10:19 03.05.2019
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և խափանել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի աշխատակիցները: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԲՍՓ գործակալության Լոռու մարզի թիվ […]
09:56 03.05.2019
Երեկ՝ մայիսի 2-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության միջպետական սահմանի 380-րդ կմ հատվածում բախվել են Մեղրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Ահարոնյանի վարած Toyota Vitz մակնիշի 35 VR 168 համարանիշի և Սիսիան քաղաքի բնակիչ, 33-ամյա Նարեկ Թաթոսյանի վարած КамАЗ մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի […]
15:31 02.05.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ. ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում արձանագրված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք մեղադրյալի մասով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 22-ին Ավանում գործող «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնցից ոմանք՝ բժշկական […]
12:15 02.05.2019
Կառավարության այսօրվա նիստում քննարկման դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է կենսաթոշակը լիազորագրով վճարել 15 տարի՝ գործող օրենքով նախատեսված 1 տարվա փոխարեն, ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն […]
11:50 02.05.2019
«Բազմապատիկներով են կոռուպցիոն դեպքերով հայտարարված նախաքննությունների համադրությունը, շուրջ 12 անգամ ավելի կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնաս է հայտնաբերվել՝ 17-ի համեմատ, որն էլ իր հերթին տարբերվում է 2016-ի ցուցանիշներից»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա ընդգծեց, որ ոչ միայն հայտնաբերման դեպքերն են ավելացել, այլև դրանով պայմանավորված պետությանը պատճառված վնասների վերականգնման ծավալները: «Այսօր քննվող […]
11:24 02.05.2019
Կառավարության մայիսի 2-ի նիստում ներառված է 44 հարց, որից 29-ը՝ չզեկուցվող: Օրակարգային քննարկվող առաջին հարցն ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագիծն էր: Դրանով առաջարկվում է ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական […]
11:18 02.05.2019
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ 2019 թվականի մայիսի 6-ից վերսկսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ, ՀՀ օրենսգրքի համաձայն, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացը՝ 5.000 դրամի չափով տուգանքի կիրառմամբ: «Միաժամանակ հիշեցնում ենք, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների համաձայն` ԱՊՊԱ պայմանագիր կնքելը պարտադիր […]
11:03 02.05.2019
Երևանի քաղաքապետարանն արգելել է շրջիկ սրճարանների գործունեությունը քաղաքի փողոցներում։ Խոսքը մեքենաների մեջ բացված հյութերի ու թեթև սննդի կետերի մասին է, որոնք կանգնում են մայթերի մոտ ու ծառայություններ մատուցում անցորդներին։ Հիմա այդ շրջիկ սրճարանների սեփականատերերը կառավարության դիմաց են ու հանդիպում են պահանջում վարչապետի հետ։ Նրանցից մեկը հայտնեց, որ իրենք փոքր բիզնես են սկսել, քանի որ հեղափոխության […]
12:58 01.05.2019
Հակառակորդի կրակոցից Տավուշի առաջնագծի դիրքերից մեկում վիրավորված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Նրա վիճակը կայուն է, դրական դինամիկայով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2239742262728036 Հիշեցնենք, որ դեպքը եղել է երեկ․ ադրբեջանական կողմի կրակոցից գլխի շրջանում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանը։ Նրան ուղղաթիռով տեղափոխել են […]
11:12 01.05.2019
Գերմանիայի Համբուրգ քաղաքում «Մերսեդես GLC» ավտոմեքենան ներխուժել է առևտրի կենտրոն, տուժել է 10 մարդ, հաղորդում է Hamburger Abendblatt-ը: Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան, Համբուրգի Փոենբյութել շրջանի «Գալերիա Քաուֆհոֆ» կոչվող առևտրի կենտրոնում: Կադրերում երևում է, որ մեքենան կոտրել է ապակե դռներն ու մտել վաճառասրահ, որտեղ կանգ է առել ուղիղ շարժասանդուղքի դիմաց: 85-ամյա վարորդը թեթև վնասվածքներ […]
10:58 01.05.2019
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակը հերքել է Adamschiff.com կայքում հրապարակված այն տեղեկությունը, թե կոնգրեսականը հանդիպել է Սաուդյան Արաբիայի դեսպանին և թագավորության արքայադուստր Ռիմա բինտ Բանդար ալ-Սասուդին և նրանց հետ քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, գրում է Rusarminfo-ն: Նշվում է, որ հանդիպման մասին տեղեկությունն «արհեստականորեն է դրվել» կայքում և չի համապատասխանում իրականությանը: Տեղեկության […]
10:24 01.05.2019
Այսօր Երևանում սպանություն է տեղի ունեցել. Ժամը 04։50-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի է տեղափոխվել, որոնցից մեկը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։ Shamshyan.com-ի հաղորդմամբ` հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվածների ինքնությունը հայտնի […]
09:46 01.05.2019
Կարակասում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 71-ի։ Այս մասին հայտնում է CNN -ը։ Տուժածներից 43-ը հոսպիտալացվել են ռետինե փամփուշտներից ստացած վնասվածքներով, 2-ը՝ հրազենային վնասվածքով։ Եվրամիությունը բռնությունից և մարդկային զոհերից խուսափելու կոչ է արել։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով՝ գոյություն ունի ճգնաժամից դուրս գալու միայն քաղաքական, խաղաղ, ժողովրդավար տարբերակ, փոխանցում է […]
07:56 01.05.2019
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի (Շառլոտ քաղաք) ուսանողական ավանում կրակոցներ են հնչել։ Տեղի WSOC հեռուստաալիքի հաղորդմամբ՝ փամփուշտները վնասվածքներ են հասցրել 3 մարդու։ Իրավապահները բռնել են կասկածյալին։ Associated Press-ն իր հերթին, հղում անելով բժիշկներին, հայտնում է 2 զոհի մասին։
