20:16 04.10.2018
Ազգային ժողովի տարածքում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 258–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն)։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Հիշեցնենք, որ նախօրեին միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ-ի մոտակայքում: Լրատվամիջոցները հայտնել էին, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանը և Արայիկ Գրիգորյանը հայհոյել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած շտապ հավաքի մասնակիցներին: […]
19:12 04.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 6-ը Հայաստանում սգո օր է հայտարարվում: «Այսօր որոշում եմ ստորագրել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր հայտարարելու մասին»,- նշել է նա:
17:39 04.10.2018
Հոկտեմբերի 3-ին ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանին ու Արթուր Գրիգորյանին ուղեկցող անձանց, որոնք հոկտեմբերի 1-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ եղած ցույցերի ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել հավաքվածների հասցեին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության՝ հոկտեմբերի 4-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի մասնակցությամբ տեղի […]
17:15 04.10.2018
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մինչ այդ, Գարիկ Ղուկասյանն աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։ Երևանի նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանն աշխատանքից ազատվել էր օգոստոսի 23-ին։
16:34 04.10.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում հաստատվել է սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ ընտրության արդյունքում ընտրված խմբակցությունների և դրանց ներկայացուցիչների ցանկը: ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել ավագանու ընտրություններին մասնակցած ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի, Նազիկ Ավդալյանի, Արմենակ Այվազյանի, Ջիվան Պողոսյանի, «Լույս» դաշինքից՝ Արտակ Զեյնալյանի գրանցումները՝ հիմք ընդունելով նրանց […]
15:39 04.10.2018
ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու՝ ՀՀ կառավարության կողմից արված առաջարկը: Այս մասին նա հայտնել է SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնել էր, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, Շիրակի նախկին նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը կառավարություն էր ժամանել: Տեղեկություններ կային, որ նա կարող […]
13:56 04.10.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կառավարության՝ հոկտեմբերի 4-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, լրատվամիջոցները հայտնել էին, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանը և Արայիկ Գրիգորյանը հայհոյել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած շտապ հավաքի մասնակիցներին: Նա նշեց, որ այդ դեպքից ժամեր անց արդեն իսկ ունեին բերման ենթարկվածներ` 5 […]
11:50 04.10.2018
Կառավարության որոշմամբ` հոկտեմբերի 4-ի նիստում աշխատանքից ազատվեցին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախապես հայտնելով, որ Կառավարության նիստի օրակարգում մի շարք մարզպետների` աշխատանքից ազատումն է, նշեց. «Գիտեք` ինչի հետ է դա կապված, քաղաքական վերջին օրերի իրադարձությունները տեղի […]
11:24 04.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում հայտնեց, որ պիտի խնդրեն վաղը` հոկտեմբերի 5-ին, հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, որ հաջորդ շաբաթ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ երկու օր հայտարարվի ոչ աշխատանքային օր: Ըստ վարչապետի` դրա համար անհրաժեշտ է որոշակի օրենսդրական փոփոխություն կատարել: «Հիմա, քանի որ շատ մեծ են ծավալները, եզրակացությունն այն է, այդ թվում` ոստիկանության, որ […]
11:15 04.10.2018
ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրակարգում ընդգրկված է նաև համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը, որը պետք է քննարկվի դռնփակ նիստով: Փաշինյանն ընդգծեց` օրենքը նախատեսում է, որ ԱԺ հանձնաժողովի նիստում այս հարցի քննարկումը պետք է լինի դռնփակ, ուստի տրամաբանական չի լինի, եթե կառավարությունում դրա վերաբերյալ քննարկումը դռնբաց լինի:
17:58 03.10.2018
ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «2018 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը մեկ նպատակ է հետապնդում, այն է՝ ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, երբ արտակարգ իրավիճակների կամ պատգամավորների համար ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով […]
07:09 03.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրերով պաշտոնանկ են արվել կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող նախարարները։ Այս մասին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատաքից ազատվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ տնտեսական […]
23:32 02.10.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում է, նա բանակցություններ է վարում խորհրդարանական խմբակցությունների՝ ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք», ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Վերջիններս քննարկում են ստեղծված իրավիճակը:
22:23 02.10.2018
Նախարարների ու մարզպետներին աշխատանքից ազատելու մասին որոշումը դե յուրե ուժի մեջ մտնելուց հետո ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որպեսզի որևէ մեկը չմտածի, թե ես կառչած եմ ՀՀ վարչապետի պաշտոնից կամ մեր թիմի որևէ անդամ կառչած է պաշտոնից: Դրանից հետո՝ 7 օրվա ընթացքում, […]
22:03 02.10.2018
SHANTNEWS.am-ն առանձնացրել է «Ծառուկյան» դաշինքի և ԲՀԿ ներկայացուցիչ մարզպետների անունները: Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ քիչ առաջ նրանք աշխատանքից ազատվեցին: Պաշտոնանկ արված մարզպետներն են` Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյան, ԲՀԿ, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյան, ԲՀԿ, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյան, ԲՀԿ, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյան, ՀՅԴ, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյան, ՀՅԴ:
