22:08 19.06.2018
Մի քանի ժամ տևած դռնփակ նիստից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում որոշում է կայացվել պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Մանվել Գրիգորյանին կալանավորել 2 ամիս ժամկետով: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբաններից Արսեն Մկրտչյանը: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախաքննությունն իրականացնող մարմնին հանձնարարել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ […]
18:13 19.06.2018
Արարատի մարզի Լանջանիստի ոլորաններում հունիսի 19-ին պաշտպանության նախարարությանը պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը: Վեդու բժշկական կենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանը տեղեկացրել է, որ իրենք առաջին օգնություն են ցուցաբերել 5 զինծառայողի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նույնպես […]
17:32 19.06.2018
«Դոն Պիպո» մականունով հայտնի, քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանը կալանավորվել է: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը՝ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել 2018թ. հունիսի 16-ին Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածնի առանձնատանն ապօրինի պահվող մեծաքանակ […]
14:16 19.06.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ անցկացված քվեարկության արդյունքներով պատգամավորը զրկվեց ազատությունից: Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 82 պատգամավոր, որից 77-ը կողմ, 3-ը՝ դեմ է քվեարկել: 2 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ 81 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ Մանվել Գրիգորյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից:
13:19 19.06.2018
Խորհրդարանն այսօր ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ քվերակության է անցկացրել: Գաղտնի քվերակությամբ 81 կողմ, 3 դեմ հարաբերակացությամբ պատգամավորը զրկվել է անձեռնխելիությունից: Քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր, ձայներից մեկն անվավեր է ճանաչվել: Նշենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն է տվել նաև ՀՀԿ խմբակցությունը: Այդ մասին ավելի […]
19:33 18.06.2018
Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանը նամակ է ուղղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, հաղորդում է Aysor.am-ը։ «Տեղեկացված եմ ԱԱԾ տարածած նյութերից և հանրային արձագանքից։ Տեղյակ եմ նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության արձագանքից։ Հարկ եմ համարում հայտնել, որ նման արձագանքը սպասելի էր, եթե չեն ներկայացված նաև հակափաստարկները։ Իսկ դա հնարավոր է անել միայն խոր, բազմակողմանի և […]
10:39 18.06.2018
Փաստաբան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ստեղծված պայմաններում նպատակահարմար չի գտնում շարունակելու Մանվել Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցուցաբերելու գործընթացը։ «Երեկ Վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ […]
01:49 18.06.2018
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին, հրաժարական է տվել: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջից: «Ես՝ Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»,- ասված է գրառման մեջ:
18:27 16.06.2018
Ազգային անվտանգության ծառայությունը ԵԿՄ Էջմիածնի տարածքային գրասենյակից քիչ առաջ բերման է ենթարկել գեներալ Մանվել Գրիգորյանին: ԵԿՄ գրասենյակում էր նաև գեներալ Սեյրան Սարոյանը, ով ցանկանում էր նույն մեքենան նստել՝ Գրիգորյանի հետ, սակայն նրան թույլ չտվեցին: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունն այսօր առավոտից Էջմիածնում են, հատուկ գործողություններ են իրականացվում ԵԿՄ գրասենյակում, Մանվել Գրիգորյանի առանձնատանը, ինչպես նաև քրեական […]
14:30 16.06.2018
ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ Էջմիածնում տարել են Դոն Պիպո մականունով Արթուր Ասատրյանին: Այդ մասին տեղից հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը: Ոստիկանության աշխատակիցներն էլ բերման են ենթարկել Արթուր Ասատրյանի թիկնապահներից մեկին:
13:30 16.06.2018
Արցախի հանրապետության պաշտպանության բանակից հայտնում են, որ հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվել են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր ու […]
