TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+20.09 oC

Արխիվ

Հայտնի են 65 ընտրատեղամասերում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

00:54 24.09.2018

ԿԸՀ-ն արդեն տիրապետում է 65 տեղամասային ընտրական հանձնաժողովներից կազմված արձանագրությունների արդյունքներին: Այս մասին ԿԸՀ-ում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ՝ բոլոր վարչական շրջաններում, բացի Քանաքեռ-Զեյթունից, կան տվյալներ: Այսպիսով, Աջափնյակ վարչական շրջանում արդեն իսկ մուտքագրվել է 11 տեղամասի արդյունք, ըստ որի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 506 կողմ ձայն կամ […]

̰
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների նախնական թիվը

21:30 23.09.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց՝ ժամը 20:00-ի դրությամբ նախնական տվյալներով քանի քաղաքացի է մասնակցել ընտրությանը: Մուկուչյանի փոխանցմամբ՝ քվեարկելու իրավունք ունեցող 848 343-ից ընտրությանը մասնակցել է 370 323 քաղաքացի, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 43․65 տոկոսը: Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ այս ընտրություններին ընտրողների թիվը մոտ 25 000-ով ավելի է նախորդից:

̰
ԲՀԿ նախընտրական շտաբում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

15:53 23.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքի հանգամանքները: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի […]

̰
Երևանի ավագանու ընտրություններում ժ. 14:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում

14:52 23.09.2018

Ժ. 14:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 70 խախտում: Այս ժամանակահատվածում գրանցվել է նաև 11 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am-ից: Խախտումների մեծ մասը վերաբերում է տեղամասի անմատչելիությանը, կողմնակի անձանց ներկայությանը: Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված […]

̰
Քաղաքացին նետվել է Նոր Հաճնի կամրջից

14:33 23.09.2018

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Մինչ […]

̰
Ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ

13:52 23.09.2018

Սեպտեմբերի 23-ին` ժամը 12.00-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ։ Ահազանգերից 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, 1-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 5-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ։ Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։

̰
Ավան վարչական շրջանում քվեարկության ընտրության կարգի խախտումներ են գրանցվել

12:48 23.09.2018

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի դիտորդները ահազանգում են, որ Ավան վարչական շրջանի 1/3 և 1/4 ընտրատեղամասերում ընտրողները դուրս են գալիս քվեախցիկներից և բոլորի ներկայությամբ քվեաթերթիկները դնում ծրարի մեջ: Այս մասին տեղեկանում ենք ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից:

̰
Երևանի ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ

10:16 23.09.2018

Ժամը 9:30-ի դրությամբ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ: Այս մասին հայտնում է Transparency.am -ը: Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/34-ը, Կենտրոն վարչական շրջանի 9/48-ը և Նորք-Մարաշի 9/6 ընտրատեղամասը: Այս ընտրատեղամասերում գրանցվել է 4-ական խախտում: Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, վիճականության կարգին, քվեարկության սենյակի կահավորմանը: Միջադեպերի մասով […]

̰
Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

19:31 22.09.2018

Սեպտեմբերի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը: Այս մասին հայտնում են ՊԲ-ից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]

̰
Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 28-ի

19:08 22.09.2018

Իրանական Ահվազ քաղաքում իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 28-ի, ևս 60 մարդ վիրավոր է: РИА Новости-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Աբու Ֆադլ Բիջին: Հիշեցնենք, որ ահաբեկչությունն իրականացվել է սեպտեմբերի 22-ի առավոտյան Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցող ռազմական շքերթի ընթացքում: 4 անձինք անկանոն կրակ են բացել միջոցառման մասնակից քաղաքացիների […]

̰
«Իսլամական պետություն» խմբավորումն իրեն է վերագրում Իրանում ահաբեկչական հարձակումը

15:57 22.09.2018

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղեկատուն հայտնել է, որ իրենց կազմակերպությունն է հեղինակել Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Տեղեկատուն, սակայն, որևէ ապացույց չի ներկայացրել դրա վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մինչ այս տեղեկություններ էին տարածվել, որ ահաբեկչական հարձակման կազմակերպիչը տեղական անջատողական խմբերից մեկն է։ Իսկ Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, […]

