11:43 08.07.2018
Քիչ առաջ Երևանի Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ)՝ Շերամի փողոցում՝ «Արմենիկում» հիվանդանոցի դիմաց, պայթյունի ձայն է լսվել, որին հաջորդել է սաստիկ հրդեհը։ Միջադեպից տեսանյութ է հրապարակել Facebook-ի օգտատեր Արման Ղարագուլյանը։Դեպքի վերաբերյալ ներկայում պաշտոնական տեղեկություններ չկան։ «Մենք մեզ համար տանը նստած՝ մեկ էլ վթարի ձայն, պայթյուն.. Ինչքան հասկացա, մեքենան խփեց վնասեց գազատարը…. մնացածը ինչպես կատաստրոֆա ֆիլմում»,-գրել է […]
16:18 07.07.2018
Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք […]
19:58 06.07.2018
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարող ա 7-ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ով ա իրան դատել…»,- գրել է […]
15:29 06.07.2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը քիչ առաջ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի եթերում հանդես եկավ հայտարարությամբ՝ պայմանավորված այսօր առավոտից Մայր Աթոռում ստեղծված լարված իրավիճակով: «Մենք սա գնահատում ենք հարձակում եկեղեցու վրա, դիվանատունը գրավված է, մենք ստիպված ենք դադարեցնել մեր աշխատանքները: Մեր աշխատակիցներին, սպասավորներին, ծառայողներին խնդրել եմ դադարեցնել աշխատանքները: Այս քայլը գնահատում եմ հալածանք […]
13:48 06.07.2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լարված իրավիճակ է: Այստեղ ոստիկաններ են եկել կողմերի բախումը թույլ չտալու համար: Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրեց, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները ներխուժել են դիվանատուն: Նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանն էլ հայտարարեց, որ հոգևորականներից մի քանիսը հարձակվել են իր վրա: SHANTNEWS.am-ի հետ […]
12:05 06.07.2018
Քիչ առաջ SHANTNEWS.am-ի հետ կապ հաստատեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ իր վրա են հարձակվել մի քանի հոգևորականներ: Պետրոսյանը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ: Նախաձեռնության համակարգողը նաև հայտնեց, որ ոստիկանությունը տարածքում է և իրեն պաշտպանել են: Հիշեցնենք, որ Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներն այսօր ներխուժել են Մայր Աթոռի Դիվանատան շենք:
11:56 06.07.2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորդորներին դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը»: Նշենք՝ խոսքը «Նոր […]
19:48 05.07.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ծառայությունն իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ այն պատկանում է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: ԱԱԾ աշխատակիցները, իրականացված օպերացիայի շրջանակներում, օրեր շարունակ դարանակալել […]
12:26 05.07.2018
Այսօր նախատեսված էր Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություն, սակայն այլ թեկնածուների բացակայության պատճառով այն տեղի չի ունեցել: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտարարել է, որ ընտրությունը հետաձգվում է մեկ ամսով, իսկ մինչ այդ ինքը դադարեցնում է իր լիազորությունները՝ որպես ֆեդերացիայի նախագահ: Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ է դադարեցնում լիազորությունները, Արթուր Գևորգյանը նշել է, որ այդպես հավասար մրցակցային պայմաններ […]
21:50 04.07.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գործողություն էին իրականացնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը: Երկար ժամեր տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ հեռացել են Ալեքսանդր Սարգսյանի տանից՝ իրենց հետ տանելով նաև Ալեքսանդր Սարգսյանին և նրա որդուն՝ Հայկ Սարգսյանին: Վերջիններս չցանկացան պատասխանել լրագրողների հարցերին, թե ինչ են […]
21:00 04.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին`բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։ Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ […]
20:13 04.07.2018
Հուլիսի 4-ին՝ ժամը 19:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քրիստափորի փողոցում տուն է այրվում, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական կայքը: Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
15:00 04.07.2018
Եվրոպական խորհրդարանը հավանության է արժանացրել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հղում կատարելով Եվրախորհրդարանի պաշտոնական հաղորդագրություններին: Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ Հայաստանը իր եվրոպացի գործընկեր պետությունների հետ աշխատում է դեռևս 2000-ականների կեսից: 2003-ի սեպտեմբերի 3-ին, երբ ՀՀ նախկին […]
20:00 03.07.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից: Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով […]
14:55 03.07.2018
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարը 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցել: Ըստ քրեական գործի՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձը՝ պաշտպանության նախարարը և այլ անձինք, փորձել են 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում […]
13:42 03.07.2018
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը: Այս առնչությամբ ոստիկանությունից հայտնում են, որ երեկ՝ հուլիսի 2-ին, ժամը 9:30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի […]
