12:50 12.05.2019
ԱՄԷ-ի հյուսիսային Ֆուջեյրա նավահանգստում առնվազն 7 նավթային լցանավերում պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը։ Նշվում է, որ պայթյունները եղել են հզոր և հաջորդական, դրանք որոտացել են ժամը 4:00-ից մինչև 7:00-ն։ Ականատեսները հայտնել են նավահանգստի երկնքում երևացած ամերիկյան և ֆրասիական մի քանի ռազմական ինքնաթիռների մասին։ Պայթյունների պատճառը հայտնի չէ։ Տուժածների մասին տեղեկությունը ճշտվում […]
18:56 11.05.2019
SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` Մյասնիկյան պողոտայում վրաերթի են ենթարկել քաղացու, ինչի հետևանքով նա մահացել է։ Դժբախտ դեպքի հետևանքով Մյասնիկյան պողոտայից քաղաքի կենտրոն իջնող ճանապարհահատվածն ամբողջությամբ խցանված է։ Վրաերթի մանրամասները պարզվում են։ Խորհուրդ է տրվում շրջանցել Մյասնիկյան պողոտան։
16:18 11.05.2019
Իրան-իրաքյան սահմանին 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնն էլ գտնվում է Իրաքի Հալաբջա քաղաքից 32 կմ հարավ-արևմուտք: Տուժածների և ավերածությունների մասին առայժմ չկան տեղեկություններ:
14:43 11.05.2019
Աշտարակ քաղաքում ծանր վնասվածք ստացած 12-ամյա տղան մահացել է. այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացրեց, որ երեխան մինչ տեղափոխվելու պահը ուներ ծանր, կյանքի հետ պրակտիկորեն անհամատեղելի վնասվածք, 3-րդ օրն էր՝ կոմայի մեջ էր: «Երեխայի վիրահատությամբ զբաղվել են ոչ միայն «Սուրբ Աստվածամայր» կենտրոնի մասնագետները, այլև Սանկտ Պետերբուրգից […]
12:50 11.05.2019
Մայիսի 10-ի՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկություն են անցկացրել հիմնարկում: Խուզարկության արդյունքում հիմնարկի տարբեր խցերից հայտնաբերվել են 12 հեռախոս, հեռախոսի 17 լիցքավորիչ, 5 ականջակալ, 3 տուփ ինքնաշեն խաղաթուղթ, 4 զույգ զառ և 5 դանակ: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են` մայիսի 8-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ […]
12:38 11.05.2019
Արտակարգ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգում: Հյուսթոնի նավահանգիստներից մեկում 2 բեռնատար նավեր հարվածել են նավթատար նավին: Այս մասին հայտնել է CBS News-ը: Բախման հետևանքով մի քանի տոննա նավթամթերք է թափվել Մեքսիկական ծոց: ԱՄՆ-ի ափային անվտանգության հսկիչների փոխանցմամբ՝ նավերը տեղափոխում էին ավելի քան 25 տոննա նավթամթերք: Բախման հետևանքով տուժածներ չկան: Barges and oil tanker […]
11:54 11.05.2019
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, չնայած երկրների միջև լարվածությանը, իրավունք ունի մասնակցել Բաքվում կայանալիք ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը: «Ադրբեջանում մարզական մեծ իրադարձություններ շատ են եղել, որոնց մասնակցել են հայ մարզիկնեը: Սպորտը քաղաքականությունից դուրս է»,- ասել է Աբդուլաևան: Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի […]
10:38 11.05.2019
Թբիլիսիից մեկնած ռազմատրանսպորտային Ан-12 ինքնաթիռի օդաչուին Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ստիպել են Ջայպուրում հարկադիր վայրէջքի գնալ։ ТАСС-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը Նյու Դելի է ուղևորվել պակիստանյան Կրաչի քաղաքով։ Օդանավը մի քանի ժամ խուզարկել են։ Ոստիկաններն անձնակազմին հարցաքննել են, որից հետո թույլ են տվել շարունակել թռիչքը։
10:17 11.05.2019
Մայիսի 11-ին՝ ժամը 00:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի հրդեհը մարելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:26-ին, մարվել՝ 04:07-ին: Այրվել է աղբ՝ մոտ 100 խմ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքապետարանի մեկ տրակտոր և մեկ ջրատար:
21:08 10.05.2019
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանում խոշոր վթար է տեղի ունեցել։ SHANTNEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Mercedes մակնիշի մեքենան Սարալանջի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, մոտ 30 մետր գլորվելով, հայտնվել Ավետիսյան փողոցում, որտեղ էլ բախվել է Тօyota մակնիշի ավտոմեքենային։ Նախնական տեղեկություններով՝ մեքենայում միայն վարորդն է եղել, որը արգելափակվել է մեքենայի մեջ։ […]
20:43 10.05.2019
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով, որ մեքենան 20 մետրից գահավիժել է։ «Սարալանջը շրջանցեք, խոշոր վթար է»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:10 10.05.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ. ապրիլի 16-ին Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում, ապրիլի 23-ին Նորագավիթ թաղամասում տեղի ունեցած միջադեպերի, ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված խուլիգանության դեպքերի […]
12:38 10.05.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը: Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը շահադիտական […]
11:19 10.05.2019
Ազգային ժողովում այսօր քվեարկությամբ ընդունվեցին այն նախագծերը, որոնք նախորդ օրերին քննարկվել էին լիագումար նիստերում։ Դրանց թվում էին․ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը (առաջին ընթերցում) – 92 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը (առաջին ընթերցում) – 101 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ, «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» […]
10:57 10.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գյումրիում մի քանի փողոցների վերանորոգման ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքի հանգամանքները: ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» հասարակական կազմակերպության կողմից 2019 թվականի ապրիլի 17-ին Շիրակի մարզի դատախազություն ներկայացված ամփոփ վերլուծությունը, որի համաձայն՝ նշված […]
