19:19 28.06.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի կողմից բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ։ Բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և […]
14:45 28.06.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը լքել է Հանրապետական կուսակցությանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, արդեն երկար ժամանակ է, ինչ Ջերմուկի, Գնդեվազի, Կեչուտի բնակիչները փակել են Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը։ Ես՝ որպես Վայոց ձորի մարզից ընտրված պատգամավոր, անհանգստանալով ստեղծված իրավիճակից, մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել ճանապարհը փակած քաղաքացիների […]
12:40 28.06.2018
Կառավարության այսօրվա նիստից առաջ լրագրողները հասցրել են խոսել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ, վերջինիս հարցրել են, թե արդյո՞ք քաղաքապետ Տարոն Մարգարյանի բնակարանում ԱԱԾ-ն ստուգումներ չի իրականացրել: ԱԱԾ-ի պետը նշել է, որ ոչ, ինչպես նաև մարրդկանց խորհուրդ է տվել ԱԱԾ-ի տեսանյութերի փոխարեն դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
11:35 28.06.2018
ՀՀ կառավարությունը հունիսի 28-ին ընդունեց «Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին» նախագիծը: Այն օրակարգի չզեկուցվող հարցերից է: Կառավարության որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանվում Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեները: Հիմնավորման մեջ նշված է, որ նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» […]
09:43 27.06.2018
Հունիսի 27-ին, ժամը 09:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ թիվ 94 շենքի մոտակայքում, ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության […]
09:12 27.06.2018
Հունիսի 27-ին` տեղական ժամանակով ժամը 02:20-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 22:20-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.800 և արևելյան երկայնության 48.600 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենքորան քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության տարածքում՝ […]
22:11 26.06.2018
2018թ. փետրվարի 2-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենի կողմից նույն ընկերության կոմերցիոն տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնության սպառնալիքների ներքո բնակարանը բանկում գրավադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ […]
21:45 26.06.2018
ԱՄՆ-ի Գերագույն դատարանն աջակցել է Դոնալդ Թրամփի` ներգաղթյալների վերաբերյալ հրամանագրի ընդունմանը: Այդ հրամանագրով մահմեդական մի շարք երկրների քաղաքացիներ ԱՄՆ մուտք գործելու հնարավորություն չեն ունենա։ Մուտքի արգելքը կվերաբերի Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի և Սոմալիի այն քաղաքացիներին, որոնք ԱՄՆ մուտքի վիզաներ կամ ժամանակավոր կեցության փաստաթղթեր չունեն։ Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ջոն Ռոբերթսը նշել է, որ իշխանությունները, ելնելով […]
23:14 25.06.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում հունիսի 25-ին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-ի մուտքի մոտից, ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է` ապօրինի հարստանալը, ՀՀ ԱԱԾ-ը վարչական շենք բերման ենթարկեց ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր […]
21:47 25.06.2018
ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, որը հունիսի 25-ինոստիկանության կողմից բերման էր ենթարկվել, ազատ է արձակվել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Այո՛, հաստատում եմ, որ Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել: Հստակ ժամը նշել չեմ կարող, բայց, ըստ գործող կարգի, նա ազատ է արձակվել […]
11:56 23.06.2018
Երեկվանից Ջերմուկի, Գնդեվազի ու Կեչուտի բնակիչները փակել են Ամուլսարի հարակից ճանապարհները և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պայքարում են Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագծի դեմ: Ակտիվիստներից Նարեկ Միրզոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Ամուլսարի հանքավայրում աշխատանքներ իրականացնողները ավտոբուսներով հեռանում այդտեղից: Թե ինչու են նրանք լքում հանքավայրը, […]
