11:46 22.12.2018
Տաջիկստանի առաջնորդ Էմոմալի Ռահմոնն այսօր ստորագրել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի կողմից ներկայացված Ստանիսլավ Զասի նշանակման մասին որոշումը։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Մինչ այս՝ երեկ, հայտնի էր դարձել, որ նշանակման որոշման տակ ստորագրել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն էլ հենց առաջարկել էր Զասի թեկնածությունը։ Չնայած դրան՝ ՀԱՊԿ խոսնակը երեկ հայտարարել է, որ կազմակերպության քարտուղարությունը որևէ երկրի ղեկավարի կողմից ստորագրված փաստաթուղթ չի ստացել։
Ավելի վաղ թեկնածուն հանդիպել է ՀԱՊԿ անդամ պետությունների 6 ղեկավարներից 5-ի հետ։ Նրան առայժմ չի ընդունել միայն Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը։ Պատճառն այն է, որ Հայաստանը սեփական թեկնածուին է փորձում նշանակել այդ պաշտոնում։
Եթե Հայաստանը չի համաձայնում Զասի թեկնածության հետ, ապա նա չի կարող նշանակվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, քանի որ դրա համար անհրաժեշտ է կոնսենսուսային՝ բոլորի համաձայնությամբ կայացված որոշում։ Այս մասին ավելի մանրամասն՝ ShantNews.am-ի նախորդ հոդվածում։
19:33 22.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 21-22-ըԲացահայտվել է 126 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող […] ...
19:27 22.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Չեռնոգորիայի եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետՀուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Չեռնոգորիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Չեռնոգորիայի՝ Եվրոպական միությանը անդամակցության գործընթացին առնչվող հարցեր՝ մասնավորապես, անդամակցության շուրջ բանակցությունների, ԵՄ օրենսդրության ներդաշնակեցման, ԵՄ ոլորտային չափանիշների համապատասխանեցման, այդ ճանապարհին առկա դժվարությունների և դրանց հաղթահարման ընթացակարգերի վերաբերյալ: ՀՀ […] ...
19:22 22.07.2025
Գազայից եկող պատկերներն անտանելի են․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԵվրամիությունը Գազայում ստեղծված իրավիճակը համարում է անհանդուրժելի և կոչ է անում Իսրայելին ապահովել ազատ և անվտանգ մուտք դեպի ավերված անկլավ, գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում։ «Գազայից եկող պատկերները անտանելի են։ ԵՄ-ն կոչ է անում ապահովել մարդասիրական օգնության ազատ, անվտանգ և անհապաղ հոսք և միջազգային ու մարդասիրական նորմերի լիակատար հարգանք», – գրել […] ...
19:11 22.07.2025
Տեղի է ունեցել Հայաստանում աղետների ռիսկի կառավարմանը նվիրված միջգերատեսչական աշխատաժողովՀուլիսի 15-ից 17-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի համատեղ ջանքերով տեղի է ունեցել «Աղետների կառավարման կարողությունների վերլուծման, վտանգների նույնականացման, ռիսկերի գնահատման» հարցերին նվիրված աշխատաժողով։ Մասնակցել են ՀՀ տարբեր նախարարությունների, այդ թվում՝ ՆԳ նախարարության, կոմիտեների, Գիտությունների ազգային ակադեմիայի և Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ներկայացուցիչներ։ Եռօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել և վերլուծվել են աղետների ռիսկերի […] ...
19:00 22.07.2025
Էդգար Սևիկյանը բացառիկ տաղանդ ունի․ Ռոբի ՔինՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Նոան» ուժերը կչափի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ։ Խաղից առաջ «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Ռոբի Քինը մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է իր ակնկալիքներով, ինչպես նաև խոսել թիմի պատրաստվածության մասին։ «Ֆուտբոլիստներն անցել են ինտենսիվ մարզումների շրջան, քրտնաջան աշխատել են և այժմ պատրաստ են ցույց տալ իրենց լավագույն խաղը։ Մենք […] ...
18:53 22.07.2025
Մեքենայից գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել էՀուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ գողացել են Կոմիտասի պողոտայի սուպերմարկետներից մեկի մոտ կայանված իր «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելու ապակին: Համայնքային ոստիկանության Արաբկիրի և Բաղրամյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդը: Հուլիսի 19-ին նա Երևանի Նաիրի […] ...