15:51 02.06.2019
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատասխանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որը վերաբերում էր Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանն ու առաջնագծում իրավիճակի սրման քայլերին։ Բաքուն անհեթեթ բնորոշումներ է տվել հայկական կողմի հայտարարությանը՝ պնդելով, թե դրա մեջ հուզական և հակասական ելևէջներ կան, ինչը կրկնում է Հայաստանի ներքաղաքական վիճակի դրսևորումները։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը կառուցողականության […]
16:28 01.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Սուրեն Պապիկյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրու-թյան 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Սուրեն Պապիկյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատելով նրան տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
16:26 01.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արայիկ Հարությունյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատելով նրան կրթության և գիտության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
16:23 01.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էկոնոմիկայի նախարար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան Խաչատրյանին նշանակել էկոնոմիկայի նախարար՝ ազատելով նրան տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
16:21 01.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Էրիկ Գրիգորյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Էրիկ Գրիգորյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար՝ ազատելով նրան բնապահպանության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
16:19 01.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հակոբ Արշակյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերւթյան նախարար՝ ազատելով նրան տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
11:00 01.06.2019
Հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
08:44 01.06.2019
Ամերիկայի Վիրջինիա Բիչ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 6 մարդ։ Այդ մասին հայտնում է WTKR News 3-ը։ Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն՝ վիրավորների թվում ոստիկան կա, որը ողջ է մնացել, քանի որ զրահաբաճկոնով է եղել։ Կասկածյալը մտել է քաղաքապետարանի շենք և անմիջապես կրակոցներ արձակել մարդկանց ուղղությամբ: Երբ ժամանել են ոստիկանները, […]
16:57 31.05.2019
Ցյուրիխում անհայտ անձի կողմից պատանդառումն ավարտվել է ողբերգությամբ: Կա 3 զոհ: Այս մասին հաղորդում է Berliner Morgenpost-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Ոստիկանության տվյալներով` 60-ամյա տղամարդը զենքի սպառնալիքով պատանդ է վերցրել 34-38 տարեկան 2 կնոջ, ապա նրանց ստիպել, որ լուռ նստեն իր բնակարանում: Շուտով դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության աշխատակիցները և շրջափակել տարածքը: 60-ամյա տղամարդու […]
13:13 31.05.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի նոր թեկնածու է առաջադրել: Ինչպես երևում է հրապարակված փաստաթղթից, Արմեն Սարգսյանը առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
13:05 31.05.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռք բերված հիմնավոր տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ի հայտ եկել Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու և դրան օժանդակելու վերաբերյալ: Այդ առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գյումրու […]
11:59 31.05.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում նռնակ է պայթել։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի օգնությամբ տանը գտնվող 3 անձինք, որոնք բեկորային վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են բուժհաստատություններ։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է […]
11:58 31.05.2019
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված ան հրապարակմանը, որում ասվում է, որ իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը և բաքի մեջ ջուր լցրել: Ավելին՝ իրավապահները պարզել են, որ այդ ամենի հետևանքով 11 մարտական մեքենաներ տեխնիկական խնդիրների […]
10:35 31.05.2019
Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ: Վերջիններս ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
08:19 31.05.2019
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Մել Դալուզյանն Ամստերդամում դանակահարվել է։ Այս մասին հայտնել է Ամստերդամում գտնվող ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մինասյանը։ «Երկու դիմակավորված անձ, զինված դանակով, այսօր ցերեկն Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը՝ սպառնալով աշխատողին։ Իմ լավ ընկերը՝ Մելը, այդ պահին գնումներ էր կատարում, և տեսնելով տեղի ունեցողը՝ աշխատողին օգնության է հասել, տապալել գողերին։ […]
01:10 31.05.2019
Իրաքի Քիրքուք քաղաքում պայթյունների շարքի հետևանքով զոհվել է առնվազն 6, վիրավորվել՝ 12 մարդ: Այս մասին հաղորդում է Rudaw հեռուստաալիքը, փոխանցում է RIA Novosti-ն։ Աղբյուրի տվյալներով` քաղաքի տարբեր մասերում պայթուցիկ սարքերով լի մեքենաներ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր են գործի դրվել: Sky News Arabia-ի հաղորդմամբ՝ ահաբեկչության հետևանքով տուժել են Իրաքի անվտանգության ծառայության աշխատակիցները: Ավելի վաղ Իրաքի անվտանգության […]
20:07 30.05.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել շարք փոխնախարարների պաշտոններից ազատելու վերաբերյալ: Ըստ այդմ` վարչապետի որոշմամբ` կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Գրիշա Թամրազյանը, Լուսինե Առաքելյանը և Արևիկ Անափիոսյանը, «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիշա Թամրազյանին ազատել կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից», «Ղեկավարվելով «Հանրային ծառայության […]
18:17 30.05.2019