10:47 23.06.2018
ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերում երեկ՝ հունիսի 22-ին, պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը: Մանրամասները համապատասխան կարգով»,-ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/arcrun/posts/1787937054575228
20:57 22.06.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված ծառայության աշխատակիցների կողմից երեկ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը կատարված խուզարկության հետ: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն իրեն պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահում է […]
10:44 22.06.2018
ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որ երեկ տեղափոխվել էր Ազգային անվտանգության ծառայություն, նույն օրը երեկոյան ազատ է արձակվել: Ավելին՝ երեկ նա մասնակցել է համագյուղացիներից մեկի հոգեհանգստին: Այս մասին Tert.am-ին հայտնել է Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը: «Երեկ գյուղում պանիխիդա կար, ինքը եկավ, բայց մենք ըտենց թեմայով չենք խոսում ըտենց տեղերը: Այսօր էլ իր եղբայրը վատացավ, Առաքել […]
21:42 21.06.2018
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել է ԱԱԾ, հայտնում է Armtimes.com-ը: Խուզարկությունը տևել է մոտ 2 ժամ: Առաքել Մովսիսյանի կինը՝ Նելլի Մովսիսյանը, կայքին ասել է` ԱԱԾ-ականները հայտնել են, թե անօրինական զենք-զինամթերք են փնտրում: Առաքել Մովսիսյանի առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել է 5-6 ատրճանակ և […]
19:59 21.06.2018
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այս պահին ԱԱԾ-ն խուզարկություն է կատարում Արմավիրի մարզի Այգեկ գյուղում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) տանը: ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը մեզ հետ զրույցում չհերքեց կատարվածը՝ նշելով, որ քննչական գործողություններ են իրականացվում: Այլ մանրամասներ Գալստյանը չհայտնեց՝ խոստանալով ավելի ուշ տեղեկություններ տրամադրել:
19:34 21.06.2018
Երևան քաղաքում 2018-ի ապրիլի 13-ից 22-ը տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 2251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով քննված քրեական գործով 2018-ի ապրիլի 22-ին ձերբակալվել էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը: Քրեական հետապնդում էր իրականացվում նաև Դավիթ Սանասարյանի, Արմեն […]
15:15 21.06.2018
Այսօր ԵԿՄ արտահերթ համագումարի նիստում ԵԿՄ անդամները կոչ արեցին, որպեսզի բոլոր երկրապահ կամավորականները գնան և մասնակցեն կառույցի ինքնամաքրման գործընթացին: Կազմակերպիչների խոսքերով՝ այսօր ԵԿՄ անդամներից շատերը Հայաստանում չեն, նրանք հորդորում են բոլորին վերադառնալ և միասին կազմակերպել ինքնամաքրման գործընթացը: ԵԿՄ անդամները նաև կոչ արեցին քաղաքացիներին չմոռանալ ԵԿՄ-ի դերն ու առաքելությունը արցախյան պատերազմի ընթացքում և չփոխել վերաբերմունքը ԵԿՄ […]
15:12 21.06.2018
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մտավախություն չունի, որ արտահերթ ընտրությունների դեպքում դաշնակցությունը կարող է անհրաժեշտ ձայները չհավաքել: Հունիսի 21-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Դաշնակցության տարբերությունը այն է, որ լինելով գաղափարական կուսակցություն՝ ունենք կայուն ընտրազանգված: Մենք այնքան փոփոխություններ ենք տեսել, բայց կա նվազագույն զանգված, որը պահպանվել է»: Ռուստամյանը նշեց, որ իրենք մտավախություն չունեն, եթե […]
15:02 21.06.2018
Քիչ առաջ Երկրապահ կամավորականների միությունը արտահերթ համագումարի ընթացքում հայտարարություն տարածեց: Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ իրադարձությունները չպետք է ոչ ոքի համար հիմք ծառայեն՝ սևացնելու ԵԿՄ-ի անունը: Արված հայտարարության համաձայն՝ ԵԿՄ վարչությանը առաջարկվելու է Մանվել Գրիգորյանին զրկել ԵԿՄ նախագահի պաշտոնից, պաշտոնավարումը ժամանակավորապես իրականացնելու է փոխնախագահը, կառաջարկվի նաև ժամանակավորապես կասեցնել ֆինանսական […]