10:03 10.05.2019
Սույն թվականի մայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 09:21-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.290 և արևելյան երկայնության 46.030աշխարհագրական կոորդինատներով (ՀՀ՝ ք. Դաստակերտից 10 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի […]
16:09 09.05.2019
Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե հիվանդները ներարկման հետևանքով կորցրել են տեսողությունը: «Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։ Դրա պատճառահետևանքային կապերը պարզվում են։ Հերքվել է տեսողությունը կորցնելու […]
15:00 09.05.2019
Քիչ առաջ Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Իսպանիայի «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը: «Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիլիա ի Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին՝ հետևել […]
11:39 09.05.2019
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, մայիսի 9-ին Դիլիջանի թունելում իրականացվելու են աշխատանքներ, ինչի արդյունքում ժամը 10:00-ից թունելը փակ է լինելու: 2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մայիսի 9-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի բաց […]
11:30 09.05.2019
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առիթով Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր վաղ առավոտյան մեկնարկել է ամենամյա Հաղթանակի շքերթը: Մոսկվայի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 11:00) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կարմիր հրապարակ և մեկ-մեկ ձեռքով ողջունել պատերազմի վետերաններին: Ապա հայտարարվել է Հաղթանակի շքերթի մեկնարկը: Մառախուղի պատճառով ժամանակավոր չեղարկվել է կործանիչների շքերթը, ապա հրապարակ է մտել […]
11:19 09.05.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մայիսի 9-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
09:46 09.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մայիսի 9-ի առավոտյան մեկնել է Արցախ մայիսյան եռատոնին՝ Շուշիի ազատագրման օրվան, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այս անգամ մեծ ռազմական շքերթ չի լինելու: Լինելու է այցելություն Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ են դրվելու արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմում զոհված […]
12:28 08.05.2019
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է 2015 թ-ին կնքված միջուկային գործարքից մասնակի դուրս գալու մասին: Նա այդ մասին ասել է հեռուստաուղերձում: Նրա խոսքով` իրենք հանձնառությունների խախտման նախաձեռնող չեն, իրենք պատերազմի սանձազերծող չեն, սակայն երբեք չեն դադարելու պայքարել ծաղրի դեմ: Միաժամանակ նա 60-օրյա ժամկետ է նշանակել, որպեսզի այդ ընթացքում գործարքի անդամ մյուս երկրներն առաջարկներ ներկայացնեն՝ միջուկային […]
12:04 08.05.2019
«Բուռն քննարկումներ են եղել մեր ֆրակցիայում, եղել են տարբեր կարծիքներ, մեր ֆրակցիայում կա միաձայն կարծիք, որ պետք է բարձրացնել աշխատավարձերը, մեր քաղաքական թիմը ևս կարծում է, որ պետական ապարատում աշխաավարձերը պիտի բարձրանան ու մրցունակ լինեն սեփական սեկտորի հետ: Բայց խմորումները բավականի մեծ էին, և ես ազնվորեն ասում եմ ՝ եթե անգամ մենք քվեարկենք և այս […]
11:27 08.05.2019
Երեկ՝ մայիսի 7-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Հ. Էմին փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, խոհանոցի պատշգամբի դռան վերևի հատվածում […]
10:45 08.05.2019
ՀՀ ԱԺ-ն տևական քննարկումներից հետո ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 79 պատգամավոր: Դեմ է արտահայտվել 41-ը, ձեռնպահ՝ 1-ը: Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեցին, որ խմբակցությունները դեմ են քվեարկելու նախագծին: Կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները` Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների […]
10:33 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է լրագրողների հետ՝ ամփոփելու իր պաշտոնավարման մեկ տարին: Ինչպես վարչապետը նախապես հայտնել էր՝ ասուլիսի ընթացքում նա կներկայացնի 100 փաստ նոր Հայաստանի մասին՝ բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրում: Սա վարչապետի 4-րդ ասուլիսն է:
08:03 08.05.2019
Ճապոնիայում ավտոմեքենան մխրճվել է զբոսանքի դուրս եկած մանկապարտեզի երեխաների խմբի մեջ։ Այս մասին հայտնում է տեղի Kyodo գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել Օցու քաղաքում։ ՃՏՊ-ից հետո 15 երեխա և 2 դաստիարակ է հոսպիտալացվել։ Տուժած երեխաներից 4-ը գտնվում են անգիտակից վիճակում։ Տեղի ունեցածի պատճառները պարզվում են։ Հաղորդվում է, որ մեքենան երեխաների խմբին վրաերթի է ենթարկել այլ […]
00:15 08.05.2019
Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
19:06 07.05.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով ՀՀ Ազգային անվտանգության սպառնալիքների մասին տեղեկություններ ստանալուն և պետության հիմքերն ամրապնդելուն, արտաքին սպառնալիքներից պետության անվտանգության ապահովմանն ուղղված, օրենքով իրեն վերապահված լիազորությունները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Ադրբեջանի Հանրապետության հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից կատարված լրտեսության դեպք: Մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության հետախուզության […]