11:02 03.07.2018
Քննչական կոմիտեն ձերբակալել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանին: Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Բաբայանը կասկածվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ: Հիշեցնենք, որ նրա անունը պարբերաբար կապվում է մի շարք աղմկոտ դեպքերի հետ:
19:32 02.07.2018
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ ՌԴ Լիպեցկի մարզի ՆԳՆ վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ս/թ․ հուլիսի 1-ին (ժամը 16։00-ի շրջանում) Լիպեցկ-Դանկով մայրուղու վրա տեղի է ունեցել ավտովթար ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ։ Իրար են բախվել «Hyundai Sonata» և «Volkswagen Passat» մակնիշի մեքենաները։ Վթարի հետևանքով «Volkswagen Passat»-ում գտնվող հինգ ՀՀ քաղաքացիների ընտանիքից չորսը, նրանց թվում՝ երկու մանկահասակ երեխա, […]
18:22 01.07.2018
Երեկ երեկոյան և այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ «Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է […]
16:20 30.06.2018
Հանրապետության տարածք են ներթափանցել արևադարձային ալիքները: Այս արտահայտությունը վերջին օրերին ավելի հաճախ ենք լսում: Օդի ջերմաստիճանը բարձրացել է, չնայած դեռևս չի գերազանցել վերջին տարիների «պատմական առավելագույնը»: Այն, ըստ օդերևութաբանների, օրինակ Երևանում վերջին անգամ 2010 թվականին է գրանցվել՝ 42 աստիճան: Ի՞նչ պետք է իմանալ, երբ դրսում ջերմաստիճանն անցնում է 35 աստիճանը: Առաջին խորհուրդը մասնագետներից՝ խուսափել արևի […]
16:10 30.06.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին ձերբակալված Նազիկ Ամիրյանին 30.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական ծառայությունից: Բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ն. Ամիրյանը Մանվել Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի […]
15:11 30.06.2018
Հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության բանակը: Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում առջնային գծի տարբեր հատվածներում դիտարկվել են ադրբեջանական սպառազինության և […]
13:15 30.06.2018
ՀՖՖ-ի 16-րդ ժողովի ժամանակ քիչ առաջ քննարկման դրվեց «Շիրակ», «Միկա», «Ուլիս», «Արմավիր», «Ֆուրման Աբրահամյան», «Հայ-Արի», «Էսթեղլալ Կոտայք», «Զվարթնոց ՀԱՈւ» ֆուտբոլային ակումբների հեռացումը ՀՖՖ անդամությունից: Այս մասին հաղորդում է տեղում աշխատող Shantnews.am-ի թղթակիցը: ՀՖՖ 16-րդ ժողովի շրջանակում կայացել է քվեարկություն, որին մասնակցել է 42 պատվիրակներից 24-ը: Ժողովի մասնակից անդամները միաձայն կողմ քվեարկեցին նշված ակումբների անդամությունից զրկելուն:
09:56 30.06.2018
Հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]
22:37 29.06.2018
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Սերոբ Հարությունյանն ու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել են պաշտոններից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարար Արտակ Զեյնալյանը․ «Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Սերոբ Ռազմիկի Հարությունյանն իմ՝ N 298-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից և N 300-Ա հրամանով նույն հիմնարկի […]
21:28 29.06.2018
Հունիսի 29-ին` ժամը 20:54-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ագարակ և Ոսկեվազ գյուղերի խաչմերուկում՝ գազալցակայանում, պայթել է ավտոմեքենայի գազի բալոնը, զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
20:39 29.06.2018
Հունիսի 29-ին՝ ժամը 19:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային 30 հասցեում գտնվող նախկին գյուղտեխնիկայի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա մեկ զոհ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է չշհագործվող շենքի տանիքի […]
17:03 29.06.2018
Հայոց ցեղասապանության թանագարան-ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ կապված Հայկ Դեմոյան-Արայիկ Հարությունյան հակասությունների հետ: Հայտարարույթունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմը մտահոգությամբ հետևում է հաստատության շուրջ ստեղծված իրավիճակին: Լիահույս ենք, որ յուրաքանչյուր հայ գիտակցում է հաստատության առանձնահատուկ նշանակությունը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համազգային, պետական նշանակության ապաքաղաքական կառույց է: Ուստի, նկատի ունենալով վերջին օրերին մամուլում և հատկապես սոցցանցերում […]
23:45 28.06.2018
ԱՄՆ Մերիլենդ նահանգում տեղակայված «Capital Gazette» թերթի խմբագրատան վրա հարձակում է կատարվել, կան զոհեր։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Al Arabiya-ն իր հերթին հայտնում է 4 զոհի մասին։ Կան մեծ թվով վիրավորներ։ Ոստիկանությունը պաշարել է շրջանը։ Անվտանգության մարմինները հայտնում են, որ դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհաղորդեն ավելի ուշ։
19:48 28.06.2018
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է սկսել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի՝ Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակում: SHANTNEWS.am-ը դիմեց ՀՀ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանին՝ պարզելու համար՝ արդյո՞ք այս տեղեկատվությունն իրականությանը համապատասխանում է: Վերջինս նշեց, որ որոշակի գործողություններ իրականացվում են, խոստացավ լրացուցիչ տեղեկատվություն փոխանցել ավելի ուշ: