ՀԱՊԿ քարտուղարի նշանակման համար անհրաժեշտ է բոլոր 6 պետությունների ղեկավարների ստորագրությունը․ ՀԱՊԿ խոսնակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+34.09 oC

ՀԱՊԿ քարտուղարի նշանակման համար անհրաժեշտ է բոլոր 6 պետությունների ղեկավարների ստորագրությունը․ ՀԱՊԿ խոսնակ

18:03 21.12.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշանակվում է կոնսենսուսով՝ կազմակերպության անդամ բոլոր 6 պետությունների ղեկավարների համաձայնությամբ։ Իսկ Ստանիսլավ Զասի նշանակման մասին որոշման վերաբերյալ որևէ պետության ղեկավարի ստորագրության մասին ՀԱՊԿ քարտուղարությանը առայժմ պաշտոնապես հայտնի չէ։ Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի խոսնակ Վլադիմիր Զեյնետդինովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի» գործակալության հարցին։

Նրա խոսքերով՝ սահմանված չէ նաև որևէ ժամկետ, որի ընթացքում 6 պետությունների ղեկավարները պետք է տան իրենց համաձայնությունը նոր ղեկավար նշանակելու համար։ Խոսնակը սրանով մեկնաբանել է բելառուսական կողմից եկող հայտարարությունները այն մասին, թե պետությունների մեծ մասը տվել է իր համաձայնությունը Բելառուսի ներկայացուցչի՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու վերաբերյալ։

Մինչ այս Բելառուսի կողմից առաջադրված Ստանիսլավ Զասը հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ (բացի Հայաստանից) ու ստացել նրանց մի մասի համաձայնությունը՝ պաշտոնում նշանակվելու համար։ Այսպես, առանձին հրապարակումների համաձայն՝ իրենց համաձայնությունն են տվել Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի նախագահները։

Այսօրվա հրապարակումներից մեկի համաձայն՝ իր համաձայնությունն է տվել նաև Բելառուսի նախագահը, որն էլ հենց առաջադրել է Զասին։ Իսկ հենց իր՝ Զասի խոսքով՝ համաձայնություն տվել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս հրապարակումների համաձայն՝ մնացել է միայն Հայաստանի վարչապետի ստորագրությունը։ Այսօրվա իր հրապարակային հայտարարության ժամանակ Զասը ասել է, որ պատրաստ է Նիկոլ Փաշինյանին հարմար ժամանակ գալ Հայաստան նրա հետ բանակցությունների համար։

Հայաստանը, սակայն, դեմ է Զասի նշանակմանը, քանի որ հայկական կողմը պնդում է իր ներկայացուցչի թեկնածությունը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասի հետ հանդիպել, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետի խոսնակը։

«Եթե մինչ այս պահը նրա հետ հանդիպում տեղի չի ունեցել, ուրեմն նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ասել է Եղոյանը։

Խնդիրն այն է, որ ՀԱՊԿ որոշումների համաձայն՝ 2016 թվականին այբբենական կարգով Հայաստանին էր վերապահվել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության առաջադրումը։ Այդ թեկնածուն պետք է պաշտոնավարեր 3 տարի։ Սակայն այդ պաշտոնին նշանակված Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո իրավական բաց կա՝ մի կողմից Հայաստանին մեկ անգամ էր վերապահված թեկնածու առաջադրելը, մյուս կողմից՝ Հայաստանի ներկայացուցիչը պետք է պաշտոնավարեր 3 տարի։

Որպես այբբենական կարգով հաջորդ պետություն՝ հաջորդ թեկնածուին հիմա փորձում է առաջադրել Բելառուսը, իսկ Հայաստանը փորձում է պահել իր թեկնածուին առաջադրելու հնարավորությունը։ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների՝ Աստանայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում այդպես էլ միասնական որոշման գալ չէր հաջողվել, ինչի հետևանքով գլխավոր քարտուղարի նշանակումը շարունակաբար հետաձգվում է։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այժմ պնդում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման իրարանցումը ստեղծել է հայկական կողմը և հենց հայկական կողմը պետք է գնա զիջումների, որպեսզի նոր քարտուղար նշանակվի, քանի որ խայտառակություն է, երբ կազմակերպությունը չի կարողանում նշանակել իր քարտուղարին։Նրա խոսքերով՝ Հայաստանի վարչապետը ներքաշել է կազմակերպությունը ներքաղաքական խնդիրների մեջ, երբ առանց տեղեկացնելու որոշել է կալանավորել կազմակերպության գլխավոր քարտուղարին։

