TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Արխիվ

Yerevan.today կայքում խուզարկություն է. Քննչական կոմիտեն չի հերքում

11:40 17.09.2018

ՀՀ քննչական կոմիտեն չի հերքում, որ Yerevan.today կայքի խմբագրությունում ստուգումներ են անցկացվում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ՔԿ-ից տեղեկացրին, որ խուզարկությունը քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում է իրականացվում: Խուզարկությունն անցկացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և […]

̰
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի քննության շրջանակում մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ

11:26 17.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում […]

̰
Հրդեհ Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին. դեպքի վայրում է ԱԻ նախարարը

23:57 15.09.2018

Սեպտեմբերի 15-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ այրվում է մոտ 500 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներում […]

̰
Սեպտեմբերի 15-ը դարձավ ամենատաք օրը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում

17:14 15.09.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր, իր կանխատեսածի համաձայն, դարձավ Հայաստանի ամենատաք օրը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում: «Ջերմաստիճանն այսօր Արենիում հասավ 37 աստիճանի, իսկ արևին՝ նույնիսկ 37,6 նիշի»,- ասաց Գագիկ Սուրենյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Եթե այսօր […]

̰
Ադրբեջանի ցավը Թուրքիայի ցավն է. Էրդողանը Բաքվում ելույթ ունենալիս նախապայման է դրել Հայաստանի առաջ

17:04 15.09.2018

Բաքվում ելույթ ունենալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախապայման է առաջադրել Հայաստանի հետ սահմանը բացելու համար, այն է՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ պարտադիր պայման է Արցախյան հակամարտության կարգավորումը։ Էրդողանը խոսել է նաև Ադրբեջանի ավանդական ու ծեծված քարոզչական թեմաների մասին, թե Հայաստանը «օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը» և այլն, ու այդտեղից եզրահանգման եկել, որ […]

̰
Տավուշի ուղղությամբ կրակոցները մի քանի անգամ վերսկսվել ու լռեցվել են. ՊՆ

15:47 15.09.2018

Հայաստանի զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի վերահսկողության տակ գտնվող սահմանի որոշ հատվածներում, մասնավորապես Չինարի գյուղի ուղղությամբ, երեկ երեկոյան ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մի քանի անգամ կրակոցներ են սկսել և լռեցվել հայկական կողմի պատասխան կրակոցներից։ Այս մասին ShantNews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Կրակել են, մեր պատասխան կրակից հետո լռել են, որոշ ժամանակ […]

̰
Էրդողանին հայհոյելու կեղծ մեղադրանքով բանտարկված պոլսահայ երիտասարդն ազատ է արձակվել

14:41 15.09.2018

Սուտ մեղադրանքի թիրախ դառնալուց և բերման ենթարկվելուց հետո պոլսահայ Սայաթ Մորբոյաջին երեկ ազատ է արձակվել, տեղեկանում ենք SHANTNEWS.AM-ի Ստամբուլի աղբյուրներից: Հայ երիտասարդի դեմ ցուցմունք էր տվել անհայտ մի անձ՝ ոստիկանությանը հայտնելով, թե Սայաթը վիրավորական խոսքեր է ասում  Թուրքիայի նախագահի հասցեին, տվել է նրա մեքենայի համարը, ինչից հետո էլ ոստիկանությունը բերման է ենթարկել նրան: Մեկ օր […]

̰
Հայկական բեռնատարներն արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսակետը՝ բողոքելով վրացական կողմի որոշման դեմ

13:18 15.09.2018

Մի քանի տասնյակ հայկական բեռնատարներ գիշերն արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ բողոքելով վրացական իշխանությունների որոշման դեմ, ըստ որի, Վրաստանի ցամաքային ճանապարհով արգելվում է հացահատիկային բեռների ներկրումը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: «Բողոքի ակցիան տևել է մոտ 2-3 ժամ, և մաքսային անցակետում էլ առանց խոչընդոտի թույլ են տվել իրականացնել ակցիան, որովհետև այն իրականում […]

̰
Վրաստանով հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը

11:33 15.09.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների ներկրման արգելքը սեպտեմբերի 15-ից հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը: Նախարարությունը վրացի գործընկերների հետ շարունակում է բանակցությունները, որպեսզի երկաթուղային և լաստանավային փոխադրումների գնագոյացման արդյունքում Հայաստանի փոխադրողները վնասներ չկրեն:

̰
«Զիբիլիքս»-ի քրգործի շրջանակում 11 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու և դրան օժանդակելու համար

19:28 14.09.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 11 անձանց մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու և դրան օժանդակելու համար: Ըստ առաջադրված մեղադրանքների` 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններին Հայաստանի […]

̰
Փոլ Մանաֆորտը ընդունել է իր մեղքը «ռուսական գործով»

18:32 14.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը համաձայնել է ընդունել իր մեղքը «ռուսական գործի» վերաբերյալ, որը հետաքննվում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից, հաղորդում է Reuters- ը՝ վկայակոչելով դատարանի նյութերը: Նշվում է, որ քաղաքական գործիչը համաձայնել է ընդունել Միացյալ Նահանգների դեմ դավադրության մասին մեղադրանքը, ինչպես նաև այն, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով […]

̰
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

14:56 14.09.2018

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդն այսօր` սեպտեմբերի 14-ին, փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն ընտրեց ազգագրագետ Հարություն Մարությանին։ Ներկայացված 4 թեկնածուներից 2-ի՝ Արմեն Ասրյանի և Ստեփան Ստեփանյանցի օգտին ոչ ոք չէր քվեարկել, Հայկ Դեմոյանի օգտին քվեարկել էր 2 հոգի, իսկ պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանն ընտրվեց 11 կողմ ձայներով։ Հարություն Մարությանը գիտության ոլորտում 34 տարվա աշխատանքային […]

̰
Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցների ժամկետը երկարաձգվել է

14:17 14.09.2018

Եվրախորհուրդը Ռուսաստանի նկատմամբ դեռ 2014 թվականին սահմանած պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2019 թվականի մարտ։ Պատժամիջոցային ցուցակի մեջ մտնող անհատների և ընկերությունների եվրոպական հաշվեհամարները, ըստ այս պատժամիջոցների, սառեցվում են, իսկ պատժված գործիչների նկատմամբ Եվրոպա այցերի սահմանափակումներ են գործում։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։ Ցուցակի մեջ մտնում է 155 ընկերություն և 44 անհատ, որոնք պատժամիջոցների են […]

̰
Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի 12 ուսանող հոսպիտալացվել է

14:06 14.09.2018

Սեպտեմբերի 13-ին Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի խումբ երեխաներ, որոնք բժիշկներին հայտնել են, որ իրենց ինքնազգացողությունը վատացել է։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջից: Նրանք թունավորվել են քոլեջի տարածքում գործող թանի արտադրամասի մասնաշենքի բակում […]

̰
Հայկ Կյուրեղյանն այսօր ազատ կարձակվի

12:16 13.09.2018

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ Հայկ Կյուրեղյանի վերադարձի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հարցը քննարկվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Ըստ Պաշտպանի աշխատակազմին ներկայացված պարզաբանման՝ օրենսդրորեն սահմանված կարգի համաձայն՝ Հայկ Կյուրեղյանին երեք անգամ մեկ ամսով տրամադրվել է կարճաժամկետ մեկնում, վերջին մեկնման ժամկետը լրացել է սեպտեմբերի 10-ին: Հայկ Կյուրեղյանը հաջորդ օրը քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացրել է դիմում […]

̰
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում կքննարկի աղմկահարույց գաղտնալսումների հարցը

10:50 13.09.2018

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այսօրվա նիստի ավարտին հայտարարել է, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է ԱԺ նախագահին՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով: Արա Բաբլոյանը հայտարարել է, որ նիստից հետո՝ ժամը 12:00-ին, պատգամավորների նախաձեռնությամբ և իրավունքի ուժով […]

̰
Դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարություն է տարածել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի վերաբերյալ

19:13 12.09.2018

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարություն է տարածել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի առնչությամբ: ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ինձ է վերագրվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային […]

̰
Լենա Նազարյանն ընտրվել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար

11:50 12.09.2018

ԱԺ նիստում այսօր «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ խմբակցության ներսում քննարկումների ժամանակ որոշվել է խմբակցության ղեկավար ընտրել պատգամավոր Լենա Նազարյանին:

̰
Հայաստանի հարցն արտահերթ կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում. Արփինե Հովհաննիսյանը փաստեր է ներկայացրել

11:08 12.09.2018

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում արտահերթ կքննարկվի Հայաստանի հարցը: «Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը և վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը և տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին […]

̰
Փաշինյանը ԱԱԾ տնօրենին ու ոստիկանության պետին 2 ժամ տվեց` կարգուկանոն հաստատելու համար

20:17 11.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Դավթաշենում կազմակերպված հանրահավաքի ժամանակ նշեց, որ խիտ աշխատանքային գրաֆիկ է ունեցել և տեղի ունեցած իրադարձությունների ոչ բոլոր մանրամասներին է տիրապետում, ուստի ելույթին նախապատրաստվելու հնարավորություն չի ունեցել: Նա խոսեց, իր գնահատմամբ, այսօրվա «թոփ» թեմայի մասին, այն է` գաղտնալսվել են ՀՀ ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը: «Ուզում եմ ասել միանշանակ և աներկբա, […]

̰
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի զրույցի հրապարակման փաստով հարուցվել է քրգործ. դատախազություն

18:03 11.09.2018

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև կոնկրետ քրեական գործի վերաբերյալ հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և […]

̰
ՀՔԾ պետի բացահայտումը Մարտի 1-ի գործով

16:46 11.09.2018

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Մարտի 1-ի գործով որոշ մանրամասների: Նրա խոսքերով` ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները մշուշոտ են, և իրենք այս ուղղությամբ բավական աշխատանքներ են կատարել: «Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, այդ մասին ունենք հստակ ապացույցներ, այսինքն` ինչի […]

̰
Բանակը մարտի 1-ին կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ․ ՀՔԾ պետ

16:20 11.09.2018

Հատուկ քննչական ծառայության պետը ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ իրենք արդեն ունեն ապացույցներ, որ բանակը մասնակցել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին ու կրակել է մարդկանց, շենքերի, պատշգամբների վրա այն բանից հետո, երբ շենքերից մեկի պատշգամբից այրվող շիշ են նետել։ Այս մասին Սասուն Խաչատրյանը նշեց իր և ԱԱԾ պետի խոսակցության՝ այսօր հրապարակված ձայնագրության վերաբերյալ ասուլիսի ժամանակ։ […]

̰
Նման քննարկում եղել է. Արթուր Վանեցյանը` հրապարակված ձայնագրության մասին

16:00 11.09.2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հանդես են գալիս մամուլի ասուլիսով, որտեղ անդրադառնում են իրենց` այսօր հրապարակված ձայնագրությանը: ԱԱԾ տնօրենը հաստատեց, որ այդ խոսակցությունը իրենց մասնակցությամբ է, նշեց` շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը: «Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն, կպարզվի ձայնագրման […]

̰
Ոմանք ուզում են ճողոպրել պատասխանատվությունից, ես դա թույլ չեմ տալու. վարչապետի արձագանքը

15:08 11.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով ՀՔԾ և ԱԱԾ պետերի հեռախոսազրույցների` համացանցում ակտիվորեն տարածվող ձայնագրության մասին, նշել է, որ ԱԱԾ պետին հանձնարարել է հանդես գալ մամուլի ասուլիսով և պարզաբանումներ ներկայացնել: Նա հույս է հայտնել, որ իր ուղիղ եթերը գոնե ինչ-որ առումով կմրցակցի այդ ձայնագրության հետ «պոպուլյարության» առումով: Նա նշել է, որ այս պատմության […]

̰
Բոլորդ ձայնագրություն եք լսում. Փաշինյանն ուղիղ եթերում է

14:45 11.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադառնում է համացանցում ակտիվորեն տարածվող ձայնագրությանը, որտեղ ԱԱԾ և ՀՔԾ պետերի զրույցն է:   https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/887653191433064/

̰
Սահմանապահները «Կարճևան» հսկիչ անցակետում Իրանից եկած ավտոմեքենայի մեջ ափիոնիդ են հայտնաբերել

11:09 11.09.2018

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները «Կարճևան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ) Իրանից ժամանած մարդատար ավտոմեքենայի ստուգում անցկացնելիս հայտնաբերել են ներմուծման համար արգելված կիսասինթետիկ ափիոնիդի հաբեր: Այս մասին հայտնում են Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Ավտոմեքենայի վարորդը, որն Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով հանձնվել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներին: Ներկայումս անցկացվում են անհրաժեշտ համալիր միջոցառումներ` իրավախախտման […]

̰
Լոռու մարզում ուժեղ կարկուտը վնասել է ցանքատարածություններ և պտղատու այգիներ

20:09 10.09.2018

Այսօր՝ ժամը 17։00-ի միջակայքում, ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզի Թումանյան, Քարինջ, Դսեղ բնակավայրերում: Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հայտնեց, որ կարկուտից մեծապես տուժել են ցանքատարածություններն ու պտղատու այգիները:

̰
Ալեքսանդր Սարգսյանի որդին ազատ է արձակվել

16:27 10.09.2018

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը: Հայկ Սարգսյանն ազատ է արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում սեպտեմբերի 10-ին հրապարակվել է Հայկ Սարգսյանի կալանքը փոխելու, […]

̰
Սերժ Սարգսյանի եղբորորդին 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

13:19 10.09.2018

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում սեպտեմբերի 10-ին հրապարակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կալանքը փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու հարցով  որոշումը: Դատարանը որոշում է կայացրել 50 միլիոն դրամի գրավի դիմաց նրան ազատ արձակել։ Հայկ Սարգսյանը դատական նիստին ներկա չէր։ Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) […]

̰
BACK_TO_TOP