններից մեկում 

12:21 25.05.2019

Մայիսի 25-ին, ժամը 11:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում գտնվող «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում, հրդեհ է բռնկվել, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: […]

̰
Սկանդալն ավարտվեց. «Ձայնը, երեխաներ» հեռուստանախագծում հաղթող ճանաչվեցին բոլորը, նաև՝ արցախցի Միշան

11:38 25.05.2019

Երեկ կայացավ ռուսական «Ձայնը, երեխաներ» հեռուստանախագծի հատուկ թողարկումը: Թողարկման ժամանակ ամփոփվեցին նախագծի արդյունքները: Հիշեցնենք, որ մեկ անգամ արդեն այս նախագծի արդյունքներն ամփոփվել էին և հաղթող էր ճանաչվել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելլան: Նրա հաղթանակից հետո աղմուկ բարձրացավ և որոշում կայացվեց չեղարկել եզրափակչի արդյունքները: Այս եթերաշրջանին մասնակցում էին նաև երկու հայ փոքրիկներ՝ Ռոբերտ Բագրատյանն ու արցախցի Միշան։ […]

̰
Արարատի մարզի Նարեկ գյուղի գյուղապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

10:45 25.05.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 24-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ռուբեն Բադալյանի կողմից ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ նշված քրգործը հարուցվել է Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ՝ նույն գյուղի գյուղապետ, 67-ամյա Գարուշ Հակոբյանի նկատմամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս Նարեկ գյուղի սելավատարի բետոնե պատնեշները […]

̰
Բալիում ժայթքել է Ագունգ հրաբուխը

10:20 25.05.2019

Բալիում ժայթքել է Ագունգ հրաբուխը: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Պրոցեսը տևել է մոտ 5 րոպե, բայց այդ ընթացքում խառնարանից արտահոսած լավան հասցրել է տարածվել մոտ 3 կմ: Հրաբխային մոխրից և ծխից խախտվել է ավիահաղորդակցությունը, հետաձգվել են չվերթներ: Ագունգը գտնվում է Բալի կղզու արևելքում և Ինդոնեզիայի 130 ակտիվ հրաբուխներից մեկն է: Ագունգի վերջին ժայթքումը […]

̰
Հայտնաբերվել է «Արարատ-2»-ի դարպասապահի սպանությունը կատարող 23-ամյա կասկածյալը․ նա համաներմամբ էր ազատ արձակվել

08:45 25.05.2019

Մայիսի 23-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Սևան քաղաքի Գործարանային փողոցում գտնվող քոթեջներից մեկում հայտնաբերել են Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի բնակիչ, 23-ամյա Արթուր Մարկոսյանին: Վերջինս այս տարվա ապրիլի 30-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին […]

̰
Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը

08:42 25.05.2019

Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը։ «Մայիսի 23-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում լուսանկար էր հրապարակել և կից գրառում կատարել՝ հայտնելով, որ Գյումրու շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառ են վաճառում:ՀՀ ՊՆ Գյումրու ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի շուկայում «ՊՆ» մակնշմամբ օճառի […]

̰
Լիոնի կենտրոնում պայթյուն է որոտացել

21:02 24.05.2019

Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ֆրանսիական Le Progres պարբերականին: Նախնական տեղեկություններով՝  պայթյունը որոտացել է մայիսի 24-ին Լիոնի Վիկտոր Հյուգոյի փողոցում: Lyonmag-ի տվյալներով՝ կա 8 տուժած, 2-ի վիճակը ծանր է։ Ոստիկանությունը շրջափակել է տարածքը։ Տեղական իշխանությունները Twitter-ի միջոցով մարդկանց հորդորում են ավտանգության նկատառումներով խուսափել այդ շրջանից։ […]

̰
Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

14:24 24.05.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»:

̰
Գագիկ Հարությունյանի հրաժարականի լուրը հաստատվեց

11:58 24.05.2019

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արման Խաչատրյանը: Նա հրապարակել է նաև հրաժարականի փաստաթուղթը:

̰
Դեռևս չճշտված տվյալներով` ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել

11:51 24.05.2019

Մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի մասին դիմում է գրել: Հիշեցնենք, որ երեկ մի շարք քաղաքացիներ հավաքվել էին Խորհրդի շենքի մոտ՝ պահանջելով Հարությունյանի հրաժարականը: Այս պահին SHANTNEWS.am-ը փորձում է պաշտոնական մեկնաբանություն ստանալ ԲԴԽ-ից: Գագիկ Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի կողմից Խորհրդի նախագահ է ընտրվել 2018թ. մարտի 5-ին:

̰
«Արսենալ»-ի երկրպագուները ստորագրահավաք են սկսել` պահանջելով, որ Եվրոպա լիգայի անցկացման վայրը փոխվի

00:23 24.05.2019

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները  Change.org կայքում առցանց ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով, որ Եվրոպա լիգայի անցկացման վայրը փոխվի։ «Արսենալի» երկրպագուները բոյկոտում են Բաքուն՝ սոցիալական ցանցերում տարածելով ##BoycottBaku հեշթեգը։ Ստորագրահավաքին մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Ավելի վաղ CNN-ի հայտնի հաղորդավար Պիրս Մորգանը Չելսիի երկրպագուներին կոչ է արել բոյկոտել խաղը։  

̰
Գյումրիում հայրը վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն․ երեխան տեղում մահացել է

22:28 23.05.2019

Այսօր՝ ժամը 20:37-ին, Գյումրիի շտապօգնության կայան ահազանգ է ստացվել, որ Մսի կոմբինատ թաղամասում՝ թիվ 8 դպրոցի մոտակայքում, կա մանկահասակ երեխայի դի: Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը պարզել է, որ Մսի Կոմբինատ թաղամասի Լալայան փողոցի 127/006 տնակի բնակիչ, 45-ամյա Արտեմ Ասատրյանն ավտոտնակից մեքենան դուրս բերելու պահին, հետընթացի ժամանակ չնկատելով իր երկու տարեկան որդուն, վրաերթի է ենթարկել, […]

̰
Անընդունելի եմ համարում այն քաղաքականությունը, որն այսօր վարում է ԿԳՆ-ն. Արամ Սիմոնյանի հայտարարությունը

17:49 23.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր հրաժարական է տվել գիտխորհրդի նիստի ավարտին: Քիչ առաջ ԵՊՀ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «ԵՊՀ ռեկտորն իր ելույթում նշեց. «Հարգելի՛ գործընկերներ, այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Եվ այս խոսքերն իմ հայրը մահանալուց առաջ ինձ ասաց: Այսօր ես կրկնում եմ՝ ամեն ինչ […]

̰
ՍԴ-ն գերազանցել է իր լիազորությունները. Վճռաբեկ դատարան

16:02 23.05.2019

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները հայտարարություն են տարածել, որում քննադատում են Սահմանադրական դատարանի մեկնաբանությունները՝ դրանք «լիազորությունների վերազանցում» որակելով։ Այս մասին հայտնում են ՀՀ վճռաբեկ դատարանից: Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «ՀՀ Սահմանադրության սկզբունքի հետևողական կենսագործումն ապահովում է ՀՀ Սահմանադրական դատարանը, որի որոշումները մշտապես կարևոր դերակատարություն են ունեցել Սահմանադրության կայունության և զարգացման ապահովման, սահմանադրական արժեքների արմատավորման, միասնական սահմանադրական […]

̰
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել

15:38 23.05.2019

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գևորգ Էմին-Տերյանը տեղեկացրեց, որ Արամ Սիմոնյանը իր հրաժարականի մասին հայտարարել է գիտխորհրդի նիստում, շուտով հայտարարություն կտարածեն:

̰
ՊՎԾ-ն ոստիկանությունում ուսումնասիրություն է իրականացնում

13:21 23.05.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մայիսի 7-ից սկսած ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ։ Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Ուսումնասիրությունները գտնվում են ամփոփման փուլում։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն առավել բովանդակային պարզաբանում կներկայացնի ուսումնասիրությունների ամփոփումն ավարտելուց հետո։

̰
ՍԴ-ն մի քանի ժամ ունի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վերաբերյալ որոշում կայացնելու համար

12:52 23.05.2019

ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։ ՍԴ-ից տեղեկացրին, որ դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում, և դիմումի […]

̰
ՍԴ-ն հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վերաբերյալ

11:58 23.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման դիմումը նախնական ուսումնասիրության փուլում է: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջում: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ի պատասխան մի շարք հարցումների` ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և […]