12:31 16.06.2018
ԱԱԾ-ն և Ոստիկանությունը հավաքված են Երկրապահ կամավորական միության Էջմիածնի տարածքային բաժանմունքի առջև: SHANTNEWS.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ հատուկ միջոցառումներ են իրականացվում: Տեղեկություններ են տարածվել, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում քաղաքապետարանի տարածքում, քաղաքապետի ամառանոցում, նաև Դոն Պիպո մականունով քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի տարածքներում:
15:57 15.06.2018
Շենգավիթի դատարանում հունիսի 15-ին կայացած դատական նիստում փոխվեց «Սասնա ծռեր»-ի գործով դատապարտյալ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց-կալանքը: Հարությունյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով՝ վերջինս ստացիոնար բուժման կարիք ունի: Նրա պաշտպանը՝ փաստաբան Հայարփի Սարգսյանը, այսօր միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին: Նշենք, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամներ Վահե […]
13:10 15.06.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ազատվեց պաշտոնից: Կառավարությունը քիչ առաջ ընդունեց համապատասխան որոշումը: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Աղվան Հովսեփյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: Թե […]
12:48 15.06.2018
Քիչ առաջ ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և վեց ամբաստանյալների` Արմեն Պողոսյանի, Անդրանիկ և Կարեն Քոչարյանների, Ժորա Զաքարյանի, Սանասար Գաբրիելյանի և Դավիթ Հարությունյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը` խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Ամբաստանյալներն ազատ արձակվեցին: Բացի այդ, ամբաստանյալների վճռաբեկ բողոքները բավարարվեցին մասնակի` նրանց նկատմամբ կիրառված Կենտրոն Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր […]
20:56 14.06.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործող «Ավտո սիթի», «Տեխնոման», «ՄՍՀ ավտոզննում», «Տրանս սիստեմ», «Ֆորմատ-ավտոմոնտաժ», «Վիկտորիա Արման», «Մարկ լայֆ» «Ռոբերտ Տարոն», «Դավիթ և Էլինա», «Ուղեգիծ» սահմանափակ պատասխանատվության, «Ավտոռեմե ավտոտեխզննության կենտրոն» փակ բաժնետիրական և «Էլեկտրոմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերություններում ապօրինություններ են […]
15:45 14.06.2018
Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը SHANTNEWS.am ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկատվությունը, որ ձերբակալվել են Դավթաշենի թաղապետի տեղակալը և «Երևան» հիմնադրամի տնօրենը: Սամսոն Գալստյանը այլ մանրամասներ չհայտնեց՝ ասելով, որ այժմ ընթանում է նախաքննություն: Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն ներխուժել էր Երևանի քաղաքապետարան և առգրավել «Երևան» հիմնադրամի որոշ փաստաթղթեր:
19:29 13.06.2018
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ հրաժարական է տալիս: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարությունը գլխավորում էր 2013 թվականի հուլիսից: «Ես ջանում էի լինել յուրաքանչյուր քաղաքացու վարչապետը… Ես եղել և մնում եմ թիմային խաղացող: Ելնելով դրանից՝ ես նկատում եմ թիմի տրամադրությունները ու կայացնում եմ որոշում, որը իմ վիճակում պետք է կայացնի […]
19:07 13.06.2018
ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող զինված խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխվեց: Նա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց նիստերի դահլիճից։ Հիշեցնենք՝ այսօրվա՝ մայիսի 14 ի դատական նիստին պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց փոխել ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ, իսկ ամբաստանյալի համար որպես երաշխավորներ էի հանդես եկել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել […]
15:18 13.06.2018
Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպաններ Տիգրան Եգորյանի և Տիգրան Հայրապետյանի բողոքը Ժիրայր Սեֆիլյանի դատավճռի վերաբերյալ և մեղմացրեց նրա դատավճիռը՝ որպես պատժաչափ սահմանելով 5 տարի 5 ամսվա ազատազրկում: Դատարանը հաշվի առնելով մի խումբ պատգամավորների երաշխավորությունները՝ նրան նաև ազատեց կալանքից։ Դատարանը մեղմացրեց նաև մյուս ամբաստանյալների դատավճիռները։ Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանը Աջափնյակ-Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի […]
