13:11 28.07.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով դեսպանին՝ նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական և պատմականորեն ամուր հարաբերությունները՝ վերահաստատելով փոխգործակցության ընդլայնման և խորացման պատրաստակամությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում։
Անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հատկապես Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ ֆրանսերենի ուսուցիչների «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստման դասընթացների է մասնակցել շուրջ 240 ուսուցիչ։ Կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտում համագործակցությանը՝ մասնավորապես անդրադառնալով Ֆրանսիայի հանրահայտ Բարբիզոնի մշակութային կենտրոնում «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» ցուցահանդեսին, որտեղ ցուցադրվում են հայկական իմպրեսիոնիզմը ներկայացնող բարձրարժեք գործեր Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից: Քննարկվել են նաև 2025 թվականի սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում Լուվրի թանգարանի հետ համատեղ անցկացվելիք ցուցադրության կազմակերպչական հարցերը։ Նախատեսվում է Լուվրի հավաքածուից Հայաստան տեղափոխել ավելի քանի մեկ տասնյակ նշանակալի ցուցանմուշ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։
«Այս համագործակցությունը դիտարկում ենք ոչ միայն որպես մշակութային կարևոր իրադարձություն, այլև որպես մեր թանգարանների կարողությունների զարգացման և մասնագիտական հզորացման գործուն միջոց», – նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ՀՀ թանգարանները վերջին տարիներին միջազգային ցուցադրությունների կազմակերպման արդյունավետ աշխատանքներ են իրականացրել։
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության և Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնություններին շարունակաբար ցուցաբերվող աջակցության համար։ Դեսպանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդեն իսկ ձևավորված է դինամիկ, փոխշահավետ և արդյունավետ համագործակցություն, որը կառուցված է փոխադարձ վստահության ու համատեղ արժեքների վրա։ Նա վերահաստատել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակաբար ներդնելու ջանքեր համագործակցության խորացման, նոր նախաձեռնությունների իրականացման և երկկողմ գործընկերության ամրապնդման ուղղությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք վերաբերել են, մասնավորապես, Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ), Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի գործունեությանը, ՀՀ հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի՝ որպես օտար լեզու դասավանդման զարգացմանը:
19:08 28.07.2025
Սպերցյանը, ըստ ամենայնի, չի տեղափոխվի «Ժիրոնա»19:00 28.07.2025
Պայքար հիվանդությունների դեմ ու բարեփոխումներ. Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն հանձնաժողովն ամփոփում է աշխատանքներըԱռողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն ԱԺ 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 4 հերթական նիստ, քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մեկ օրենքի նախագծի ու մեկ համաձայնագրի: Հանձնաժողովն անցկացրել է մի շարք աշխատանքային քննարկումներ, որոնց առանցքում են եղել մասնագիտական կառավարման, հիվանդների իրավունքների պաշտպանության ու առողջության առաջնային պահպանման օղակի հասանելիության հարցերը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
18:54 28.07.2025
Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանին։ Արտաշես Թորոսյանը, որը ԿԶՆԱԿ-ը ղեկավարել է 2021 թվականից, իր մասնագիտական գործունեությունը կշարունակի որպես ԿԳՄՍ նախարարի խորհրդական։ Շնորհակալություն հայտնելով տարիների նվիրված և արդյունավետ աշխատանքի համար՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հաջողություն […] ...
18:47 28.07.2025
Աշտարակ համայնքին է վերադարձվել 4 հա մակերեսով «հատուկ պահպանվող տարածք»Արագածոտնի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիոն 670 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում՝ Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումի հիման վրա, համայնքին է վերադարձվել 31 միլիոն 680 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք։ Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն […] ...
18:40 28.07.2025
Յանա Եգորյանը` աշխարհի եռակի չեմպիոնՌուսաստանը ներկայացնող հայ սուսերամարտիկ Յանա Եգորյանը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող մրցաշարում 31-ամյա մարզուհին եզրափակչում 15-11 հաշվով հաղթել է լեհ Զուզանա Ցեսլյարին։ Անհատական մրցաձևում Եգորյանը կարիերայում առաջին անգամ է աշխարհի չեմպիոն դառնում։ Նա աշխարհի առաջնություններում ոսկե մեդալ նվաճել էր նաև 2015 և 2019 թվականներին։ Եգորյանը նաև կրկնակի Օլիմպիական չեմպիոն է։ Օլիմպիական […] ...
18:34 28.07.2025
Հայտնաբերվել է խուլիգանության մեղադրանքով հետախուզվողԱրարատի մարզի քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և մարզային վարչություն է տեղափոխվել Արարատ քաղաքի 44-ամյա մի բնակիչ, որը հետախուզվում էր խուլիգանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու և ֆիզիկական ներգործության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
18:25 28.07.2025
160 հազար մարդ հանրային վայրերում, այս թվերի մեջ չեն կարող դեր ունեցած չլինել ՆԳՆ ոլորտի մեր բարեփոխումները. վարչապետ160 հազար մարդ հանրային վայրերում, որից ավելի քան 50 հազարը՝ միայն Սևանի ափին։ Այս թվերի մեջ չեն կարող դեր ունեցած չլինել ՆԳՆ ոլորտի մեր բարեփոխումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հանրապետության ողջ տարածքով Ոստիկանությունը երբեք այսքան ներկայություն չի ունեցել, որքան ունի Պարեկային ոստիկանության ներդրմամբ: Ներառյալ Սևանի վրա և ափերին Ջրային […] ...