̰
Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

14:20 22.09.2018

Արթուր Վանեցյանը գրեթե միաձայն րոպեներ առաջ ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի ընտրություն է: Հատուկ դրա համար արտահերթ նիստ է հրավիրվել: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նիստին ներկա չէ: ՀՖՖ արտահերթ ժողովում հաստատվեց նաև ՀՖՖ գործկոմի կազմը։ Այսպես՝ ՀՖՖ գործկոմի անդամներ են՝ 1. Արթուր Վանեցյան 2. Արմեն […]

̰
Հայտնի է Իրանի ահաբեկչության զոհերի թիվը

11:13 22.09.2018

Իրանի հարավային Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 8-ի, կա 20 վիրավոր: Այս մասին հայտնում է Tesnim-ը: Զոհերը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այստեղ անցկացվող ռազմական շքերթի ընթացքում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, միջոցառման ընթացքում անհայտ անձինք կրակ էին բացել մարդկանց ուղղությամբ: […]

̰
Իրանում ահաբեկչություն է իրականացվել. զոհերի թիվը ճշտվում է

10:45 22.09.2018

Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչություն է իրականացվել: Այս մասին հայտնում է Press TV-ն: Հաղորդվում է, որ շքերթի ընթացքում անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց վրա: Ահաբեկչության հետևանքով մի քանի մարդ է զոհվել, զոհերի թիվը չի հստակեցվում: Աղբյուրը հայտնում է նաև մի շարք վիրավորների մասին: Al Arabiya-ի փոխանցմամբ՝ դեպքից անմիջապես հետո Իրանի նախագահ Հասան […]

̰
Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել

20:17 21.09.2018

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից, տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից: Նշենք, որ Վարդան Մինասյանը նաև հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնից, որը նույնպես ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նախագահին և ՀՖՖ Գործկոմին վստահության համար: […]

̰
Բաղրամյան 26-ի դռներն այսուհետ բաց կլինեն քաղաքացիների համար

18:16 21.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ ՀՀ քաղաքացիներին ուղղված իր ելույթն ավարտեց խորհրդանշական իրադարձության ազդարարմամբ: «ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով Բաղրամյան 26-ի դռները կբացվեն՝ ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլևս մեկուսացված չի լինի ժողովրդից: ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են ազատորեն մուտք գործել վարչապետի, հետագայում` […]

̰
Նյու Յորքում դանակով զինված կինը հարձակվել է մանկապարտեզի վրա

16:16 21.09.2018

Նյու Յորքում դանակով զինված կինը հարձակվել է մանկապարտեզի վրա: Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները: Հարձակման ահազանգը ոստիկանությունն ստացել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 03:40-ին: Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը կատարվել է 52-ամյա մի կնոջ կողմից, որը նույնպես վիրավորվել է: Նա ձերբակալվել է իրավապահների կողմից: Հարձակման հետևանքով հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեք երեխա: Կենտրոնի աշխատակիցներից մեկը […]

̰
«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում 66.8 մլն դրամի չափով սերմացուների փչացման, 15.6 մլն դրամի պակասորդներ են հայտնաբերվել. հարուցվել է քրգործ

19:44 20.09.2018

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2017թ. մարտի 19-ի որոշմամբ, ՀՀ-ում գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրի շրջանակներում` ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին թույլատրել ծրագիրն իրականացնելու համար օգտագործել 612.779.084 դրամ` 1.710 տոննա առաջին […]

̰
Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից առգրավվել է 1 մլրդ 800 մլն դրամ. Արթուր Վանեցյան

19:19 20.09.2018

ԱԱԾ-ում հարցաքննվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա տեղեկացրել է, որ Մարգարյանն ունի վկայի կարգավիճակ, գրում է Armtimes.com-ը: Ընդհանուր առմամբ իրավապահներն առգրավել են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը Տարոն Մարգարյանը յուրացրել էր «Երևան» հիմնադրամից: Արթուր Վանեցյանն ասել է, որ այդ գումարներն […]

