12:47 07.05.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից մեծածավալ, համակողմանի ուսումնասիրության է ենթարկվել «ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքի օտարման գործընթացը, ինչի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից պահանջվել և ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն: Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչություն՝ […]
11:23 07.05.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել։ Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում, 2009-2018 թվականն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ […]
07:58 07.05.2019
Մեքսիկայի հյուսիսային Կոաուիլա նահանգում տեղի ունեցած ավիաաղետի զոհ է դարձել 13 մարդ։ Այս մասին հայտնում է նահանգի հասարակական անվտանգության հարցերով նախարարությունը։ Bombardier Challenger 601 ինքնաթիռի վթարման հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր անձինք՝ 10 ուղևորներն ու անձնակազմի 3 անդամները։ Վթարն անհայտ պատճառներով տեղի է ունեցել Օկամպո քաղաքի դժվարամատչելի լեռնային շրջանում։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է […]
07:34 07.05.2019
Թուրքիայի ԿԸՀ-ն որոշում է ընդունել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ։ Ընտրությունների արդյունքներով հաղթել էր ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչ Ռեջեփ Օզելը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Ստամբուլում կրկնակի ընտրություններ կանցկացվեն։ Թող դրանք հաջողություն բերեն»,- գրել է Օզելը թվիթերյան էջում։ Կրկնակի ընտրությունները կանցկացվեն հունիսի 23-ին։ ԿԸՀ-ում […]
22:49 06.05.2019
Երկարատև դադարից հետո այսօր կրկին ռմբակոծվել է Սիրիայի Քեսաբ հայավանը: Ահաբեկիչները հինգ ռումբ են արձակել գյուղի վրա, որոնցից մեկն ընկել է Քեսաբի հայկական Կրթասիրաց վարժարանի մոտակայքում: Բարեբախտաբար, վարժարանն արդեն փակ է եղել: Մյուս ռումբերն ընկել են գյուղի Ռամսիս թաղամասում: SHANTNEWS.am-ի Քեսաբի աղբյուրը հաղորդում է, որ վիրավորների թվում հայեր կան, որոնք տեղափոխվել են Լաթաքիայի հիվանդանոց: Նրանց […]
20:36 06.05.2019
Երևանի Ռուբինյանց փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց, այրվում է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա: Այս տեղեկությումը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԻՆ-ից: Մայիսի 6-ին՝ ժամը 19:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել. անհրաժեշտ […]
18:19 06.05.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա կատարված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և մի բաց բաժնետիրական ընկերության միջև 13.08.2010թ. կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է իրականացնել 11 մլրդ 798 մլն 546 հազար դրամի «Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման աշխատանքներ: Պայմանագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները […]
11:40 06.05.2019
Երեկ՝ մայիսի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ը հաղորդում է, որ ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ՝ 63-ամյա Սերգեյ Մխիթարյանը: Լրատվամիջոցը հայտնում է, որ նույն օրը` ժամը 15։00-ի սահմաններում, Պուշկինի փողոցի 60 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ ինչ-որ խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Մխիթարյանի և Երևան քաղաքի բնակիչներ՝ […]
09:35 06.05.2019
Հնդկաստանում «Ֆանի» ցիկլոնի զոհերի թիվը հասել է 33-ի, հայտնում է Reuters գործակալությունը։ Օդիշա նահանգում բնության տարերքի հարվածի հետևանքով ևս մոտ 300 մարդ վնասվածքներ է ստացել։ Ներկայում ավելի քան 60 հազար մարդ է մասնակցում տարերային աղետի հետևանքների վերացմանը։ Աշխատանքներ են իրականացվում նահանգի 10 հազար գյուղերում և քաղաքային 52 շրջաններում։ Փոթորիկը մոտ 1000 տուն է ավերել։ 240 […]
08:30 06.05.2019
Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչները պայմանավորվել են կրակի դադարեցման շուրջ՝ իսրայելցի զինվորականների կողմից Գազայի հատվածին հարվածելուց հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ պայմանավորվածության հասնելուն օգնել է Եգիպտոսը։ Այսպիսով՝ կողմերը պայմանավորվել են վերջ դնել բռնությանը։ Մայիսի 5-ի առավոտյան իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին Գազայի հատվածից իսրայելական տարածքի ուղղությամբ արձակված 430 հրթիռի մասին։ Ի պատասխան՝ իսրայելական բանակը […]
