Բոլոր լուրերը – Page 11083 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Ֆերդինանդ Կարապետյանը Փաշինյանին նվիրեց Եվրոպայի չեմպիոնի իր մեդալը

19:22 02.05.2018

Ապա պատգամավորը Ֆերդինանդ Կարապետյանին նվիրեց «Իմ քայլը» մեդալը՝ նույնանուն նախաձեռնության տարբերանշանը։

̰
Այս մարդն անհանգստացած է, քանի որ փորձում է ևս մեկ Մարտի 1 կազմակերպել. Դավիթ Սանասարյանը Ռոբերտ Քոչարյանի մասին

19:14 02.05.2018

Դավիթ Սանասարյանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին, դիմելով ներկաներին, նշեց, որ «արդեն նախկին իշխանությունները», էլ ուրիշ ճար չունենալով տարածում են, հատկապես Արցախում, թե իբր Նիկոլը գալիս է հող զիջելու:

̰
Արմեն Սարգսյանն ու Արամ Ա-ն հեռախոսազրույցներ են ունեցել

19:00 02.05.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ:

̰
Նիկոլ Փաշինյանը Հայկոյին թույլ չտվեց ասել «նորությունը»

18:49 02.05.2018

Դերասանը կիսակատակ նշեց, որ երբ գնում է տուն, կնոջը հարցնում է՝ երեխաները գնում են դասի, թե չէ, կինը նրան պատասխանում է՝ սպասիր, տեսնենք Նիկոլն ինչ է ասում։ Նույն խոսակցությունը լինում է առևտուր անելու գնալիս։

̰
Մայիսի 8-ին վարչապետի ընտրությանը ևս «Ծառուկյան» դաշինքը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին

18:46 02.05.2018

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

̰
Արմեն Սարգսյանը խորհրդակցում է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

18:43 02.05.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօրվանից խորհրդակցություններ է սկսել Ազգային ժողովում ներկայացված պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով:

̰
Արմեն Սարգսյանը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է ներհայաստանյան վիճակը

18:40 02.05.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

̰
Պարոն Շարմազանով, տեսա՞ք ազատության ջահն ինչպես վառեցինք Սփյուռքում, գյուղերում, մարդկանց սրտերում. Ալեն Սիմոնյան

18:38 02.05.2018

Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաքը: Մինչ ելույթներին անցնելը, այն վարող, ՔՊ կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այսօր էլ եղել են մի շարք համայնքներ, որոնք նույնպես միացել են իրենց:

̰
ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի ու կաջակցի խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին

18:32 02.05.2018

Մայիսի 8-ին տեղի ունենալիք վարչապետի ընտրություններում ՀՀԿ-ն կրկին թեկնածու չի առաջադրի:

̰
Միշտ պատրաստ եմ ծառայել հայրենի մշակույթին՝ անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից. Արմեն Ամիրյան

18:28 02.05.2018

Մշակույթի նախարարի արդեն նախկին պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական տալուց հետո հայտարարություն է տարածել, որում շնորհակալություն է հայտնում իր հետ մոտ մեկուկես տարվա համագործակցության, համատեղ աշխատանքի համար։

̰
CivilNet.am-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

18:25 02.05.2018

«CivilNet.am» լրատվական կայքի լրագրող Անի Գրիգորյանն ապրիլի 21-ին ոստիկանությանն ահազանգել, իսկ ավելի ուշ նաև բացատրություն է տվել այն մասին, որ իր լրագրողական պարտականությունները կատարելիս Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում քաղաքացիական հագուստով անձը խոչընդոտել է իր մասնագիտական գործունեությունը և գողացել իր բջջային հեռախոսը:

̰
Վանաձորում բացվել են փակ փողոցները. մեկ փողոց շարունակում է փակ մնալ

18:08 02.05.2018

Վանաձորում ժամը 17։00-ից բացվել են վաղ առավոտից ցուցարարների կողմից փակված ճանապարհները, բացառությամբ գլխավոր՝ Տիգրան Մեծի պողոտայի:

̰
ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի, կընտրի մեկ երրորդով առաջադրված թեկնածուին. ՀՀԿ-ի հայտարարությունը

17:58 02.05.2018

ՀՀԿ-ն մայիսի 8-ին ԱԺ նիստում վարչապետի ընտության հարցում կպաշտպանի մեկ երրորդ ձայներով ներկայացրած թեկնածուին:

