17:51 04.12.2018
ՏԱՍՍ-ը գրում է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին, չեղյալ է հայտարարվել՝ հաշվի առնելով Հայաստանի խնդրանքը:
«Հաշվի առնելով, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը, որ նախընտրական շրջան է, որը կավարտվի դեկտեմբերի 9-ին, որոշեցինք ՀԱՊԿ գագաթնաժողով չանցկացնել»,- ասել է Ուշակովը:
Նրա խոսքերով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը: Ուշակովը նաև ասել է, որ քիչ հավանական է տարեվերջին ՀԱՊԿ նոր գագաթնաժողովի անցկացվելը:
22:23 25.07.2025
Սարատովում հուլիսի 26-ը սգո օր է հայտարարվել բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից հետոՍարատովի իշխանությունները հուլիսի 26-ը հայտարարել են սգո օր՝ բազմաբնակարան շենքում տեղի ունեցած պայթյունից հետո։ Այս մասին Telegram -ում հայտարարել է մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ «Սարատովի Բլինովա փողոցի բազմաբնակարան շենքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ որոշում է կայացվել շաբաթ օրը՝ հուլիսի 26-ը, մարզի տարածքում հայտարարել սգո օր», – գրել է նա։ Նահանգապետը հավելել է, որ շաբաթ […] ...
22:16 25.07.2025
Ալթայի միջազգային համաժողովում ներկայացվեց Հայաստանի կենսաբազմազանության և էկոտուրիզմի ներուժըԱլթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի եզակի բնաշխարհն ու էկոտուրիզմի հնարավորությունները։ Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Իր ելույթում Ոսկեհատ Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանը գտնվում է երկու գլոբալ կենսատարածաշրջանների խաչմերուկում, որոնք համարվում […] ...
22:09 25.07.2025
Ինչպե՞ս հայտագրվել քոլեջ կամ ուսումնարան ընդունվելու համարԻնչպե՞ս հայտագրվել քոլեջ կամ ուսումնարան ընդունվելու համար, ի՞նչ տվյալներ է պետք լրացնել: ԿԳՄՍ նախարարությունն ուղեցույց-հոլովակ է պատրաստել նրանց համար, ովքեր մտադիր են դիմել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: Ի՞նչ քայլեր է պետք կատարել dimord.emis.am կայքում՝ դիտեք հոլովակում: Հիշեք՝ չի կարելի կորցնել կամ այլ անձի տալ համակարգի տրամադրած PIN կոդը: ...
21:47 25.07.2025
«Բարսելոնան» ուզում է ավագի թևկապից զրկել Տեր Շտեգենին«Բարսելոնան» ցանկանում է գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին զրկել ավագի թևկապից։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Կատալոնական ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը համակարծիք են այս հարցում: Սա պայմանավորված է դարպասապահի սխալ վերաբերմունքով, վնասվածքով, ինչպես նաև այն հանգամանքով, որ ակումբում կարծում են, թե Տեր Շտեգենն այս պահին ավագ լինելու ճիշտ թեկնածու չէ: Ավելի վաղ լրատվամիջոցները […] ...
21:34 25.07.2025
Համատեղ ջանքերի և միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ կարող ենք ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման կայուն համակարգ. ՇՄ նախարարԱլթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով փորձագիտական նստաշրջանին։ Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Նիստին ներկա էին նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի գործընկերները։ Իր ելույթում նախարար Մաթևոսյանը անդրադարձել է կլիմայի […] ...