TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+33.09 oC

Արխիվ

Դատախազությունն այսօր Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոք կներկայացնի

12:56 24.12.2018

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակման դեմ պայքարող էջմիածնեցիներին ընդառաջ դուրս եկավ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: Նա հայտնեց, որ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու մասին դատարանի որոշումը ստացել են, որոշման հետ համաձայն չեն, բողոքը գրում են, այսօր մուտք են անելու: Նա նշեց, որ ժամկետների […]

̰
Ցունամի Ինդոնեզիայում․ կան բազմաթիվ զոհեր

09:16 23.12.2018

Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհվել է 43 մարդ, մոտ 600 մարդ վնասվածքներ է ստացել։ Հաղորդվում է 50 անհետ կորածի մասին։ Տարերային աղետի հարվածը եղել է Ինդոնեզիայի արևմուտքում՝ Զոնդյան նեղուցի ափին։ Այս մասին հայտնում է Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչությունը։ Ցունամիի հարվածի հետևանքով ավերվել են մեծաթիվ տներ ու հյուրանոցներ։ Նախնական վարկածով՝ ցունամին կարող էր առաջանալ ստորջրյա […]

̰
Այս փուլում նպատակահարմար չենք գտնում Բելառուսի թեկնածուին ընդունել Երևանում․ Փաշինյան

13:45 22.12.2018

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գոհ է ՀԱՊԿ-ում ընթացող քննարկումներից, քանի որ դրանք բաց են ու անկեղծ, միտված են խնդիրների բացահայտմանը, ՀԱՊԿ հեղինակության բարձրացմանը և այլն։ Այս մասին ինքը՝ Փաշինյանը, ասաց այսօր լրագրողների հարցերին պատասանելիս։ SHANTNEWS.am-ի պարզաբանող հարցին՝ Բելառուսի կողմից իր թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու դեպքում Հայաստանը կօգտագործի՞ վետոյի իր իրավունքը, Փաշինյանը պատասխանեց․ […]

̰
Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշումը կբողոքարկվի. Գլխավոր դատախազություն

13:40 22.12.2018

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը կբողոքարկվի: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի այդ որոշման դեմ: Խաչատրյանը նշեց, որ Գլխավոր դատախազությունը դատարանի որոշումը ստացել է, այն հիմնավոր չէ:  

̰
Մանվել Գրիգորյանի ազատման որոշումն անակնկալ է եղել Փաշինյանի համար

13:29 22.12.2018

ԵԿՄ նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Մանվել Գրիգորյանի ազատ արձակումից հետո Էջմիածնում ցույց է եղել դատարանի այս որոշման դեմ։ Այս թեմայով, SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր նշեց, որ սրանով ևս մեկ անգամ հիմնավորվում է, որ ինքը չի միջամտում դատարանների անկախությանը։ «Ես հասկանում եմ այդ մարդկանց դժգոհությունը և, անկեղծ ասած, չգիտեմ՝ […]

̰
Տաջիկստանի նախագահը ևս ստորագրել է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակելու որոշումը

11:46 22.12.2018

Տաջիկստանի առաջնորդ Էմոմալի Ռահմոնն այսօր ստորագրել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի կողմից ներկայացված Ստանիսլավ Զասի նշանակման մասին որոշումը։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Մինչ այս՝ երեկ, հայտնի էր դարձել, որ նշանակման որոշման տակ ստորագրել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն էլ հենց առաջարկել էր Զասի թեկնածությունը։ Չնայած դրան՝ ՀԱՊԿ […]

̰
Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց

23:40 21.12.2018

Դատարանն այսօր 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին։ «Ազատության» հաղորդմամբ՝ րոպեներ առաջ նա դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայության շենքի մուտքից, հարցերին չպատասխանեց, միայն ասաց, որ «շատ լավ է»։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու […]

̰
Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

21:09 21.12.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր երեկոյան որոշել է փոխել ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը որոշել է կիրառել գրավը՝ 25 մլն դրամի չափով: Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (Շենգավիթի նստավայր) դատավոր Դավիթ Բալայանը: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: […]

̰
ՀԱՊԿ քարտուղարի նշանակման համար անհրաժեշտ է բոլոր 6 պետությունների ղեկավարների ստորագրությունը․ ՀԱՊԿ խոսնակ

18:03 21.12.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշանակվում է կոնսենսուսով՝ կազմակերպության անդամ բոլոր 6 պետությունների ղեկավարների համաձայնությամբ։ Իսկ Ստանիսլավ Զասի նշանակման մասին որոշման վերաբերյալ որևէ պետության ղեկավարի ստորագրության մասին ՀԱՊԿ քարտուղարությանը առայժմ պաշտոնապես հայտնի չէ։ Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի խոսնակ Վլադիմիր Զեյնետդինովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի» գործակալության հարցին։ Նրա խոսքերով՝ սահմանված չէ նաև որևէ ժամկետ, որի ընթացքում 6 […]

̰
Կոնգոյում աղետի է ենթարկվել ռուսական ինքնաթիռ․ կան զոհեր

17:22 21.12.2018

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ընկել է «Ան-26» բեռնատար ինքնաթիռ, որի անձնակազմի երեք օդաչուները, նախնական տեղեկություններով, ռուսաստանցիներ են։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Ընդհանուր առմամբ ինքնաթիռում եղել է 23 մարդ։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի անկման հետևանքով զոհվել է 6 մարդ, որոնցից մեկը ինքնաթիռի օդաչուներից է։ Ինքնաթիռը ընկել է մայրաքաղաք Կինշասայի մոտակայքում (հստակ տեղը դեռ ճշտված չէ)։ Այն […]

̰
Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին որոշումը

15:01 21.12.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը: Այս մասին տեղեկացնում է «Բելտա» կայքը: «Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարն արդեն այցելել է Ղրղըզստան, Ղազախստան, Տաջիկստան ու Ռուսաստան: Այդ պետությունների ղեկավարները հավանության են արժանացրել Բելառուսի թեկնածուին: Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես հավանության է արժանացրել Ստանիսլավ […]

̰
Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել

17:43 20.12.2018

«Սասնա ծռեր» խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ասելով, որ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր։ «Սիրելի հայրենակիցներ, րոպեներ առաջ վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։ Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա, համակարգային բնույթ կունենան և սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության […]

̰
Կորյուն Աթոյանն ազատվել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնից. նոր ռեկտորը Ռուբեն Հայրապետյանն է

11:15 20.12.2018

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է ռեկտորի պաշտոնից: Նա ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: «Րոպեներ առաջ կայացած ռեկտորատի նիստով, […]

̰
Աժ-ի ղեկավար կազմը հայտնի է

21:35 19.12.2018

«Իմ քայլը» դաշինքը  ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները։ Խմբակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուն Լիլիթ Մակունցն է, քարտուղարինը՝ Հակոբ Սիմիդյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Առաջարկվել են նաև հանձնաժողովների նախագահների թեկնածությունները, կարելի է ասել՝ ընդունվել են այս բոլոր առաջարկները: Վերջում տեղի է ունեցել քվեարկություն, և ընդունվել է վարչության որոշումը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

̰
Միրզոյանը կառաջադրվի ԱԺ նախագահ, Նազարյանը՝ փոխնախագահ․ տեղեկությունները հաստատվեցին

19:49 19.12.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Արարատ Միրզոյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ նախագահի պաշտոնում, իսկ Լենա Նազարյանի թեկնածությունը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ Այս մասին ինքը՝ Նազարյանը քիչ առաջ ասել է լրագրողների հետ զրույցում։

̰
Ղրղըզստանը նույնպես կողմ է Բելառուսի թեկնածուին ՀԱՊԿ քարտուղար նշանակելուն

13:52 19.12.2018

Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն այսօր ընդունել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին, որը Բելառուսի կողմից առաջադրվել է որպես ՀԱՊԿ քարտուղար՝ չնայած հայկական կողմի դեմ լինելուն։ «Այս տարի ՀԱՊԿ նախագահությունն անցել է Ղրղըզսանին։ Ես արդեն ընդունել եմ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարին, մենք զրուցել ենք, ու ես ստորագրել եմ որոշումը»,- այս մասին հայտարարել է Ղրղըզստանի նախագահը՝ […]

