13:37 28.07.2025
19:16 28.07.2025
Գուգարքի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՀուլիսի 14-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Վանաձորի անտառպետության պահաբաժիններից մեկում հայտնաբերվել են ապօրինի հատված բոխու 14 կոճղ: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերից հինգը ապօրինի հատել է Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակիչը։ Նա հրավիրվել է բաժին և հայտնել, որ փայտանյութը տեղափոխել […] ...
19:08 28.07.2025
Սպերցյանը, ըստ ամենայնի, չի տեղափոխվի «Ժիրոնա»«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը, ըստ ամենայնի, չի տեղափոխվի «Ժիրոնա»: Կատալոնական ակումբը, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ, համաձայնության է եկել Մադրիդի «Աթլետիկոյի» հետ կիսապաշտպան Տոմա Լեմարի վարձակալական պայմանագրի շուրջ: 29-ամյա ֆրանսիացին «Ժիրոնային» կմիանա մեկ մրցաշրջանով: Ակումբը կվճարի նրա աշխատավարձի 50 տոկոսը: Էդուարդ Սպերցյանն ու Տոմա Լեմարը հիմնականում խաղում են հարձակողական կիսապաշտպանի դիրքում, իսկ կատալոնական ակումբը դժվար թե […] ...
19:00 28.07.2025
Պայքար հիվանդությունների դեմ ու բարեփոխումներ. Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն հանձնաժողովն ամփոփում է աշխատանքներըԱռողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն ԱԺ 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 4 հերթական նիստ, քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մեկ օրենքի նախագծի ու մեկ համաձայնագրի: Հանձնաժողովն անցկացրել է մի շարք աշխատանքային քննարկումներ, որոնց առանցքում են եղել մասնագիտական կառավարման, հիվանդների իրավունքների պաշտպանության ու առողջության առաջնային պահպանման օղակի հասանելիության հարցերը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
18:54 28.07.2025
Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանին։ Արտաշես Թորոսյանը, որը ԿԶՆԱԿ-ը ղեկավարել է 2021 թվականից, իր մասնագիտական գործունեությունը կշարունակի որպես ԿԳՄՍ նախարարի խորհրդական։ Շնորհակալություն հայտնելով տարիների նվիրված և արդյունավետ աշխատանքի համար՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հաջողություն […] ...
18:47 28.07.2025
Աշտարակ համայնքին է վերադարձվել 4 հա մակերեսով «հատուկ պահպանվող տարածք»Արագածոտնի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիոն 670 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում՝ Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումի հիման վրա, համայնքին է վերադարձվել 31 միլիոն 680 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք։ Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն […] ...
18:40 28.07.2025
Յանա Եգորյանը` աշխարհի եռակի չեմպիոնՌուսաստանը ներկայացնող հայ սուսերամարտիկ Յանա Եգորյանը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող մրցաշարում 31-ամյա մարզուհին եզրափակչում 15-11 հաշվով հաղթել է լեհ Զուզանա Ցեսլյարին։ Անհատական մրցաձևում Եգորյանը կարիերայում առաջին անգամ է աշխարհի չեմպիոն դառնում։ Նա աշխարհի առաջնություններում ոսկե մեդալ նվաճել էր նաև 2015 և 2019 թվականներին։ Եգորյանը նաև կրկնակի Օլիմպիական չեմպիոն է։ Օլիմպիական […] ...