«Ես նրան ասացի, որ չեմ ընդունում, երբ կալանավորում են քաղաքական դրդապատճառներով»,- Փաշինյանի հետ զրույցի մասին ասել է Լուկաշենկոն։

Նա նաև բացահայտել է ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների փակ քննարկման որոշ մանրամասներ։ Լուկաշենկոյի խոսքերով՝ և՛ ինքը, և՛ Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահները մեկ հարց են դրել Փաշինյանի առաջ՝ ինչո՞ւ նախապես չի խորհրդակցել իրենց հետ այդպիսի կարևոր որոշում ընդունելուց առաջ։

Նոր քարտուղարի նշանակման վերաբերյալ Լուկաշենկոն նաև դիմել է հայկական կողմին՝ խնդրելով գոնե ընդունել ու թեկնածուի հետ քննարկում ունենալ։

«Եթե դուք պատրաստ լինեք ընդունել նրան, լսել… Կարող եք չհամաձայնել նրա թեկնածության հետ, կարող եք հետևել ձեր սկզբունքներին։ Բայց խոսե՛ք նրա հետ։ Գուցե նա ձեզ համար լինի ավելի լավը, քան ցանկացած հայ։ Ի՜նչ եք վախենում բելառուսներից։ Չէ՞ որ մենք յուրային ենք»,- ասել է Լուկաշենկոն՝ հեռակա դիմելով հայկական կողմին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 21-22-ը

19:33 22.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 21-22-ը

Բացահայտվել է 126 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Չեռնոգորիայի եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետ

19:27 22.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Չեռնոգորիայի եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետ

Հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Չեռնոգորիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Չեռնոգորիայի՝ Եվրոպական միությանը անդամակցության գործընթացին առնչվող հարցեր՝ մասնավորապես, անդամակցության շուրջ բանակցությունների, ԵՄ օրենսդրության ներդաշնակեցման, ԵՄ ոլորտային չափանիշների համապատասխանեցման, այդ ճանապարհին առկա դժվարությունների և դրանց հաղթահարման ընթացակարգերի վերաբերյալ: ՀՀ […] ...

Գազայից եկող պատկերներն անտանելի են․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

19:22 22.07.2025

Գազայից եկող պատկերներն անտանելի են․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը Գազայում ստեղծված իրավիճակը համարում է անհանդուրժելի և կոչ է անում Իսրայելին ապահովել ազատ և անվտանգ մուտք դեպի ավերված անկլավ, գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում։ «Գազայից եկող պատկերները անտանելի են։ ԵՄ-ն կոչ է անում ապահովել մարդասիրական օգնության ազատ, անվտանգ և անհապաղ հոսք և միջազգային ու մարդասիրական նորմերի լիակատար հարգանք», – գրել […] ...

Տեղի է ունեցել Հայաստանում աղետների ռիսկի կառավարմանը նվիրված միջգերատեսչական աշխատաժողով

19:11 22.07.2025

Տեղի է ունեցել Հայաստանում աղետների ռիսկի կառավարմանը նվիրված միջգերատեսչական աշխատաժողով

Հուլիսի 15-ից 17-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի համատեղ ջանքերով տեղի է ունեցել «Աղետների կառավարման կարողությունների վերլուծման, վտանգների նույնականացման, ռիսկերի գնահատման» հարցերին նվիրված աշխատաժողով։ Մասնակցել են ՀՀ տարբեր նախարարությունների, այդ թվում՝ ՆԳ նախարարության, կոմիտեների, Գիտությունների ազգային ակադեմիայի և Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ներկայացուցիչներ։ Եռօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել և վերլուծվել են աղետների ռիսկերի […] ...

Էդգար Սևիկյանը բացառիկ տաղանդ ունի․ Ռոբի Քին

19:00 22.07.2025

Էդգար Սևիկյանը բացառիկ տաղանդ ունի․ Ռոբի Քին

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Նոան» ուժերը կչափի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ։ Խաղից առաջ «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Ռոբի Քինը մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է իր ակնկալիքներով, ինչպես նաև խոսել թիմի պատրաստվածության մասին։ «Ֆուտբոլիստներն անցել են ինտենսիվ մարզումների շրջան, քրտնաջան աշխատել են և այժմ պատրաստ են ցույց տալ իրենց լավագույն խաղը։ Մենք […] ...

Մեքենայից գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել է

18:53 22.07.2025

Մեքենայից գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ գողացել են Կոմիտասի պողոտայի սուպերմարկետներից մեկի մոտ կայանված իր «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելու ապակին: Համայնքային ոստիկանության Արաբկիրի և Բաղրամյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդը: Հուլիսի 19-ին նա Երևանի Նաիրի […] ...

BACK_TO_TOP