̰
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ քրգործ է հարուցվել

16:33 20.09.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: «Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ և իրավախախտումներ, որոնց վերաբերյալ […]

̰
Կառավարության դիմաց բախումներ են ոստիկանության ու ցուցարարների միջև

13:24 20.09.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի նպատակով հավաքվել էին տասնյակ արծվաշենցիներ, որոնք ցանկանում էին իրենց խնդիրների բարձրաձայնման նպատակով հանդիպել վարչապետին: Նրանք ցանկանում են փոխհատուցում ստանալ իրենց անմխիթար տների ու բնակարանների համար, բացի այդ, կան խնդիրներ՝ կապված հողերի սեփականության հետ: Արծվաշենցիները բողոքում են իրենց կենցաղային պայմաններից և նշում, որ ժամանակին ստացել […]

̰
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

12:20 20.09.2018

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: «Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․ մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների կողմից հայաստանյան և միջազգային հանրությանը հրամցված վարկածը։ Դատարանը ճանաչել […]

̰
Ընտրակաշառք տալու առերևույթ դեպքի առթիվ երկրորդ քրեական գործն է հարուցվել

11:22 20.09.2018

ՀՀ դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ հերթական քրեական գործն է հարուցվել: 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի մի բնակչուհի ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին որ իրեն ընտրակաշառք է առաջարկվել՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից […]

̰
Հարուցվել է քրեական գործ զինծառայողի սպանության դեպքի առիթով

19:05 19.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել զինծառայողի սպանության դեպքի առիթով: 19.09.2018թ՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ.Մաթևոսյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր […]

̰
Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել. ՊՆ

17:38 19.09.2018

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում այսօր՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ): Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից: Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է: […]

̰
Թուրքիայի էլեկտրակայաններից մեկում պայթյուն է որոտացել

15:47 18.09.2018

Թուրքիայի Չանաքքալե նահանգում գտնվող էլեկտրակայանում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է CNN Turk-ը: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ պայթել է էլեկտրակայանի գոլորշու կաթսան: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: Զոհերի կամ վիրավորների մասին դեռ տեղեկություն չկա:  

̰
Հալեպի նահանգային խորհրդի կազմում 2 հայ է ընդգրկվել

14:09 18.09.2018

Հրապարակվել են անցած կիրակի օրը՝ սեպտեմբերի 16-ին, Սիրիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Երկու հալեպահայեր՝ Շահե Մինասյանն  ու Մարիա Գաբրիելյանը, ընտրվել են Հալեպի նահանգային խորհրդի անդամներ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցկացված ՏԻՄ ընտրությունները  յոթ տարուց ավելի շարունակվող սիրիական պատերազմի ժամանակ առաջինն էին: Բազմաթիվ թեկնածուների մեջ նաև վեց հայ կար:  

̰
Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք առաջարկելու առերևույթ հատկանիշներով քրգործ է հարուցվել

12:59 18.09.2018

2018թ. սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի մի բնակչի կողմից ՀՀ ոստիկանությունում ստացվել է հաղորդում՝ իրեն ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հաղորդումը ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազի փողոցում տվյալ քաղաքացուն են […]

̰
YerevanToday-ում խուզարկության ընթացքում առգրավվել են համակարգչային պրոցեսոր և հիշողության կրիչներ. ՔԿ

19:59 17.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ հեռախոսազրույցը գաղտնաձայնագրառելու և տարածելու դեպքի առթիվ քննվող […]

̰
Մասիսի քաղաքապետը գրավի դիմաց ազատ է արձակվել

16:01 17.09.2018

Քիչ առաջ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և նշել, որ Դավիթ Համբարձումյանը գրավով ազատ է արձակվել: ShantNews.am-ի հետ զրույցում փաստաբանը հաստատեց լուրի իսկությունը: «Միջնորդել էին և 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ են արձակել: Այժմ` որոշակի գործընթացներ իրականացնելուց հետո, Դավիթ Համբարձումյանն արդեն ազատության մեջ կլինի»,- ասել է […]

̰
BACK_TO_TOP