21:17 12.06.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին լուրերը ևս ապատեղեկատվություն են: Նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում շրջանառվող լուրերը հերքել է . «Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում եմ, որ տարածված լուրերը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին, չեն համապատասխանում իրականությանը: Նախարարը շարունակում է աշխատանքը սովորական ՝ ծանր աշխատանքային գրաֆիկով»: […]
20:31 12.06.2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հերքելով իր սպասվելիք պաշտոնանկության շուրջ շրջանառվող լուրերը: «Սիրելի՛ ընկերներ, Զանգվածային լրատվության միջոցներով տարածվող տեղեկությունը, թե հրաժարականի դիմում եմ ներկայացրել, իրականությանը չի համապատասխանում: Ես մեծ պատասխանատվությամբ և բարեփոխումներ իրականացնելու վճռականությամբ շարունակում եմ կատարել արդարադատության նախարարի պարտականությունները»,- գրել է նա: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=225319961398203&id=100017606020589
19:14 12.06.2018
Mirror պարբերականի տեղեկություններով՝ արդեն հայտնի է, թե ով է փոխարինելու Զինեդին Զիդանին, որպես արքայական ակումբի գլխավոր մարզիչ: Խոսքը իսպանացի մասնագետ Խուլեն Լոպետեգիի մասին է: Ըստ աղբյուրի՝ Մադրիդի «Ռեալ»-ը 3 տարվա պայմանագիր է կնքել Լոպետեգիի հետ: Իսպանացի մասնագետը 2016 թվականից գլխավորում էր Իսպանիայի հավաքականը: Մինչ այդ աշխատել է «Պորտու»-ում, «Ռայո Վալեկանո»-ում և «Ռեալ»-ի պատանեկան տարբեր թիմերում: […]
18:47 12.06.2018
Քիչ առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ հայտնում է իր լիազորությունները դադարեցնելու մասին: «Սիրելի հայրենակիցներ, ես դեմ եմ եղել պարտադիր կուտակային համակարգին, իմ համախոհների հետ միասին այդ համակարգի դեմ կազմակերպել եմ ցույցեր, և հիմա էլ գտնում եմ, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամահայտնության և […]
13:02 12.06.2018
Այնթափում կորած երեխան դեռ չի գտնվել: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ աուտիզմով տառապող տղային դեռ շարունակում են փնտրել: Ինչպես արդեն հայտնել էինք՝ երեխան տնից դուրս է եկել հունիսի 8-ին` ժամը 17.00-ի սահմաններում: Հագին եղել է կանաչ շապիկ, կիսաանդրավարտիք (շորտ): Երեխայի մազերը կարճ են, ինչպես պատկերված է նկարում։ Երեխան եղել է ոտաբոբիկ : Երեխային տեսնողներին կամ գտնողներին խնդրում ենք շտապ […]
07:15 12.06.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն այսօր առավոտյան Սինգապուրում հանդիպել են երկու երկրների՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովում: Այն անցկացվում է Սենտոսա առողջարանային կղզու «Կապելլա» հյուրանոցում: Հանդիպման սկզբում նրանք ժպտալով միմյանց ձեռք են սեղմել տեսախցիկների առջև: «Սա պատիվ է ինձ համար: Մենք հիանալի հարաբերություններ կունենանք, ես ոչ մի կասկած չունեմ»,- ասել […]
19:57 11.06.2018
Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան 20 ահաբեկչի, որոնք պատրաստվում էին Ռամադանի ժամանակ Թեհրանում և մյուս խոշոր քաղաքներում ահաբեկչական հարձակումներ իրականացնել, հաղորդում է Tasnim News լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությանը: Ըստ գործակալության՝ անվտանգության ծառայությունները ձերբակալել են 27 մարդու, ովքեր պատրաստվում էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել Ռամադանի ընթացքում՝ մայիսի 17-ից հունիսի […]
19:32 11.06.2018
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: Թարմացված ցուցակները հրապարակվել են գերատեսչության կայքում: Պատժամիջոցներ են սահմանվել երեք ռուսի և երեք ռուսական ընկերությունների՝ Digital Security, «Дайвтехносервис», «Քվանտ» նկատմամբ: Նշվում է, որ պատժամիջոցները կիրառվում են նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմի ուժեղացման վերաբերյալ մեկ տարի առաջ ընդունված օրենքի հիման վրա: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը […]
14:06 11.06.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար, հայտնում են Քննչական կոմիտեից: Ա. Հովսեփյանը տեղեկացրել է ՔԿ ծառայողներին հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին և հույս հայտնել, հորդորել, որ նվիրումով ու պատասխանատվությամբ, մարդակենտրոն մոտեցմամբ շարունակեն կատարել […]
22:03 10.06.2018
Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: