08:48 20.05.2019
Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները խոչընդոտեցին։ Դատավորը վայր ընկավ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, առավոտյան ցուցարարները մեքենաներով արգելափակել են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան տանող մուտքը։ Ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել դատավոր Դավիթ Բալայանին մուտք գործել աշխատավայր։
00:16 20.05.2019
Սիրելի՛ հայրենակիցներ, Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։ Ուստի կոչ եմ անում […]
23:25 19.05.2019
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդն իր ամբողջ կազմով, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Հրանտ Անանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Տիգրան Խուրշուդյանի, Հարություն Հարությունյանի, Նելլի Հարությունյանի, Արայիկ Ղազարյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի և Գայանե Դեմիրչյանի, 19.05.2019թ․ հրատապ նիստ է անցկացրել և որոշել է կոչով դիմել Հայաստանի Հանրապետության […]
19:42 19.05.2019
Առավոտյան ժամը 08:30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ժամը 12։00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- գրել է նա:
18:42 19.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով․ «Վաղը՝ ժամը 12:00-ին, կհայտարարեմ Հայկական հեղափոխության երկրորդ` ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»:
17:07 19.05.2019
Իդլիբ նահանգում սիրիական բանակը դադարեցրել է ռազմական գործողությունները, հայտնում է РИА Новости»-ն: Նշվում է, որ գրոհայինները դեռևս շարունակում են կրակել Համայի, Լաթաքիայի և Հալեպի շրջաններում: Զինվորականների խոսքերով՝ հակառակ կողմը շարունակում է գրոհել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների վրա:
13:41 19.05.2019
Մայիսի 19-ին՝ ժամը 13:03-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, կինոլոգիական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]
11:21 19.05.2019
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը արաբական երկրների առաջնորդների շտապ գագաթնաժողով է հրավիրել, որը պետք է անցկացվի ոչ ուշ, քան մայիսի 30-ին, փոխանցում է РИА «Новости»-ն։ Այդպիսի վճռական պահանջի պատճառը Իրանի հետ հարաբերությունների սրումն է։ Երկրի ՆԳՆ-ն միջազգային հանրությունից պահանջել է կոշտ դիրքորոշում պահպանել Իրանի նկատմամբ և արգելել «քաոսի սերմանումը»։ ԱՄԷ-ում Սալմանի պահանջը […]
09:46 19.05.2019
Հոնդուրասի կազմում գտնվող Ռոաթան կղզու մոտ մասնավոր ինքնաթիռ է կործանվել։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Առնվազն 5 հոգի զոհվել է, այդ թվում՝ օդաչուն։ Հոնդուրասի ԶՈւ-ի ներկայացուցիչ Խոսե Դոմինգո Մեզայի տվյալներով՝ զոհվածներից 4-ը ԱՄՆ քաղաքացիներ են, 5-րդ զոհի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Միևնույն ժամանակ, տեղի իշխանությունները պնդում են, որ 4 զոհերը Կանադայի […]
17:53 18.05.2019
Սույն թվականի մայիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 17:01-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:01-ին) ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.840 և արևելյան երկայնության 44.300աշխարհագրական կոորդինատներով (ՀՀ ք. Սպիտակից 3 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Սպիտակ […]
17:25 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն ազատության մեջ է: Րոպեներ առաջ նա դուրս եկավ ԱԱԾ-ից և հեռացավ՝ լրագրողներից աննկատ: Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց՝ իր պաշտպանյալն արդեն ազատված է: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ռոբերտ Քոչարյանն Արցախ այցելելու իրավունք ունի՞, թե՞ ոչ: Ալումյանը դրական պատասխան տվեց, սակայն նաև նշեց՝ փաստաբանները նրա այցելության և գտնվելու վայրի […]
16:28 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն այժմ տանում են մեկուսարան: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այս պահին այնտեղ են գնում նաև Քոչարյանի պաշտպանները: Բոլոր փաստաթղթերը լրացնելուց Ռոբերտ Քոչարյանին ազատ կարձակեն: Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա րոպեներին նրան ազատ կարձակեն: Ավելի վաղ հայտնել էինք՝ րոպեներ առաջ Երևանի ընդհանուր իրավասության […]
16:04 18.05.2019
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը: Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից: Խափանման միջոց ընտրվեց՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելը: Հիշեցնենք՝ դատարանը 4 օր շարունակ նախնական դատական նիստում քննում էր պաշտպանական կողմի միջնորդությունը Քոչարյանի կալանքն անձնական […]
12:39 18.05.2019
Վերակիրառություն է ստացել վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը: Խոսքն այն վարորդների մասին է, որոնք 2017 թվականից իրավունք էին ստացել չկնքել ԱՊՊԱ պայմանագրեր, եթե իրենց պատկանող տրանսպորտային միջոցները չէին շահագործվում, եթե անգամ պետհամարանիշները հանձնված չէին ճանապարհային ոստիկանությանը: Այս տարվա մայիսի 6-ից սկսած ԱՊՊԱ պայմանագիր ունենալու պահանջը պարտադիր է համարվում բոլորի համար: Մինչև հիմա այդ արտոնություններից […]