21:44 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ, դիմելով ներկաներին, հայտարարել է. «Ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը Հայաստանում հակահեղափոխություն իրականացնելն է, այսինքն` արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակելը: Այդ նախագծի ընդունումը դավադրություն է Հայաստանի բարձրագույն իշխանության, այսինքն՝ հայ ժողովրդի նկատմամբ: Ես, այդ որոշման մասին իմանալով, իմ աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման ՀՅԴ-ն և […]
21:29 02.10.2018
Հաշվի առնելով ներկայիս լարված և ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից։ Ինչպես հաղորդում է Yerkir.am-ը, այդ մասին հայտնել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։
21:23 02.10.2018
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀԿ-ական մի քանի պատգամավորների հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկած պատգամավորների ցուցակը:
19:56 02.10.2018
«Հաշվիչ հանձնաժողովով իրենք հաշվեցին, որ 61 կողմ եղավ, այսինքն՝ ընդունվեց օրենքը»,- այս խոսքերով ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ չնայած իրենց դիմադրությանը՝ «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխությունները ընդունվեցին ԱԺ երեք խմբակցությունների քվեարկության արդյունքում։ Այս նիստը, նշենք՝ անցավ խիստ լարված մթնոլորտում։ Ընթացքում գոռգոռոցներ եղան պատգամավորների կողմից։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մի պահ բարձրացավ տեղից […]
19:31 02.10.2018
Հայաստանի ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրվել, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/931742820368841
19:10 02.10.2018
«Հենց նոր տեղեկություն ստացվեց, որ ՀՀԿ-ն ժամը 19։30-ին արտահերթ նիստ է հրավիրում՝ ձեզ հայտնի նախագիծը քվեարկելու համար, և ես բոլորիդ կոչ եմ անում հենց հիմա հավաքվել Ազգային ժողովի մոտ։ Եվ նաև այն պատգամավորներին, ովքեր, ըստ էության, չեն համարում, որ իրենք պետք է դուրս գան ժողովրդի իշխանության դեմ, կոչ եմ անում ուղղակի չգնալ Ազգային ժողով և […]
18:59 02.10.2018
«Ներկայացվել էր օրենքի մի նախագիծ, որի նպատակը ԱԺ արտահերթ ընտրությունները կանխելն էր, այնպես անել, որ Հայաստանը ժողովրդի իշխանության այս պայմաններում դե ֆակտո մտնի մի քաղաքական ճգնաժամի մեջ, որը չի կարողանա հաղթահարել»,- «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունների մասին խոսելիս ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքերով՝ այժմ այն ուժերը, որոնք սատարել էին կառավարության առաջարկած ծրագրին, […]
18:27 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում խոսել է խորհրդարանում «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունների մասին, ըստ որոնց` պատգամավորների՝ իրենցից անկախ պատճառներով ԱԺ նիստից բացակայելու դեպքում նիստը կարող է ընդհատվել խորհրդարանի նախագահի որոշմամբ: «Ես կոչ եմ արել ՀՀԿ խմբակցության ղեկավարին, որ միջոցներ ձեռնարկի՝ այդ նախագիծը օրակարգից հանվի: Կոչ եմ անում մյուս պատգամավորներին չգնալ և չքվեարկել այդ նախագծի օգտին: […]
18:02 02.10.2018
Սահմանադրական ճանապարհով մենք պատրաստ ենք ցանկացած տիպի ընտրությունների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերին: Լրագրողները Վահրամ Բաղդասարյանին հարցրել են՝ արդյո՞ք ՀՀԿ-ն նպատակ ունի «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխություններով կասեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչին ի պատասխան խմբակցության ղեկավարը պնդել է՝ […]
17:43 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին: Վարչապետը երկու տարբերակ է առանձնացրել. եթե պարզվի, որ իբրև վարչապետ ինքը ժողովրդի ներկայացուցիչն է, ընտրությունները կկայանան, հակառակ դեպքում ընտրություններ չեն լինի: Խորհրդարանում «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունները, ըստ որոնց` պատգամավորների՝ իրենց անկախ պատճառներով ԱԺ նիստից բացակայելու դեպքում ԱԺ նիստը կարող է […]
15:09 02.10.2018
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան պատճառը, ըստ բժիշկների, թոքերի այտուցն է, որի հետևանքով էլ կանգ է առել երգչի սիրտը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին կհուղարկավորեն Մոնֆոր Լամորի կոմունայի XII դարի վանքի տարածքում, որը գտնվում է Փարիզից ոչ հեռու:
13:40 02.10.2018
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցով բանակցությունների շրջանակներում այսօր կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը նշեց, որ հանդիպման ժամկետների ու վայրի մասին մանրամասներ դեռ չի կարող հայտնել, քանի որ իրենք Նիկոլ Փաշինյանից դեռ հրավեր չեն ստացել: Հիշեցնենք, որ […]
17:59 01.10.2018
Հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, Արցախի պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 15:05-ի սահմաններում գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի պաշտպանության բանակը կիսում է […]
16:07 01.10.2018
94 տարեկանում մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը, հայտնում է «Ֆրանսպրեսը»։ Ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուր (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել էր 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում։ 2004 թվականին ստացել է Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչում։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում […]
15:25 01.10.2018
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ չի մեկնի Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Ղարաբաղ»-ի հետ կայանալիք խաղին։ Այս մասին հայտնում է ESPN-ի լրագրող Մատիաս Կարենը: Ըստ նրա՝ դա հայ ֆուտբոլիստի անձնական որոշումն է: «Ինձ ասել են, որ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Ադրբեջան՝ մասնակցելու հինգշաբթի օրը կայանալիք խաղին: […]