̰
Գեղարքունիքի մարզի 2 համայնքներ միացել են «Իմ քայլը» շարժմանը

17:53 02.05.2018

Լճաշենի և Չկալովկայի համայանքապետարանները հատուկ որոշում են ընդունել, որում նշված է, որ տվյալ համայնքները միանում են թավշյա հեղափոխությանը:

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Գագիկ Ծառուկյանի հետ։

17:40 02.05.2018

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Գագիկ Ծառուկյանի հետ։ Այդ մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում: Նա նաև լրագրողներին հրավիրել է «Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց:

̰
Ինչպե՞ս տեղաշարժվել քաղաքում, երբ այն փակ է. շրջիկ լրագրողի օրվա վավերագրությունը

17:36 02.05.2018

Ժամը հինգի դրությամբ արել եմ 20457 քայլ, հեռախոսիս ծրագրի հաշվարկով՝ անցել եմ մոտ 13 կիլոմետր։

̰
Սերժ Սարգսյանը գնացել է ԱԺ-ից, բայց հանրապետականները դեռ հայտարարություն չեն արել

17:30 02.05.2018

Մեր թղթակիցը փոխանցում է, որ Սերժ Սարգսյանը, կարծես, արդեն ԱԺ-ում չէ, բայց հանրապետականները շարունակում են նիստը:

̰
1-ամյա երեխայի մահվան պատճառ դարձած վթարի գործով մեղադրանք է առաջադրվել վարորդին

17:27 02.05.2018

Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առիթով մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 29-ամյա բնակչի:

̰
Նիկոլ Փաշինյանը զրուցել է Արամ Ա-ի հետ

17:17 02.05.2018

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել:

̰
Արմեն Ամիրյանը հրաժարական կտա

17:00 02.05.2018

Այդ մասին SHANTNEWS.am-ին հայտնեց մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը:

̰
Իջևանում ևս անհնազանդության ակցիաներ են իրականացվում

16:50 02.05.2018

Գործադուլին են միացել Իջևանի քաղաքապետարանի աշխատակիցները:

̰
Մի քանի ժամ փակվել է Վանաձոր-Ստեփանավան ճանապարհահատվածը

16:35 02.05.2018

Լոռու մարզի միջհամայնքային ճանապարհներին ևս ակտիվ են եղել ցուցարարները:

̰
Վաղը կառավարությունը հերթական նիստը կգումարի

16:30 02.05.2018

Հանրապետությունում և մասնավորապես մայրաքաղաքում տիրող իրավիճակը չի խոչընդոտի կառավարության վաղվա աշխատանքին:

̰
Ցուցարարները զվարճանում են՝ մետրոն բացում, փակում. օգտատերը գրառում է կատարել

16:23 02.05.2018

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում գրել է. «Մետրոն փակում ենք, 8 րոպե հետո բացում, հետո էլի փակում։ Միացեք»:

̰
̰
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն դադարեցնում է բեռնափոխադրումները և ներհանրապետական ուղևորափոխադրումները

16:17 02.05.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումների և ներհանրապետական ուղևորափոխադրումների իրականացումը:

̰
ԱԺ-ում ընթանում  է ՀՀԿ խմբակցության փակ նիստ

16:14 02.05.2018

Ազգային ժողովում րոպեներ առաջ մեկնարկել է ԱԺ ՀՀԿ խմբակցության փակ նիստը:

̰
Գյումրիում ևս հանրահավաք է նախատեսվում

16:13 02.05.2018

Գյումրիում այսօր՝ ժամը 18։00-ին, նախատեսված հանրահավաքը Թատերական հրապարակի փոխարեն կկայանա կենտրոնական Վարդանանց հրապարակում, որտեղ հավաքված ցուցարարներին միանում են նաև մարզի տասնյակ գյուղական համայնքների բնակիչներ:

̰
Գվատեմալան իր դրոշը ծածանել է Երուսաղեմում՝ նոր դեսպանատան բացումից առաջ

16:08 02.05.2018

Երուսաղեմում Գվատեմալայի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 14-ին՝ ԱՄՆ նոր դեսպանատան բացումից 2 օր անց:

̰
Սասուն Միքայելյանը չի խրախուսել ՀՀԿ-ական պատգամավորների տները շրջափակելու միտքը

16:03 02.05.2018

Հավաքվածներն առաջարկում են շրջափակել ՀՀԿ պատգամավորների բնակարանները, ինչը Միքայելյանը չի ողջունում՝ հորդորելով սպասել դեպքերի զարգացմանը:

̰
BACK_TO_TOP