08:13 06.05.2019
Վերջին տվյալներով՝ զոհվել է Մոսկվա-Մուրմանսկ չվերթի 40 ուղևոր և անձնակազմի 1 անդամ։ Հրապարակվել է մայիսի 5-ին «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100-ի վթարային վայրէջքի հետևանքով զոհված անձանց անունները։ Նախնական տվյալներով՝ նրանց մեջ հայեր չկան։ Բուժօգնության է դիմել 19 մարդ։ Որոշ տվյալներով՝ մարդիկ հիմնականում մահացել են դարակներից ձեռքի ուղեբեռները դուրս բերելու փորձի պատճառով, ինչը դժվարացրել է տարհանումը։ Օդանավում […]
21:59 05.05.2019
Նվազագույնը 13 մարդ է զոհվել, 6 մարդ տուժել է «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Մուրմանսկ ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետևանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բժշկական ծառայություններին: ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր 1 զոհի և 4 տուժածի մասին: Հաղորդվում է, որ ինքնաթիռում գտնվել է 73 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Ինքնաթիռի հրամանատանը արտակարգ վայրէջք էր խնդրել «Շերեմետևոյից» թռչելուց քիչ անց: […]
21:42 05.05.2019
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը փակ է ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների համար՝ կապված ուղևորատար SSJ 100 -ի հետ կատարվածի հետ: Այս մասին հայտնում է TASS-ը: «Դա տեղի է ունեցել «Աերոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռի պատճառով»,- հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը: Հաղորդվում է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանը հավելյալ ռեսուրսներ է գործի դրել «Շերեմետևոյի» ինքնաթիռների թռիչքների սպասարկան նպատակով: Ավելի […]
20:58 05.05.2019
10 մարդ է զոհվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Superjet 100 ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով, հայտնում է նորությունների «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրին: «Նախնական տվյալներով՝ վթարային վայրէջքի և դրա հրդեհի հետևանքով զոհվել է 10 մարդ»,- ասել է աղբյուրը: Միաժամանակ, ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է 1 զոհի մասին: Գործակալությունը հայտնում է, որ ինքնաթիռում գտնվել է 73 ուղևոր և […]
20:20 05.05.2019
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում այրվող ինքնաթիռ է վայրէջք կատարել: Նախնական տեղեկություններով՝ դա «Աերոֆլոտ» ավիաընկերությանը պատկանող Sukhoi Superjet 100 ինքնաթիռ է: Ինքնաթիռը օդանավակայան է վերադարձել Մուրմանսկ թռիչքից անմիջապես հետո: Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռը վայրէջքի ժամանակ արդեն այրվում էր: В аэропорту Шереметьево пожар. Горит самолёт. Никого из других самолетов не выпускают. pic.twitter.com/raX0n5VhrO — Norenko Mikhail (@norenko_mikhail) May 5, 2019 […]
18:45 05.05.2019
Մի քանի օր անց Իսրայելում անցկացվելու է «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլը։ Սակայն Պաղեստինի ծայրահեղական խմբերից մեկը խոստացել է խոչընդոտել մրցույթի անցկացմանը։ Այս մասին հայտնում է իսրայելական մամուլը։ «Պաղեստինի իսլամական ջիհադ» կազմակերպությունը խոստացել է խոչընդոտել որևէ իրադարձության անցկացմանը, որը ուղղված կլինի իրենց դիրքորոշումների դեմ։ Այս օրերին պաղեստինյան կողմից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ, զոհվել են […]
14:28 05.05.2019
Մեծածավալ տեղումների և ձնահոսքերի վտանգի պատճառով Վրաստանում արգելվել է Գուդաուրի-Կոբի ճանապարհով ցանկացած տրանսպորտով երթևեկությունը։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այդ ճանապարհի հատվածներից մեկում՝ Քվեմո Մլեթա գյուղից մինչև Գուդաուրի ճանապարհով հնարավոր կլինի երթևեկել առանց կանգառի։ Այս ռեժիմն ապահովելու համար ճանապարհին լինելու են պարեկային ոստիկանության անձնակազմեր, որոնք հետևելու են անվտանգ երթևեկության կանոնների պահպանմանը։ Վրաստանի այլ ճանապարհներին, ըստ հաղորդագրության, երթևեկությունը […]
13:23 05.05.2019
Եվրամիությունը և ԱՄՆ Պետդեպը դատապարտել ու կոչ են արել դադարեցնել Գազայի հատվածից Իսրայելին հասցվող հրթիռային հատվածները: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Մայա Կոսյանչիչի և ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: «Այդ վտանգավոր իրավիճակի ապաէսկալացիան շտապ անհրաժեշտ է քաղաքացիական անձանց կյանքը պաշտպանելու համար: Իսրայելցիները և պաղեստինցիները իրավունք ունեն ապրել խաղաղության պայմաններում»,- ասվում է ԵՄ […]