̰
Հուսանք՝ ՀՀ նոր ղեկավարությունը տղամարդկություն կունենա ԱՄՆ կողմից շանտաժին դիմակայելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար

13:27 19.12.2018

Հայաստանում ամերիկյան կողմի ակտիվության հետ կապված անհանգստություն պետք է ունենա ոչ Ռուսաստանը, այլ Հայաստանի ժողովուրդը։ Երկրում տեղի ունեցած ռադիկալ փոփոխություններից հետո ամերիկյան ներգրավվածություն Հայաստանի ներքին ու արտաքին գործերին ավելի ու ավելի անպարկեշտ է դառնում։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։ «Ջոն Բոլթոնը իրականում վիրավորական […]

̰
Ի՞նչ փոխըմբռնում է եղել Միլանում Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԱԳՆ արձագանքը

12:36 19.12.2018

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Արցախի հարցում Հայաստանի հետ փոխըմբռնում կա: SHANTNEWS.am-ի հարցմանը` ի՞նչ փոխըմբռնման մասին է խոսքը, ԱԳՆ-ից պատասխանել են. «Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից: Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված […]

̰
Դեկտեմբերի սկզբից Երևանի հոսպիտալ է տեղափոխվել տարբեր վնասվածքներով 7 զինծառայող․ ՊՆ

18:51 18.12.2018

Դեկտեմբերի սկզբից առ այսօր, տարբեր աստիճանի վիրավորումներ ու վնասվածքներ ստացած, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների բուժսպասարկումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կայազորային հոսպիտալներից ՀՀ ՊՆ Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ և քաղաքացիական բուժհաստատություններ է տեղափոխվել յոթ զինծառայող Նրանցից մեկ զինծառայող ունի մարմնի տարբեր հատվածների II-III աստիճանի այրվածքներ, Եվս մեկ զինծառայող ՀՀ ՊՆ ԿԿԶՀ է տեղափոխվել սիրտ-թոքային վերակենդանացումից […]

̰
Պայմանագրային զինծառայողը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. հարուցվել է քրգործ

13:12 18.12.2018

2018թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.  Հարությունյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է […]

̰
ՊՆ զորամասերից մեկում 19-ամյա զինվորը գլխի մասում հրազենային վնասվածք է ստացել

10:21 18.12.2018

Դեկտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում. գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, ով բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատի կողմից, հաղորդում է Shamshyan.com-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ հոսպիտալի բժիշկներին հաջողվել է փրկել զինվորի կյանքը, սակայն նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել։

̰
Առաջնագծում վիրավորված 6 զինծառայողի վիճակը կայուն է՝ տարբեր ծանրության․ հայտնի են նրանց անունները [ԼՐԱՑՎԱԾ]

19:12 17.12.2018

Հայաստանի զինված ուժերում անցած օրերին տեղի ունեցած 4 միջադեպի հետևանքով վիրավորվել է 6 զինծառայող։ Նրանք բոլորը կայուն վիճակում են՝ տարբեր աստիճանի վնասվածքներով։ Այսպես, շաբաթ օրն առաջնագծում ականի պայթյունից վիրավորվել են նրանցից երեքը։ Վիրավորվածներից Գևորգ Հովհաննիսյանը տեղափոխվել է Երևան։ Մուրացանի հոսպիտալից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ նրա ձախ ոտնաթաթն ամպուտացվել է, վնասվածք կա նաև դեմքի ձախ հատվածում, վիճակը […]

̰
Գյումրեցի 57-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ կասկածվող ռուս զինծառայողին մեղադրանք է առաջադրվել

18:46 17.12.2018

Գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ կասկածվող ռուս զինծառայողին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդների ներկայացուցիչները՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի  փաստաբաններ Արթուր Սաքունցը և Հայկ Հակոբյանը: Փաստաբանները 2 օր առաջ են ներգրավվել՝ որպես տուժողի ներկայացուցիչներ և քննչական մարմնից են տեղեկացել այն մասին, որ ռուս զինծառայողին մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք՝ […]