12:07 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր հատուկ ասուլիս է հրավիրել, որպեսզի իրենց դիրքորոշումն արտահայտի պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառման վերաբերյալ, ինչպես նաև հայտարարություն և կոչեր անի պաշտոնատար անձանց։ Ալումյանի խոսքով՝ Սարգսյանի հրապարակումը խախտում է Քոչարյանի անմեղության կանխավարկածը, ինչպես նաև սահմանադրական կարգի տապալման կոչեր է պարունակում, քանի որ քաղաքացիներին կոչ է անում ճնշում գործադրել […]
11:46 18.05.2019
Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Նուբարաշեն 6-րդ փողոցում բախվել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ՝ 26-ամյա Էդգար Բաղդասարյանի վարած Mercedes մակնիշի 36 CO 813 համարանիշի և 58-ամյա Ասատուր Առաքելյանի վարած «Երազ» 762 B մակնիշի 35 DQ 872 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ` բախման հետևանքով «Երազ»-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ […]
11:29 18.05.2019
Մայիսի 18-ին` ժամը 02:58-ին. 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին կախվել է ճաղավանդակներից և փորձում է ցած նետվել: Փրկարարներն […]
19:43 17.05.2019
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին. նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): Այս տեղեկությունը Armtimes.com-ի զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: […]
12:19 17.05.2019
Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 07։50-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորն […]
10:54 17.05.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների միջոցառումներով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Գյումրու «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը ապօրինություններ է թույլ տվել: Քննությանն այս պահին հայտնի տվյալներով` մարզադպրոցի նախկին տնօրենն օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր […]
10:18 17.05.2019
ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ քրգործի՝ Կորյուն Աթոյանը, 2011-2018 թվականներին ռեկտորի պաշտոնական դիրքն օգտագործելով, վատնել է իրեն վստահված առանձապես խոշոր չափի գումար՝ 350-400 մլն դրամ:
17:06 16.05.2019
Փաստաբան Հայկ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել և ահազանգում էր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող իր պաշտպանյալի՝ Զորիկ Մեսինյանի առողջական վիճակի մասին: Ավելի քան 2 տարի կալանավայրում գտնվող ամբաստանյալը մեկ տարվա մեջ 2-րդ հացադուլն է հայտարարել՝ ի նշան բողոքի, որ իրեն պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում։ Ըստ փաստաբանի` Զորիկ Մեսինյանն ունի մի շարք ծանր հիվանդություններ, որոնց […]
17:04 16.05.2019
Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դատարանի դահլիճում են: Նրանք երաշխավորագրեր են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով: Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունն ընթանում է դռնբաց, քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հարցը: Քոչարյանը հայտարարել է, որ լրագրողներին պետք է դուրս հրավիրեն դահլիճից, քանի որ ինքը պետական […]
15:56 16.05.2019
ՄԻԵԴ այսօրվա՝ «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի» վճռով ճանաչվել է Հյուսիսային և Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված ևս մեկ քաղաքացու իրավունքի խախտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը: «Սա Հայաստանի դեռ արնահոսող վերքերից է, և դեռ շարքով գալու են բազմաթիվ այսպիսի վճիռներ ՄԻԵԴ-ից, և այս ընտանիքները դեռ շարունակելու են մի փոքր խումբ […]
12:53 16.05.2019
Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը գրավոր հայտարարություն է տարածել Թուրքիայում 13-ամյա հայ տղայի՝ ուղիղ եթերում իբրև իսլամ ընդունելու աղմկահարույց միջադեպի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Աթեշյանը հայտարարության մեջ նշել է, որ այդ ցավալի միջադեպը չի ընդունվել ոչ միայն հայ համայնքի, այլև իսլամական համայնքի մի շարք շրջանակների կողմից: Վերջինս տեղեկացրել է, որ […]
12:10 16.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, որտեղ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, չհաջողվեց լուծել ձայնի խնդիրը: Լրագրողները, ի նշան բողոքի, դուրս եկան դատարանի դահլիճից, մինչև ձայնի խնդիրը լուծվի: Դժգոհությունից հետո լրագրողներին թույլատրվեց ապակիներից ներս մտնել և նիստին հետևել դահլիճի այդ հատվածից:
11:47 16.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Անվտանգության խորհրդի […]
11:08 16.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ «Լիազոր ներկայացուցիչ նշանակելու և ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 15-ի N 766-Ա որոշումն ուժը կորցրած է ճանաչվել»: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի և հիմք ընդունելով «ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման մասին» պայմանագրով հաստատված կանոնադրության 8-րդ հոդվածը ու «Անկախ […]
10:44 16.05.2019
Պետական եկամուտների կոմիտեի կողմից ստվերի բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում առանց դրոշմապիտակների (կամ դրոշմանիշներով) պարտադիր դրոշմավորման ենթակա ավտոյուղեր իրացնելու վերաբերյալ այդ ոլորտի պաշտոնական ներկրողների կողմից ստացված բողոքների կապակցությամբ՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքում ու ՀՀ մարզերում գործող մի շարք ավտոյուղման կետերից և ավտոյուղեր վաճառող խանութներից հայտնաբերվել են […]