̰
Ինչպե՞ս է 1.5 տարեկան երեխան վնասվածք ստացել մանկապարտեզում

11:46 23.05.2019

«Ինչուիկ» նախակրթարանում օրեր առաջ երեխան քերծվածք է ստացել դեմքի շրջանում: Նախակրթարանի տնօրեն Արթուր Ավետիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց: Նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 16-ին: «Երեխան եղել է մանկասայլակում, դայակը գնացել է, որ խաղալիք բերի: 2 տարեկան Մանեն ճանկռել է երեխայի դեմքը: 1.5 տարեկան Դավիթիկը մանկասայլակի մեջ է եղել, ճանկռողը 2 տարեկան Մանեն […]

̰
Երևանի Մուշավան թաղամասում մի քանի տներ հայտնվել են ջրի մեջ

11:01 23.05.2019

Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 06։30-ի սահմաններում մի քանի քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է և լցվել մի քանի բակեր ու տներ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ խումբը, Երևանի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի […]

̰
Լիբանանահայ Ավետիս Կալպակլյանին հաջողվեց բարձրանալ Էվերեստի գագաթը

09:03 23.05.2019

Լիբանանահայ Ավետիս Կալպակլյանին հաջողվեց բարձրանալ Էվերեստի գագաթը։ Նա այս պահին 4-րդ ճամբարում է (7950 մ), հետո կիջնի 3-րդ ճամբար (7200 մ), որտեղ էլ կգիշերի։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, ի հիշատակ Ցեղասպանության զոհերի՝ լիբանանահայ լեռնագնաց Ավետիս Կալպակլյանն Էվերեստի ստորոտին ծածանել էր հայկական եռագույնը: Այդ ժամանակ նա ակլիմատիզացիա էր անցնում, որ գագաթ բարձրանար:

̰
Հնդկաստանում կապիկը կծել է 10 մարդու․ կա զոհ

08:14 23.05.2019

Հնդկաստանում կապիկը 9 օր ահաբեկել է տեղի բնակիչներին, հայտնում է The Times of India-ն։ Վայրի կենդանին կծել է 10 մարդու։ Տուժածներից մեկը կապկի կծելուց հետո մահացել է, քանի որ հիվանդանոցում կատաղության դեմ դեղանյութ չի եղել։ Զոհը 60-ամյա տղամարդ է։ Իշխանությունների անգործությունից դժգոհ տեղացիները մահացածի դին դրել են ճանպարհին ու արգելափակել երթևեկությունը։ Ոստիկանությունը բռնել է կենդանուն։ […]

̰
Իտալիայում հայ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի վթարից տուժածների թիվը հասել է 30-ի

00:52 23.05.2019

Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժածների  թիվը հասել է 30-ի, կա 1 զոհ: Վիրավոր զբոսաշրջիկներից 19-ը ՌԴ քաղաքացիներ են: Այս մասին հաղորդում է ТАСС -ը՝  հղում անելով Իտալիայում Ռուսաստանի դեսպանատան տվյալներին: «Մենք պարզել ենք, որ մահացածը ռուս կին է»,- ասել են դեսպանատանը՝ հավելելով, որ նրանք չեն կարող փոխանցել մահացածի անունը և ազգանունը: Իտալական ԶԼՄ-ները […]

̰
Հրապարակվել են Իտալիայում ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիների անունները

17:42 22.05.2019

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը նոր տեղեկություններ է հաղորդել Սիենա քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի մասին: «Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում եղել է ՀՀ երկու քաղաքացի՝ Մարգարիտա Գյուլումյան՝ ծնված 10․06.1982թ. և Նինա Մեհրաբյան՝ ծնված 24.04.1987թ.։ Նինա Մեհրաբյանը ստացել է թեթև վնասվածքներ և համապատասխան բուժօգնությունից հետո դուրս գրվել։ Մարգարիտա […]

̰
Ստանիսլավ Զասը 2020թ. հունվարից հնարավոր է գլխավորի ՀԱՊԿ-ը

17:39 22.05.2019

Այսօր ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում հավանություն տրվեց Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու 2020թ. հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Ստանիսլավ Զասի թեկնածությունը։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

̰
BACK_TO_TOP