Մայիսի 30-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում նռնակ է պայթել։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի օգնությամբ տանը գտնվող 3 անձինք, որոնք բեկորային վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են բուժհաստատություններ։ Ըստ նախնական տվյալների՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նախկին ամուսինը նռնակը նետել է տուն: Նրան հայտնաբերելու ուղղությամբ […]
17:17 30.05.2019
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքում մոտ 40-50 րոպե առաջ խափանում է տեղի ունեցել, այս տեղեկությունը SHANTNEWS.am-ին փոխանցեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: «Խափանումը տեղի է ունեցել Գործարանային կայարանում: Եղել է գնացքի խնդիր, 12 րոպե ուշացում է եղել: Դեռևս քաղաքացիներից ոչ ոք չի բողոքել: Անջատվել են գնացքի լույսերը, այս պահին գնացքն ուղևորվել է դեպո՝ տեխզննման»: Տաթև Խաչատրյանը […]
16:30 30.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵՊՀ-ում մեկնարկել է Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ ընտրվելու է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Նիստի օրակարգում երկու հարց է ներառված՝ մայիսի 23-ին հրաժարական տված ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի ընդունումն ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը: Քվեարկության արդյունքում 21 կողմ ձայնով ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը, իսկ մյուս թեկնածուի` Վահե […]
13:48 30.05.2019
Պետական եկամուտների կոմիտեն թմրամիջոցի ներմուծման խոշոր դեպք է բացահայտել, հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացիներ Է.Ֆ.-ի և Ֆ.Ֆ.-ի ուղեբեռները: Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացված հսկողության արդյունքում Է.Ֆ.-ին պատկանող ճամպրուկի ներսի հատվածից հայտնաբերվել է սև գույնի ինքնակպչուն ժապավենով փաթեթավորված 3 կգ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրանյութին նմանվող պինդ մոխրագույն […]
07:46 30.05.2019
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ Դանուբ գետում, զբոսաշրջային մոտորանավ է խորտակվել։ Հաղորդվում է 7 զոհի մասին։ Նավում գտնվել են հարավկորեացի 33 զբոսաշրջիկներ և անձնակազմի հունգարացի 2 անդամ։ 21 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Դեպքը տեղի է ունեցել հունգարական խորհրդարանի շրջանում։ Նախնական տվյալներով՝ նավին հարվածել է մեկ այլ զբոսաշրջային նավ։ Նշվում է, […]
18:57 29.05.2019
Ազգային ժողովն այսօր 30 կողմ, 53 դեմ, 5 անվավեր ձայներով մերժել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցնելու համար։ Վաղարշյանի թեկնածությունն առաջարկել էր ՀՀ նախագահը՝ Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում։
11:10 29.05.2019
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: Պետությանը պատճառված վնասից, ընդհանուր առմամբ, մինչ օրս վերականգնվել է 825 679 568 ՀՀ դրամ գումար: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր […]
10:48 29.05.2019
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստը հոբելյանական է. լրանում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության հիմնադրման 5-ամյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նիստին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին շնորհել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի կոչում: «Ի […]
10:09 29.05.2019
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական լիագումար նիստը: Խորհրդարանն առաջին և երկրորդ ընթերցումներով կքննարկի մի շարք օրենքի նախագծեր, տեղի կունենա նաև կառավարության հետ ավանդական հարցուպատասխանը: ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկվել է 41 հարց: Խորհրդարանը նիստը սկսում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմամբ: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել: Նախագահ […]
07:47 28.05.2019
Ճապոնական Կավասակի քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է այգու այցելուների վրա։ Տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել 15 մարդ, որից 10-ը՝ դպրոցականներ։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Նշվում է, որ ավելի ուշ 2 մեծահասակ և 1 երեխա մահացել են։ Չարագործին հաջողվել է թաքնվել հանցանքի վայրից, սակայն այնուհետև նրան բռնել են։ Հանցագործը նույնպես վիրավոր […]
23:07 27.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ վարչական շրջանի նստավայրում ավարտվեց դատավորների արտահերթ ժողովը, որին մասնակցել է 165 դատավոր: Նիստը դռնփակ է եղել: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընթերցեց դատավորների ընդհանուր ժողովի հայտարարության տեքստը: «Դատավորների ընդհանուր ժողովը ևս կարևորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը` այն համարելով համընդհանուր իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայման, սակայն դա պետք […]
11:39 27.05.2019
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացված եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Դիտյատինի անվան սպորտային մարմնամարզության գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանը 3 ոսկե և 2 արծաթե մեդալ է նվաճել առանձին գործիքների վրա: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամը հաղթել է բազմամարտում, հենացատկի և նժույգթափերի վարժություններում: Օղակների և ազատ վարժություններում Դավթյանը դարձել է արծաթե […]
07:35 27.05.2019
Այս տարվա հունվարին ձևավորված Brexit կուսակցությունը, որը գլխավորում է Միացյալ թագավորության անկախության կուսակցության (UKIP) նախկին նախագահ Նայջել Ֆարաջը, առաջատար է Մեծ Բրիտանիայից Եվրախորհրդարանի ընտրություններում։ Նախնական տվյալներով՝ այն ստանում է 31․9% ձայն, երկրորդ տեղում «Ազատ դեմոկրատներն» են (21%), հայտնում է BBC-ն։ Իշխող Պահպանողական կուսակցությունը ստացել է ընդամենը 8․7 տոկոս ձայն։ 2014 թվականին կայացած նախորդ ընտրությունների արդունքների […]