18:52 04.12.2018
Հայաստանը հանդես չի եկել դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: «Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ` դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում»,- նշել է նա: […]
18:42 04.12.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական քննությունն ավարտվեց։ Դատարանի որոշումը կլինի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16։00-ին: Այս մասին դատարանից հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
17:51 04.12.2018
ՏԱՍՍ-ը գրում է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին, չեղյալ է հայտարարվել՝ հաշվի առնելով Հայաստանի խնդրանքը: «Հաշվի առնելով, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը, որ նախընտրական շրջան է, որը կավարտվի դեկտեմբերի 9-ին, որոշեցինք ՀԱՊԿ գագաթնաժողով չանցկացնել»,- ասել է Ուշակովը: Նրա խոսքերով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները […]
17:14 04.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ուսումնամարզական թռիչք իրականացնող՝ ՀՀ զինված ուժերի «Սու-25» մարտական ինքնաթիռի կործանման պատճառները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող «Սու-25» մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում՝ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ […]
16:05 04.12.2018
Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԶՈւ ինքնաթիռի կործանման դեպքի վերաբերյալ ու տեղադրել զոհված օդաչուների լուսանկարները։ «Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն […]
15:57 04.12.2018
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք, հայտնում է ԱԱԾ կայքը։ Մասնավորապես` պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, […]
14:22 04.12.2018
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ հայտնաբերվել է այսօր առավոտյան ուսումնամարտական թռիչքի ընթացքում ուսումնական կենտրոնի հետ կապը կորցրած ՀՀ ԶՈւ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրը: «Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են փոխգնդապետ Բաբայան Արմենը, մայոր Մանուկյան Մովսեսը։ Ցավակցում ենք»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից […]
13:59 04.12.2018
Այսօր առավոտյան ուսումնամարտական թռիչքի ընթացքում ուսումնական կենտրոնի հետ կապը կորցրած ինքնաթիռի ու նրա երկու օդաչուների որոնմանը մասնակցում են և՛ ուղղաթիռով, և՛ հետիոտն փրկարարների խմբերով։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրեց, որ մոտավոր գիտեն, թե որտեղ պետք է փնտրել ինքնաթիռը․ դա Մարալիկի մոտակայքն է, որտեղ էլ կատարվում են որոնումները։ Արծրուն Հովհաննիսյանը […]
13:31 04.12.2018
Դեռևս սույն թվականի հոկտեմբերի 2-ին հաղորդվել էր ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից պետական գույքի կառավարման և մասնավորեցման ոլորտում իրականացված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքների մասին: Մասնավորապես պարզվել էր, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում «Անի» ԲԲ ընկերությանն ընդամենը […]
13:00 04.12.2018
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` այսօր առավոտյան Գյումրիի զորամասերից մեկին պատկանող ուսումնական ինքնաթիռ է ընկել Անիի տարածաշրջանի գյուղերի մերձակայքում: Մեր տեղեկություններով՝ ինքնաթիռում գտնվել է 2 անձ՝ մեկը փոխգնդապետ, մյուսը՝ 28-ամյա երիտասարդ: Անիի տարածաշրջանի վարչական ղեկավար Արտակ Գևորգյանը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ շրջանում որոնողական աշխատանքներ են ընթանում: Ավելի ուշ Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղից տեղեկություն է հաղորդվել, […]
12:31 04.12.2018
Ս.թ. դեկտեմբերի 4-ին` ժամը 10։20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10։06-ին` Գյումրիի օդանավակայանից: Ինչպես հայտնում են ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ:
15:04 03.12.2018
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազություն ստացված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքի և պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք 2009-2018 թվականների ընթացքում ծրագրի ակնհայտ անարդյունավետ կառավարումը թաքցնելու, ՀՀ կառավարության որոշմամբ […]
11:58 03.12.2018
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի հարցով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը։ Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է […]
11:01 03.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ […]
10:51 03.12.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նոր դեպքեր: Մասնավորապես՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության համապատասխան պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք, […]
21:38 02.12.2018
Դեկտեմբերի 2-ին Իսրայելում հարավային Լակիա քաղաքից մինչև հյուսիսային Մաջդալ-Շամս բնակավայր անցկացված «Սպանության լիցենզիա» անվամբ լայնածավալ գործողության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 40 բժիշկների և դեղագործների, ովքեր կասկածվում են հայկական բուհերում ուսման ավարտի մասին վկայող կեղծ դիպլոմներ ստանալու մեջ։ Նրանք այդ փաստաթղթերի հիման վրա ստացել են Իսրայելում մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք։ Իրանակում այդ «բժիշկները» չեն ստացել բավարար […]
