TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+35.09 oC

Արխիվ

Ռոբերտ Քոչարյանը քվեարկությանը չի մասնակցել

21:39 09.12.2018

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ժամը 17:30-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 728 անձ: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: ՔԿՀ-ներում ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 955 է, որից 23-ը կին դատապարտյալներ է: Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրին նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն անազատության մեջ է և «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ում է, չի մասնակցել […]

̰
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 21։19 դրությամբ՝ ըստ SHANTNEWS.AM-ի

21:18 09.12.2018

Շիրակի մարզի 5 տեղամասի քվեների հաշվարկների արդյունքում SHANTNEWS.am-ը հրապարակում է 21։19 դրությամբ քվեարկության պատկերը՝ ըստ կուսակցությունների և դաշինքների ստացած ձայների։ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»- 16 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն- 0 «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն- 17 «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք- 183 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 15 «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն- 3 «Ազգային առաջընթաց» կուսակցություն- 2 «Մենք» կուսակցությունների դաշինք- 10 […]

̰
Ժամը 14։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է ընտրողների 24.53%-ը

15:30 09.12.2018

ԿԸՀ տեղեկատվական կենտրոնն ամփոփում է ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրողների մասնակցության տվյալները՝ ժամը 14:00-ի դրությամբ. Թիվ 1 ընտրատարածք՝ 24.20% Թիվ 2 ընտրատարածք՝ 23.85% Թիվ 3 ընտրատարածք՝ 23.75% Թիվ 4 ընտրատարածք՝ 22.33% Թիվ 5 ընտրատարածք՝ 25.02% Թիվ 6 ընտրատարածք՝ 21.41% Թիվ 7 ընտրատարածք՝ 27.37% Թիվ 8 ընտրատարածք՝ 25.70% Թիվ 9 ընտրատարածք՝ 25.12% Թիվ 10 ընտրատարածք՝ 24.42% Թիվ […]

̰
2019-ին Ռուսաստանը 20% պակաս թվով աշխատող է ընդունելու այլ երկրներից․ կառավարության որոշում

15:39 08.12.2018

144 հազար 583 աշխատակից․ սա թիվն է այն մարդկանց, որոնց Ռուսաստանը թույլ կտա աշխատել այդ երկրում՝ լինելով այլ պետության քաղաքացի։ Այլ բառերով՝ «խոպան գնացողների» թիվը Ռուսաստանը մտադիր է կրճատել 20 տոկոսով՝ 2018 թվականի համեմատությամբ, և սրա վերաբերյալ որոշումն ընդունել է այդ երկրի կառավարությունը։ Հիմնավորումն այն է, որ այդպիսի աշխատողների պահանջարկը նվազել է։ Ավելին, Ռուսաստանի կառավարությունը […]

̰
Ոստիկանությունը հրապարակել է արտահերթ ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

13:06 08.12.2018

Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը: Այսպես. քվեարկության նախորդ օրը ՀՀ […]

̰
Քոչարյանն իր կալանավորման վճիռը համարում է քաղաքական որոշման արդյունք՝ իշխանությունների բիրտ ճնշման տակ

18:27 07.12.2018

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր կալանավորման մասին վճռի հրապարակումից հետո հայտարարություն է կազմել, որը քիչ առաջ ասուլիսի ընթացքում ընթերցեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Քոչարյանը, ըստ այդ հայտարարության, իր կալանավորման վճիռը համարում է քաղաքական որոշման արդյունք, որը եղել է իշխանությունների բիրտ ճնշման տակ։ Երկրորդ նախագահի հայտարարության համաձայն՝ դա աննախադեպ էր, քանի որ այնտեղ ներգրավված […]

̰
Միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է

17:25 07.12.2018

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է: «Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի […]

̰
Լուկաշենկոյի հետ խոսակցությունն ինձ բավարարեց․ Փաշինյան

17:05 07.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում հանդիպել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ու բացատրություն պահանջել նրանից։ Այս մասին ինքը՝ Փաշինյանը, քիչ առաջ հայտնել է լրագրողների հարցերին պատասխանելիս։ Փաշինյանը, սակայն, հրաժարվել է խոսել Լուկաշենկոյի հետ զրույցի մանրամասներից։ «Եթե ես իրան մեղադրում եմ փակ նիստի բովանդակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ՝ ճիշտ չի […]

̰
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ զրույցից

17:03 07.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ու Ադրբեջանի նախագահի միջև Ռուսաստանում եղել է ոչ թե հանդիպում, այլ զրույց, այն էլ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ ճաշի ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ ինքն ու Իլհամ Ալիևը քննարկել են Արցախյան հակամարտության պատմությունն ու գերիների փոխանակման հարցը։ Փաշինյանի խոսքերով՝ Ալիևը կրկին առաջարկել է փոխանակումն […]

̰
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանների բողոքները

16:14 07.12.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվեց: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Վերաքննիչ դատարանն իրենց բողոքները մերժեց, Առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց անփոփոխ: Ալումյանը հայտնեց, որ ըստ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, քննվում էին ՀՀ […]