12:10 05.05.2019
Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 07: 30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Գագիկ Յախշյանը իր վարած Ford Mustang մակնիշի 35 VR 489 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում, «Vitesse» խանութ-սրահի մոտ կայանված […]
11:50 05.05.2019
Աֆղանական հատուկ ուժերը երկրի հյուսիսում ոչնչացրել են Աֆղանստանում և Կենտրոնական Ասիայի հյուսիսում ԻՊ-ի զինյալների գործողությունները ղեկավարողին, հայտնում է Khaama Press գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության հայտարարությանը: Գործողությունը տեղի է ունեցել նախօրեին: Նշվում է, որ զինյալների առաջնորդը եղել է Մուֆթի Ուզբեկը, որը պատասխանատու է եղել Աֆղանստանի հյուսիսային շրջաններում ահաբեկիչների գործողությունների համար: Նա նաև զբաղվել է Կենտրոնական […]
09:53 05.05.2019
Մայիսի 5-ին, ժամը 00:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում այրվում է ավտոմեքենա (գազի բալոններով բեռնված): Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 10 կմ-ի ձախակողմյան հատվածում […]
09:30 05.05.2019
Մայիսի 4-ին տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով` 14:17-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.080 և արևելյան երկայնության 46.240 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 17 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Դադիվանք, Չարեքտար […]
22:05 04.05.2019
Ադրբեջանում ձերբակալված ու կեղծ մեղադրանքով դատապարտված Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Մարատ Ուլեդանով-Գալուստյանը վերջապես Բաքվի բանտից տեղափոխվել է Ռուսաստան։ Գրեթե 3 տարի նրան պահել են Բաքվի մեկուսարանում՝ հայկական ծագման պատճառով։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից։ Նրա խոսքերով՝ Մարատ Գալուստյանը ժամանակին զանգահարել է քրոջը, հրաժեշտ տվել և խնդրել մոռանալ իրեն․․․ Բայց, այնուամենայնիվ, հետևողական պայքարը տվեց […]
21:49 04.05.2019
2019թ. մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Ա.Զորոգլյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ […]
20:17 04.05.2019
Վենեսուելայում ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Այդ մասին Twitter-ում գրել Էլ-Ատլյոյի քաղաքապետը, փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքերով՝ ինքնաթիռում 7 մարդ է եղել։ Էլ-Ատիլյոյի քաղաքացիական պաշտպանության ուժերի թիմը որոնողական աշխատանքներ է իրականացնում։ Ներկա պահին ուղևորների և անձնակազմի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Նախնական տվյալներով՝ խոսքը Bell 412 ուղղաթիռի մասին է։
19:55 04.05.2019
Մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ-ից: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
13:42 04.05.2019
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Բասենի համայնքապետարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: 2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ոստիկանության Ախուրյանի բաժնի աշխատակիցների կողմից ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունից ստացված օպերատիվ տեղեկությունների իրացմամբ պարզվել է, որ Շիրակի […]
11:46 04.05.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` տեղեկացնելով, որ քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան: «Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով: Մայիսի 8-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստում նախատեսվում է ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը, որի համաձայն քաղաքապետարանի, այդ թվում՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-30 տոկոսով: Երևանի՝ […]
12:40 03.05.2019
Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում թերացման և չկատարված աշխատանքների համար ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Սանիթեք»-ը տույժի է ենթարկվել՝ որպես հետևանք խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, ընկերությունն իր ապրիլ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 26 մլն դրամով պակաս: Նշենք, որ […]
12:10 03.05.2019
Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով: Այս մասին ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակային խոցման թիրախ է ընտրում ոչ միայն ՊԲ առաջնային դիրքերը, […]