18:35 01.12.2018
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությանն այս տարի այլևս չեն անդրադառնալու։ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ի հանդիպման օրակարգում այդպիսի հարց չկա։ Այս մասին ռուսական մամուլին տեղեկացրել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները հանդիպելու են ԵԱՏՄ բարձրագույն` Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ու ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման […]
16:38 01.12.2018
Հայաստանի համապատասխան կառույցները առաջիկայում կավարկեն Ռուսաստանից «Սու-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռների գնման պայմանագրի պատրաստումը։ Այս մասին, ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռուսական մամուլին այսօր տված ասուլիսի ընթացքում։ Տոնոյանը նշել է, որ ավարտվում են 100 մլն դոլար ծավալով ռազմական վարկի մասին պայմանագրի կնքման աշխատանքները, ինչից լրագրողը բխեցրել է, որ վարկը վերցվում է հենց […]
13:50 01.12.2018
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ այն հայտարարությանը ու ընդդիմացել այն խոսքերին, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանին Ռուսաստան այցելելու թույլտվություն տալը չի խախտում Արցախյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական առաքելության նորմերը։ «Եթե հետևենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տրամաբանությանը, ապա Բակո Սահակյանը մեկնել էր Բայկալ լիճ հանգստանալու, ոչ թե Մոսկվա»,– նշվում է հաղորդագրության մեջ։ […]
14:28 30.11.2018
Բակո Սահակյանի այցը Մոսկվա եղել է մասնավոր, և Ռուսաստանն այս հարցում որևէ նորմ կամ պայմանավորվածություն չի խախտել։ Հետևաբար, պաշտոնական Մոսկվային ուղղված ադրբեջանական գանգատներն անհիմն են։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս։ «Այդ այցը չի կարող դիտարկվել այլ կերպ, քան որպես մասնավոր այց, […]
10:18 30.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ երեկ երեկոյան Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով երկու անձ ստացել է հրազենային վիրավորում: Դեպքից անմիջապես հետո Երևան քաղաքի՝ 1981 թվականին ծնված բնակիչը հրազենային վիրավորումով […]
16:24 29.11.2018
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողափրկարարական աշխատանքները մթության և վատ եղանակի պատճառով դադարեցվել են անարդյունք: Նոյեմբերի 28-ին ևս ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]
14:24 29.11.2018
Իտալիայի Ֆյուջի քաղաքում տղամարդը ներխուժել է պետական շենքերից մեկն ու պատանդ վերցրել մոտ 20 մարդու։ Իրավապահները կարճ ժամանակում վնասազերծել են երիտասարդին ու ազատել պատանդներին։ Տուժողների մասին տեղեկություններ այս պահին դեռ չեն հաղորդվում։
12:26 29.11.2018
Բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն այսօր նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ռեժիսոր Դավիթ Հակոբյանը: Սուրեն Շահվերդյանը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի որդին է։ SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սուրեն Շահվերդյանը պայքարում էր Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելու համար:
19:19 27.11.2018
Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ վարչապետի պաշտոնակատարի երեկվա և այսօրվա հայտարարությունները անցնում են թույլատրելիի սահմանները։ Դրանց վրա կուսակցությունները հրավիրել է նաև ԿԸՀ և միջազգային դիտորդների ուշադրությունը։ Հայտարարությունում ասվում է․ «Վարչապետի պաշտոնակատարի երեկ և այսօր արած մի շարք արտահայտություններ ատելության խոսքի ամենավառ դրսևորումներ են, որոնք անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի բոլոր սահմանները, […]
14:35 27.11.2018
Կալիֆոռնիայի անտառային հրդեհների զոհերի թվում, ըստ նախնական տվյալների, կա ազգությամբ երկու հայ, ևս մեկն անհետ կորածների ցանկում է: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա հայտնեց, որ հրդեհներից վնասվել է նաև հայ ընտանիքների 3 տուն: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կալիֆոռնիայի հյուսիսում՝ նահանգի պատմության ընթացքում բռնկված ամենախոշոր հրդեհը մեկուսացվել է 95 […]
17:28 26.11.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի կողմից նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման)՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում […]
10:19 26.11.2018
Նոյեմբերի 26-ին` ժամը 03:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած վերամբարձ կռունկին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և […]
15:30 24.11.2018
Ֆրանսիայում անցկացվող «դեղի բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցները վիրավորել են 7 ոստիկանի: Դեպքը տեղի է ունեցել Պա-դե-Կալե դեպարտամենտում: Աղբյուրի փոխանցմամբ՝ «դեղի բաճկոնների» ցուցարարները Էնեն Բոմոն համայնքում հարձակվել են իրավապահ մարմինների վրա: Մասնակիցները նաև շրջել և այրել են ոստիկանական ավտոմեքենա, ինչի հետևանքով 7 ոստիկան ստացել է մարմնական թեթև վնասվածքներ: Ոստիկանությունը կիրառել է նաև արցունքաբեր գազ: Բողոքի ակցիաների պատճառով […]