̰
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ևս մեկ զրույց է եղել ԱՊՀ շրջանակներում․ ադրբեջանական աղբյուր

15:53 07.12.2018

Ռուսաստանում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ադրբեջանական գործակալություններից մեկին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը: Հաջիևի հայտնած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքն ու հրադադարի ամրապնդումը։ Ապա խոսնակը ներկայացրել է […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ չի լուծվել․ Պեսկով

14:27 07.12.2018

«Ո՛չ, հարցը չի լուծվել, աշխատանքը շարունակվելու է»,- ՀԱՊԿ քարտուղարի նշանակման խնդրի վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը՝ փաստացի հերքելով Բելառուսի նախագահի խոսքերն ու հաստատելով Հայաստանի վարչապետի խոսնակի մեկնաբանությունը։ Մինչ այս՝ երեկ, Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե հարցը լուծված է, և քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը։ Ավելի ուշ այդ հայտարարությունը SHANTNEWS.am-ի […]

̰
Մեղադրանք է առաջադրվել կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալին․ նա կալանավորվելու է

19:08 06.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզում գտնվող Ջրաձորի և Ամասիայի ջրանցքների, դրանց օգտագործման ու սպասարկման համար նախատեսված հողամասերի, 7060ք/մ թունելի օտարման ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալին։ Այսպես՝ «Անի» ԲԲ ընկերության գլխավոր […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Արման Եղոյանը՝ SHANTNEWS.am-ին

18:57 06.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է դառնալու Բելառուսի ներկայացուցիչը: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է նա:  SHANTNEWS.am-ի հետ զրույցում Եղոյանը հայտնել է նաև, որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել, և այս հարցում հայկական դիրքորոշման մեջ որևիցե […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է ընտրվելու Բելառուսի ներկայացուցիչը. Լուկաշենկո

18:43 06.12.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում այսօր լրագրողներին ասել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ ինքը համաձայնեցրել է կառույցի գլխավոր քարտուղարի հարցը: Բելառուսական «Բելտա» լրատվամիջոցը հայտնում է, որ Լուկաշենկոն հաստատել է՝ փաստացի հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի, և ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը լինելու է […]

̰
ԵԱՀԿ ՄԽ-ն ողջունում է հրադադարի խախտումների նվազումը, կոչ է անում հանրությանը պատրաստել խաղաղության

17:48 06.12.2018

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև երկխոսությունից հետո հրադադարի խախտման միջադեպերի ու [մարդկային] կորուստների մասին հաղորդումների քանակի նվազումը։ Այս մասին ասվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ Միլանում տեղի ունեցած հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների անունից տարածված հաղորդագրության մեջ։ «Նրանք դիմել են կողմերին՝ խնդրելով շարունակել իրականացնել պայմանավորվածությունները և կոնկրետ […]

̰
Սիսիանում ձնահոսքի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած

15:58 06.12.2018

Սիսիանում ձնահոսքի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ զինծառայողի մարմինը հայտնաբերել են մեկ ժամ առաջ: Հայկ Սամվելի Քարամյանը ծնվել է 1995թ. Սիսիանում, նա պայմանագրային զինծառայող էր: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ երեկ Սիսիանի մոտակա մարտական դիրքերի տարածքում ձնահոսքի պատճառով դրա տակ են մնացել […]

̰
Այս նիստի համար նախապատրաստված են նավթի, նավթամթերքի, գազի ընդհանուր շուկաների ստեղծման մասին նախագծեր․ Պուտին

14:44 06.12.2018

ԵԱՏՄ պետությունների համատեղ ՀՆԱ-ն այս տարվա միայն առաջին կիսամյակում աճել է 2 տոկոսով։ Կան հեռանկարներ ու նախապայմաններ հետագա ինտեգրացիան շարունակելու համար։ Այս մասին ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ իր բացման խոսքում ասաց ընդունող երկրի ղեկավարը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հիշատակեց մյուս տնտեսական ցուցանիշները, որոնք բոլորը աճել են։ Դրանից բացի, Միությունը բարձրացել է նաև Doing Business ռեյտինգային […]

̰
Փաշինյանի, Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսված զրույցի ձայնագրությունը քննության առարկա կդարձվի. Դատախազություն

13:34 06.12.2018

ՀՀ գլխավոր դատախազությունը քննության առարկա կդարձնի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Գաղտնալսված ու հրապարակված նոր ձայնագրությունը քննության առարկա կդարձվի ներկայումս ՀՀ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում, և դրան […]

̰
Կանխվել է կալանավորված անձանց փախուստի փորձը

12:12 06.12.2018

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք Է. Վ.-ն (մեղադրվում է ՀՀ ՔՕ 175հ.3մ.1կ., 183հ.3մ.3կ., 131հ.2մ.2,3,4,6կ., 139հ.1մ., 138հ.1մ.) և Փ. Մ.-ն (մեղադրվում է ՀՀ ՔՕ 175հ.2մ.4կ.) խցի ճակատային պատի քարը քանդելու միջոցով խցից դուրս են եկել հիմնարկի արգելագոտու տարածք, որտեղ անցնելով փշալարի արգելապատնեշը՝ փորձել են տեղաշարժվել դեպի հիմնարկի ելքը: […]

̰
Սիսիանում ձնահոսքի տակ մնացած զինծառայողներից մեկի որոնումները շարունակվում են

12:05 06.12.2018

Երեկ Սիսիանի մոտակա մարտական դիրքերի տարածքում ձնահոսքի պատճառով դրա տակ են մնացել ՀՀ ԶՈւ մի խումբ զինծառայողներ։ Այս մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրեց, որ բոլոր զինծառայողներին հայտնաբերել են, նրանք ողջ են: Զինծառայողներից մեկի որոնումները ներկայումս շարունակվում են։

̰
Ձայնագրությունը մոնտաժված է. Նիկոլ Փաշինյան

19:19 05.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի` գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակման պատճառներին: «Կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջը օղակը սեղմվում է, որ այն, ինչ մենք խոստացել էինք, այդ խոստումը քայլ առ քայլ իրականություն է դառնալու խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, որևէ մեկը չի պլստալու, հատ առ […]

̰
Սա հայտարարված պատերազմ է ՀՀ նկատմամբ. Փաշինյանն արձագանքում է գաղտնալսման «երկրորդ սերիային»

18:50 05.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքում է ԱԱԾ տնօրենի և իր` գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակմանը: Նա նշեց, որ կոռումպացված համակարգը տեսնում է` իր շուրջ օղակը սեղմվում է, և սա հայտարարված պատերազմ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Նա կոչ արեց դեկտեմբերի 9-ին, անկախ եղանակային պայմաններից, գնալ և քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Հիշեցնենք, որ ավելի վաղ […]

̰
Հրապարակվել է Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման երկրորդ մասը

18:04 05.12.2018

Համացանցում այսօր հայտնվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ձայնագրության երկրորդ մասը: Նոր ձայնագրության մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցն է: Տեսանյութին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա տարածել է տեսանյութը` կից հետևյալ գրառմամբ. […]

̰
Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ համաձայնեցվելու է Արցախյան հակամարտության կարգավորման մասին համատեղ հայտարարություն․ Զախարովա

17:02 05.12.2018

Այսօր ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստից մեկ օր առաջ Միլանում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նախատեսվում է Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարության համաձայնեցում, և ես կարծում եմ, որ արդյունքների մասին ձեզ կտեղեկացնեն բավական մանրամասնորեն»,- ասել է […]

̰
Արամ Հարությունյանը մնաց անձեռնմխելի. ԱԺ-ում դարձյալ քվորում չապահովվեց

14:28 05.12.2018

Այսօր՝ ՀՀ ԱԺ հերթական քառօրյայի երկրորդ օրը, օրակարգում դրված էր միայն ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Միջնորդությունը ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, այսօր՝ ժ. 11։00-ին, խորհրդարանի օրակարգում ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն էր դրված: Անհրաժեշտ էր 53 պատգամավորի ներկայություն, սակայն խորհրդարանում քվորում չապահովվեց: […]

̰
Ոստիկանությունը հրապարակել է արտահերթ ԱԺ ընտրությունների վերջնական ցուցակները

13:56 05.12.2018

ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները՝ ըստ ընտրական տեղամասերի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
ԱԱԾ-ն ընտրություններից առաջ պետք է հրավիրի նրանց, ովքեր մեզ մեղադրում են Արցախը հանձնելու մեջ․ Փաշինյան

12:02 05.12.2018

«Ես մե՛զ եմ ԱԱԾ-ով սպառնում»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին ասաց՝ պատասխանելով ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի այն խոսքերին, ըստ որոնց՝ Փաշինյանը իրենց ԱԱԾ-ով է սպառնում։ Փաշինյանը բացատրեց, որ իրենց են մեղադրում դավադրության մեջ մտնելու, Արցախը հանձնելու համար։ «Մեզ ասում են, որ դուք դավադրության մեջ եք Արցախը հանձնելու համար, […]

̰
Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ

11:59 05.12.2018

Ս.թ. նոյեմբերի 27-ին «Հայելի ակումբ»-ում տեղի է ունեցել Դավիթ Շահնազարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում անդրադառնալով Թալինում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե՝ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը», Դավիթ […]

̰
Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի հետաձգման մասին

11:43 05.12.2018

«Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել»,- այս խոսքերով «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ռուսական կողմի այն հայտարարություններին, թե Հայաստանի ղեկավարությունը, քարոզարշավով պայմանավորված, ռուսական կողմին խնդրել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը։ SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս Փաշինյանն ասաց, որ չի եղել ո՛չ խնդրանք, ո՛չ առաջարկություն։ Հայկական կողմը, ըստ Փաշինյանի, ասել է, որ ունի […]

̰
BACK_TO_TOP