12:53 21.06.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է արել՝ կապված իր հրաժարականի և այսօր առավոտյան կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ: «Իմ հրաժարականը պայմանավորված էր բացառապես կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իմ դիրքորոշումով, որը մնացել է անփոփոխ: Ինձ վստահված առաքելությունը նախարարի պաշտոնում գիտակցել եմ աշխատանքիս առաջին օրվանից, երբ միայն […]
12:46 21.06.2018
Ուսումնասիրությունների ենթարկվելո՞ւ է արդյոք ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի գործունեությունը.Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին այսօր հարցրել են լրագրողները ՝ հիշեցնելով, որ նրա կոռուպցիոն գործունեության մասին ևս շատ է խոսվում: «Մամուլում ինչ որ գրվել է, այլ է, փաստերն այլ են: Էդ ամեն ինչը մենք տեսնելու ենք, չէ՞»,- ասել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ […]
11:12 21.06.2018
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի ընդունել օրեր առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Վարչապետի խոսքով՝ ինքը քննարկումներ է անցկացրել նախարարի հետ, և իրենք եկել են այն եզրակացության, որ Մանե Թանդիլյանը դեռևս կպաշտոնավարի, իսկ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ քննարկումները կշարունակվեն:
00:47 21.06.2018
Խուզարկություններ են կատարվել «Յանս» ռեստորանային համալիրում։ Այս մասին հաղորդվում է ՀՀ Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրված չարաշահումների բոլոր հանգամանքները, ապահովելու բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունը։ Ֆինանսական չարաշահումներն ի հայտ են եկել «Սելենա» ՍՊԸ-ին […]
20:32 20.06.2018
Երևանում՝ «Yans Music Hall&Restaurant»-ում, ոստիկանությունն այս պահին հատուկ գործողություններ է իրականացնում։ Այս մասին հայտնում է Tert.am-ը։ Թե ինչ պատճառով են գործողություններ իրականացվում նշված ակումբում, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ դրանք իրականացվում են հարուցված քրեական գործի շրջանակներում. «Նախաքննական մարմնի աշխատակիցների հետ, քրեական գործի շրջանակներում գործողություններ ենք իրականացնում «Յանս» ակումբում»։ Ոստիկանությունից հայտնեցին, որ […]
19:56 20.06.2018
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ հունիսի 20-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, դատարանի որոշումներով, խուզարկություններ են կատարել այսպես կոչված օրենքով գողեր՝ «Մանեթի տղա Սամվելիկ» մականվամբ Սամվել Հարությունյանի, «Աֆուլիկ» մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, «Շահումյանցի Ժիրո» մականվամբ Ժիրայր Բրուտյանի, «Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանի, «Լեննականցի Արտյոմիկ» մականվամբ Արտյոմ Ղազարյանի, «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Սևո» […]
13:51 20.06.2018
Հատուկ քննչական ծառայության և ԱԱԾ համագործակցված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն է ուղարկվել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, որի շրջանակներում այսօր՝ հունիսի 20-ի առավոտյան խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասին (Դաշկեսան) հարակից «Արա Լեռ» կոչվող տարածքում գտնվող ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը: ՀՔԾ-ից հայտնում են, […]
13:40 20.06.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ, այդ թվում՝ դիմակավորված, այցելել են «Երազ» թաղամասի հարևանությամբ գործող «էլլիպս» ընկերություն: Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը: Նշված ընկերությունը Հայաստանում հայտնի է արագաչափեր և տեսախցիկներ տեղադրելու գործում: SHANTNEWS.am-ը փորձեց ճշտել լուրի իսկությունը: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը նշեց, որ նման տեղեկատվություն չունի, սակայն […]
22:08 19.06.2018
Մի քանի ժամ տևած դռնփակ նիստից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում որոշում է կայացվել պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Մանվել Գրիգորյանին կալանավորել 2 ամիս ժամկետով: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբաններից Արսեն Մկրտչյանը: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախաքննությունն իրականացնող մարմնին հանձնարարել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ […]