13:31 04.12.2018
Դեռևս սույն թվականի հոկտեմբերի 2-ին հաղորդվել էր ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից պետական գույքի կառավարման և մասնավորեցման ոլորտում իրականացված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքների մասին: Մասնավորապես պարզվել էր, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում «Անի» ԲԲ ընկերությանն ընդամենը 22.695.306 ՀՀ դրամով օտարվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված և անհատույց օգտագործման իրավունքով «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված՝ Շիրակի մարզի Ամասիայի համայնքում գտնվող 1882ք/մ մակերեսով Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, 5342ք/մ մակերեսով Ամասիայի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060ք/մ թունելը, ինչպես նաև ջրանցքները սպասարկող կառուցվածքները, որոնք ընդհանրապես օտարման ենթակա չէին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Որակավորում ունեցող անձանց կողմից 2018թ. սեպտեմբերի 26-ին կատարված գույքի գնահատման հաշվետվության համաձայն 22.695.305 ՀՀ դրամով օտարված գույքի շուկայական արժեքը կազմում է 244.600.000 դրամ, ինչը շուրջ տասն անգամ ավելի է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված գնից:
Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից 2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով 2018թ. դեկտեմբերի 3-ին ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ Ա. Մ.-ն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:17 13.08.2025
Կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ19:53 13.08.2025
Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան«Արարատի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը տեսաուղերձով հայտնել է կարիերան ավարտելու մասին: 31-ամյա ֆուտբոլիստը սակայն չի հեռանում ֆուտբոլից, նա ընդգրկվել է «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի շտաբում։ Մալաքյանն «Արարատի» կազմում հանդես էր գալիս 2021թ. հուլիսից, 119 խաղում նա խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նախկինում նա խաղացել է նաև «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», «Շիրակում», «Ալաշկերտում», ուկրաինական […] ...
19:40 13.08.2025
Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտումԱյսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակ-Պռոշյան ավտոճանապարհին Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Մոնթե Մխիթարյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտու խոտածածկի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով […] ...
19:23 13.08.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է ԻրանՕգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարիքաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական […] ...
19:12 13.08.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կցորդիչով բեռնատարը․ կա 3 տուժածԱյսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 183-րդ կմ հատվածում բախվել են 43-ամյա Գեղամ Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 54-ամյա Մողսոդ Ֆ․-ի վարած իրանական համարանիշներով «Renault» մակնիշի կցորդչով բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
18:55 13.08.2025
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբի դարպասապահ Էդերսոնը մոտ է «Գալաթասարայ» տեղափոխվելուն: Կողմերը համաձայնեցրել են 3 տարվա պայմանագիր, ըստ որի բրազիլացին նոր ակումբում կստանա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ: Այնուամենայնիվ, Էդերսոնի տեղափոխությունը դեռևս կայացած փաստ չէ, քանի որ թուրքական ակումբն […] ...