̰
Մոսկվայում գազի թունավորումից մահացել են հայաստանցի շինարարներ

18:13 17.12.2018

Մոսկվայի մարզի Շեստևո գյուղում կենցաղային գազի թունավորումից մահացել է հինգ մարդ, ծանր վիճակում է ևս մեկը։ Նրանցից երեքը Հայաստանից, մյուս երեքը՝ Ուզբեկստանից այնտեղ եկած մարդիկ էին, որոնք աշխատում էին շինարարության մեջ։ Այս մասին հայտնում է ռուսական կայքերից մեկը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ աշխատողները իրենց գործընկերների կողմից առավոտյան հայտնաբերվել են գազից թունավորված վիճակում։ Նրանց արագ տեղափոխել են բժշկական […]

̰
Երկու օրում երեք զինծառայող է վիրավորվել Արցախում․ նրանց ապաքինումը կիրականացվի Երևանում

12:52 17.12.2018

Երեկ Արցախի պաշտպանության բանակի հարավային զորամասերից մեկի դիրքերում հրազենային վնասվածք է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը: Նրան անմիջապես տեղափոխել են զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: Պաշտպանության նախարարությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ զինծառայողը հիմա տեղափոխվում է Երևան։ Հոսպիտալ հասնելուց հետո հնարավոր կլինի պարզել նրա վնասվածքների ծանրությունը։ Իսկ շաբաթ օրը Արցախից Երևան է տեղափոխվել […]

̰
Արցախում զինծառայող է վիրավորվել

12:13 17.12.2018

Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը: Այս մասին տեղեկացրին Արցախի ՊԲ-ից: «Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- նշված է գերատեսչության հաղորդագրության […]

̰
Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի

21:16 15.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Նկարիչների միության 19-րդ համագումարի ժամանակ օրակարգում նաև նոր նախագահի ընտրության հարցն է եղել: Թեկնածություն են առաջադրել Սուրեն Սաֆարյանը, Խաչիկ Աբրահամյանը, Կարեն Աղամյանը, Հաղթանակ Շահումյանը: Ավելի ուշ, Հաղթանակ Շահումյանը ելույթ է ունեցել՝ ասելով, որ հրաժարվում է թեկնածությունից: Բանն այն է, որ թեկնածուներից յուրաքանչյուրը 15 րոպե ելույթ ունենալու հնարավորություն է ունեցել, թեկնածուները […]

̰
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներից երկուսը ոստիկանության բաժնում են, ընթանում է հետաքննություն. պարզաբանում

18:57 15.12.2018

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել այսօր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների կողմից Էջմիածնում բողոքի ակցիայի կազմակերպման վերաբերյալ: Ներկայացնենք պարզաբանումն ամբողջությամբ. «Ակցիայի ընթացքում մասնակիցների և կաթողիկոսի կողմնակիցների միջև բախման վտանգ է առաջացել, և անհրաժեշտ է դարձել ոստիկանների միջամտությունը: Ոստիկանությունը, ձեեռնարկված հրատապ միջոցառումների շնորհիվ, արագորեն շղթա է կազմել, տարանջատել հակադիր կողմերին և կանխել բախումների իրական վտանգը: […]

̰
Հայաստանում ձերբակալված բոլոր լրտեսներն աշխատել են բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի պատվերով

17:05 15.12.2018

Հայաստանում Անկախության շրջանում եղել է երկու տասնյակից ավելի դատապարտված, որոնք աշխատել, լրտեսություն են արել կամ մահափորձ են իրականացրել կամ մահափորձ են նախապատրաստել: Նրանք բոլորն աշխատել են Ադրբեջանի օգտին: Կոնկրետ Թուրքիայի օգտին աշխատողներից եղել է միայն 1 դեպք: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ օրինակ՝ եղել է Իրանի 1 քաղաքացի, որը լրտեսություն է արել Ադրբեջանի օգտին: Նվազում է գործակալական […]

̰
Զինվորական դատախազության ուսումնասիրությամբ պարզված՝ ՀՀ ՊՆ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր

17:36 14.12.2018

Ինչպես արդեն տեղեկացվել էր /հղում/ ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվել էին ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն: Հիշեցնենք՝ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել […]

̰
BACK_TO_TOP