21:07 30.04.2019
Ճապոնիայի կայսեր թագաժառանգ Նարուհիտոն պաշտոնապես ստանձնել է միապետի գահը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Համաձայն թագաժառանգի հոր՝ կայսր Ակիհիտոյի գահից հրաժարվելու որոշման՝ Նարուհիտոյի միապետի լիազորությունների ստանձնումը տեղի է ունեցել Տոկիոյի ժամանակով կեսգիշերին: Դրանից մեկ օր առաջ երկրում անցկացվել է 85-ամյա միապետի՝ թագից հրաժարվելու և 59-ամյա թագաժառանգին փոխանցելու հանդիսավոր արարողությունը: Մայիսի 1-ից կսկսվի Նարուհիտոյի […]
15:41 30.04.2019
Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորվել է գլխից, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր: Զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից: Այլ մանրամասներ նա չհաղորդեց:
15:05 30.04.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով խարդախության դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ Ա.Շ-ն և Ն.Հ-ն, կազմակերպված հանցավոր խմբի կազմում, կեղծ տեղեկություններ են տարածել ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի […]
11:23 30.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը): Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարել էր, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականներից մեկի […]
11:17 30.04.2019
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը: Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և […]
10:59 30.04.2019
Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Միության կազմավորումից հետո այն 17-րդն է: Մասնակցության համար Հայաստան են ժամանել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հայաստանը խորհրդի նիստում կներկայացնի ՀՀ վարչապետ […]
10:20 30.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի […]
16:21 29.04.2019
Հակառակորդն այսօր՝ ապրիլի 29-ին, կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ճանապարհի ուղղությամբ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը: «Ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում են եղել կրակոցները, դրանք գյուղի ուղղությամբ չեն եղել, բայց գյուղի վարչական տարածքի վրա են եղել, այսինքն՝ զուտ Բաղանիս բնակավայրի վրա չեն կրակել: Թիրախում Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածն է […]
15:55 29.04.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում 2019թ․ ապրիլի 25-ին հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության օպերլիազորի կողմից 2017 թվականից պարբերաբար ՀՀ քաղաքացուց որպես կաշառք գումարներ շորթելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գ.Գ-ն, […]
12:52 29.04.2019
Ֆինլանդիան վավերացրել Է Հայաստանի և Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 29-ին հայտնել Է երկրի արտաքին գործերի նախարարությունը: «Ուրախ ենք հայտնել, որ Ֆինլանդիան վավերացրել Է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը կխորացնի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները և օգուտ կբերի Հայաստանի և ԵՄ-ի քաղաքացիներին»,-ասված […]
12:10 29.04.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել մարտի 1-ի քրգործի վերաբերյալ: «Հաշվի առնելով հանրային հետաքրությունը և բազմաթիվ լրատվամիջոցներից ստացված բանավոր հարցումները՝ տեղեկացնում եմ, որ գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական […]
11:34 29.04.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Ծաղկաձորի Ճոպանուղու (Ճոպանուղի) վերակառուցման նպատակով ՀՀ կառավարության 22.04.2004թ. թիվ 679-Ա որոշմամբ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի ակտիվների կազմից առանձնացվել են Ճոպանուղու առաջին, երկրորդ և երրորդ կայանները, և հանձնվել ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին, որն էլ իր հերթին նշված […]
20:10 27.04.2019
Ապրիլի 27-ին՝ ժամը 18։10-ին, ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում «Տաշիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2004 թվականին ծնված մի երիտասարդ, որը բուժհաստատությունում մահացել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են հանցագործությունը։ Նախնական տվյալներով՝ տղային դանակահարել է նրա […]
15:57 27.04.2019
Շրի Լանկայի իշխանությունները երեկ տեղի ունեցած ահաբեկչություններից հետո երկրում կիկին պարետային ժամ են հայտարարել: Իսկ մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված գործողությունների հետևանքով զոհվել է 15 մարդ: Իր հերթին, Կաթոլիկ եկեղեցին երկրում հետաձգել է կիրակնօրյա պատարգը: Կոլոմբոյի արքեպիսկոպոսը հայտարարել է, որ տեսել է հետագա հարձակումների մասին փաստող փաստաթուղթը: Այս մասին հայտնել է BBC-ն: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին […]
11:47 27.04.2019
ՌԴ-ում` Խաբարովսկի մոտակայքում, կործանվել է Як-18 թեթևշարժիչային ինքնաթիռ, հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ վթարի հետևանքով կա 2 զոհ: Այս պահին դեպքի վայր են մեկնել մասնագետները, կատարվում է քննություն: Ըստ նախնական տվյալների` շրջանառվում է ինքնաթիռի կործանման մի քանի վարկած՝ մարդկային գործոն, ինքնաթիռի տեխնիկական անսարքություն, անբարենսպաստ եղանակային պայմաններ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
11:00 27.04.2019
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 00։40-ի սահմաններում Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Է․ Գ․-ն ենթարկել հետիոտն՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 59-ամյա Հ. Հ.-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է Հ. Հովհաննիսյանի մահը, […]